Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սարգսյան-Ալիև հանդիպումն անհրաժեշտ է. Դավիթ Բաբայան

Եկող տարի Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում, և հնարավոր հանդիպումը նաև սեփական հանրության աչքերում ընդունելի երևալու մղումով կպայմանավորվի Ալիևի համար կարծում են  փորձագետները:   Կկայանա արդյոք Սարգսյան-Ալիև հանդիպում, թե ոչ այսօր հնարավոր չէ հստակ ասել: Պարզ հայտարարություններ չեն արվում, փորձագետները, սակայն, որոշ եզրակացություններ անում են: Տարածաշրջանային այցով ԵԱՀՄ ՄԽ ամերիկացի, ռուս և  ֆրանսիացի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպումներ են ունեցել Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների հետ,  քննարկել ղարաբաղյան խնդիրն ու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերող հարցեր: Հանդիպումներից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարությունների տարածած հայտարարություններից իհարկե չի հասկացվում՝ կկայանա՞ արդյոք նախագահների հանդիպումը, թե՞ ոչ: «Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանն ամեն դեպքում հայտարարություններից եզրակացնում է, որ Երևանում ու Բաքվում պատրաստակամություն կա  նախագահների հանդիպում կազմակերպելու հարցում: Երկու երկրների միջև  փոխվստահության հարցում վերջին տարիներին նահանջ գրանցվեց ու այսօր ամենակարևոր հարցը հենց փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումն է։ Ըստ նրա, իդա թույլ կտա թոթափել լարվածությունը սահմանագոտում. Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ևս ճիշտ  է համարում նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումը, դա պետք է որպեսզի  լարվածությունը սահմանագոտում նվազի՝ ասում է. Միջազգային հանրությունը, ըստ փորձագետ Կարեն Վերանյանի, մեծապես կարող է նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, եթե քաղաքական ու իրավական ճնշումներ կիրառի Բաքվի նկատմամբ՝ այդ երկրին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

Հայաստանի հանրային ռադիո