Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Պոլսի պատրիարքի ընտրություններին ընդառաջ

Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցու, մասնավորապես Արամ սրբազան Աթեշյանի գործունեության շուրջ տեղի ունեցող զարգացումները հայաստանաբնակներիս հասանելի են լինում հիմնականում տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանի փոխանցմամբ։ Սակայն այս անգամ «Ռադիոլուր» -ին հնարավորություն ընձեռնվեց հենց Պոլսում զրուցել ու լսել Արամ Աթեշյանի տեսակետը՝ իրեն ուղղված մեղադրանքների շուրջ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Սարգիս Հացպանյանին զայրացել են «Ռոդիոլուր»-ի հարցադրումները: Վաղը Պոլսի պատրիարքարանում տեղի է ունենալու եկեղեցական ժողով, որի ընթացքում  հոգեւոր հայրերը պետք է պահանջեն Արամ սրբազանից տեղապահ Գարեգին սրբազանին հանձնել մինչ օրս իր մոտ պահվող պատրիարքարանի կնիքը, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվություն 9 տարիների ընթացքում կատարված ծախսերի շուրջ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը նշել է, որ մինչ օրս Արամ Աթեշյանը չի փոխանցում կնիքը, որի իրավունքը չունի: Հուլիսի 22-ին Պոլսում մեզ հնարավորություն էր ընձեռնվել լսել նաեւ Արամ Սրբազանին, ով պնդում է, որ դեռ իրավաբանորեն շարունակում է պաշտոնավարել, որն իրեն արտոնել է Թուրքիայի իշխանությունը: Իրավունք ունի՞, թե՞ ոչ արտոնել պաշտոնավարել. հարցին «Ռադիոլուր»-ը բազմիցս անդրադարձել է, խնդիրն այստեղ այլ է՝ Սարգիս Հացպանյանի ու Արամ Սրբազանի տեսակետները հակադիր են. Երկու հակադիր հիմնավորում, որը, ի դեպ, եւ շարունակում է տարբեր կերպ մեկնաբանվել՝ հղում անելով կրոնական եւ արևմտահայերի կրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրության կետերին: Ու մինչ վաղը տեղի կունենա եկեղեցական ժողովը եւ հայտնի կդառնան դրա արդյունքները՝ վերադառնանք երկուստեք մեղադրանքներին: Ինչո՞ւ են միմյանց անունը լսելուց անգամ զայրանում Սարգիս Հացպանյանն ու Արամ Աթեշյանը։ Մենք ի զօրու չենք հասկանալու։ Արամ սրբազանը իր պաշտոնավարման 9 տարիները գնահատում է ի նպաստ համայնքի: Փորձագետը Աթեշյանի խոսքերը ստահոդ է համարում: Ինչեւէ՝ մինչ այս հիմնականում Աթեշյանի շուրջ զարգացումներին «Ռադիոլուրն» անդրադարձել է մի կողմից Հացպանյանի, մյուս կողմից՝ պոլսահայ լրագրողների կարծիքներին հիման վրա։ Առաջին անգամ լսել է նաեւ այդ մեղադրանքների հիմնական հասցեատիրոջը՝ Արամ Աթեշյանին եւ զարմանալի է, որ տարածաշրջանային փորձագետը մեղադրում է լրտվամիջոցին՝ Աթեշյանի կարծիքը լսելու համար։  

Հայաստանի հանրային ռադիո