Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Միասնական մաքսային օրենսգիրք, վարորդական իրավունք ու ոչ միայն . ԵԱՏՄ նիստը Հայաստանում

Եվրասիական միջկառավարական  խորհրդի այսօրվա երեւանյան նիստում քննարկվել են ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման, հաջորդ տարվա հունվարից ուժի մեջ մտնող Մաքսային միասնական օրենսգրքին վերաբերող հարցեր։ Ընդլայնված կազմով փակ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այսօր գրեթե հնարավոր չէ մրցունակության բարձրացման մասին խոսել՝ առանց թվային օրակարգի։ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել է, որ  ԵԱՏՄ շրջանակներում պետք է ձեւավորել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։  Երեւանյան նիստում մասնակցել են անդամ երկրների բոլոր վարչապետերն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: 1,5 տարվա ընդմիջումից հետո նորից Հայաստանում ու նույն վայրում հավաքվեցին ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները:  Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված ու փակ նիստը նախատեսվածից երկար տևեց: Արդեն հետո՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ  ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ են ճանապարհային քարտեզներ մշակել: Կարեն Կարապետյանն ըդնգծեց՝ «Մեզ համար ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը պահանջում է տրանսպորտային հաղորդակցության զարգացում։ Մենք հույս ունենք, որ ճանապարհային քարտեզները կնպաստեն պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը»: Ընդհանուր սահմաններ չկան, սակայն օրակարգում է միասնական էներգետիկ շուկայի ձևավորման հարցը: Այն պետք է վերջնական տեսքի բերվի մինչև 2025թ: Թվային օրակարգի ձևավորումը նույնպես քննարկվեց, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևորեց հաջորդ տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտնող Մաքսային միասնական օրենսգրքի ընդունումը: «Ի տարբերություն գործողի՝ սա ավելի հասուն փաստաթուղթ է»,- ասաց, նշեց, որ մեծ ձեռքբերում է  համարում  այն, որ  կարողացան  այս հարցի շուրջ համաձայնության գալ: Նշեց նաև, որ փաստաթուղթը նաև վերջ կդնի ԵԱՏՄ անդամ Դազախստանի ու Ղրղզստանի միջև սահմանային խնդիրներին: Այս երկու երկրների վարչապետերն ընդլայնված կազմով նիստի ժամանակ փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում՝ սահմանային անցակետերում խնդիրներ ստեղծելու համար: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արձանագրեց՝ չնայած լոկալ խնդիրներին՝ միության շուկայի պոտենցիալը գնալով ավելի տեսանելի է դառնում։ «ԵԱՏՄ շրջանակներում մենք կձևավորենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ: Սա հեշտ գործ չէ և պահանջում է երկար ու քրտնաջան աշխատանք։ Սա կլինի մեր համատեղ գործողությունների, փոխզիջումների, մեկս մեկին լսելու և որոշումներ ընդունելու արդյունքում: 2017 թվականի I կիսամյակում Եվրասիական միության ՀՆԱ-ն աճել է 1,8 տոկոսով: Աճել է տնտեսություն եւ առանց բացառության բոլոր 5 երկրներում: Միության ներսում ապրանքաշրջանառությունը գրեթե 28 տոկոս է, իսկ երրորդ երկրների հետ առեւտուրը՝ 26 տոկոս»: Երկրների միջև կայուն տնտեսական աճ նաև Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովն արձանագրեց։ Սա փաստում է, որ երկրները  դուրս են գալիս կայուն տնտեսական աճի դաշտ։ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկն ավելի արագ է զարգանում, մյուսը՝ դանդաղ, բայց դրական աճ բոլորն են գրանցել: ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը անդրադրաձավ  ԵԱՏՄ տարածքում  միասնական  վարորդական իրավունքի տրամադրման սկզբունքներին։ «Հաշվի առնելով այն, որ մենք ցանկանում ենք տրանսպորտի ոլորտում  համագործակցություն սկսել, պետք է վարորդական իրավունքի տրամադրման  կարգում ֆունդամենտալ փոփոխություններ կատարել: Վարորդները պետք է ունենան համապատասխան գիտելիքներ՝ նոր մեքենաների վարելու համար,ուստի և  վարորդական իրավունքի տրամադրման կարգը ԵԱՏՄ անդամ երկրներում պետք է նույնը լինի»: ԵԱՏՄ անդամ երկրները հերթական  անգամ կհանդիպեն 2018-ի ձմռանը: Հաջորդ տարի նրանք մեր երկրում կմասնակցեն նաև «Եվրասիական շաբաթ» համաժողովին:

Հայաստանի հանրային ռադիո