Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ընդհատված բանակցություննե՞ր, թե՞ հանդիպումներից հերթականը

«Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնելու շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»,- Ժնևում ԵԱՀԿ ՄԽ-ի համանագահաների ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշում են միջնորդները: Ասվում է նաև, որ  համանախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել տևական ընդմիջումից հետո կայացած բանակցությունների համար: Նրանք նշել են, որ պատրաստ են  շարունակել միջնորդական աշխատանքը կողմերի հետ՝ բանակցությունների միջոցով Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները նշում են, որ  մոտ ապագայում կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ: Ինչ է նշանակում եռանախագահների այս հայտարարությունը. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանեց՝ պատրաստակամություն է հայտնվել խաղաղ կարգավորումը շարունակել, լարվածությունը թուլացնել ու խաղաղությունը պահպանել, ինչը արդեն դրական զարգացում է: Այս հանդիպումը կարծես թե հասել է իր բուն նպատակին: Այսինքն, այնտեղ քննարկված հարցերը բուն կարգավորումից սկսած մինչև կոնկրետ քայլեր՝ ըստ երևույթին ավելի առարկայական են եղել: Իհարկե ամենաառարկայականը դա հենց մեխանիզմների ներդրման հետ է կապված, զինադադարի ռեժիմի պահպանման և այլն: Հայտարարությունից կարելի է ենթադրել, որ աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են, ճիշտ է, հաշվի առնելով Բաքվի պահվածքը, պետք է երկար ջանքեր գործադրել, բայց ամենակարևորն այն է, որ շեշտվել է, որ բանկցային գործընթացը պետք է շարունակվի և խաղաղ կարգավորում լինի: Տևական դադարից հետո Երևան-Բաքու հանդիպումը տեղի է ունեցավ սկզբունքորեն նոր իրավիճակում՝ «Ադրբեջանական լացքատան» բացահայտումից հետո Եվրոպան հասկացել է, որ այլևս չի կարելի հանդուրժել, որ հարկ է  դաստիարակչական աշխատանք  սկսել Բաքվի դեմ: Քաղաքագետ Ալեսքանդր Մանասյանը, ի հավելումն իր այս դիտարկման, նկատում է, որ դա նույն գործընթացն է, ինչ վարում է Եվրոպան Թուրքիայի հետ:  Սա ցույց է  տալիս, որ աշխարհը՝ ի դեմս Եվրոպայի, փորձում է փոխել այդ երկրներում աշխարհայացքը, մոտեցումները: Եվ ՀՀ-ի համար այս բարենպաստ մթնոլորտում պետք է ուշադիր քայլել, առանց շտապելու, այնպես, ինչպես դա անում է Եվրոպան: Այդուհանդերձ այսօրվա հանդիպումից Ղարաբաղյան խնդրում բեկում սպասել պետք չէ՝ կարծում է քաղաքագետը. «Բեկումների ականատես չենք լինի: Ալիևը կմնա իր դիրքերում, բայց այդ հանդիպումը պետք է ՄԽ—ի ձևաչափը պահելու համար»: Այսօր առավել քան կարևոր են անվտանգության խնդիրները՝ ըստ քաղաքագետի և միջնորդների այսօրվա հայտարարությունը, որ նախագահները համաձայնել են լրացուցիչ քայլեր իրականացն շփման գծում լարվածությունը թուլացնելու համար, թերևս այդ նպատակին կծառայեն:

Հայաստանի հանրային ռադիո