Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ինքը Թանգյանը AFP-ին տված հարցազրույցում: Ըստ Թանկյանի, նա ցանկանում է ավելին անել Հայաստանի համար և այժմ մտածում է երկրում երաժշտական փառատոն կազմակերպելու մասին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրոպական ամառային փառատոնի մաս կդառնա, որի շրջանակում տարբեր խմբեր կայցելեն երկիր: «Ես միշտ երազել եմ Հայաստանում միջազգային եարժշտական փառատոն կազմակերպելու մասին»,-ասել է Թանկյանը, գրում է Yahoo News-ը: «Ես կցանկանայի ժամանակ գտնել արվեստի ու երաժշտության հարցերի համար քաղաքական ու սոցիալական հարցերին զուգահեռ»,- ասել է երգիչը: Անդրադառնալով System of a Down-ի 2015-ի հայաստանյան համերգին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Թանկյանն ասել է, որ նայելով համերգի եկած երիտասարդ հայերին, հիշում էր Ցեղասպանության զոհ դարձած իր նախնիներին և այդ պահին իր խումբը համարում էր «հնի ու նորի միջև կատալիզատորի մաս»: «Զգացողություն կար, որ կարծես մեր ամբողջ կարիերան կայացել է միայն այդ մեկ համերգի համար»,-ասել է Թանկյանը:  

Հայաստանի հանրային ռադիո