Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորներին

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է աշխարհի մի շարք երկրներից ժամանած 20-ից 32 տարեկան հայ երիտասարդ կամավորների: Երիտասարդների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ ավելի է ոգևորել վերջիններիս՝ հայրենիքը և սեփական արմատները բացահայտելու ցանկությունը: Երկխոսության ընթացքում, Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարևոր ձեռքբերումներին: Կամավորները ծանոթացել են նաև ընկերության հիմնարար արժեքներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանն ու խորհուրդներ ստացել բիզնեսի ճիշտ կառավարման գործիքների վերաբերյալ:

HayNews.am