Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Նախընտրական կրքերը կխանգարեն ԱԺ աշխատանքներին

Խորհրդարանական արդեն նշանակված ընտրությունների օրը ՍԴ-ում վիճարկելու համար Աժ-ում նախաձեռնված ստորագրահավաքը չի հաջողվում հասցնել վերջնակետի: Հիշեցնենք՝ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր առնվազն 27 պատգամավորի ստորագրություն: Ստորագրահավաքի նախաձեռնողներից ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հավաքված 19-ից ստորագրություններն էլ չեն ավելանում: Մինչեւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները պատգամավորները, ըստ ժամանակացույցի, դեռ ունեն արդեն նշանակված մեկ արտահերթ նստաշրջան եւ երկու հերթական քառօրյա՝ դրանց հաջորդող ճեպազրույցներով: Բայց այդ ժամանակաշրջանը համընկնում է նախընտրական փուլի հետ, ուստի հիմնավոր կասկածներ կան, որ խորհրդարանը վերջին շրջանում նորմալ չի աշխատի: Նորմալ աշխատանքային չէր նաեւ անցած քառօրյան։ Այդպես է կարծում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Այն, որ խորհրդարանում՝ լիարժեք աշխատանքային պրոցեսի ընթացքում վերջին անգամ ենք հանդիպում՝ համոզված է նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Պատգամավորն այսօր լավագույն առիթը համարեց ամփոփելու գնացող խորհրդարանի աշխատանքը: Դժգոհությունները շատ են նաեւ գործող պատգամավորների կազմից: Առաջիկա ընտրություններում նորություն համարվող ռեյտինգային ընտրակարգը, հնարավոր է, բարդացնի առանց այն էլ անհույս իրավիճակը՝ ասում է: 131-ից 55-ը անցած տարիների ընթացքում ունեցել են 0 ելույթ եւ 0 հարց՝ ցույց է տալիս parliamentmonitiring- ի վիճակագրությունը: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառում նախընտրական փուլում բացասական երեույթների դրսեւորում ու թաղային հեղինակությունների, օլիգարխների մուտքը Աժ կանխելու գործում հույսը դնում է շարքային ընտրողի զգոնության վրա: Շատերի համար հասկանալի, որ թաղային հեղինակություններն ամենաշատ ձայն բերողն են, բայց, օրինակ, դաշնակցությունում հույսը չեն դնում այդ տիպի գործիչների վրա: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ, արդեն գիտեն, թե իրենց կուսակցությունում ով ինչ ներուժ եւ ինչ ձայն հավաքելու հավանականություն ունի, թեեւ չեն բացառում, որ դաշնակցության ցուցակներում կընդգրկվեն գործիչներ, ովքեր կուսակցության անդամ չեն: Ոչ այսօր, ոչ էլ վաղը խորհրդարանական ուժերից ոչ մեկը չի պատրաստվում ԿԸՀ ներկայացնել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ինտրիգը պահում են մինչեւ վերջին պահը, նույնիսկ չեն հրապարակում համամասնական ցուցակների առաջին դեմքերի անունները: Որոշ հստակեցում ցուցակների առումով հնարավոր է լինի վաղը: Այսօր կավարտվի ԲՀԿ համագումարը, վաղը նախատեսվում են նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարն ու Հանրապետական կուսակցության ԳՄ նիստը: ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը ակնարկում է, որ ցուցակների առումով այս պահին թերեւս իրենք են լավագույն վիճակում:

Հայաստանի հանրային ռադիո