Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Միջդիրքային գոտում հակառակորդը առնվազն 7-16 դիակ է թողել

Այսօր լուսադեմին  հակառակորդը շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով՝ հատուկ տեխնիկայի կիրառմամբ, անցնել  է    հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունեցել։ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Այս  պահին  մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում՝ այսօր հայտնել նշված է ՊԲ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: «Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների  ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտարարել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ռադիոլուրի»  հետ զրույցում   Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ  Բաբայանը նշեց,որ սա սպասելի պահվածք է     ահաբեկչական պետության կողմից։ Այս անգամ եւս հակառակորդը դիմելով սադրիչ գործողությունների, շտապեց կրկին մեղադրեց հայկական կողմին: «Այս  ապատեղեկատվությունն  արդեն մի քանի օր շարունակ տարածում  է   Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ լարելով իրավիճակը շփման գծում»,- Բաքվի հայտարարությունները հերքելով՝ հայտարարել է ՊԲ մամուլի ծառայությունը։ Նկատենք, որ 25-ի ժամը 13։30-ի դրությամբ ադրբեջանական սոցցանցերում դեռևս շարունակում են  գրել սահմանում լարվածության մասին։  Այդ երկրի ՊՆ-ն իր վերահսկողության գոտում գտնվող խմբերի միջոցով զգուշացնում է, որ ավելորդ տեղեկություններ չտարածեն, բայց մեկնաբանություններ կան, որ իրենք միայն միջդիրքային գոտում առնվազն 7-16 դիակ են թողել, այդ թվում՝ սպաներ՝նշված է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքում։ Կայքի փորձագետ Կարեն Վրթանեսյանը, որ հետևում է ադրբեջանական համացանցում տեղի ունեցող քննարկումներին՝  « Ռադիլուրի» հետ զրույցում  նշում է՝ կան տեղեկություններ, որ կորուստները անհամեմատ ավելի շատ են։ Արդեն կեսօրին ադրբեջանական  կողմը սկսեց կրակոցներ  արձակել Տավուշի մարզի Բաղանիս սահմանամերձ գյուղի արոտավայրերի ուղղությամբ։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն  Հովհաննիսյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախում կրած կորուստները Ադրբեջանը Բաղանիսում կովերից է հանում։ Արդյունքում երկու կով է սատկել, դիրքերը չեն տուժել: « Ռադիլուրի»  հետ զրույցում Արցախի Հանրապետության  նախագահի  մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ասում  է ,որ Ադրբեջանը նման  պահվածք  դրսևորելու  նաև այլ պատճառներ ունի, քանի որ այս պահին  Ալիևների դինաստիան սեփականաշնորհել է իշխանությունը՝ դառնալով քաղաքակիրթ աշխարհի համար ծաղրանքի առարկա։ Նշենք, որ  Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել նաև  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հայաստանի հանրային ռադիո