Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ռուսական «Սիստեմա» ընկերությունը տեխնիկական դեֆոլտ է հայտարարել

Ռուսական «Սիստեմա» ընկերությունը տեխնիկական դեֆոլտ է հայտարարել՝ կապված 4 մլրդ ռուբլի վարկային պարտավորությունների հետ։ Հիմքում ընկած է «Ռոսնեֆտի» հետ ունեցած դատական վեճը, որի պատճառով կալանք է դրված «Սիստեմայի» ակտիվների վրա: Ինչպես հայտնի է՝ «Սիստեմա» ընկերությունում աշխատում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա տնօրենների խորհրդում զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոն, ինչպես նաև պարգևատրումների եւ կորպորատիվ կառավարման կոմիտեի նախագահն է: «Սիստեմա» ընկերությանն է պատկանում ՄՏՍ ապրանքանիշը։

Հայաստանի հանրային ռադիո