Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Տիգրան Սարգսյանը Աթենքում քննարկելու է ԵՏՄ- Հունաստան համագործակցության հարցեր

Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների գլխավոր քարտուղար Գիորգոս Ցիպրասը Մոսկվայում հանդիպում  է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և Աթենքի միջև հետագա համագործակցության հեռանկարները՝ հայտնում է Հունաստանի ԱԳՆ-ն: Ըստ Հունաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հունաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրային և տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Սարգսյանի Աթենք առաջիկա այցին վերաբերող  հարցեր՝ հայտնում է «Sputnik» գործակալությունը։ Հույն- ռուսական առեւտրա- արդյունաբերական պալատի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Սալոնիկում  տեղի ունենալիք համաժողովում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամները կներկայացնեն ԵՏՄ-ի խնդիրները և նպատակները, ինչպես նաև ԵՏՄ-ի և Հունաստանի համագործակցության հեռանկարները: «Sputnik» — ը հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական միությունը Ռուսաստանի նախաձեռնած տարածաշրջանային  քաղաքական և տնտեսական դաշինքն է, որի նպատակն է իր անդամների՝  Ռուսաստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև  հստակեցնել  ապրանքների և ծառայությունների հոսքը:

Հայաստանի հանրային ռադիո