Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Միակ ճշգրիտ ցուցանիշն այն է, որ մենք ծերացող հասարակություն ենք.ազգագրագետ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցը, որտեղ ամփոփված են 2015 թվականի բնակչության կենսամակարդակի հիմնական ցուցանիշները: Համաձայն զեկույցի՝ մեր հասարակությունում աղքատության մակարդակը 60 տոկոս է: Ինչի՞ մասին են խոսում այս թվերը եւ ի՞նչ խնդիրներ են առաջադրում: Այս հարցերին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:   Գոյություն ունի բացարձակ եւ հարաբերական աղքատություն:  Վիճակագրությունը յուրահատուկ մոտեցումներ ունի եւ պարզ չեն, թե հրապարակված տվյալներում խոսքը բացարձա՞կ, թե՞ հարաբերական աղքատության մասին է՝ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա փոխանցեց, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ մեր երկրում 50 տոկոսն է աղքատության շեմին, սակայն իրեն աղքատ է ճանաչում միայն 19 տոկոսը, ինչը հարաբերական աղքատությունն է: «Բոլոր դեպքերում, մենք հոգեբանորեն բավականին ուժեղ ազգ ենք, կարողանում ենք դիմակայել հարվածները, ավելին՝ մենք փոխօգնող ենք միմյանց՝  հարեւանական, բարեկամական օգնություն կա եւ դրա պատճառով աղքատությունը մեզ մոտ մի քիչ մեղմանում է՝ բացարձակից դեպի հարաբերականի մակարդակ»: Սոցիոլոգի ընդհանուր գնահատականների հետ սկզբունքորեն համակարծիք էր ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա ձեւակերպմամբ՝ մտածելակերպի խնդիր կա, եւ ամենածանր կացության մեջ գտնվող մարդն իրեն սուբյեկտիվորեն աղքատ չի համարում, քանի որ դա համարում է ամոթ: Այսինքն՝ կա աղքատության սուբյեկտիվ ընկալում: Չեմ կարծում, որ հետազոտությունների համար դրվող չափանիշներին մեր հասարակությունը համապատասխանում է, ուստի՝ մենք չենք կարող այդ չափանիշներով դատողություններ անել: «Սրանք ոչ մի իրական պատկեր՝ ոչ աղքատության սահմանի, ոչ աղքատության խորության, ոչ աղքատության սրության մասին իրականում չեն տալիս»: Հետեւաբար, որեւէ մեկն այդ բացարձակ թիվը չի կարող ասել՝ հավելեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ըստ նրա՝ կարելի է ընդամենը ենթադրություններ անել: Ազգագրագետի գնահատմամբ՝ Հայաստանի հասարակության 2/3-րդը ուղղակի իրական աղքատության շրջանակում է, ոչ թե ցուցանիշային, որը ինչ-որ մի մեթոդաբանությամբ ինչ-որ թվեր սահմանում է: Հրանուշ Խառատյանը կարծում է, որ աշխարհի այսօրվա կիրառվող չափորոշիչներով հնարավոր չէ նաեւ հստակ պատկերացումներ սահմանել մեր միջին դասի քանակական եւ որակական բնութագրերի մասին: Հետեւաբար՝ ժամանակն է լրջորեն մտածելու չափորոշիչների կառուցվածքի շուրջ: Նա նաեւ նկատեց, որ ճշգրիտ պատկեր հնարավոր չէ ստանալ հասարակության ամենամեծ եկամուտն ունեցող տոկոսի եւ ամենափոքր եկամուտն ունեցողների հարաբերակցության մասին, քանի որ ամենամեծ ծախսերն ունեցող ընտանիքները երբեք չեն համաձայնվել ընդգրկվել հետազոտությունների դաշտ՝ չնայած տվյալներն անձնավորված չեն: Ավելին՝ գնալով հրաժարվողների թիվն է մեծանում: Մինչդեռ՝ նման ճշգրիտ հաշվարկները երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ շեշտեց, որ առայժմ միակ ճշգրիտ պատկերն այն է, որ մենք, այսպես ասած, ծերացող հասարակություն ենք, եւ դեմոգրաֆիկ կառուցվածքի մասին պետք է լրջորեն մտածել:

Հայաստանի հանրային ռադիո