Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մեկնարկում են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Արցախում շարունակվում են Հանրապետության հռչակման տոնակատարությունները: Տեղի է ունեցել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու բացումը, երեկոյան Շուշիում ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո Սասունցի Դավիթ օպերայի բեմադրությունը կլինի, իսկ երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգեվատրվել են Արցախի հանրապետության կերտման գործում իրենց ավանդն ունեցած մի շում քաղաքացիական ու զինվորական գործիչներ:   «Արցախի հերոս»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։ Պարգեվը կրելու է հպարտությամբ, որպես 11 հազար հադրութցիների գնահատում եւ պետական երախտիք 306 հադրութցի նահատակների, ասաց Արթուր Աղաբեկյանը, ով իր քաղաքական ու զինվորական գործչի ուղին սկսել է հայրենի Հադրութից: Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ  Արցախի նախագահի հրամանագրով պետական պարգեւների  արժանացածների շարքում են քաղաքական ու պետական գործիչներ, արվեստի մարդիկ, մարզիկներ ու զինծառայողներ, գործարարներ, ուսուցիչներ, լրագրողներ, ինչպես Արցախից այնպես էլ Հայաստանի հանրապետությունից ու արտերկրից: Մայոր Գարիկ  Աբրահամյանն այսօր էլ կանգնած է սահմանին՝ ստացած մեդալը Մարտական ծառայության համար է: Ամերիկահայ  գործարար Անդրանիկ Բաղդասարյանի պարգեւը «Մեսրոպ Մաշտոց » շքանշանն է: Ռուսաստանի դաշնությունից գործարար Վարդան Բալայանը պարգեւատրվեց  «Երախտագիտություն» մեդալով: Իտալահայ գրող  Անտոնիա Արսլանը Արցախի նախագահի հրամանագրով Վաչագան Բարեպաշտ մեդալի է արժանացել: Պարգեւատրվածների շարքում են նաեւ պաշտոնյաներ Հայաստանի հանրապետությունից՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով ներկաներին հանրապետության օրվա կապակցությամբ, նշել է, որ Արդեն 26 տարի Արցախը ժողովրդավարական նորմերին ու սկզբունքներին համապատասխան պետություն է կառուցում՝ հավատարիմ համամարդկային արժեքներին ու ազգային ավանդույթներին:

Հայաստանի հանրային ռադիո