Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Թիվ 27 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվել է

Հունիսի 1-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Աթենքի փողոցի թիվ 4 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հարություն Զ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.25-ին, Հրազդան տոնավաճառի մոտ, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:

HayNews.am