Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Նոր հնարավորություն` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար

Նոր հնարավորություն քարոզչական դաշտում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար և ոչ միայն: ԵՊՀ հայագիտության ինստիտուտը հրապարակել է  «Օսմաներենի դասագիրք» ու «Հայոց ցեղասպանության քարտեզ»: Դասագիրքը նոր փաստաթղթեր ուսումնասիրելու հանարվորություն կտա, իսկ քարտեզը միջազգային հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն կմատուցի:   ԵՊՀ հայագիտության ինստիտուտը  կազմել ու հրապարակել է  «Օսմաներենի դասագիրք» ու «Հայոց ցեղասպանության քարտեզ»:  Տարիների աշխատանքը արդյունք է տվել։ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն  Մհեր Հովհաննիսյանի խոսքով՝ դասագիրքը  կրթական ու ակադեմիական շրջանակների համար է նախատեսված եւ հնարավորություն կտա Հայոց ցեղասպանության  մասին նոր փաստաթղթերի  ուսումնասիրություններ իրականացնել։ Քարտեզը կոնկրետ լսարանի համար է նախատեսված: Այն կազմվել է ԵՊՀ հայագիտության հետազոտությունների ինստիտուտի, մասնավորապես Բաբկեն Հարությունյանի  անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի կողմից, որի ղեկավար Վարդան Մխիթարյանի խոսքով սա հնարավորություն է տալիս նպաստելու  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Ատլասում ներկայացվում է հայերի դերը Օսմանյան կայսրությունում և թե ինչ հեղինակություն ու արժեք են ունեցել հայերն այս ժամանակ: «Օսմաներենի դասագրքի» առանձնահատկությունն այն է, որ կազմվել է հայերի կողմից։ Սրանով ապացուցվում է, որ սին են այն պնդումները, թե Հայաստանում օսմանագետներ չկան՝ ասում է  ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը: Այն կազմել են ԵՊՀ հայագիտության ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի  աշխատակիցները: Ի դեպ՝ նոր հրապարակված ատլասը տարածվելու է համացանցի՝  armin.am, «Armenian Genocide» կայքի միջոցով:

Հայաստանի հանրային ռադիո