Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն

Զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Պետդեպի ներկայացուցիչը TASS գործակալությանը հայտնել է, որ անհայտ անձը կրակ է բացել դեսպանատան մուտքի մոտ, սակայն միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ «Ոչ ոք չի տուժել, երբ ատրճանակով զինված անձը կրակ է բացել Անկարայում մեր դեսպանատան մուտքի մոտ։ Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են նրան և հետաքննություն են անցկացնում»,-ասել է գործակալության զրուցակիցը։ Հիշեցմենք, որ երեկ Անկարայում սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն իրականացրել է 1994 թվականին ծնված ոստիկանության ծառայող Մևլյութ Մերթ Ալթընթաշը։

Հայաստանի հանրային ռադիո