Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ՌԴ-ն մեր առանցքային գործընկերներից մեկն է և գլխավոր ներդրողը. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանն անվանել է էներգետիկայի, տրանսպորտի, մետալուրգիայի և հեռահաղորդացական ոլորտում առանցքային առևտրա-տնտեսական գործընկերներից մեկը և հայկական տնտեսության գլխավոր ներդրողը։ «Ընթացիկ տարում մենք նշում ենք նրա հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն ու Բարեկամության, գործընկերության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակը»,-«Իզվեստիա» թերթին տված բացառիկ հարցազրույցում նշել է Սերժ Սարգսյանը։ Նա ընդգծել է, որ երկրները մտադիր չեն կանգ առնել ձեռքբերածով։ Նրա կարծիքով՝ համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է, ինչը կմղի Հայաստանին ու Ռուսաստանին նոր ինովացիոն լուծումների որոնման՝ հետագա փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնման համար։ Նախագանը նշել է նաև ԵՏՄ-ի դերը երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման գործում։ «ԵՏՄ-ին միանալուց հետո մեր տնտեսական և առևտրային հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են՝ հաշվի առնելով այն, որ մեր առջև բացվել է ԵՏՄ անդամ երկրների 180 մլն սպառողական շուկան։ Միությունը հնարավորություն է ստեղծում ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի համար։ Դրանք, անշուշտ, մեծ առավելություններ են»,-ընդգծել է նա։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ հայկական և ռուսական կողմերը պետք է քննարկեն Գումրիում համատեղ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծումը։  

Հայաստանի հանրային ռադիո