Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սա նաեւ մեր ցավն է. Արցախում հիշում են ավերիչ երկրաշարժի զոհերին

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցի կապակցությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ 88-ի դեկտեմբերյան աղետից օրեր անց կանգնեցվեց  երկրաշարժի զոհերին նվիրված խոսուն արձանը՝ արցախյան տարազով այան՝ մեծ մայրը, գլուխն ափերի մեջ սգում է զավակների կորուստը: Այդ կոթողը պահի ամենախոսուն արտահայտությունն էր՝ թափ առնող ազատագրական շարժումը թիկունիքից հարված  էր ստացել: Փրկարարական առաջին ջոկատները, որ ձեւավորվեցին հապճեպ, եւ օգնությամբ բեռնավորված մեքենանները շտապեցին Մայր Հայաստան, ու այնտեղից եկան լի ցավով եւ, որքան էլ զարմանալի է, նոր ավյունով լի: Այսօր էլ, արցախցիներից շատերն ասում են, որ գյումրեցիների կորովն էր, որ ներարկվեց իրենց ու  հնարավորություն տվեց շարունակել պայքարը: Ամեն տարի դեկտեմբերի յոթին ստեփանակերտցինեը հուշահամալիր են գալիս ցավով եւ ուխտը վերանորոգելու պահանջով: Այսօր հուշահամալիրում անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ է դրել նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Հայաստանի հանրային ռադիո