Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Խորքային հորեր եւ արեւային էներգիա. «Հայաստան» համահայկականի նոր ծրագրերը Արցախում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը  հիմնադրամի ստեղծման օրվանից ձեռնամուխ է եղել գումարների  հավաքագրման գործընթացին: Ասում է, որ  Սփյուռքում ապրող հայրենակիցները, երբ տեսնում են  իրենց նվիրաբերած գումարներով  կատարված աշխատանքների  արդյունքները, ավելի են  ոգևորվում ու արդեն հաջորդ տարի  էլ  ավելի մեծ գումարն են  հատկացնում հիմնադրամին: Մկրտիչ Մկրտչյանը գտել է  ձևը, թե ինչպես պետք է կազմակերպել գումարների հավաքագրումը: Նշում է՝ երբ թափանցիկություն ես  ապահովում՝ մարդիկ հավատում են ու գումարներ են նվիրաբերում Հայաստանին ու Արցախին Մասնագիտությամբ ճարտարագետ Մկրտիչ  Մկրտչյանը արդեն 25 տարի պարբերաբար՝ ամեն տարի գալիս է Արցախ ու, մինչեւ հերթական շենք- շինությունների շահագործման հանձնվելը, հետևում է շինարարական  աշխատանքների ընթացքին: Այսօր Երևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25- րդ ամյակին նվիրված Հոգաբարձուների խորհրդի  նիստը։ Խորհրդի եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շեշետում է, որ  հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը`  վայելելով  մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը: Անցած 25 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը և աշխատանքներն իսկապես տպավորիչ են թե՛ քանակով, թե՛ որակով` ասաց նախագահը: «Դրանց շարքում կարելի է առանձնացնել «Ձմեռ» մարդասիրական ծրագիրը, որի շրջանակներում հանգանակված միջոցները 1992-95 թվականներին ուղղվեցին կարևորագույն սոցիալական խնդիրների լուծման: Աղետի գոտում իրականացված բնակարանաշինության շնորհիվ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բազմաթիվ ընտանիքներ ստացան նոր կացարաններ: Գորիսն ու Ստեփանակերտը, Արցախի հյուսիսն ու հարավը, Վարդենիսն ու Մարտակերտը իրար կապող ճանապարհների շինարարությունը թույլ է տալիս լուծել մեր ժողովրդի համար մի շարք կենսական և ռազմավարական բնույթի հրատապ հարցեր»: Արդեն նիստի ժամանակ Հոգաբարձուների խորհրդի անդամ, Արցախի նախագահ  Բակո Սահակյանն առաջարկեց, որ հիմնադրամի այս տարվա դրամահավաքը նվիրված լինի խորքային հորերի ծրագրին։ Դրա շնորհիվ Արցախում այս պահին չոռոգվող տարածքների մեծ մասը կսկսեն ոռոգել։ Լրագրողների հետ  զրույցում  «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը  նախ փոքրիկ հաշվետվություն ներկայացրեց, ասաց, որ այս տարիների  ընթացքում  հիմնադրամը ունեցել է 700 հազար նվիրատու և 500 հազար շահառու: Արդեն անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի  առաջարկին՝ Արա Վարդանյանը նշեց, որ հայկական երկրորդ հանրապետությունում այսօր 180-ից  200 նմանատիպ խորքային հորերի պահանջարկ կա։ Յուրաքանչյուրի կառուցման համար կպահանջվի 50 000 ԱՄՆ դոլար։ Անցած 25 տարիների ընթացքում որպես ամենակարևոր ծրագրերից Արա Վարդանյանն առանձնացնում է  երկուսը՝ Գորիս-Ստեփանակերտ և Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհների կառուցումը: <<Ռադիոլուրի>> դիտարկմանը, թե  ո՞րն է պատճառը, որ հիմնադրամի կողմից ամենամյա դրամահավաքին տարեցտարի ավելի քիչ գումար է հավաքվում, Վարդանյանը նշեց՝ պարզապես ամեն տարի փոքր նվիրատվությունների հաշվին գոյանում է նույն գումարը՝ մոտ 6-8 մլն դոլար, իսկ  մնացածն արդեն կախված է խոշոր նվիրատվություններից: «Հիմնադրամն ստանում է երկու տեսակի գումարներ՝ մեծ և փոքր նվիրատվությունների տեսքով: Փոքր նվիրատվություններն ընդհանուր դրամահավաքի 50-70 տոկոսն է կազմում, որոնք հավաքվում են 100 կամ 200 հազար անձանցից: Կան նաեւ մեծ նվիրատվություններ, օրինակ՝ անցած տարի մենք ունեցանք 5 մլն նվիրատվություն մեկ հոգուց՝ Անդրանիկ Բաղդասարյանից: Իր տված գումարի շնորհիվ հավաքված գումարը դարձավ 15 մլն: Հիմա եթե մյուս տարի մենք հավաքենք 10 մլն, դուք չեք կարող ասել, որ մենք քիչ ենք հավաքել: Չես կարող մարդուն պարտադրել, որ յուրաքանչյուր տարի քեզ 5 մլն տա»,- ասաց հիմնադրամի տնէրեը։ Ամփոփելով՝ Արա Վարդանյանը նշեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գոյություն չէր ունենա, եթե չլիներ Հայաստանի և Արցախի շարքային քաղաքացին, քանի որ  մեկն իր քաղաքում կամ գյուղում շարունակում է կյանք և ապագա կերտում, մյուսը՝ սահմանին կանգնած ապահովում է մեր անվտանգությունը:

Հայաստանի հանրային ռադիո