Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սպառնալիք ինքնիշխանությա՞նը, թե՞ ռազմական պոնտենցիալի ավելացում. քննարկում ԱԺ-ում

Կառավարությունը խորհրդարանին առաջարկում  է վավերացնել հայ-ռուսական միացյալ  զորախումբ ստեղծելու  մասին համաձայնագիրը: Ռուսաստանի Պետդուման ու Դաշնային խորհուրդն այն արդեն վավերացրել են, իսկ փաստաթութղը ստորագրվել է ավելի վաղ՝ դեռևս  2016 -ի նոյեմբերի 30-ին և սպասում է Հայաստանի խորհրդարանի վարերացմանը:  Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը ամենատարբեր ձևաչափերով գործում է, այս  համաձայնագիրը պաշտոնական տեսք է տալիս ձևաչափերից մեկին՝ վստահեցնում է խորհրդարանական մեծամասնությունը: Ընդդիմադիրենրն նույն վստահությունը չունեն, բազմաթիվ ռիսկեր ու  մտահոգություններ են տեսնում: Հայաստանն ու Ռուսաստանն ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ, որի խնդիրը տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովումն է: Դեռևս անցած տարեվերջից քննարկվող  հարցն անցում է իրավական ընթացակարգի վերջին փուլը: Ռուսական կողմը գործադիր և  օրենսդիր մակարդակներում արդեն վավերացրել է համաձայնագիրը, հայկական կողմում առայժմ բաց է օրեսնդիրի վավերացումը: Փաստաթուղթն այսօր քննարկվում էր խորհրդարանում: Երկու հասկացություն կա այստեղ՝ կովկասյան տարածաշրջան և ռազմական ագրեսիա: Ուզում եմ հասկանալ, թե որքանով են այս սահմանումներն առնչվում Լեռնային Ղարաբաղին: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցը պարզաբանում պահանջող  խնդիրներից առաջինն էր: Միացյալ զորախմբի  հիմնական խնդիրն, ըստ համաձայնագրի, Կովկասյան տարածաշրջանում ռազմական ագրեսիայի դեպքում դրա  նախապատրաստման բացահայտումն ու հետ մեղումն է:  ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը խորհրդարանում հստակեցրեց՝ համաձայնագիրը ԼՂ հակամարտությանը չի վերաբերում: «Համաձայնագրով նախատեսվում են միացյալ գործողություններ, որոշումների կայացում և զորքերի կիրառում ՀՀ տարածքի նկատմամբ ամբողջական սպառնալիքի և ագրեսիայի դեպքում և ՌԴ-ի տարածքի նկատմամբ ամբողջական սպառնալիքի և ագրեսիայի դեպքում ։ Այսինքն՝ միայն ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների կիրառման դեպքում է»: Եթե վերաբերում է միայն ՀՀ տարածքին, ապա այսուհետև ակնկալենք, որ   բոլոր այն դեպքերում,  երբ անվտանգության խնդիր ծագի հենց  ՀՀ սահմաններին, համաձայնագիրը գործեու է: Նիկոլ Փաշինյանին լավատեսորեն տրամադրվել թույլ չի տալիս ՀԱՊԿ-ի փորձը: «Եթե մինչ այժմ քաղաքական լռություն են պահպանել, որտեղ է երաշխիքը, որ կոնկրետ իրավիճակում այդ արձագանքը կլինի»: ՀԱՊԿ-ում փոքր-ինչ այլ տրամաբանություն է գործում ՝ պարզաբանում է  ՊՆ փոխնախարարը: Նշում, որ հատուկ ընթացակարգեր են գործում, Հայաստանը դրանցից չի օգտվել և ինքնուրույն է լուծել անվտանգության խնդիրը: Այդ դեպքում  ինչու է անհրաժեշտ համաձայանգիրը: Համաձայնագրում «ռազմական անվտանգություն»-ը սահմանվում է որպես արտաքին ու ներքին ռազմական սպառնալիքներից պաշտպանություն: Ընդդիամդիր պատգամավորները պարզաբանման կարիք են տեսնում նաև ներքին անվտանգության հարցում: Խորհրդարանական մեծամասնությանն էլ զարմացնում է ընդդիմադիրների զարմանքը: ՀՀԿ ներկայացուցիչները հորդորում են  օբյեկտիվորեն դիտարկել իրավիճակը, առանց հուզական տարրերի: Վերջին ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթեկյանից էր: Նա համոզված է, որ հայ-ռուսական համաձայնագիրը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը, ավելին ՝ բազմապատկում է Հայաստանի ռազմական պոտենցիալը: Հայ-ռուսական միացյալ զորախումբը դե ֆակտո գործում է՝ սա էլ հիշեցնում է ԱԺ փոխնախագահը: Նկատում է, որ Հայաստանի միասնական անվտանգության համակարգը ՀԱՊԿ-ն է, որի կազմում են  Ռուսաստանն ու Հայաստանը, և սա բխում է Հայաստանի ռազմական դոկտրինից։ Այն, ըստ Շարմազանովի, չի փոխվել: Չեն փոխվել նաև սպառնալիքները: Հայաստանի Հանրապետությունը թուրք-ադրբեջանական սպառնալիքի դեմ չի կարող իրականացնել իր պաշտպանությունը, և դրա համար մենք պետք է լինենք կամ այս, կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ։ Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, որովհետև այլընտրանք չկա։ ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք: Քննարկմանը չշրջանցվեց Ռուսաստանի Ադրբեջանին զենք վաճառելու գործոնը: Ռուս պաշտոնյայից այն այս քննարկմանը պարզաբանում ստանալ չէր կարող, փոխարենը պաշտոնական պարզաբանում զենքի վաճառքի վերաբերյալ տրվեց մեկ այլ ՝ չեխ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում: Այսօր խորհրդարանում էր Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխը: Նա ուղերձով դիմեց հայ օրենսդիրենրին, իսկ լրագրողների հետ զրույցում ստիպված եղավ պատասխանել ուղիղ հարցին ՝ արդյոք Չեխիան պաշտոնապես զենք է վաճառում Ադրբեջանին: «Մենք չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց չեխ պաշտոնյան` նկատելով, որ հարցը շատ նուրբ է:

Հայաստանի հանրային ռադիո