Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մեկնարկել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը: ՀՀ բանակցային խումբը ղեկավարելու է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: (Բանակցություններին մասնակցելու են  Եվրոպական միությունում ՀՀ առևտրային կցորդ Վ. Սիմոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության երկրորդ քարտուղար Վարդուհի Մելիքյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրամիության բաժնի երկրորդ քարտուղար Զոյա Ստեփանյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավաբանական վարչության պետ Ա. Հովսեփյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Ա. Մայսուրյանը, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գ. Պողոսյանը, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ա. Չոբանյանը և «Արմենիա միջազգային օդանավակայններ»-ի Գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը): ԵՄ բանակցային խումբը ղեկավարելու է Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը: Բանակցային խմբում ընդգրկված են Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման Ավիացիոն քաղաքականության հարցերի պատասխանատու Եվա Զայդելը, ԵՄ անդամ երկրների և արդյունաբերության ներկայացուցիչներ, ԵՄ պատվիրակության Քաղաքական, Մամուլի և Տեղեկատվության բաժնի ղեկավար Պրն. Դիրկ Լորենցը, Քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեա Խալուպովան, Միջազգային օգնության/ համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսկին և Առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը: ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի բանակցությունների մեկնարկին կմասնակցի նաև դեսպան, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. պրն. Պյոտր Սվիտալսկին: Նախատեսվող համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից: Ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտները, և հայկական և օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել օդային երթուղիները: Հիշեցնենք, որ Եվրոպական միության Տրանսպորտի նախարարների խորհրդի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովին տրվել է ՀՀ-ի հետ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ:

Հայաստանի հանրային ռադիո