Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մոսկվա- Գյումրի չվերթի ժամանակ օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Մինվոդիում

Սեպտեմբերի 21-ին «Պոբեդա» լոուքոսթերի օդանավն արտահերթ վայրէջք է կատարել ծխող ուղեւորի պատճառով, այս մասին ՌԲԿ-ին հայտնել է ավիափոխադրողի ներկայացուցիչը։ Աղբյուրի փոխանցմամբ, օդանավը, որն իրականացրել է Մոսկվա-Գյումրի չվերթը, վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում։ Ուղեւորը ծխել է օդանավում, չի ենթարկվել բորտուղեկցորդուհիների պահանջներին և ագրեսիվ պահվածք է դրսևորել: Օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել մոտակա՝ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդիի օդանավակայանում, որտեղ ուղևորին ոստիկանությանը հանձնելուց հետո միայն կշարունակեն թռիչքը, հայտնում է աղբյուրը: Դեռևս հունիսին «Պոբեդա» ավիաուղիների ղեկավար Անդրեյ Կալմիկովը հայտնել էր, որ ուղևորը, ում մեղքով հարկադիր վայրէջք է կատարվում, կփոխհատուցի վայրէջքի հետ կապված բոլոր ծախսերը:

Հայաստանի հանրային ռադիո