Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է գետնանցումի մեջ. կա 5 զոհ (տեսանյութ)

Արտակարգ պատահար Մոսկվայում. Ռուսաստանի մայրաքաղաքում՝ «Սլավյանսկի բուլվար» մետորոյի կայարանի մոտ ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել է գետնանցումի մեջ: Նախնական տվյալներով զոհվել է առնվազն չորս մարդ, 15-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Ռիա-նովստի գործակալությունը, հղում անելով իր աղբուրներին, հայտնում է հինգ զոհի մասին: Ռուսաստանի ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել են տեղի ունեցածի նախնական պատճառները. Հնարավոր է վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարարումը: Համացանցում արդեն զետեղվել են ողբերգության առաջին կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես է ավտոբուսը մեծ արագությամբ իջնում գետնանցումը՝ վրաերթի ենթարկելով աստիճաններով բարձրացող մարդկանց:

Հայաստանի հանրային ռադիո