Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Պետք է փոխվի պայքարի որակը, կարծում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները

«Թող Երվանդ Զախարյանն իր կուտակած  600 միլիոն ԱՄՆ դոլարից վճարի ՀԷՑ-ի պարտքը և ոչ թե ոմանց յուրացրած գումարները  բարդեն ժողովրդի գլխին»,-անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն ու վերջին օրերի իրադարձություններին այսօր ասել է «Ազգային անվտանգություն» կուսակացության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդվիլա Սարգսայնն էլ կիսում է այն տեսակետը, որ այլոց թալանի համար սպառողն ամենևին էլ պարտավոր չէ վճարել: Տեւական պայքարից ընթացքում այսօր արդեն բազմաթիվ մարդիկ բարձրաձայնում են, որ պայքարը պետք է տեղափոխվի որոկապես այլ փուլ՝ դառնա պրոֆեսիոնալ եւ միայն մեկ պայքարից վերածվի նաեւ առաջարկությունների: Ի դեպ՝ այսօրվա պայքարում շատերը տեսել են 88-ի շունչը՝ անկեղծ փոխօգնության մթնոլորտը, իսկ դա վկայում է քաղաքացիական հասարակության նոր որակի մասին: Հենց այս քաղաքացիական հասարակությունն է արդեն կարողացել հաջողության հասնել Մյասնիկյանի պուրակի համար պայքարում, կուտակային կենսաթոշակի համակարգի ու տրանսպորտի թանկացման դեմ պայքարում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ առաջիկայում պետք է փոխվի նաեւ պայքարի որակը՝ պահանջից առաջարկների անցնելու առումով:  

Հայաստանի հանրային ռադիո