Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Նոր սկզբի ու ծանր փորձությունների տարի. քաղաքական գործիչներն ամփոփել են 2016-ը

2016-ը Դաշնակցության համար նոր սկզբի հնարավորություն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Աղվան Վարդանյանը՝ նկատի ունենալով նոր Սահմանադրության ու նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որոնք, դաշնակցական գործչի գնահատմամբ, համակարգային փոփոխություններ են բերում: Ամփոփելով տարին՝ Աղվան Վարդանյանը ծանր է որակել ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը՝ նշելով, որ եթե ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ վկայեց համազգային համախմբվածության ներուժը, ապա՝ հուլիսյան իրադարձությունները, դրսի ուժերի կողմից ուղորդված կամ ոչ, դարձան ապրիլյան այդ համախմբվածությունը ջարդելու-կոտորակելու առիթ ու հնարավորություն: Այդ թեմաները տարվա ամփոփման ժամանակ այսօր առանձնացրել է  նաեւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: ՍԴՀԿ Հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի գնահատմամբ՝ բովանդակային առումով երկրում 2016-ը ոչինչ չփոխեց: «Ներքին քաղաքական ոռւմով խնդիրները շարունակեցին մնալ սուր: Երկրում սոցիալական իրավիճակը շարունակեց մնալ աղետալի, քաղաքական դաշտում անհասկանալի երեւույթները, խմորումները շարունակեցին մնալ ու դեռ, գաղտնիքային առումով, շարունակվում են՝ մեկը մյուսի ետեւից իրար հաջորդող, իրար հակասող եւ անհասկանալի հայտարարություններով»: Ըստ ՍԴՀԿ ատենապետի՝ հիմնական խնդիրը կմնա ԼՂ հարցն ու գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելը, որտեղ հանդես կգան նաեւ նոր խաղացողներ ու սպասվում են սուր ընտրություններ ու պայքար: Մեխանիզմների հստակության մասին կասկած չունի ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ի տարբերություն ՍԴՀԿ-ի՝ Դաշնակցությունը բովանդակային փոփոխություններ նույնպես տեսնում է: Աղվան Վարդանյանը հիշեցրեց՝ անցնող տարին մեկնարկեց կառավարման նոր համակարգով՝ նոր Սահմանադրությամբ, ինչն իրական համակարգային փոփոխություն է Դաշնակցության տեսանկյունից՝ ասաց  Աղվան Հովսեփյանը: Նա նկատեց, որ համակարգային փոփոխություններ են նաեւ իրականացվել Ընտրական օրենսգրքով: «Պատահական չէ, որ այսօր քաղաքական դաշտում շատ մեծ շարժում է. բոլորը ցանկանում են մասնակցել 17 թվականի ընտրություններին: Բոլորը ցանկանում են միավորումներ ստեղծել՝ գիտակցելով-չգիտակցելով, ընդունելով-չընդունելով, մարդիկ տեսնում են, որ կա հնարավորություն ընտրությունների միջոցով Հայաստանում բան փոխել»: Այդ երկու համակարգային փոփոխություններում էլ մեծ է Դաշնակցության դերակատարությունը՝ կընդունեն, թե չէ մեր գործընկերները՝ հավելեց դաշնակցական գործիչը: Նա կարեւորեց նաեւ ՀՀԿ-ի հետ համագործալցության համաձայնագրի մասին, որի հիմքում երկրին հուզող բոլոր խնդիրներն են դրված: Եթե այդ անհրաժեշտ խնդիրները դրված չլինեին, ապա, վստահաբար, նման համագործակցության չէինք գնա՝ այդ առթիվ եղած քննադատություններին հակադարձեց Աղվան Վարդանյանը: Տարին նաեւ եզրափակվում է նոր կառավարության իրողությամբ, ինչը նաեւ նոր դրական սպասումներ է բերել, դրական փոփոխությունների սաղմեր, որոնց հիմքում հենց այդ առաջադրված խնդիրներն են: Որքանով այդ ամենը կարդյունավորվի՝ պարզ կլինի արդեն գալիք տարում՝ թեպետ, Աղվան Վարդանյանի գնահատմամբ, նախընտրական շրջանը տնտեսական փոփոխությունների լավագույն ժամանակը չէ: «Բայց մենք ամբողջ տարի ունենք մեր առջեւ եւ վստահ եմ, որ այս ուղղությունով ընթանալու պարագայում, հետեւողական աշխատանքի պարագայում մենք կունենանք նաեւ դրական ցուցանիշներ եւ տնտեսության մեջ, եւ սոցիալական ոլորտում»: Տարին հոբելյանական էր: Հանրապետության 25-ամյակը՝ նաեւ նոր սկզբի խորհրդանիշ: Աղվան Վարդանյանը ծանր որակեց երկու իրադարձություն՝ ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը: Եթե ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ վկայեց համազգային համախմբվածությունը, ապա՝ հունիսյան իրադարձությունները, դրսի ուժերի կողմից ուղղորդված կամ ոչ, դարձան ապրիլյան այդ համախմբվածությունը ջարդելու-կոտորակելու առիթ ու հնարավորություն՝ կարծիք հայտնեց Աղվան Վարդանյանը: «Փառք Աստծո, մենք դուրս եկանք այդ կացությունից, բայց խնդիրները մնում են եւ այդ խնդիրների համար պետք է, իսկապես, հետեւողական աշխատանք: Ես արձանագրում եմ, որ հուլիսյան դեպքերը եկան մեր ապրիլյան համախմբումը ինչ-որ առումով կոտորակելու: Որքանո՞վ էր ազնիվ, հուսահատ քայլ. մի մոռացեք, որ աշխարհն այսօր մեծ ու փոքր է եւ ազդեցության բազմաթիվ ձեւեր կան: Ես չեմ ասում, որ նրանք ուղղակի որեւէ մեկի առաջադրած հարցն էին կատարում: Ես ուղղակի ասում եմ, որ ազդեցության տասնյակ միջոցներ կան: Մի մոռացեք, որ մենք ունեցել ենք նաեւ հոկտեմբերի 27 եւ այդ շրջանը մեր պետականության համախմբման, խնդիրները ճիշտ ձեւակերպելու եւ նոր սկիզբ դնելու հնարավորություն էր, որը ուղղակի տապալվեց ԱԺ-ում կատարվածով»: Դաշնակցական գործիչը կարծում է, որ առաջիկա տարիները լինելու են անկախության սերնդի ինքնադրսեւորման հնարավորությունների շրջան եւ կարեւոր է, որ սերնդափոխություն հնարավոր լինի իրականացնել նաեւ քաղաքական դաշտում: Կարծում է, որ դա կլինի քաղաքական փոփոխությունների առհավատչյան:

Հայաստանի հանրային ռադիո