Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Շրջայց վերանորոգված թատրոնում (լուսանկարներ)

«Նախ արձանագրենք, որ այս պահին կանգնած ենք մի բեմում, որտեղ խաղացել են Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Էդգար Էլբակյանը... Արժևորելով այս փաստը, պետք է նշեմ, որ ակնկալիքներն էլ Մայր թատրոնից, բնականաբար, ավելին են: Դեկտեմբերին այս բեմում կկայանա «Պեպո» բեմադրության առաջնախաղը, և ես համոզված եմ, որ կունենանք այնպիսի մեծ հաջողություն, ինչպիսին ունեցանք օպերային թատրոնում: Նկատի ունեմ «Տոսկան»,- Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում լրագրողների հետ ճապազրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի, տնօրեն Ստեփան Դավթյանի և լրագրողների մեծ խմբի հետ մշակույթի նախարարն այսօր շրջայց կատարեց վերանորոգ թատրոնում, ծանոթացավ վերազինված բեմական մեխանիզմներին ու լուսավորության, ձայնային նոր համակարգերին: «Սա 21-րդ դարի շունչն է: Ես միշտ ասել եմ, ու շարունակում եմ պնդել, որ ստեղծագործական աշխատանքի որակը կախված չէ տեխնիկայից, այն կախված է ստեղծագործողից, բայց տեխնիկան կնպաստի ընդհանուր մթնոլորտի աշխուժացմանը: Գաղտնիք չէ, որ թատրոնի հիմնական զարկերակը մթնոլորտն է, իսկ մթնոլորտը թատրոնի, ներկայացման սիրտն է »,-ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը: Մայր թատրոնի վերանորոգման աշխատանքը սկսվել է 2015թ. հոկտեմբերից: Թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում Հայաստանի մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա սթեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Սթեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին 23 տարի մարման ժամկետով կնքվել է 7 մլն եվրո արժողության՝ ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր:  

Հայաստանի հանրային ռադիո