Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ռուսաստանը չի մասնակցի Եվրատեսիլին

Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) հաստատել է, որ Ռուսաստանը 2017 թվականին չի մասնակցի Եվրատեսիլին, հայտնում է RT-ն: «Երբ հաստատվել է, որ Ռուսաստանից Եվրատեսիլի մասնակցուհի Յուլիա Սամոյլովային չի թույլատրվի մտնել Կիև մրցույթին մասնակցելու համար, ԵՀՄ-ն Առաջին ալիքին պաշտոնապես առաջարկել է 2 այլընտրանքային տարբերակ՝ փորձելով լուծում գտնել, ինչը Ռուսաստանին թույլ կտար այս տարի մասնակցել»,- ասված է ԵՀՄ-ի նամակում: Առաջարկվել է խնդրի լուծման հետևյալ տարբերակները` տեսահեռարձակում կամ Ռուսաստանի երգչի փոփոխություն: «Ցավոք, երկու առաջարկներն էլ Առաջին ալիքը մերժել է, և այժմ նրանք հայտարարել են, որ մտադիր չեն հեռարձակելու Եվրատեսիլ-2017 մրցույթը: Դա նշանակում է, որ Ռուսաստանն այս տարի չի կարող մասնակցել մրցույթին»,- նշված է ԵՀՄ հայտարարության մեջ:

Հայաստանի հանրային ռադիո