Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Թրամփի հայտարարությունը՝ Դեֆակտո իրողության ճանաչում

Աշխարհի գերհզոր պետություններից մեկի՝ ԱՄՆ-ների կողմից Երուսաղեմի ճանաչումը խառնել է խաղաքարտերը տարածաշրջանում։ Որքանո՞վ սպասվող լարվածությունն ազդեցություն կունենա հարավկովկասյան տարածաշրջանի՝ մասնավորապես ղարաբաղյան խնդրի վրա: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում լարվածությունը աշխարհի ուշադրությունը կսևեռի իր վրա. «Դա նշանակում է ղարաբաղյան ուղղությամբ  թեժացում  թույլ  չեն  տա: Բայցի դա՝ Երուսաղեմի ճանաչումը նշանակում է, որ ճանաչվում են դե ֆակտո իրողությունները»։ Ըստ Դավիթ Բաբայանի՝ սա նաև նախադեպ է և աշխարաքաղաքականության մեջ ճանաչումները կարևոր են, բայց միշտ չէ որ օրինաչափ են: Սա պարզապես փաստի արձանագրում է: Ի դեպ Վիեննայում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, որի օրակարգում էր երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, շատ կարևոր է թեկուզ միայն այն պատճառով, որ բանակցային գործընթացի շարունակականությունն է ապահովում՝ ասում է Դավիթ Բաբայանը: Վիեննայում համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը կազմակերպել 2018թ. տարեսկզբին։ Սա հույս է ներշնչում, որ լարվածության հավանականությունը սահմանագոտում քիչ հավանական է: ԼՂ հարցով փորձագետ Արթուր Ղազարյանը, սակայն որևէ ակնկալիք չունի: Նա հանդիպումը դիտարկում է իբրև Սարգսյան-Ալիև հանդիպմանը հաջորդող: Ինչևէ Դոնալդ  Թրամփի որոշումը իրարանցում է առաջացրել ողջ աշխարհում, և դա ըստ փորձագետի, կարող է անուղղակի ազդեցություն ունենալ արցախյան խնդրի վրա, լարվածություն առաջացնելու առումով:

Հայաստանի հանրային ռադիո