Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Միգրացիայի թեման՝ ԵԽԽՎ-ում

Աղավնի Հարությունյան Ռադիոլուրի համար Այսօր՝ նստաշրջանի երրորդ օրը ԵԽԽՎ-ում աշխատանքները կմեկնարկեն նախ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդի, ապա Աթենքի քաղաքապետ Գեորգիոս Կամինիսի հայտարարություններով: Այդուհետև վեհաժողովականները կանցնեն այսօրվա հիմնական թեմային՝ միգրացիային առնչվող հարցերի քննարկմանը: Դուարտե Մարքեսը կներկայացնի «Եվրոպայում միգրացիայի նկատմամբ համապարփակ մարդասիրական և քաղաքական արձագանքն ու փախստականների ճգնաժամը» զեկույցը, որին կհետևի Միլտիադիս Վարվիտսիոտիսի հեղինակած «Միջերկրարականում տարանցիկ միգրացիային եվրոպական արձագանքի՝ մարդու իրավունքների կտրվածքը»: Օրվա երկրորդ կեսին միգրացիայի թեման կշարունակվի: Մասնավորապես, Անդրեա Ռիգոնիի ներկայացմամբ վեհաժողովականները կքննարկեն «Միգրացիան որպես եվրոպական զարգացման հնարավորություն» զեկույցն ու Սուսաննա Հուովինենի հեղինակած «Ճգնաժամային ճնշումների ժամանակ փախստականների ինտեգրումը. սովորելով վերջին փորձություններից ու լավագույն փորձի օրինակներից»: Բոլոր վերը նշված զեկույցներն ունեն իրենց բանաձևերը, որոնք բոլորը քվեարկության կդրվեն օրվա ավարտին՝ ներկայացման հերթականությամբ:

Հայաստանի հանրային ռադիո