Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մեր մասին

Հայաստանում ինտերնետի զարգացմանը և ինտերնետ-ԶԼՄ-ների աճին զուգընթաց հարց է առաջանում, թե ո՞ր ուղղությամբ կզարգանա տվյալ ոլորտը տեխնոլոգիական և տեղեկատվական տեսանկյունից, ինչպես նաև՝ ի՞նչ տեսքով տեղեկատվությունը կտրամադրվի օգտագործողին։ Կասկածելի տվյալներ, ոչ կոռեկտ վերնագրեր, բազմաթիվ առանձին ծառայություններ, որոնք ոչ ամբողջությամբ են կատարում իրենց գործառույթները, հաճախ բարդացնում են անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը։

Այս առումով այնպիսի ռեսուրսի առկայությունը, ինչպիսին է MediaGid.am հավաքագրիչը, կարող է կենսական անհրաժեշտության գործիք դառնալ շուկայի օգտագործողների համար։ Լրատվական ագրեգատորը հետևյալ հնարավորություններն է ընձեռում լուրերի ընթերցողներին.

- Կողմնորոշվել տեղեկատվական հոսքի մեջ, հետաքրքրող լուրերի արագ հասանելիություն ստանալ և խուսափել ոչ հետաքրքիր տեղեկատվությունից:

- Թույլ տալ Ինտերնետ-ԶԼՄ-ներին մասնակցել որակական և քանակական տարբեր բնութագրեր արտացոլող արդար վարկանիշներին, բարձրացնել ԶԼՄ-ների արդյունավետությունը և ըստ արժանվույն վաստակել գովազդի միջոցով:

- Աջակցել գովազդատուներին և ԶԼՄ-ների հաճախորդներին տեղեկատվական կամ գովազդային արշավների անցկացման ամենահարմար հարթակների ընտրության հարցում և դրանց արդյունավետության հետագա վերլուծության գործում։

Մեր գլխավոր խնդիրն այցելուներին արագ, արդիական, հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելու տեխնոլոգիան կատարելագործելն է։

Ընթերցող-ԶԼՄ-գովազդատու շղթայի գործարկման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով MediaGid.am-ը կօգնի լավագույնս կողմնորոշվել տեղեկատվություն ստանալու և տրամադրելու հարցում։



Գործընկերների համար` info@mediagid.am
Գովազդատուների համար` sales@mediagid.am
Հեռախոս` (096) 40 10 07