Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մենք մեր վրեժը կլուծենք վերապրելով. կայացավ «Խոստում» ֆիլմի փակ ցուցադրությունը

Ապրիլի 27- ից մեկ էկրան կբարձրանա երջանկահիշատակ Քըրք Քրքորյանի նախաձեռնած Հայոց ցեղասպանությանը մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը՝ հայերեն կրկնօրինակմամբ: «Խոստումը» օսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով: Հայերի մասին՝ հայերենով հենց այս սկզբունքով էլ առաջնորդվելով «Շարմ Հոլդինգ» ընկերությանը, իրականացրեց  ֆիլմի հայերեն կրկնօրինակման պրոդյուսերական աշխատանքները  հանրային հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա կատարել է ֆիլմի հայերեն կրկնօրինակումը, Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Սամվել Դանիելյան, Դավիթ Հակոբյանը և  այլոք: Հենց այս դերասնների  ձայնով հայ հանդիսատեսը կլսի ու կգնահատի 100 մլն  բյուջեով  նկարահանված ֆիլմը:   «Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Ֆիլմը պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Դեղագործ Միքայելի հետ միասին ֆիլմը  հանդիսատեսին տեղափոխում է գյուղից մեծ քաղաք, որտեղ երիտասարդը որոշել է բժիշկ դառնալ: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է  ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը: Նշենք, որ Ֆիլմի պրեմերիան տեղի ունեցավ ապրիլի 21-ին ԱՄՆ -ում: Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն, Բարբարա Սթրեյզանդը, հայ թենիսիստ Անդրե Աղասին, Ջորջ Քլունին, Ամալ Քլունին: Վերջիններս ներկա են գտնվել ֆիլմի լոնդոնյան պրեմիերային:

Հայաստանի հանրային ռադիո