Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մխիթարյանը` Ռոստով-ՄՅՈւ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Ռոստովի» հետ՝ 1:1: Խաղից հետո «կարմիր սատանաների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել էր այդ խաղում հյուրերի միակ գոլի հեղինակը, գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում: «Մենք ավելին էինք ուզում, սակայն տուն ենք տանում ոչ-ոքի՝ դրսում խփած կարևոր գնդակով: Շնորհակալություն երկար ճանապարհ անցած երկրպագուներին»,- գրել է Մխիթարյանը: Ի դեպ, խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով բացեց հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին: Հավելենք, որ Մխիթարյանը զգուշացվել է առաջին խաղակեսում և փոխարինվել 67-րդ րոպեին:

Հայաստանի հանրային ռադիո