Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Վթարից տուժածներից 4-ը բուժվում է Պավլովի կենտրոնական հիվանդանոցում

ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի աշխատակիցները հունվարի 22-ին, ժամը ժամը 11.55-ին Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի ունեցած ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները ճշտելու նպատակով դեռ երեկ, ժամը 17:00-ին կապվել են Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ։ Այդ  պահի դրությամբ հոսպիտալացված է եղել  ՀՀ  9 քաղաքացի` Վանուշ Սահակյան (ծնվ.` 1985թ.), Մուշեղ Մանուկյան (ծնվ.` 1960թ.),     Կարեն Հակոբյան  (ծնվ.` 1984թ.),  Մհեր Քոթանջյան   (ծնվ.` 1987թ.), Դավիթ Քոթանջյան (ծնվ.` 1988թ.), Արսեն Պողոսյան    (ծնվ.` 1987թ.), Գևորիկ Դալլաքյան (ծնվ.` 1992թ.),  Գարիկ Կոստանդյան (ծնվ.` 1987թ.),      Հերմինե Բեկթաշյան (ծնվ.` 1983թ.)։ Այսօր, ժամը 10.05-ին և 14.15-ին Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դմիտրի Լևչենկոյից և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուկանցևից ստացված տվյալներով  ավտովթարից տուժածներից Վանուշ Սահակյանը, Դավիթ Քոթանջյանը, Արսեն Պողոսյանը և  Գարիկ Կոստանդյանը,   ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել։ Նրանցից Մհեր Քոթանջյանին հարազատները տեղափոխել են Դոնի Ռոստով։ Բուժումը հիվանդանոցում շարունակող տուժածներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Բոլորն անցել են լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժօգնություն։ Նշենք, որ  տուժածների մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի կոտրվածքներ,  երկուսի մոտ առկա է նաև թոքի վնասվածք։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական ուշադրության ներքո։

Հայաստանի հանրային ռադիո