Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Օբյեկտիվ, ճշմարիտ պատմություն՝ ընդդեմ ադրբեջանական ստի

Մեկ տարի առաջ Հայաստանի պատմաբանները միավորվեցին մեկ հարթակում՝ ստեղծելով Հայաստանի պատմագետների միությունը: Համատեղ գործունեության ընթացքում գրանցվել է առաջին հաջողությունը՝ Հայաստանի պատմագետների միությունը դարձել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ: Միության ներկայացուցիչները, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարեւորելով փաստը, շեշտեցին, որ այդ հանգամանքը կնպաստի հայ պատմագիտական մտքի զարգացմանը միջազգային հարթակներում եւ լրացուցիչ հնարավորություն կտա, մասնավորապես, օրինակ, ադրբեջանական կեղծարարության դեմ պայքարելու համար:   Պատմագիտության միջազգային կոմիտեն գործում է 1926 թվականից՝ ներառելով 57 երկիր: Կառույցին, որի անդամ է դարձել նաեւ Հայաստանի պատմագետների միություն ՀԿ-ն, անդամակցում է նաեւ Թուրքիան: Արդյո՞ք հնարավոր է, որ այնտեղ ինչ-որ պահի պատմաբանների քննարկման թեմա դառնա Հայոց ցեղասպանության եղելության հարցը: Հայաստանի պատմագետների միության ներկայացուցիչները նման սցենարի հնարավորությունը կտրականապես բացառեցին: Հայաստանի պատմագետների միություն ՀԿ խորհրդի անդամ, ԳԱԱ պատմության ինստիտուտի պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, մասնավորապես, ասաց հետեւյալը: Ադրբեջանն այս կառույցում չկա, սակայն,  Հայաստանի պատմագետների միություն ՀԿ խորհրդի անդամները վստահ են, որ Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամությունը լրացուցիչ հնարավորություն է տալու, նաեւ Ադրբեջանի կեղծարարության դեմ պայքարելու համար: Հայաստանի պատմագետների միություն ՀԿ խորհրդի անդամ, Խ. Աբովյանի անվ. Պետական մանկավարժական համալսարանի դոցենտ  Էդգար Հովհաննիսյանը նկատեց. Պատմական կեղծարարությունը քաղաքականացված պատմության արդյունք է, որից պետք է խոսափել՝ ներկայացնելով օբյեկտիվ պատմությունը: Հայ պատմագետները վստահ են, որ այդ առումով լրացուցիչ հարթակ ունենալը կարեւոր է: Թե ինչո՞ւ մինչեւ հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ լրջորեն չեն տարվել՝ կա՞ն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Պատմագետները շեշտեցին, թե չեն ժխտում, որ անելիք այդ ուղղությամբ կա, ապա  վստահեցրին, որ աշխատանքներ էլ տարվում են: Մենք ներկայացնելու ենք օբյեկտիվ, ճշմարիտ պատմությունը, ինչը մեզ համար հեշտ է. մեր պատմությունը դա թույլ է տալիս՝ ի տարբերություն մեր որոշ հարեւանների՝ շեշտեցին նրանք: Հայաստանի պատմագետների միություն ՀԿ նախագահ Մհեր Հովհաննիսյանն էլ վստահեցրեց, որ Պատմագիտության միջազգային կոմիտեին անդամակցությունը որեւէ պարտավորություն, բացառությամբ անդամավճարի, հայ պատմագետների առջեւ չի դնում: Ավելին՝ միջազգային կոմիտեում ստեղծված է հիմնադրամ, որը ֆինանսապես հնարավորություն է տալու, որպեսզի կարեւոր համաժողովներին մասնակցեն նաեւ այն ազգային միությունները, որոնք ֆինանսական հնարավորություն չունեն՝ եզրափակեց Հայաստանի պատմագետների միություն ՀԿ նախագահ Մհեր Հովհաննիսյանը:

Հայաստանի հանրային ռադիո