Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սպասվում են լարված եւ սուր ընտրություններ.կանխատեսումներ

Ապագա խորհրդարանում որոշումներն ընդունվելու են հնարավորինս լայն համաձայնությամբ, ինչը մեծացնում է քաղաքական ուժերի դերակատարությունը: Ըստ էության այդ խորհրդարանում բոլոր քաղաքական ուժերը լինելու են հաղթողներ եւ իշխանությունն ու ընդդիմությունը հավասար պատասխանատվություն են կրելու ընդունվող որոշումների համար: Այս կարծիքն է այսօր հայտնել Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը: Նրա գնահատմամբ՝ դա է պատճառը, որ այս ընտրություններին բավականին փորձառություն ունեցող քաղաքական ուժերը մասնակցում են առանձին, իսկ նորաստեղծ քաղաքական ուժերը, լավ հաշվարկելով ու կշռելով իրենց հնարավորությունները, ընտրությունների են գնում դաշինքներ կազմելու ճանապարհով: Դաշինքների կազմման սկզբունքների եւ դրանց ապագա գործունեության վերաբերյալ գնահատականները, սակայն, քաղաքական դաշտում միանշանակ չեն: Ոմանք կարծում են, որ նախընտրական դաշինքները, ինչպես միշտ, կարճ կյանք կունենան, մանավանդ՝ երբ ստեղծվում են ոչ գաղափարական հենքի վրա եւ կարճաժամկետ խնդիր լուծելու համար:   Այս խորհրդարանական ընտրություններում քվեների համար պայքարը լինելու է բավականին լարված եւ սուր՝ կանխատեսեց հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը: Միաժամանակ, ըստ նրա, ընտրապայքարից բոլորն էլ դուրս կգան շահած: «Եթե ընտրություններն անցկացնեն անթերի: Սա է թերեւս առաջնայինը: մնացած բոլոր հարցադրումները, թե ով ինչքան քվե կստանա կամ ինչպիսին կլինի ապագա խորհրդարանի պատկերը, այդ գաղափարին է երկրորդվում»: Ապագա ԱԺ-ում հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը ցանկանում է լինել, բայց պետք է նաեւ կուսակցության ցանկությունը՝ առաջադրվելու առումով: Մնացածը կորոշի ՀՀ քաղաքացին: Կուսակցության ցուցակների մասին Արտակ Դավթյանը չխոսեց: Վերջնաժամկետը փետրվարի 16-ն է եւ այդ օրվանից հետո էլ կիմանանք՝ ասաց: Ազատ Դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Անժելա Խաչատրյանի ձեւակերպմամբ՝ այս ընտրությունների թրենդը դաշինքներն են, սակայն, դրանք երբեմն ինքնանպատակ են: Ազատ Դեմոկրատներն իր ցուցակով է մասնակցելու ընտրություններին՝ համախմբելով սկզբունքորեն ազատական գաղափարներ կրողներին: Ինչպիսին կլինի ցուցակը՝ դեռ պարզ չէ:   ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ռեֆորմիսների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը կարծում է, որ քաղաքական ուժերի մրցակցության հնարավորությունն ապահովված է եւ հույս ունի, որ այս ընտրությունները զերծ կլինեն արատավոր երեւույթներից, քանի որ տեսնում է այդ քաղաքական կամքը: «Ռեֆորմիստներ» նորաստեղծ կուսակցության ղեկավարն ասաց, թե բնականաբար իրենք առանձին չեն մասնակցի ընտրություններին,  իսկ թե ո՞ւմ հետ եւ ի՞նչ ճանապարհով՝ առաջիկայում կխոսի: «Մենք արդեն հայտարարել ենք, որ «Ռեֆորմիստներ»-ը պետականամետ քաղաքական ուժ է եւ մենք սատարելու ենք հանրապետության նախագահի բարեփոխումներին: Իհարկե, նաեւ քննադատելու ենք այն ամենը, ինչը որ արատավոր է եւ կարող է խոչընդոտել մեր երկրի զարգացմանն ու այն բարեփոխումներին, որոնք այսօր իրականացվում են»: Միաժամանակ, Վահան Բաբայանը շեշտեց, որ որեւէ քաղաքական ուժից դեռ պաշտոնապես որեւէ առաջարկ կուսակցությունը չունի՝ դաշինք կազմելու: Եթե լինի՝ կուսակցության խորհուրդը կքննարկի, կորոշի ու կհայտարարի: Մենք ոչ բացառում ենք որեւէ բան, ոչ ակնարկում ենք որեւէ բան՝ բխեցրեց Վահան Բաբայանը՝ արձագանքելով «Եթե Ծառուկյանի դաշինքից առաջարկ լինի՝ կհամագործակցե՞ք»  հարցին: Նա նաեւ հիշեցրեց, որ խորհրդարանական գործունեության ժամանակ քվեարկել են ՀՀԿ-ի նման եւ հայտարարել ԲՀԿ-ից դուրս գալու մասին, ինչից պետք է ենթադրել «Ռեֆորմնիստների» կուսակցության ուղենիշը: «Ժամանակներն ընթանում են առաջ եւ հետադարձ հայացքներով քաղաքական գործունեություն չի լինի կառուցել: Կարծում եմ, այսօր քննարկել մեկ-երկու տարի առաջվա իրադարձությունները, երկրորդական է: Գագիկ Ծառուկյանը իմ նախկին ղեկավարն է եղել, ԲՀԿ-ի իմ գործընկերները իմ նախկին գործընկերներն են եղել: Ես բոլորի հանդեպ լցված եմ միայն հարգանքով եւ այստեղ որեւէ տրագեդիա չկա»: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ կապված ՀՀԿ-ում եղած տարբեր կարծիքներին՝ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց, որ հարցադրումներ են եղել, որին անդրադարձել է նախագահը՝ շեշտելով, որ ինքը չի ողջունել Ծառուկյանի վերադարձը, իսկ հանրապետական տարբեր գործիչների կարծիքներն իրենց տեսակետն ու իրավունքն է: ՀՀԿ-ից հեռանալու փաստերին էլ անդրադառնալով՝ Արտակ Դավթյանը շեշտեց, որ կուսակցությունը կենդանի օրգանիզմ է եւ բնական է ինչպես հեռանալը, այնպես էլ համալրելը: «Կոնկրետ համալրման պարագայում՝ մասայական է, ըստ էության: Ես կարծում եմ, 11 հազարը եւ մի քանի հոգին դրանք անհամադրելի են զուտ թվային առումով»:

Հայաստանի հանրային ռադիո