Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Պետություն- մասնավոր հատված համագործակցության աննախադեպ փորձ

Բնապահպանության նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: «Ջերմուկ ազգային պարկ» ծրագրում ընկերությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնելու է ավելի քան 5 մլն դոլար:  «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը կարծում է, որ ազգային պարկի ստեղծումը  հանքարդյունաբերության ոլորտում արդյունավետ  ու բնապահպանական կառավարման  նոր մշակույթ կստեղծի:   Պետություն- մասնավոր հատված համագործակցության աննախադեպ փորձ. «Ջերմուկ ազգային պարկ»-ի ծրագրի համակարգող, միջազգային փորձագետ Ռամազ Գոխելաշվիլին  այսօր ստորագրված հուշագիրն այսպես  է բնութագրում՝   վստահեցնելով՝ համագործակցության այս մակարդակը  հետագայում կարող է նաև օրինակ դառնալ: Իսկ հուշագիրը ստորագրվեց Բնապահպանության նախարարության ու «Լիդիան Արմենիա» ընկերության միջև: Արդյունքում՝ կստեղծվի « Ջերմուկ ազգային պարկը»՝ նվազագույնն  ընդգրկելով 30 հազար հա տարածք:: Ծրագրով նախատեսվում է առաջիկա հինգ տարիներին՝ 2017-2021թթ.- ին,   ներդնել ավելի քան 5 մլն դոլար: Հանքարդյունաբերության ու տնտեսության ոլորտում նոր , պատասխանատու վերաբերմունք  է   ձևավորվում՝- ասում է  բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու նախաձեռնությունը բարձր գնահատում: Նախարարը հիշեցնում է՝  կառավարության ծրագրում կարևորվում է  ազգային պարկերի ընդլայնման «Թյուր կարծիք թող չձևավորվի, որ «Լիդիան Արմենիան»  կամ նախարարությունը պարտավորություններ են ստանձնում, որոնք կկաշկանդեն իրենց գործողությունները իրականացնելիս: Չկա այդպիսի բան, հուշագրում հատուկ է շեշտվում է, որ այս հուշագիրը որևէ ձևով չի կաշկանդում ոչ ընկերությանը, ոչ էլ նախարարությանը՝ իրենց լիազորություններն ու իրավասությունները հավուր պատշաճի իրականացնելու համար»: Թե հանքարդյունաբերությունը, թե ջրային ռեսուսրները հիմնական երկու ոլորտներն են, որտեղ հստակորեն շահերի բախում կա՝  բնապահպանական ու տնտեսական: Պետք է նվազագույնի հասցնել այդ բախումը, ավելին՝  հասնել նրան, որ շրջակա միջավայրի պահպանումը, բարելավումը տնտեսական   նախաձեռնությունների առաջմղիչ   ուժ դառնա՝ ասում է բնապահպանության ոլորտի պատասխանատուն՝ նշելով,  որ  մի քանի այլ  բիզնես նախագծեր են նաև նախաձեռնում: «Լիդիան Արմենիա»  ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը կարծում է, որ «Ջերմուկ ազգային պարկ»- ի  ստեղծումը  հանքարդյունաբերության ոլորտում արդյունավետ  ու բնապահպանական կառավարման  նոր մշակույթ կստեղծի:  Ալոյանը  բնապահպանության նախարարության  հետ  համագործակցությունն աննախադեպ է համարում, նշում, որ այն կենսաբազմազանության պահպանության օրինակելի ծրագիր է լինելու ոչ միայն Հայաստանում, այլ նաև հանքարդյունաբերության ոլորտում ընդհանրապես: «Ջերմուկ ազգային պարկ»-ի ծրագրի համակարգող, միջազգային փորձագետ   Ռամազ Գոխելաշվիլին,  մեջբերելով նաև համաշխարհային փորձը, նշում է, որ յուրաքանչյուր տնտեսական գործունեություն կոնկերտ նաև բացասական  ազդեցություն կարող է  ունենալ շրջակա միջավայրի  վրա: Բնապահպանական համահայկական ճակատի համակարգող Լևոն Գալստյանը  հուշագրից ու ծրագրից տեղյակ չէր: Ջերմուկ ազգային  պարկի ստեղծման ծրագիրը կառավարությունն ավելի վաղ էր հաստատել՝ ասում է՝ նշելով՝  պարզապես  բնապահպանության նախարարությունը  ներդրող  է  գտել  ու այժմ փորձում է իրականացնել ծրագիրը:  Իսկ Ջերմուկ ազգային  պարկի  ստեղծումը, ըստ Լևոն Գալստյանի, որևէ կապ  չունի Ամուլսարի ծրագրի ռիսկերի ու  խնդիրների  հետ: Կան ռիսկեր, որոնք կառավարելի են և հակառակը՝ ասում է զրուցակիցս: Իսկ ես հիշեցնեմ՝ Ամուլսարի ծրագրի մեկնարկը տրվեց այս տարվա ամռանը: Այն Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար:  Սա խոստանում են ծրագիրն իրականացնող կազմակերպությունում։ Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն, խոստանում  է նաև  տասը տարվա ընթացքում   մեր երկրում 700 աշխատատեղ ստեղծել:   Շահագործման փուլում ընկերությունը կլինի ՀՀ խոշոր հարկատուների ցանկում՝ պետբյուջե վճարելով տարեկան 40-60 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի հանրային ռադիո