Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են  «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ, ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացումն է և զբոսաշրջության զարգացումը: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել լճի՝ որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանման, էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ու բարելավման, հանգստյան գոտու զարգացման և ներդրումային գրավչության համար անհրաժեշտ իրավական (հարկային) միջավայրի ձևավորման,  կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական,  հողօգտագործման խնդիրների լուծման և մի շարք այլ ուղղություններով: Քննարկվել են հայեցակարգով առաջարկվող բարեփոխումների, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի բարեփոխումների և  զարգացման հիմնադրույթների, Սևանա լճի ափամերձ հատվածի 2018-2030 թթ. տնտեսական զարգացման տեսլականի, ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացրած առաջարկությունները: Կառավարության ղեկավարին զեկուցվել է նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Հավանության արժանացնելով հայեցակարգով առաջարկվող լուծումները և մոտեցումները՝ վարչապետը կարևորել է տնտեսվարող սուբյեկտների գործունեության հստակ կանոնների սահմանումը և հանձնարարել համապատասխան առաջարկություններ ներկայացնել:

Հայաստանի հանրային ռադիո