Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին: Նախագահը բավարար է գնահատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրականացրած մեծածավալ աշխատանքը, հավելելով, որ ներկայացված նախագիծը հիմնականում տալիս է ԼՂՀ հանրային ու քաղաքական մտածողության մեջ շրջանառվող հարցերի պատասխանները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումները ժամանակի պահանջ են եւ կրում են օբյեկտիվ բնույթ՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդելու մեր երկրում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարությունը եւ իրավունքի գերակայությունը, կատարելագործելու իշխանության ճյուղերի հավասարակշռումը, բարձրացնելու պետական կառավարման արդյունավետությունը: «Որոշակի խմբագրական աշխատանք իրականացնելուն պես, ինչպես նախատեսված է գործող Սահմանադրությամբ եւ օրենքներով, Սահմանադրության նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ խորհրդարանի հավանությունը ստանալու համար, ինչից հետո միայն կարող ենք խոսել այն հանրաքվեի դնելու ժամկետների մասին», — նշել է Սահակյանը:

Հայաստանի հանրային ռադիո