Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Նոր շանակումներ՝ ՊՆ-ում և զինված ուժերում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակել  է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։ ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը ազատվել  է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով, գնդապետ Վաղինակ Սարգսյանը  նշանակվել  է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Նա ազատվել է  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից: Վ. Սարգսյանի հետ  2017 թվականի սեպտեմբերի 30-ից կկնքվի  պայմանագիր մեկ տարի ժամկետով:

Հայաստանի հանրային ռադիո