Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» մոտեցումը կործանարար է. Դավիթ Բաբայան

«Արցախի հանրապետությունը եւ  ՀՀ նույնպես կողմ է Կասպրշիկի խմբի ընդլայնմանը, սակայն Ադրբեջանը փորձում է հակափաստարկներ բերել, եւ խոչընդոտել բանակցային գործընթացը: Պետք է աշխատանք տանել Ադրբեջանի հետ: Քանի որ Ադրբեջանը ինքն է հրադադարի ռեժիմը խախտում, ինքն է հանդիսանում հանցագործությունների եւ ահաբեկչական գործողությունների հեղինակը, հետեւաբար շահագրգիռ չէ այստեղ առաջընթաց ապահովելու համար»,- «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի՝ վերջին շրջանում արտահայտած կարծիքներին՝ Դավիթ Բաբայանն ասել է. «Շատերը խոսում են ստատուս քվոյի մասին, որ պետք է փոխվի։ Մենք էլ ենք գտնում, որ ստատուս քվոն պետք է փոխվի, բայց ստատուս քվոն միայն սահմանները չեն: Սահմանները դա հետեւանք է ադրբեջանական ագրեսիայի հայ ժողովրդի եւ արցախցիների նկատմամբ ցեղասպանություն իրականցնելու փորձերի: Հետեւաբար, որպեսզի ստատուս քվոն փոխվի, պետք է  նախ փոխվի Ադրբեջանի մոտեցումները: Եթե նախկինում կարգավիճակը մեզ համար եղել է գերնպատակ, եւ պատկերացրել ենք, որ եթե Արցախը ճանաչվի՝ կկարողանանք ապահովել մեր անվտանգությունը, եւ տարածքները վերադարձնելու փոխարեն  կարող ենք ստանալ կարգավիճակ, հիմա պրակտիկան ցույց է տվել, որ սա ճիշտ մոտեցում չէ, կործանարար է»: Ռադիոլուրի 18.00 -ի եթերից հատված  

Հայաստանի հանրային ռադիո