Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Թալիշցիները վերադառնում են հայրենի տուն

Թալիշում բնակվելը լինելու է նույնքան անվտանգ, որքան Մատաղիսում եւ Մարտակերտում՝ վստահեցնում են ԼՂՀ իշխանությունները։ Արդեն մեկ շաբաթ է  Թալիշի բնակիչների մի մասը նորից վերահաստատվել է գյուղում, և որոշակի վերականգնման աշխատանքներ է կատարում: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԼՂՀ  վարչապետի մամուլի խոսնակ  Արտակ Բեգլարյանը նշել է, որ իշխանությունները համապատասխան պայմաններ ստեղծելու են, որ թալիշցիները  վերադառնան  ու Արցախում մնան։   Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած թալիշցի ամուսինները վիճում են՝  վերադառնա՞լ իրենց բնակավայր, թե՞ ապրել Հայաստանում։ Որքան էլ Հայաստանում լավ լինի՝ իրենց տանից լավ տեղ չկա՝ ասում է Վոլոդյա պապիկը։  Բայց կինը՝ Ռոզա տատիկը, պնդում է՝ գյուղն այժմ անվտանգ չի ու ամեն պահին թշնամին կարող է կրակել։ Արդեն մեկ շաբաթ է  Թալիշի բնակիչների մի մասը նորից վերահաստատվել է գյուղում, որոշակի վերականգնման աշխատանքներ է կատարում: ԼՂՀ  ղեկավարությունը Թալիշի վերականգնման համար հրավիրել է Հայաստանի և Սփյուռքի մի շարք ճանաչված հայ ճարտարապետների, ովքեր տեղում մասնակցում են գյուղի վերականգնման նախագծային աշխատանքներին: ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով անձամբ է հետևում Թալիշի վերականգնման ու վերակառուցման աշխատանքներին, հայտարարել էր, որ այսօրվա արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որպեսզի Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերի և, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված լինի: Այս պահի դրությամբ՝ ամբողջությամբ վերականգնվել է գյուղի էլեկտրամատակարարումը։ Առաջիկա օրերին կվերականգնվի նաև ջրամատակարարման ցանցը: Գյուղ տանող ճանապարհը վերանորոգվում է։ Օրեր անց էլ  Թալիշում իր տեղակայման վայրը կունենա Արցախի խոշոր շինարարական կազմակերպություններից մեկը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԼՂՀ  վարչապետի մամուլի խոսնակը դժվարացավ նշել, թե այս պահի դրությամբ թալիշցի քանի  ընտանիք  է ապրում ՀՀ-ում։ Ասում է, որ նրանց թիվը  անընդհատ փոխվում է, քանի որ  ամեն օր նոր թալիշցիներ են ցանկություն հայտնում վերադառնալ Արցախ՝ հատկապես Ալաշան համայնք։ Նշենք, որ օրեր առաջ Թալիշ էր այցելել ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը։ Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը նշում է, որ նախագահի այցից հետո ավելի է հստակեցվել  վերաբնակեցման  քայլերի հաջորդականությունը: Մեկ դիտարկում ևս. Արցախի Ազգային անվտանգություն խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը   նշել է, որ թալիշցիների համար որոշակի արտոնություններ են  սահմանվելու, մասնավորապես՝  հարկերի և էլեկտրաէներգիայի մասով Թալիշում բնակվելը լինելու է նույնքան անվտանգ, որքան Մատաղիսում եւ Մարտակերտում՝ վստահեցնում են ԼՂՀ իշխանությունները։  

Հայաստանի հանրային ռադիո