Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սոցհարցումները ուղղորդող գործառույթ են իրականացնում. ՀԿԿ ներկայացուցիչ

Գոհ են արդյոք կոմունիստական կուսկցությունից թեկնածուները քարոզարշավի ընթացքից: Որքանով են ընդունելի նրանք ընտորղների համար: ՀԿԿ-ից  ռեյտինգայինով առաջադրված թեկնածու Սիլվա Ադամյանն այսօր խոսել է իր համակիրներին ահաբեկելու դեպքերի մասին ու անհանգստություն հայտնել սպասվող ընտրությունների ընթացքի համար: Իսկ հրապարակվող սոց հարցումները, ըստ նրա, ուղղորդող նշանակություն ունեն ու նախադրյալ են շեղելու ընտրողներին իրենց մոտեցումից: Բնապահպան Սիլվա Ադամյանը գրեթե չի եղել մարզերում, հասցրել է լինել միայն Սարուխան գյուղում ու կայացած հանդիպումը մտահոգիչ պատկեր է արձանագրում: Գյուղում նա երիտասարդների գրեթե չի հադիպել: «Ասում են գնացել են երիտասարդները ՌԴ աշխատելու»: ՀԿԿ ցուցակով առաջադրված թեկնածուն ուշադիր հետևում է ֆեյսբուքյան գրառումներին ու եզրակացնում, որ իր հետևորդները շատ են: Արդար ընտրությունների դեպքում  նա համոզված է,  որ բավականաչափ ձայներ կհավաքի: Անգամ լռողներն են ինձ ձայն տալու՝ ասում է: Մանկավարժ հոգեբան Արմինե Դավթյանը, ով ռեյտինգայինում առաջադրված է Մալաթիա- Սեբաստիա համայնքում,  դժգոհեց քարոզարշավի ընթացքից: Ովքեր լծակներ ունեն անկաշկանդ օգտագործում են լծակները քարոզչության նպատակով: Նման պայմաններում պետական կառավարման օղակներում չաշխատողները հայտնվում են լուսանցքից դուրս: Քարոզարշավի ավարտին մնացել է ընդամենը 5 օր ու հուսանք, որ ընտրողները կհասցնեն կողմնորոշվել ու հանգիստ պայմաններում, ազատ արտահայտել իրենք կամքը:

Հայաստանի հանրային ռադիո