Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Պարտքի մարում՝ բնության դիմաց

Հաջորդ տարի Հայաստանի արտաքին պարտքը կհատի 7 մլրդ դոլարի շեմը: Ամբողջական վերլուծություն, թե ի՞ նչ նպատակով է այն ծախսվել, չունենք: Թե այս ընթացքում բնապահպանական քանի ծրագիր է իրականցվել ու ինչ արդյունք է տվել՝ կրկին դժվար է  ասել: Այժմ մեր երկրում  նոր ծրագիր է քննարկվում: Այն  անմիջական կապ ունի Հայաստանի արտաքին պարտքի հետ, սակայն այս անգամ, պատասխանատուների վստահեցմամբ, բեռը ոչ թե ավելանալու է, այլ՝ նվազելու: Ոլորտի պատասխանատուները բանակցում են դոնոր երկրների հետ, որպեսզի այստեղ բնապահպանական ծրագրեր իրականացվեն, արդյունքում՝ պարտքի իրենց   գումարից այդ երկրները մասհանում կկատարեն: Փորձագետները ծրագրի նախագիծը դրական են գնահատում, սակայն նաև որոշ ռիսկեր են տեսնում:   «Բնություն-արտաքին պարտք». մեր երկրում քննարկվող նոր ծրագիրն է, որի նպատակը, ըստ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, ոչ թե պարտքի նվազեցումն է, այլ՝  շրջակա միջավայրի բարելավումը: « ՀՀ-ն պարտք է որոշ երկրների, նրանք էլ  իրենց հերթին ունեն միջազգային պարտավորություն՝ ներգրավվելու բնապահպանական ծրագրերի մեջ՝ պարզաբանում է: Ճապոնիա,  Գերմանիա, ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան. այս երկրներին ՀՀ-ն մինչեւ 2050թ. մայր գումարի ու տոկոսադրույքների հետ միասին պետք է վճարի 570 մլն ԱՄՆ դոլար։ Այս  երկրներն ունեն  մոտավորապես մեկ տասնյակի հասնող միջազգային բնապահպանական պարտավորություններ՝ որպես զարգացած կամ խոշոր երկրներ։ Այսինքն, նրանք պետք է վճարումները կատարեն միջազգային հիմնադրամներին, որտեղից էլ վերաբաշխումներ են կատարվելու զարգացող երկրներին: Օրինակն էլ կա: «Մենք այսօր ունենք փայտանյութի խնդիր, որի արդյունքում ճնշումը մեծ է մեր անտառների վրա: Եթե մեզ հաջողվի այս համակարգով ՌԴ-ից ներմուծել փայտ՝ ինքնարժեքով կամ ավելի ցածր արժեքով, նշանակում է՝ մենք էականորեն կնվազեցնենք ՀՀ-ում անտառների նկատմամբ ճնշումը»,- ասում է Արծվիկ Մինասյանը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նույնպես վստահեցնում է՝ գործիքը ցանկանում են կիրառել, սակայն ոչ թե պարտքը փակելու, այլ՝ բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար։ Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը վստահ է՝ Հայաստանը պետք է օգտվի բոլոր հնարավորություններից։ Ավելին, եթե վերահսկողությունը խստանա, գումարներն ավելի արդյունավետ կծախսվեն: Ավելին, որքան էլ պաշտոնյաները պնդում են, որ սա ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ՝ բնապահպանական խնդիրների լուծման համար է, զրուցակիցս նշում է. «Խոսում ենք ներդրումային առողջ միջավայրի մասին, որևէ երկիր, որին պարտք են զիջել, հավատացեք, պոտենցիալ ներդրողները վերաբերվում են իբրև հիվանդ տնտեսություն: Կխուսափեն, խույս կտան այդ երկրից  միանշանակ»:   ՀՊՏՀ-ի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ծրագրի փորձը  դրական է գնահատում: Միաժամանակ մտահոգություն ունի՝ գուցե դոնորները չհամաձայնեն՝ Հայաստանը վճարունակ է, կարողանում է արտաքին պարտքը սպասարկել պատճառաբանությամբ։ Այնպես որ, ծրագրի հաջողությունը կախված է  նրանից, թե ինչպես ոլորտի պատասխանատուները կհամոզեն դոնոր երկրներին:

Հայաստանի հանրային ռադիո