Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սերժ Սարգսյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին երկրի հարավում մարդատար գնացքների բախման կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած մարդատար գնացքների բախման կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Նախագահ Յոախիմ Գաուկին

Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ձեզ հետ են մեր սրտերն ու աղոթքները:

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ

Խորհրդակցության մասնակիցները Հանրապետության Նախագահին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները:

Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանություն և ուղերձ հղել Ֆրանսուա Օլանդին

Դեսպան Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի, բարեմաղթանքների, ինչպես նաև դեսպանության գործունեությանը տված բարձր գնահատականի համար:

Սերժ Սարգսյանն Արգենտինայի Անկախության օրվա առթիվ այցելել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանություն

Հանրապետության Նախագահը երկրի անկախության 200-ամյակի առթիվ շնորհավորել է դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, դեսպանության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ Արգենտինայի ամբողջ ժողովրդին:

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունն է. ՀՀ Նախագահ

Սերժ Սարգսյանը մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:

ՀՀ Նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

ՀՀ Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի բարձր ղեկավարությանը՝ ս.թ. ապրիլին ՀՀ Նախագահի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու, հետաքրքիր և բովանդակային քննարկումների համար:

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիսավոր արարողության մասնակիցներին, շնորհավորել 2016թ. ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին և մաղթել նրանց հաջողություններ ու անփորձանք ծառայություն:

Առաջարկ՝ Սերժ Սարգսյանին

Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքների նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկեց մինչեւ 20.00 լուծել «Սասնա ծռեր» խմբի անդամների սննդի, ջրի եւ բուժօգնության հարցերը.տեղեկացնում է armradio.am-ը:

Սեֆիլյանն ասել է՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գլխավոր թեման չի լինի հեռացման պահանջը, բայց սկզբունքորեն սրանից չի հրաժարվում. Ենիգոմշյան

«Սասնա ծռեր» խմբի տղաների համաձայնությամբ բանակցությունները պետք է շարունակվեն Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ, այս պահին սակայն տեղեկություններ չկան: Այս մասին Խորենացի փողոցում հրավիրած ասուլիսին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Գ. Իսագուլյան. Բալասանյանը չի ստում, Սեֆիլյանի հետ նրա հանդիպումն արձանագրվել է

Եթե «Սասնա ծռեր» խմբավորման  անդամները զենքը վայր դնեն, ապա նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ այսօր  հրավիրված ասուլիս ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ նկատելով, որ որեւէ երկրի իշխանություն այսքան երկար խաղաղ բանակցությունների չի գնացել։  Իսագուլյանը պատեց, որ ինքն առաջին օրվանից ծանոթ է եղել «Սասնա ծռեր»-իշխանություն միջնորդավորված բանակցություններին՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ։ Իսագուլյանը մի քանի անգամ կրկնեց, որ  իրականությանը չեն համապատասխանում այն  լուրերը, թե Ժիրայր Սեֆիլյանը չի հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։ Ավելին՝ բացեց որոշ փակագծեր՝ ասելով,  որ Սեֆիլյան- Բալասանյան հանդիպմանը  եղել է երրորդ անձ, ով մանրամասներն արձանագրել է: «Ժիրայր Սեֆիլյանը տեսել է, որ խոսակցությունն արձանագրվել է, այսինքն՝ ինքը տեսել է այն, ինչ արձանագրվում է եւ համաձայնել է:  Վիտալի Բալասանյանը չի ստում: Ասվել են բաներ, որոնք մինչ հիմա չեն հրապարակվել: Վիտալի Բալասանյանը երբեք առիթ չի տվել որևէ մեկին, որ իրեն կասկածեն ինչ-որ բանում: Բանակցություններին ի սկզբանե մասնակցել է Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Վերջինս չի փոխարինելու Վիտալի Բալասանյանին, բայց  մինչ այժմ չի ասվել, որ բանակցությունները շարունակելու է  Աշոտ Մինասյանը»,- նշել Իսագուլյանը։ Ի դեպ՝ «Սասնա ծռեր» խմբի տղաներին զենքը վայր դնելու կոչով էր դիմել նաև Վիտալի Բալասանյանը: Վերջինս հայտարարել էր, որ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց և հանձնվելուց հետո ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին և բացատրելու իրականությունը և հեռանկարները: Գառնիկ Իսագուլյանը  սակայն չհամաձայնեց լրագրողների դիտարկմանը, թե զենքը վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանը որեւէ պահանջ չի կատարի՝ հավելելով, որ խմբի կողմից ներկայացվող նախագահի հրաժարականի պահանջը անիրատեսական է: Ավելին՝ նշեց, որ կիրականանան նրանց ողջախոհ պահանջները, այլ ոչ թե «Լուսինը Հայաստան բերելու» առաջարկը։ «Նախագահն իր խոսքում հստակ ասել  է, որ որևէ անձնական վրեժխնդրության  հարց չի առաջանա  ու ամեն ինչ կատարվելու է օրենքների շրջանակներում»: Ողջախոհության կոչ է անում նաեւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, սակայն  ոչ թե «Սասնա  ծռեր» խմբավորման անդամներին, այլ՝  ոստիկաններին: Լարիսա Ալավերդյանը  նշում է, որ  Երեւանի Խորենացի փողոցում ոստիկանությունն անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել  ցուցարարների նկատմամբ: Նա կոչ արեց ցուցարարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած ոստիկանների նկատմամբ կիրառված պատժամիջոցները հասանելի դարձնել հանրությանը` հասարակությունը պետք է  համոզված լինի, որ այդ ոստիկաններն իսկապես պատժվել են, հեռացվել  աշխատանքից: Իրավապաշտպան  Վարդան Հարությունյան  էլ ստեղծված իրավիճակի   հանգուցալուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով, բայց միևնույն  ժամանակ նկատում, որ պետք է հասնել  նրան, որ իշխանությունները կատարեն իրենց  խոստումը և   հուլիսի 17-ից սկսած այս գործի  համատեքստում  կալանավորված  բոլոր մարդիկ ազատ արձակվեն, անօրինական հրաման արձակողներն էլ  պատժվեն:  

Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ Ալիև-Պուտին-Ռոուհանի հանդիպմանը չի շրջանցվի ԼՂ թեման

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում կայանալու է օգոստոսի 8-ին: Հայտնի է, որ օգոստոսի 10-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում հարցեր կքննարկվեն, որոշումներ չեն կայացվի. քաղաքագետ

Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում հարցեր կքննարկվեն, սակայն կարևոր որոշումներ չեն կայացվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով օգոստոսի 10-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը:

Նախագահը պաշտոնից ազատել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալին և կատարել նոր նշանակում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից Հրանտ Եպիսկոպոսյանին ազատելու և Կարապետ Դավթյանին նույն պաշտոնին նշանակելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հ ասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի` օգոստոսի 4-ի հրամանագրերում նշված է.

Հայաստանում շուտով համաձայնության իշխանություն կձևավորվի. ՀՀ նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում անդրադարձել է հայ ժողովրդի մի հատվածի մտահոգություններին գործող իշխանությունների վերաբերյալ։

Այսօր կայանալիք Սարգսյան–Պուտին հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Մոսկվայում կքննարկեն քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար ոլորտներում իրականացվող փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանի հրամանագրով կստեղծվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն

Սերժ Սարգսյանն այդ հրամանագիրն ստորագրել է նպատակ ունենալով ՀՀ ներքին և արտաքին անվտանգության արդի մարտահրավերներին համընթաց արագ, արդյունավետ և համակարգված արձագանքման համար բարձրացնել Ազգային անվտանգության խորհրդի դերը:

ՀՀ Նախագահը Մոսկվայից ազդակ ուղղեց Բաքվին և միջազգային հանրությանը. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերելքային փուլում են` թե տնտեսական, թե քաղաքական, թե հումանիտար և թե ռազմական առումներով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումը:

Կրեմլում կրկին քննարկել են ղարաբաղյան հարցը. «Կոմերսանտի» անդրադարձը

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հոդվածագիր Իվան Սաֆրոնովն անդրադարձել է օգոստոսի 10-ին Կրեմլում ՌԴ և ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Օրեր առաջ էլ այս թեման Պուտինը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին:

Նախագահ Սարգսյանի հրամանագրով կստեղծվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին:

Հրապարակված ձայնագրությունը մոնտաժված է. Վիտալի Բալասանյան. NEWS.am

«Սասնա ծռերի» հետ բանակցությունների, Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման պայմանավորվածության շուրջ խոսակցությունների, ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորվածների հետ հանդիպման մասին NEWS.am–ը զրուցել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ:

Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Նախագահ Սարգսյանը լուծարել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին կարգադրություն է ստորագրել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը լուծարելու և Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի օգոստոսի 25-ի ՆԿ-139-Ն կարգարդրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին:

ՀՀ Նախագահը Մոսկվայից հստակ ազդակ ուղղեց Բաքվին և միջազգային հանրությանը. Շարմազանով

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերելքային փուլում են` թե տնտեսական, թե քաղաքական, թե հումանիտար և թե ռազմական առումներով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումը: «Թե՛ ռուսական կողմից և թե՛ հայկական կողմից նշվեց, որ հայ-ռուսական հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ, և այդ խնդիրները բարձր մակարդակով լուծվում են: Սա փարատում է այն մտահոգությունները` իբր Ռուսաստանը չի իրականացնում իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանին զենք վաճառելու իմաստով: Այս մասին խոսեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ Ռուսաստանը կատարել և կատարում է իր պարտավորությունները: Այսինքն՝ Ռուսաստանը զարգացնում է հարաբերությունները և՛ ՀԱՊԿ-ում, և՛ երկկողմ հարաբերություններում»,- ասաց Շար մազանովը: Երկու նախագահներն ընդգծեցին, որ տնտեսական առումով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդյունավետ է եղել, քանզի արտահանումը 90 տոկոսով, ՀՆԱ-ն` 10 տոկոսով, իսկ առևտրաշրջանառությունը երկու պետությունների միջև 20-25 տոկոսով աճել են: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցերին` Շարմազանովը նշեց, որ թե ռուսական կողմը, թե հայկական կողմը ցանկանում են բացառապես խաղաղ կարգավորում: «Հայաստանի Հանրապետության նախագահը երկու հստակ ազդակ հղեց Մոսկվայից: Առաջինը, որ Ադրբեջանը խեղաթյուրում է խնդրի էությունը և պետք է ոչ թե հետևանքների մասին խոսել, այլ պետք է վերացնել պատճառները: Ղարաբաղի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի իր ինքնորոշման իրավունքը: Այսինքն՝ նախագահը շատ հստակ ազդակ ուղղեց Բաքվին և միջազգային հանրությանը, որ Ղարաբաղը չի կարող վերադառնալ Ադրբեջանի տիրապետության տակ: Երկրորդը՝ ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է իր պարտավորություններին և պատրաստ է, ի տարբերություն Ադրբեջանի, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պարտավորություններն ի կատար ածել: Սա նաև պատասխան էր Ալիևի ապակառուցողական գործողություններին, քանի որ հենց Սանկտ Պետերբուրգից և Վիեննայից հետո Ալիևը կտրուկ մոռացավ, որ երկու կողմերը պետք է վստահության և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմներ իրականացնեին, ԵԱՀԿ գործող ներկայացուցիչների լիազորությունները ավելացնեին և հասարակություններին պատրաստեին խնդրի խաղաղ լուծմանը: Նախագահը ևս մեկ անգամ հստակ նշեց, որ համար մեկ խնդիրը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. պետք է ճանաչել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Շարմազանովը:

Մոսկվայում կայանալիք Սարգսյան–Պուտին հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Մոսկվայում կքննարկեն քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար ոլորտներում իրականացվող փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի նախագահի մահվան կապակցությամբ

«Կիսում եմ Ուզբեկստանի ժողովրդի, Իսլամ Քարիմովի ընտանիքի և հարազատների խորը վիշտը, փոխանցում եմ կարեկցանքի և զորակցության խոսքեր»,- ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սան Պաուլոյի նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահը հույս է հայտնել, որ տարբեր մակարդակի փոխայցերն ու շփումները, այդ թվում` ՏԻՄ-երի միջև, նոր խթան կհաղորդեն Հայաստանի և Բրազիլիայի հարաբերություններին` ընդլայնելով փոխգործակցության զարգացմանն ուղղված օրակարգը:

Նախագահը ներկա է գտնվել Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի բացման արարողությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Բացվեց Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի հիմնանորոգված շենքը

տեղադրված՝ 13.32-ին լրացված՝ 14.44-ին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և երաժշտական դպրոցի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել ուսումնառության պայմաններին, զրուցել դպրոցի ուսուցիչների ու սաների հետ, որից հետո հիմնանորոգված դահլիճում ունկնդրել է տարբեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր՝ դպրոցի տաղանդավոր աշակերտների կատարումները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացված լայնածավալ աշխատանքների ավարտից հետո կրթօջախի բացման կապակցությամբ ելույթներ են ունեցել դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի ատենապետ Խորեն Բանդազյանը, ովքեր գոհունակությամբ են նշել, որ հիմնանորոգման շնորհիվ նոր աստիճանի է բարձրացվել դպրոցի կարգավիճակը, և այժմ հնարավորություն կա կազմակերպելու նաև հանրապետության հեռավոր շրջաններից, Արցախից, արտերկրից շնորհալի, տաղանդավոր երեխաների ուսումը դպրոցում՝ կատարելագործելով ուսումնական գործընթացն ու հասնելով նոր նվաճումների: Հիմնանորոգված կրթօջախում այսօր սովորում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր բարձրակարգ երաժշտական կրթությանը զուգահեռ ստանում են հանրակրթական կրթություն:  

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ղարաբաղ` մասնակցելու ԼՂՀ հռչակման 25-ամյակի տարեդարձի միջոցառումներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Սարգսյանը պարգևատրել է մրցույթների, օլիմպիադաների դափնեկիրների և մեդալակիրների

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը չորեքշաբթի անցկացրել են պարգևատրման արարողություն, որի ընթացքում պարգևների են արժանացել «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներ, միջազգային օլիմպիադաների դափնեկիրներ, ինչպես նաև մեդալակիրներ։

Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին սեպտեմբերի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությ ունից:

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, միջպետական հարաբերությունների զարգացման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, նշելով, որ այդ հարաբերությունները նոր նախաձեռնություններով ավելի ամրապնդելու և դրանց նոր դինամիկա հաղորդելու առումով մեծ ակնկալիքներ կան Հունաստանում Հայաստանի և Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպաններից: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունները պատմական խորը արմատներ ունեցող և մշտապես բարեկամության ու փոխադարձ վստահության դրսևորումներով արտահայտվող հայ և հույն ժողովուրդների հարաբերությունների մակարդակին հասցնելու համար դեռևս զգալի աշխատանք կա իրականացնելու: Այդ տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, քաղաքական երկխոսությանը զուգահեռ առևտրատնտեսական կապերի սերտացմամբ փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացումը: ՀՀ Նախագահը և Հունաստանի դեսպանը երկու բարեկամ պետությունների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել նաև խորհրդարանական դիվանագիտությանը: Դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Հունաստանի նախագահ Պավլոպուլոսի ջերմ ողջույններն ու ՀՀ Նախագահի հրավերն ընդունելու և փոխադարձ այցով Հայաստան ժամանելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ Աթենքում հաճույքով են հիշում տարեսկզբին ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Հունաստան, որը նոր խթան հաղորդեց միջպետական հարաբերություններին: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-հունական փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններին և առկա մեծ ներուժին:

Ի սկզբանե էր խոսքը, եւ ռադիոն խոսք է. Հանրային ռադիո- 90

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, գրող- հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանի մանկություն, պատանեկություն   լավագույն հուշերը կապված են  ռադիոյի հետ: 90-ամյա Հանրային ռադիոն շատերի  հուշերում  մնացել է որպես պատի կամ լարային ռադիո: Բայց ռադիոն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը ու մարդկանց ընկեր լինելու սովորությունը։ Այն, որ ռադիոն տարիներ շարունակ եղել է շատերի կյանքի ուղեկիցը, գաղտնիք չէ ոչ մեկի համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անկեղծանում է ու շեշտում, որ սա այն հոբելյաններից է, երբ շնորհավորանքները վերաբերում են բոլորիս: «Անշուշտ, երկար տարիներ որպես երկրորդ ներքին ձայն, ամեն առավոտ պետական ռադիոն մեզ արթնացնում էր, լիցքավորում, լավ տրամադրություն հաղորդում, ուղարկում կա՛մ աշխատանքի, կա՛մ ուսումնական հաստատություն, այնուհետև՝ տեղեկացնում մեզ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, կրթում, մատուցում հայկական և համաշխարհային գրականության և երգարվեստի գոհարներ: Այսօր էլ այս համատարած լրատվական աղմուկի և շիլաշփոթի մեջ հաճելիորեն տարբերվում է Հանրային ռադիոյի ձայնը: Եվ ես՝ որպես ռադիոլսող, շատ ուրախացա տեղեկանալով, որ Հանրային ռադիոն վերադառնում է մարդկանց տներ, որ Հանրային ռադիոն հասանելի է լինելու ունկնդիրներին այս անգամ թվային ձայնով՝ շատ ավելի մաքուր: Գիտեք՝ Ալեք Մանուկյան փողոցի վրա առնվազն երկու մեծ դարբնոց գոյություն ունի՝ մեկը Երևանի պետական համալսարանը՝ գիտության և կրթության համար, և երկրորդը՝ Հանրային ռադիոն՝ ժուռնալիստիկայի համար: Եվ շատ հաճելի էր «Մասս Մեդիա» կենտրոնում տեսնել, որ արդեն նոր, լավ պայմաններում հնարավորություն է ստեղծվել պատրաստելու նոր կադրեր, և շատ գեղեցիկ է ու խորհրդանշական, որ ամեն առավոտ մեր ուսանողները, անցնելով «Նվիրյալների արահետով», կներշնչվեն նրանց օրինակով և կապահովեն մեր ժուռնալիստիկայի շարունակականությունը»։ Իսկ   Նվիրյալների արահետում այն մարդկանց անուններն են,  ովքեր մեծ ներդրում են ունեցել ռադիոյի  կայացման գործում, մարդիկ, որոնց ձայնը մտել է յուրաքանչյուրիս տուն. Սարգիս Նաջարյան, Ռուբեն Մաթեւոսյան… Հանրային ռադիոյի 90- ամյա հոբելյանն այս տարի նշանավորվեց  երկու նշանակալի ձեռքբերումներով՝ սեպտեմբերի 1- ից մեկնարկեց նոր երթերաշրջանը՝ երկու տասնյակ նոր ծրագրերով: Արդեն ծանոթ ու սիրված ձայների հետ մեկտեղ մեր եթերում լսվելու են նոր անուններ: Պահպանելով բարի ավանդույթները՝ Հանրայինը  ներկայանում է ունկնդրին նորովի՝ որպես տեղեկատվական ու վերլուծական հասարակական  հարթակ: «Հանրային կարծիքի ուսումնասիրության» կենտրոնի աջակցությամբ իրականացրել ենք երկու հետազոտություն՝ որոշակիորեն վերանայելու եթերային քաղաքականությունը՝ նախ հասկանալու, թե այսօր հանրությունն ինչ է ակնկալում Հանրային ռադիոյից որպես լրատվամիջոցից:Այստեղ ի հայտ եկան մի շարք բացահայտումներ: Հանրությունը մեծ կարիք ունի սոցիալական տեղեկատվության, կենսագործունեության համար անհրաժեշտ տեղեկատվության, խորհրդատվության, պարզաբանումների: Դա վերաբերում է տարբեր ոլորտներին՝ սոցիալական, առողջապահական, ֆինանսական, գյուղատնտեսություն, խնդիր ունենք սպառողական իրավունքի, ընդհանրապես իրավունքի ոլորտում»,- ասում է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը՝ հավելելով, որ նոր ծրագրացանկը  կոչված է լրացնելու այդ բացը: Նախագահ Սերժ Սարգսյանը 90-ամյակի կապակցությամբ  Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների մշակույթի, լրագրության բնագավառում ունեցած վաստակի, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհակալագրերով, շնորհել պատվավոր կոչումներ: Եվ վերջում՝ Հանրային ռադիոյի նվիրյալների արահետում ամբողջացավ խորհրդանշական մի արձան, որտեղից  24 ժամ լսվելու են  երևանյան երգեր: Քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է։ Ի  մի բերելով  մեր այս երկու օրվա հույզերն ու շնորհավորանքները՝ ասում ենք՝ Հանրայինը կվերադառնա ամեն տուն, ինչպես դա եղել  է  լարային ռադիոյի տարիներին, բայց արդեն նոր՝ թվային  տեխնոլոգիաների միջոցով:

ԱԺ փոխնախագահը հանդիպել է Արգենտինայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Սենատի նախագահ Ֆեդերիկո Պինեդոյի հետ: ԱԺ փոխնախագահը կարեւորել է լատինամերիկյան երկրների, մասնավորապես Արգենտինայի հետ սերտ համագործակցության հաստատումը՝ առանձնահատուկ ընդգծելով խորհրդարանական բաղադրիչի դերն ու նշանակությունը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն Արգենտինան համարում է բարեկամ երկիր, ինչի վառ ապացույցն է բոլորովին վերջերս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հայաստանում Արգենտինայի դեսպանություն երկրի անկախության 200-ամյակի առթիվ: Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի հետագա ամրապնդման եւ զարգացման, երկու երկրների հարաբերություններում առկա ներուժը վերհանելու գործում: ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը բավականին արդյունավետ է. երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում, ինչպես նաեւ փոխադարձ աջակցություն միջազգային ատյաններում միմյանց թեկնածությունների սատարման հարցում: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել այն, որ Արգենտինայի Սենատը 2006 թվականին ընդունել եւ օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Հայկական պատվիրակության ղեկավարը մասնավորապես նշել է. «Արգենտինայի խորհրդարանականները, ճանաչելով եւ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, «ոչ» են ասում թուրքական ժխտողականությանը: Սենատի նման դիրքորոշումը վկայում է Արգենտինայի՝ համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու մասին, քանի որ անցյալի հանցագործությունները ճանաչելով եւ դատապարտելով է հնարավոր միայն կանխարգելել նոր հանցագործությունները»: Ֆեդերիկո Պինեդոն իր հերթին նշել է, որ հպարտ է Հայոց ցեղասպանության մասին օրենքի համահեղինակը լինելու համար: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը դատապարտել է Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը, ինչպես նաեւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը: Կողմերը բարձր են գնահատել հայ համայնքի՝ որպես երկու պետությունների միջեւ կապող օղակի առանձնահատուկ ներդրումը հայ-արգենտինյան կապերի ձեւավորման եւ ամրապնդման գործում:

«Հրապարակ». Փորեք-ամրապնդեք բլինդաժները, սպասեք պատերազմի

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան աղբյուրների փոխանցմամբ` Արցախում գտնված Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ոչ միայն արցախյան ռազմական-քաղաքական ղեկավարության, այլեւ ազատամարտիկների հետ, լսել նրանց տեսակետը՝ ղարաբաղյան սպասումներին առնչվող:

Հայաստանը կդառնա Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները կամրջող ամենակարճ տարանցիկ երթուղին

Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին բացված «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին:

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՌԴ տրանսպորտի նախարարն իր և ամբողջ պատվիրակության անունից անկեղծ ցավակցություն է հայտնել ողբերգական վթարի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին, զորակցության խոսքեր հղել բոլոր տուժածներին:

Սերժ Սարգսյանը Նյու Յորքի ներդրումային համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել

Հանրապետության Նախագահը քննարկումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգի, «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի, «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:

ՀՀ Նախագահը ներկայացրել է նորանշանակ պաշտպանության նախարարին և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին

Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսել է նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարի, նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի դերակատարության մասին մեր երկրի պետական կառավարման համակարգում:

Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում կմասնակցի «Հայաստան ներդրումային համաժողով 2016»-ի աշխատանքներին

Համաժողովը, որին նախատեսվում է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, նպատակ ունի ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունն ու ցուցադրել Հայաստանի մրցակցային առավելությունները:

Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նախագահը ողջունել է ՄԱԿ-ի ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանի անցկացումը Հայաստանում և նշել, որ միջոցառումը նաև լավ առիթ է հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը տեղում ծանոթանալու համար:

Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

ՀՀ Նախագահը շուտափույթ ապաքինում մաղթեց Նազարբաևին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մեկնարկին շուտափույթ ապաքինում մաղթեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ով մրսածության պատճառով Հայաստան չի ժամանել և նիստին չի մասնակցում:

Սերժ Սարգսյանը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակացկան ուղերձ է հղել և հանձնարարականներ տվել

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել ՀՀ պատկան մարմիններին:

ՀՀ նախագահ. ՀԱՊԿ–ը ստեղծում է Ճգնաժամային արձագանքման կենտրոն

ՀԱՊԿ երկրների ղեկավարները որոշում են ընդունել Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման մասին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպության գագաթնաժողովից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Նախագահն այցելել է սպառազինության եվ պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» միջազգային ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդես: Այն անցկացվում է հոկտեմբերի 13-15-ը, «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

ՀԱՊԿ խորհրդի նիստին քննարկվելու է հարցերի լայն շրջանակ. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Նախագահն ընդգծեց, որ համատեղ ուժերով փորձելու են անել ամեն ինչ, որպես? ?ի համատեղ աշխատանքը լինի հագեցած և արդյունավետ, օգտակար լինի համագործակցության համար, նպաստի ՀԱՊԿ-ի զարգացմանը:

Նախագահական նստավայրում մեկնարկեց ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ նախագահական նստավայրում ընդունեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևին, Ղազախստանի վարչապետ Բակիտջան Սագիևտաևին ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժային

ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր է քննարկել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

ՀՀ նախագահը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Նախագահական նստավայրում կայացած հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը հանդես եկան հայտարարությամբ:

ՀՀ Նախագահը հանդիպել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի գոնե նվազագույն պայմաններ ստեղծենք, որ ժամանակի ընթացքում այդ մարդիկ կարողանան ինտեգրվել մեր հասարակությանը և արդեն իրենք կարողանան լուծել իրենց խնդիրները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երևան շոու-2016» ոսկերչական ցուցահանդեսի և «Երևան Տոնավաճառ» կենտրոնի բացմանը

Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որից օգտվող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից:

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

Նախագահ Սարգսյանը և Հերբերտ Զալբերը մտքեր են փոխանակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների և առկա իրավիճակի շուրջ:

Սերժ Սարգսյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ խոսքերի ու հյուրընկալության համար և կարևորել իր պետական այցը Հայաստան:

Պետական այցով Հայաստան կժամանի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը

Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես կգան հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց զարգացման ծրագրերի և խնդիրների մասին:

Սերժ Սարգսյան ընդունել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատվիրակությանը

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հնարավորության սահմաններում համակողմանիորեն խթանում է գիտության զարգացումը և խրախուսում է Հայաստանի տնտեսության մեջ գիտելիքահենք ճյուղերի զարգացումը:

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին

Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությունը, այդ համատեքստում նաև՝ ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳ Միավորված կոլեգիայի ձևաչափով Երևանում անցկացվող հերթական հանդիպումը:

Սերժ Սարգսյանը ստորագրել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երևան շոու-2016» ոսկերչական ցուցահանդեսի և «Երևան Տոնավաճառ» կենտրոնի բացմանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 27-ին «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել հոկտեմբերի 27-30-ը անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որից օգտվող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից:

Հնարավոր է հայ ոսկերիչներին արտերկրում աշխատելու հնարավորություն ունենան. հարցը քննարկվում է

«Մերիդիան» ոսկերչական գոտու տարածքում շուրջ 25 երկրներից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկած Ոսկեգործների համաշխարհային համադաշնության` CIBJO-ի հերթական համագումարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Համադաշնության նախագահ Գայետանո Կավալիերիին պարգևատրեց Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում Համաշխարհային ոսկերչական համադաշնության ծավալած գործունեության, ինչպես նաև հայ ոսկերչական ու ոսկեգործական ավանդույթներն աշխարհում ըստ արժանվույն ներկայացնելու համար:

Նախագահը հանդիպել է Քիմբերլի գործընթացի ղեկավար Ահմեդ Բին Սուլայեմի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում հանդիպում է ունեցել Քիմբերլիի գործընթացի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Ահմեդ Բին Սուլայեմի հետ, ով մեր երկրում է գտնվում ս.թ. հոկտեմբերի 24-28-ը Երևանում անցկացվող Ոսկերիչների համաշխարհային համադաշնության ՍԻԲՋՕ-ի ամենամյա համաժողովի շրջանակներում:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան իր դռները բացեց պատանի ֆուտբոլիստների առաջ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ներկա է գտնվել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը, որը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈւԵՖԱ–ի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում:

Լևոն Գալստյանը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լևոն Գալստյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016թ. հոկտեմբերի 8-ի ՆԿ-186-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:

Բացվել է «Մուլտի ուելնես կենտրոն» մարզական համալիրը (լրացված. լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, համալիրի ղեկավարության և բացման կապակցությամբ համալիրում գտնվող բազմաթիվ հյուրերի հետ միասին հանրապետության նախագահը շրջայց է կատարել առողջ ապրելակերպին միտված սպորտային ժամանակակից սարքավորումներով հագեցած նորակառույց համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված շուրջ 200 աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Սերժ Սարգսյանը 2 դատավորի ազատեց աշխատանքից

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 26-ի ԱԽ-23-Ո-20 և ԱԽ-23-Ո-21 որոշումներով ներկայացված առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ.

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 1-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կ ատարելու մասին, «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

ՀՀ նախագահը դադարեցրել է 2 դատավորի լիազորությունները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորներ Յուրի Բաղդասարյանի և Արարատ Պետրոսյանի լիազորությունները դադարած համարելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 26-ի ԱԽ-23-Ո-20 և ԱԽ-23-Ո-21 որոշումներով ներկայացված առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 2-ից համարել դադարած: 2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 4-ից համարել դադարած»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:  

Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև տարածաշրջանի մարտահրավերներին ու խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

ՀՀ Նախագահը մշտական ուշադրություն է պահանջել ճանապարհային երթևեկության կարգավորման նկատմամբ

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:

Արագաչափերից ու նկարահանող սարքերից ստացվող գումարներն ամբողջությամբ տնօրինելու է պետությունը

Ճանապարհային երթևեկության կանոնների հսկողությունն իրականացնող արագաչափերի և տեսախցիկների վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությունների համաձայն Ֆինանսների նախարարությունն իր իրավասությունների շրջանակում գնալու է իրականացվող գործառույթների օպտիմալացման: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախագահն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի ղեկավարած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը՝ համարելով այն միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի այցը նոր էջ կբացի երկու բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի ամրապնդման և խորացման գործում: Նշելով, որ չնայած Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում սա պարոն Դանկոյի առաջին այցն է Հայաստան, Սերժ Սարգսյանը հիշել է 2015թ. ապրիլին նրա այցելությունը մեր երկիր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ կապակցությամբ նախագահ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել Անդրել Դանկոյին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում նրա սկզբունքային դիրքորոշման համար՝ բարձր գնահատելով նաև Ազգային խորհրդի բոլոր այն ներկայացուցիչների ջանքերը, ովքեր ևս իրենց մեծ ներդրումն են ունեցել Սլովակիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու, դատապարտելու և ժխտումը քրեականացնելու գործում: ՀՀ նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, որի հետ մեր երկիրը շահագրգռված է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու և զարգացնելու: Զրուցակիցները երկուստեք արդյունավետ են համարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-սլովակյան փոխգործակցությունը: Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահը իր և իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Հայաստանում իրենց ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ մեծագույն հարգանք է տածում հայ ժողովդի և նրա դարավոր պատմության նկատմամբ՝ չափազանց բարձր գնահատելով եվրոպական քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ներդրումը: Հանդիպմանը հայ-սլովակյան երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է եղել  եվրոպական ընդհանուր արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրք ում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:  

Սերժ Սարգսյանը մասնակցել է Բագրատաշենի սահմանային անցման կետի բացման արարողությանը

Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել են հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման համար նախատեսված տարածք:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բագրատաշենի սահմանային անցման կետի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը և ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին:

Նախագահը Բագրատաշենում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ

Նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու և հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Բագրատաշենում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովին (լրացված)

տեղադրված 11․51-ին լրացված 14․07-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-25. աշխարհը և կանայք» խորագրով համաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքն է հղել համաժողովի մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը և կանայք» համաժողովում Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ կանայք, Ես շատ ուրախ եմ ձեզ հանդիպելու այսօրվա հնարավորության համար: Այս ձևաչափով հանդիպումներն արդեն դարձել են ավանդական, որտեղ էլ դրանք կայանան՝ Երևանում, թե Երևանից դուրս: Մեր նախորդ հանդիպումների փորձն արդեն ապացուցել է, որ մենք քննարկելու և խորհրդակցելու բազմաթիվ հարցեր ունենք: Ես ինքս միշտ պատրաստ եմ եղել երկխոսության, առիթը բաց չեմ թողել ձեզ հետ քննարկելու մեր ապագա ծրագրերն ու անելիքները: Ձեր գործընկերային հարցապնդումները, խորհուրդները և անգամ քննադատությունը համարում եմ անհրաժեշտ և օգտակար: Հանրապետականը պահպանողական կուսակցություն է: Մենք ցանկանում ենք պահպանել և ամրապնդել մեր ավանդական ընտանիքը, որը մշտապես եղել է հայ ժողովրդի պատմական գոյությունը երաշխավորող ամենաանառիկ ամրոցը: Հայ իրականության մեջ կինը մշտապես իր ամուր և հաստատուն տեղն է ունեցել: Մայրությունը, մոր տեղն ու դերը հայ ընտանիքում մշտապես գնահատվել են որպես կյանքի ակունք և սրբության սրբոց: Այսօր առաջին հերթին մեր մայրերին ենք պարտական այն ամուր, բարձր և խրոխտ ոգու համար, որ տիրում է Հայոց բանակում: Գլուխ ենք խոնարհում այն որդեկորույս մայրերի առջև, որոնց զավակները նահատակվեցին հանուն հայրենիքի: Այդ ծանր և անփոխարինելի կորստի վիշտը նրանք կրում են բացառիկ արժանապատվությամբ: Սակայն խոսքս բնավ չեմ ցանկանում սահմանափակել հայկական ընտանիքի կյանքում կնոջ դերակատարմամբ, երեխաների դաստիարակությամբ և կենցաղի կազմակերպման գործով: Ոչ պակաս կարևոր են կնոջ դերը, մասնակցությունը և ներդրումը հասարակության կյանքում: Մենք հպարտ ենք Հայաստանի կանանց ձեռքբերումներով մեր կյանքի բոլոր ոլորտներում ՝ մշակույթից և կրթությունից մինչև բանակ, գործարարությունից մինչև առողջապահություն: Իմ կարծիքով, մեր դարաշրջանի խնդիրներից մեկը արհեստական հակասությունն է անձնականի ու ընտանեկանի միջև՝ մի կողմից, և հասարակականի ու պետականի միջև՝ մյուս կողմից: Համոզված եմ, որ նման երկընտրանք չպետք է լինի: Մեր հասարակությունը բաղկացած է կայացած կանանցից ու տղամարդկանցից: Հաջողություն ունեցող տղամարդու կողքին պետք է միշտ ներկայացված լինի կինը՝ հաջողություն ունեցող կինը: Մենք դա խրախուսում ենք: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և այդ դիրքորոշումը միշտ արտահայտվելու է մեր հստակ կեցվածքում: Հարգելի՛ գործընկերներ, Մեր երկրի Սահմանադրությունը և օրենսդրությունը երաշխավորում են կանանց և տղամարդկանց լիարժեք իրավահավասարությունը: Ուստի, պետք է հետևողականորեն իրագործենք արդեն իսկ մշակված օրենքի դրույթները, մասնավորապես՝ շարունակենք ընդլայնել կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում և որոշումներ կայացնելու գործընթացներում: Այս համատեքստում շատ կարևոր է լիարժեքորեն ներգրավել կանանց մեր երկրի Սահմանադրության բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու գործում: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն ոչ թե ավարտեց, այլ սկիզբ դրեց մի շատ կարևոր գործընթացի: Սահմանադրության բարեփոխմամբ մենք քայլ ենք կատարում դեպի մեր հասարակության կառավարման ավելի ժողովրդավարական համակարգ և դեպի ավելի ուժեղ Հայաստան: Այսօր երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում: Առջևում նոր, մեծ և կարևոր փոփոխություններ են: Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով: Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: Նմանօրինակ ընդգրկուն և համապարփակ բարեփոխումները կարող են իրագործվել միայն և միայն հանրության լայն ու զանգվածային աջակցության պարագայում: Այստեղ խիստ կարևոր է լինելու կանանց ակտիվ ներգրավումը և մասնակցությունը: Գալիք երկու-երեք տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր երկրի կանայք ասելիք և անելիք ունեն այստեղ: Ակնկալում եմ, որ դուք ձեր ողջ ներուժով հանձն եք առնելու այդ աշխատանքը: Նաև առաջարկում եմ, որ ընդարձակենք մեր հորիզոնը և նայենք այդ երկու-երեք տարուց անդին: Շատ ուրախ կլինեմ ծանոթանալու ձեր գաղափարներին և տեսլականին ավելի երկարաժամկետ կտրվածքով: Եկեք միասին մտածենք, թե ինչպիսին պետք է լինի մեր երկիրը մինչև 2020, կամ 2030, կամ նույնիսկ 2040 թվականները: Թող դրանք լինեն հստակ նպատակներ և դրանք իրականություն դարձնելու համար հատուկ մշակված ծրագրեր: Վստահ եմ, որ ձեր կազմակերպությունն ունի նման աշխատանք կատարելու ներուժ: Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է: Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ և բարեկեցիկ երկիր: Վստահ եմ, որ դա իրականություն դարձնելու գործում էական է լինելու մեր երկրի կանանց մտավոր և կազմակերպական հնարավորությունների լիարժեք բացահայտումը: Սիրելի՛ կանայք, Ամփոփելով խոսքս` մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր հասարակական-քաղաքական գործունեության մեջ և ձեր անձնական կյանքում: Շնորհակալություն:  

Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը հանդիպել են հայ- վրացական սահմանագծին

Նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու և հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Բագրատաշենում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Ողջունելով վարչապետ Կվիրիկաշվիլիին՝ ՀՀ նախագահը կարևորել է բարձր մակարդակի կանոնավոր շփումները, որոնք, նրա համոզմամբ, նպաստում են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանն ու հնարավորություն ընձեռում կառուցողական և ջերմ մթնոլորտում քննարկել երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Նախագահ Սարգսյանը հանդիպման սկզբում շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին ու Վրաստանի բոլոր քաղաքացիներին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և «Վրացական երազանք» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանի նոր խորհրդարանն ու կառավարությունը հետևողականորեն կշարունակեն բարեփոխումների քաղաքականությունը՝ ի նպաստ Վրաստանի հետագա զարգացման և բարգավաճման, ինչպես նաև հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդման: Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ երկու բարեկամ և հարևան պետությունները հետևողական զարգացնում են քաղաքական փոխգործակցությունը, ակտիվացնում միջպետական շփումները՝ այդպիսով ամուր հիմք ստեղծելով երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետն անդրադարձել են առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում: Վրաստանի վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին նորակառույց սահմանային անցման կետի բացման կապակցությամբ: Նշելով, որ զգալի աշխատանք է կատարվել, Գիորգի Կվիրիկաշվիլին կարևորել է ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որը, նրա համոզմամբ, կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև հայ-վրացական առևտրատնտեսական փոխգործակցության խորացմանը: Սերժ Սարգսյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ:   Կարեն Ղազարյանի ռեպորտաժը Բագրատաշենի նոր մաքսակետի բացման եւ «Բարեկամության» կամրջի հիմնարկեքի մասին

Վիգեն Սարգսյանը երկրի ղեկավարին զեկուցել է զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագրի մեկնարկի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ և նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ ավարտելու մասին: Նախագահի մոտ ամեն շաբաթ այս ձևաչափով տեղի ունեցող աշխատանքային հանդիպման շրջանակներում Պաշտպանության Նախարարը զեկուցել է վերոնշյալ ծրագրի մանրամասները, ինչպես նաև ռազմակրթական հաստատությունների խնդիրների, դրանց լուծման և արդիականացման ուղղությամբ Նախագահի մեկ այլ հանձնարականի համաձայն իրականացվող աշխատանքները: Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ գտնել բանաձև, որով 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ: Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն. դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն. դրամ ապահովագրական վճար: Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ: Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի: Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձևավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար ևս ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային այդ գործընթացը: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է իրականացված աշխատանքը և նոր հանձնարարականներ տվել ծրագրի իրականացման փուլի համար: «Դա չափազանց կարևոր ծրագիր է: Դեռևս երկու տարի առաջ մենք սկսեցինք այս աշխատանքը՝ մշտապես համոզված լինելով, որ զոհվածների և հաշմանդամների սոցիալական խնդիրներով զբաղվելը մեր ուղիղ պարտականությունն է, և որքանով կարողանանք լավ զբաղվել ու որքանով ի վիճակի լինենք նրանց արդեն դժվարացած կյանքը ինչ-որ կերպով թեթևացնել, պարտավոր ենք անել: Ես կարծում եմ, այո՛, հիմա եկել է այն ժամանակը, որ մենք ի վիճակի ենք մեր քաղաքացիների օգնությամբ կտրուկ բարելավել այս իրավիճակը: Մենք միշտ էլ փորձել ենք առավելագույնը անել: Համենայնդեպս, այն հանգամանքը, որ զոհվածների և առաջին կարգի հաշմանդամների ու մեծաթիվ երկրորդ կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրը հիմնականում կարողացել ենք լուծել, հենց այդ, այսպես ասած, ցանկության և պետության պատրաստակամության արդյունքն է, և ձևը շատ ճիշտ է՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ: Այսինքն, եթե մենք ասում ենք՝ «ազգ-բանակ», եթե նույնիսկ այս կարգախոսից, այս գաղափարից առաջ մենք ասում ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ապա դա պետք է դրսևորվի ոչ միայն բարոյական խոսքերով, այլ նաև, իհարկե, մասնակցությամբ: Այս առումով չափազանց կարևոր եմ համարում օրենքի ընդունումը, բայց զուգահեռաբար պետք է աշխատել Ֆինանսների նախարարության, Կառավարության հետ: Տեսնենք, թե որքանո՞վ կարող ենք բարելավել նաև նախկինում զոհված զինվորների, սպաների ընտանիքների վիճակը. այսինքն, ունե՞նք, արդյոք հնարավորություններ, ոչ այս չափով, որ հիմա է լինելու, ինչ-որ չափով բարձրացնելու վճարները: Պետք է հաշվարկել, տեսնել այսօրվա համակարգը, արդյո՞ք, կարող է վատթարացնել որևէ մեկի վիճակը: Կարծում եմ, որ շատ քիչ դեպքեր կարող են լինել, և հիմնադրամը իր կանոնադրության մեջ, միգուցե, նաև օրենքը պետք է այս հանգամանքը հաշվի առնեն, և հնարավորություն ընձեռվի, որպեսզի վիճակի վատթարացում չլինի: Շատ կարևոր է, որ, այս փուլում եկել ենք այդ հանգրվանին»,- ասել է Նախագահը: Հիշելով, թե ինչպես ապրիլյան դեպքերի ժամանակ տարբեր հասարակական կառույցներ, անհատներ փորձում էին առանձին-առանձին ինչ-որ կերպ օգնել այն մարդկանց, ովքեր տուժել էին, հաշմանդամ դարձել, նաև այն ընտանիքներին, որոնք զավակ էին կորցրել, Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետք է համախմբել հնարավորությունները՝ այդ բոլոր մարդկանց առաջարկել, որպեսզի կամավորության սկզբունքով հիմնադրամում մուծումներ կատարեն, և այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ: Նախագահի մոտեցմամբ՝ վերոնշյալ հիմնադրամը չպետք է ունենա մեծ աշխատակազմ, ըստ այդմ՝ պետք է քիչ գործառնական ծախսեր կատարի: Նախարար Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ ծրագիրը նախագծված է հենց «ազգ-բանակ» տրամաբանության մեջ, որտեղ ամբողջ հասարակությունն իր վրա է վերցնում Հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը, իսկ բանակն օգնում է այդպիսի վիճակում հայտնված իր զինծառայողին կամ զոհվելու դեպքում` նրա ընտանիքին: Նախարարը վստահեցրել է, որ անպայման կհետևեն, որպեսզի որևէ ընտանիքի նպաստի գումարը չնվազի: Իսկ ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, ապա այնպես կարվի, որ նրանց վրա այդ ամսական հազար դրամ վճարը չանդրադառնա: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ծրագրի տրամաբանությունն այնպիսին է, որ հիմնադրամը պետք է կարողանա ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում և ժամանակի մեջ հնարավորինս բարելավի փոխհատուցումների չափը, ընդարձակի շահառուների շրջանակը՝ դառնալով ավելի երկարաժամկետ ծրագրի սկիզբ: Պաշտպանության Նախարարը զեկուցել է նաև ռազմակրթական հաստատությունների խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, նշելով, որ այդ խնդիրներն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Նախարարը տեղեկացրել է, որ օրեր առաջ այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, այս շաբաթ նախատեսում է այցելություն մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ: Նա իր մոտեցումներն է ներկայացրել այդ հաստատությունների հեռանկարի վերաբերյալ. ռազմական կրթությունը, ըստ նախարարի, պետք է նաև ապահովի կապը զինվորականության և քաղաքացիականների միջև: Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում կառուցված Հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքը, Վիգեն Սարգսյանի հավաստմամբ, այսօր արդեն ունի բոլոր հնարավորությունները կրեդիտային համակարգի շրջանակում որակյալ առարկաներ առաջարկելու քաղաքացիական բուհերի մագիստրատուրաների ուսանողներին: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել ռազմական կրթության և սպայական ծառայության գրավչությունը և այդ ուղղությամբ պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ կրթելով բանիմաց և արհեստավարժ սպաներ: Ըստ Նախագահ Սարգսյանի, սպայական կրթության մեջ պետք է ներդրված լինեն ժամանակակից բոլոր այն հմտությունները և գիտելիքները, նման հաստատությունների առաջավոր փորձը, որոնք հնարավոր են դարձնում օր-օրի արդիականացող տեխնիկային և էլեկտրոնային կառավարման համակարգերին զինվորականների լիարժեք տիրապետումը: «Ամբողջ աշխարհում ընդունվա՞ծ է, չէ՞, ասում են, որ հրամանատարի կարգախոսը հետևյալն է՝ «Կատարիր այնպես, ինչպես ես»: Եթե սպան ֆիզիկապես ավելի կոփված չէ, քան միջին զինվորը, այդպիսի սպան չի կարող հեղինակություն ունենալ: Օրինակ, դասակը ֆիզիկական պատրաստություն է անցնում, վազքով ինչ-որ արգելք պետք է հաղթահարի, և հրամանատարը առջևից չի գնում, ինչպե՞ս կարող է այդպես լինել: Այդպիսի հրամանատարը չի կարող հեղինակություն ունենալ: Եվ այս առումով, ես կողմ եմ, որ, մենք, միգուցե, հինգով, տասով, քսանով ավելի քիչ երիտասարդ լեյտենանտներ ունենանք, քան ունենանք շատ, բայց մասնագիտորեն չպատրաստված հրամանատարներ: Սա չափազանց կարևոր է: Վստահությունը հրամանատարի նկատմամբ նման բաներից է սկսվում: Այնպես որ, […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական էջից: «Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի երևելի դեմքերից եք, ստեղծարար էությամբ և բարձր վարպետությամբ օժտված արվեստագետ, որի կյանքն ու գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրվածության դրսևորում է: Ձեր երկերը խորապես հայկական են՝ խարսխված հայ երաժշտության կոմիտասյան ակունքներին, իսկ Ձեր ստեղծած երաժշտական կերպարներում դրոշմված է կոթողային մտածողության երկանյանական ճանաչելի ձեռագիրը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նոր նվաճումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Երեւանում ընթանում է ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովը

Երեւանում ընթանում է ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովը։ Համաժողովն այս տարի կրում է«Հայաստան-25. Աշխարհը եւ կանայք» խորագիրը: Համաժողովին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հյուրեր Արցախից եւ արտերկրից: Համաժողովի ընթացքում քննարկվելու են հետեւյալ թեմաները` կանանց տեղն ու դերը հասարակական-քաղաքական կյանքում, ժամանակակից աշխարհում, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում, ընտրություններում կանանց ներգրավվածությունը:

Սերժ Սարգսյան. «Մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է»

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-25. աշխարհը և կանայք» խորագրով համաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Սերժ Սարգսյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հանձնեց Լուի Պուզենին

Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենի և նրա տիկնոջ՝ Շանթալ Լեբրյումանի, տրվել է ընդունելություն: Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց, իսկ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ներկայացրել է այս տարի ՀՀ Նախագահի մրացանակին արժանացած անվանի գիտնական Լուի Պուզենի կենսագրությունը, նրա ներդրումը ՏՏ ոլորտում: Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Լուի Պուզենին և այդ առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով: Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսք է ասել մրցանակակիր Լուի Պուզենը: «Պարոն Նախագահը շատ հաճելի խոսքեր շռայլեց իմ հասցեին, և իմ կարծիքով, պետք է միասին նայենք ապագային, քսան տարի հետո ինչ կլինի ինտերնետին մենք չգիտենք: Ներկայումս մեծ մարտահրավեր է այն ապահով դարձնելը, անվտանգ դարձնելը, այսինքն՝ ավելի համապատասխանեցնելը մարդկանց կարիքներին, և դա ժամանակ է պահանջում, էներգիա, աշխատանք և նպատակադրվածություն ընդունելի հավասարակշռությանը հասնելու համար՝ արդյունաբերության, հետազոտության, տեխնոլոգիայի, սոցիոլոգիայի և այլ ոլորտներում: Որոշակի համատեքստում փորձենք խուսափել շահերի բախումից: Պետք է հաշվի առնենք, որ կյանքը ավելի հետաքրքիր է, քան մահը, ուստի պետք է առաջ շարժվել, փորձել դժվարությունները հաղթահարել, և հաջորդ տասը տարիների ընթացքում, երևի, հասարակությունը պետք է իրեն համապատասխանեցնի ինտերնետային դարաշրջանին»,-ասել է «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը: *** ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ Հարգելի՛ տեր և տիկին Պուզեններ, Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք, Այսօր ես մեծ գոհունակությամբ պետք է հանձնեմ մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակը: Պատիվ ունեմ այդ մրցանակը շնորհելու «Օփեն Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն պարոն Լուի Պուզենին: Մենք այսօր մեծարում ենք մի մարդու, ով համացանցի նախահայրերից մեկն է: Մի օր կատակով մեկն ասաց, որ ինտերնետ համաշխարհային ցանցը ստեղծվել է հենց հայերի համար, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայերը կարողանան ավելի արագ կապ հաստատել միմյանց հետ և համատեղ ծրագրեր մշակեն ու իրականացնեն, այսպես ասած, հայկական աշխարհը: Պարո՛ն Պուզեն, մենք դրա համար, իհարկե, շատ շնորհակալ ենք Ձեզ: Իսկ առանց կատակի՝ պիտի ասեմ հետևյալը. Դուք այն մարդկանցից եք, որոնք իրականություն են դարձրել մարդկության պատմության մեծագույն տեխնիկական հեղափոխություններից մեկը: Համացանցի ստեղծման հետ կարող են համեմատվել կրակի, մետաղի մշակման, գրատպության գյուտերը: Դրանք իսկապես դարակազմիկ իրադարձություններ են եղել, որոնք փոխել են ողջ աշխարհի վարքն ու նկարագիրը: Դուք նրանցից մեկն եք, ով փոխել և շարունակում է փոխել աշխարհը: Ինտերնետ համաշխարհային ցանցի ստեղծման շուրջ առաջին մշակումները սկսվել են, եթե ինձ ճիշտ են հուշել, Սառը պատերազմի ժամանակ: Այդ ուղղությամբ տարվող սկզբնական աշխատանքների հիմնական նպատակն էր՝ ստեղծել այլընտրանքային կապի միջոցներ հրամանատարական վերահսկողություն իրականացնելու համար, հատկապես՝ ահավոր և աներևակայելի միջուկային պատերազմի ժամանակաշրջանի համար: Փառք Աստծո, Սառը պատերազմի ծանր դիմակայությունը դարձել է պատմություն, և ջանքեր գործադրենք, աղոթենք, որպեսզի այդ ժամանակաշրջանը ետ չվերադառնա, իսկ համացանցն այսօր ծառայում է միլիոնավոր մարդկանց՝ խաղաղության պայմաններում: Այս մրցանակով պարոն Պուզենի հետ միասին ևս մեկ անգամ ընդգծում ենք այդ խաղաղության և համագործակցության կարևորությունը, որի իսկական և դրական արգասիքը և միջոցը պետք է լինի համացանցը: Հարգելի՛ պարոն Պուզեն, Այս մրցանակը, որ մենք հիմնել և շնորհում ենք արդեն վեցերորդ տարին, նպատակ ունի գնահատելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այն նվիրյալներին, որոնք նպաստում են մարդկության առաջընթացին և համախմբմանը: Մենք ուզում ենք այս մրցանակով կրկին շեշտել Ձեր և այս ոլորտում Ձեզ նման ռահվիրաների կարևորությունը: Մեզ պետք են երախտավորներ, որոնց կցանկանան նմանվել մեր պատանիներն ու աղջիկները, մեր երիտասարդներն ընդհանրապես: Դուք հենց այդպիսին եք: Իմ խոսքի սկզբում նշեցի, որ այս մրցանակը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն: Պատճառը միայն այն չէ, որ նոր սերնդին ցանկանում ենք արժանավոր օրինակներ ցույց տալ: Պատճառներն ավելի խորն են: Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն: Թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում մեր կրթությունը, գիտությունը, տնտեսությունը և ընդհանրապես ողջ հասարակությունը աշխարհի հետ համատեղ քայլելու անհրաժեշտություն ունի և միայն տեղեկատվական արդիական տեխնոլոգիաներով զինված լինելու դեպքում դա կարող է անել: Ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհում մրցունակ լինելը, եթե շատերի համար բարեկեցության հարց է, ապա մեզ համար նաև ազգային անվտանգության հարց է: Մեր ապագայի տեսլականն այս համատեքստում է: Եվ Դուք մեզ համար հյուր եք ապագայից: Շնորհավորում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն Պուզեն, այս մրցանակին արժանանալու առթիվ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ Ձեր շնորհակալ գործում: Վստահ եղեք, որ Դուք Հայաստանում այսուհետ ունեք մեծաթիվ հավատարիմ և ջերմ բարեկամներ: Շնորհակալություն:

Նախագահը ներկա է գտնվել Արյունաբանական արդիականացված կենտրոնի և հիմնանորոգված Մ.Սարյանի տուն-թանգարանի բացման արարողություններին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությանը: Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների ղեկավարների և ոլորտի այլ մասնագետների, Երևանի քաղաքապետի, Առողջապահության նախարարի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի ու մի շարք այլ հյուրերի ուղեկցությամբ ՀՀ Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը շրջայց են կատարել Հայաստանում արյան հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող ոլորտի միակ մասնագիտացված առաջատար բժշկական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով ստեղծված պայմաններին և կենտրոնի ընթացիկ գործունեության ու հետագա ծրագրերի շուրջ զրուցել հաստատության տնօրինության և բուժանձնակազմի հետ: Կենտրոնի պատասխանատուները ներկայացրել են, որ արդիականացված Արյունաբանական կենտրոնի կառուցվածքում ստեղծվել են տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա: Հաշվի առնելով կենտրոնի բացառիկ նշանակությունը հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում՝ ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և դրա հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Նորաբաց բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի մատուցել ժամանակակից, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Հաստատությունը հագեցվել է անհրաժեշտ ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնց զգալի մասը բացառիկ են իրենց նշանակությամբ և միակն են հանրապետությունում։ Ներդրված ավտոմատացված համակարգերի շնորհիվ զգալիորեն կընդլայնվի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը: Մրցունակ գնային քաղաքականության իրականացման պայմաններում կենտրոնի բարձրակարգ ծառայություններից կարող են օգտվել նաև արտերկրից ժամանած հիվանդները: Հանրապետության Նախագահն այսօր ներկա է գտնվել նաև հիմնանորոգված Մ.Սարյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, որին մասնակցել են հանրապետության մշակույթի ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետը, Մշակույթի նախարարը, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը և այլ հյուրեր: Սերժ Սարգսյանը թանգարանի ղեկավարության ու հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում, ծանոթացել իր նախորդ այցի ժամանակ մշակութային այս օջախի հիմնանորոգման ուղղությամբ տված հանձնարարականի կատարման արդյունքներին, զրուցել թանգարանի աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, կառուցվել են միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկ, նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի, փոխվել են ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման համակարգերը, ստեղծվել են հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների մուտքը և ներսում նրանց տեղաշարժն ապահովող հնարավորություններ: Շենքը տեխնիկապես վերազինվել է: 2013թ. մայիսին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2016թ. նոյեմբերին: Տուն-թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին, ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները թանգարանի այցելուների որակյալ սպասարկման, գիտական և կրթական ծրագրերի իրականացման համար:

ՀՀ Նախագահն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին

Սերժ Սարգսյանն ու Պաոլո Ջենտիլոնին մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, 2018թ. ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնայնությունների վերաբերյալ:

Նախագահն ընդունել է Իտալիայի արտգործնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ դարերի խորքից եկող հայ-իտալական հարաբերությունները լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով, ինչի հիման վրա Հայաստանի անկախացումից հետո՝ անցած 25 տարիներին ձևավորված միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ունեցել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Ջենտիլոնիի այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Իտալիայի քաղաքական երկխոսությանը և կնպաստի տարբեր ոլորտներում առկա համագործակցության առավել խորացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի: ՀՀ Նախագահը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, 2018թ. ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնայնությունների վերաբերյալ:

ՀՀ նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2016թ.–ի մրցանակակրին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2016 թվականի մրցանակին արժանացած ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, համացանցի նախահայրերից մեկը համարվող Լուի Պուզենին։

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցի շրջանակներում Նախագահն առանձնազրույց կունենա Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ: Նախատեսված են նաև ՀՀ Նախագահի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի, Շարժայի կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան ալ Քասիմիի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ: Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում կայցելի նաև Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ: ՀՀ Նախագահն այցի շրջանակներում հանդիպում կունենա ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ: Հայ-էմիրաթական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Հատուկ ծրարի մարում՝ նվիրված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար նախագահի մրցանակին

2016 թվականի նոյեմբերի 08-ին տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին նվիրված «Հայփոստ» ՓԲԸ թողարկած Հատուկ ծրարի մարումը: Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2013 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Ծրարի վրա պատկերված է 2016 թվականին վերը նշված մրցանակին արժանացած «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի հայտնագործող, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը: Հատուկ ծրարին պատկերված են նաև նախորդ տարիների վեց մրցանակակիրները: Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցեցին Լուի Պուզենը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Նախագահը հանդիպել է Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ Նախագահի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի և շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի առանձնազրույցը:

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր Նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր Նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր Նախագահ Դոնալդ Թրամփին, որում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն Թրամփ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները` Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը: Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան: Այսօր՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին: Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում: Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը: Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ` մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն` ի փառս Ամերիկայի Միացյալ Նահանգների և ի բարօրություն նրա ժողովրդի: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ շեյխի հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ Նախագահի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի և շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նշելով, որ Հայաստանը շահագրգիռ է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և համընդգրկուն փոխգործակցության զարգացմամբ, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ պաշտոնական այցի շրջանակներում կայանալիք բանակցություններն ու ձեռքբերվելիք պայմանավորվածություններն իրենց զգալի ներդրումը կունենան հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները վերջին տասնամյակում թևա կոխել են զարգացման նոր, ավելի գործնական փուլ. երկու երկրների միջև ստորագրվել են տարբեր բնագավառներում համագործակցության մասին երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք կհամալրվեն պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվելիք նոր փաստաթղթերով: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ և արաբ ժողովուրդների բարեկամությամբ պայմանավորված ամուր հիմքի վրա այսօր Հայաստանի և արաբական երկրների, այդ թվում` Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները: Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների, ինչպես նաև տարբեր մակարդակի փոխայցելությունների իրականացումը: ՀՀ Նախագահը և թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը հայ-էմիրաթական առևտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ կհանդիսանա միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների ընթացքին հետևելու համար: Կողմերը պայմանավորվել են ինտենսիվացնել Հայաստանի տնտեսության մեջ էմիրաթական ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները և գտնել արդյունավետ մեխանիզմներ ներդրումային ծրագրերի իրագործման նպատակով: Հանդիպմանը երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերից բացի, անդրադարձ է եղել միջազգային արդի խնդիրներին, մերձավորարևելյան ճգնաժամին, այդ տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին, Հար ավային Կովկասի տարածաշրջանում առկա խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ԱՄԷ հիմնադիր Նախագահ շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 8-ին այցելել է նաև Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն:

Նախագահի պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն: Աբու Դաբիում հայկական եկեղեցու կառուցման համար 2006թ. հողատարածք է նվիրաբերել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը: Նորակառույց եկեղեցին օծվել է 2014թ. դեկտեմբերի 12-ին, նույն օրը հիմնադրվել է նաև Աբու Դաբիի Ազգային առաջնորդարանը: 2016թ. մայիսից եկեղեցուն կից գործում է «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանը, որտեղ այժմ ուսանում է 36 աշակերտ: Եկեղեցու բակում տեղադրված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար: Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբոց Նահատակաց եկեղեցի այցի ժամանակ ծաղիկներ է դրել խաչքարին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո հանրապետության նախագահը ելույթ է ունեցել, որում անդրադարձել է եկեղեցու նշանակությանը մեր ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևության գործում: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխող ընտանիքին՝ ի դեմս Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանիի, ով հնարավոր դարձրեց հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արաբական աշխարհի սրտում կանգնեցված այս եկեղեցին, միջկրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ու համակրանքի խոսուն վկան է, որ բարեբեր հող է ստեղծում նաև տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ համակեցության համար: Ազգային առաջնորդարանում Հանրապետության Նախագահը կարճատև հանդիպում է ունեցել համայնքային և եկեղեցական գործիչների հետ: ԱՄԷ հիմնադիր նախագահ շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելության ժամանակ ՀՀ նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի հիշատակին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում, որից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն: «Անգնահատելի է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր նախագահ շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի դերն այս հիասքանչ երկրի կայացման ու բարգավաճման գործում: Նրա կառավարման օրոք հիմք դրվեց հայ-էմիրաթական միջպետական բարձր մակարդակի համագործակցությանը, որի համար հայտնում եմ հայ ժողովրդի և անձամբ իմ երախտագիտությունը»,- գրել է նախագահ Սարգսյանը: ԱՄԷ պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին հանրապետության նախագահն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ

ՀՀ Նախագահի այցը ԱՄԷ և արդյունավետ հանդիպումները երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ, ըստ Էմիրությունների ներդրումային և զարգացման ընկերությունների ներկայացուցիչների, վկայում են երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին:

Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնից:

Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել արաբական աշխարհի և հատկապես ԱՄԷ-ի հետ Հայաստանի ջերմ բարեկամական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, որը նրանց բնորոշմամբ, ցավոք, դեռևս չի համապատասխանում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ներկայիս մակարդակին: Այդ ոլորտում հարաբերությունները, կողմերի համոզմամբ, զարգացնելու շատ մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել: ՀՀ Նախագահի այցը ԱՄԷ և արդյունավետ հանդիպումները երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ, ըստ Էմիրությունների ներդրումային և զարգացման ընկերությունների ներկայացուցիչների, վկայում են երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին` ակտիվացնելու հայ-էմիրաթական հարաբերությունները նաև առևտրատնտեսական ոլորտում: Նրանք վստահեցրել են, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով և պատրաստ են այդ առումով քննարկել տարբեր ոլորտներում Հայաստանի առաջնահերթությունները, այցելել Հայաստան և տեղում ուսումնասիրել միջավայրը, առաջ մղել բանակցությունները: Հանրապետության Նախագահը հանձնարարել է հանդիպմանը ներկա ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ներդրումային ծրագրերով հետաքրքրված ընկերությունների հետ հետագայում շարունակել սերտ փոխգործակցությունը և նրանց ներկայացնել իրենց բիզնես հետաքրքրությունների շրջանակում գտնվող ծրագրերը: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է զրուցակիցներին, որ հայկական կողմը պատրաստել է ներդրումային ռազմավարական փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում, և կողջունվի ու անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Էմիրությունների ներդրողներին, իսկ խոշորածավալ ներդրումների առկայության դեպքում` հատուկ որոշումով կտրամադրվի առավել արտոնյալ պայմաններ:

Սերժ Սարգսյանը հանդիպել է Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ:

ՀՀ Նախագահի և ԱՄԷ փոխնախագահի հանդիպումից հետո ստորագրվել են հայ-էմիրաթական համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթեր

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցելության ընթացքում ՀՀ պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի գործնական քննարկումներ ծավալել և փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք նոր մակարդակի կբարձրացնեն հայ-էմիրաթական բազմոլորտ բարեկամական հարաբերություններն ու իրենց լուրջ ներդրումը կունենան երկկողմ համագործակցության հետագա զարգացման գործում: Կարևորելով հայ-արաբական պատմամշակութային հարուստ անցյալը, բազմաթիվ հարցերում ընդհանուր շահերի համընկնումները, ինչպես նաև արաբական երկրներում հայկական համայնքների առկայությունը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանը մշտապես նշանակալի տեղ է զբաղեցրել, և Հայաստանը 25-ամյա անկախությունից հետո արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն է ծավալել արաբական երկրների հետ: ՀՀ Նախագահի գնահատմամբ, հայ-էմիրաթական հարաբերություններն այս առումով առանձնակի տեղ են զբաղեցնում և փոխգործակցության լավագույն օրինակներից են: Հանդիպման ժամանակ կողմերը թանկ են գնահատել երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել դրանք ավելի զարգացնել և ամրապնդել: Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորելով Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը՝ Հայաստանը Էմիրությունները դիտարկում է կարևորագույն հանգույց ինչպես Հայաստանից դեպի Ծոցի տարածաշրջան և այլ երկրներ, այնպես էլ հակառակ ուղղությամբ: Նա տեղեկացրել է շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջարկ է ներկայացրել շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին` Էմիրություններում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով կազմակերպելու վերաբերյալ։ Հանրապետության Նախագահի համոզմամբ, նմանօրինակ համաժողովների հաջող անցկացման Արաբական Միացյալ Էմիրությունների փորձն ու բարի համբավը կնպաստեն էմիրաթական կողմի և տարածաշրջանի ներդրող խոշոր կազմակերպություններին ի մի բերել, այն վերածել գործնական հանդիպման և հնարավորություն ստեղծել Հայաստանում ներդրումների զարգացման համար: Զրուցակիցները երկուստեք կարևորել են մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հնարավորությունը, որը զգալիորեն կխթանի նաև զբոսաշրջությունը: Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը նշել է, թե էմիրաթական կողմը մտադրություն ունի եկող տարվանից Ֆլայ Դուբայ ավիաընկերության դեպի Երևան ուղիղ չվերթները դարձնել ամենօրյա: ՀՀ Նախագահը և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Հանդիպումից հետո տեղի է ունեցել մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության մասին», «Հայաuտանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև գիտական և տեխնիկական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Արաբական Միացյալ Էմիրությունների առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև` Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման մասին»: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո ի պատիվ պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ Նախագահի, Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

ԱՄԷ-ում հետաքրքրված են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ապագա ներդրումներով

Մասնավորապես այն ոլորտները, որոնց շեշտադրում կատարեց նախագահ Սերժ Սարգսյանը, հետաքրքրություն առաջացրին մեր գործընկերների մոտ՝ առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտում ներդրումների իրականացումը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի հետ

ՀՀ Նախագահը խոսել է նաև ԱՄԷ ներդրումային և զարգացման տարբեր հիմնադրամների հետ հարաբերություններն ակտիվացնելու Հայաստանի ցանկության մասին, որի իրագործման նպատակով արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռքբերվել այցի շրջանակներում:

Նախագահը հանդիպեց Շարժայի կառավարչի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի հետ: ՀՀ նախագահը բարձր է գնահատել Շարժայի կառավարիչ շեյխի անձնական մեծ ներդրումը մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերություններն ու փոխգործակցությունը խորացնելու գործում: Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ է նշել, մասնավորապես, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի անմիջական աջակցությամբ Հաղարծինի վանական համալիրի հիմնովին վերանորոգումն ու համալիրին կից վանատան կառուցումը, ընդգծելով, որ տարիներ առաջ շեյխի Հայաստան կատարած այցելությունն իր նշանակալի հետքն է թողել երկու երկրների հարաբերություններում, և վերոնշյալ օրինակելի ու աստվածահաճո քայլը միջկրոնական երկխոսության և հանդուրժողականության լավագույն դրսևորում էր: Նախագահը գնահատելի է համարել նաև Շարժայում Հայաստանի առևտրատնտեսական կենտրոն բացելու գործում շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի ունեցած անմիջական դերակատարությունը և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու հետագա խորացման տեսանկյունից առանձնակի կարևորել է այդ քայլը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ կենտրոնն իր առավել ակտիվ գործունեությամբ կնպաստի երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև հաստատված ուղիղ ավիաչվերթերից առաջինը Շարժա-Երևան-Շարժա երթուղին էր, որի ներկայիս պարբերականությունը խոսուն կերպով վկայում է փոխադարձ հետաքրքրության մեծացման մասին: Շարժայի կառավարիչ շեյխի հետ հանդիպմանը հանրապետության նախագահը խոսել է նաև ԱՄԷ ներդրումային և զարգացման տարբեր հիմնադրամների հետ հարաբերություններն ակտիվացնելու Հայաստանի ցանկության մասին, որի իրագործման նպատակով արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռքբերվել այցի շրջանակներում:

Տեղի է ունեցել Սարգսյան- Պորոշենկո հեռախոսազրույցը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը: Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

Նախագահն ընդունել է Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերը, այնպես էլ երևանյան այս նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են հայ-ռուսական գործընկերության առավել ամրապնդմանն ուղղված երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերը ձեռք են բերել կայուն և դինամիկ բնույթ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նաև բազմակողմ ձևաչափով հայ-ռուսական փոխգործակցությունը: Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ուղղություններով ռազմավարական համագործակցության հետևողական խորացման կարևորությունը: Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստերից հետո իր գլխավորած պատվիրակությանն ավանդաբար հյուրընկալելու և արդյունավետ քննարկումների համար: Նա ՀՀ Նախագահին ներկայացրել է գործնական մթնոլորտում կայացած հանձնաժողովի նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա ծրագրերը: Ընդգծելով, որ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը վստահեցրել է, որ երկու երկրների խորհրդարանականները հանձնաժողովի ձևաչափով արել և անելու են ամեն ինչ՝ նպաստելու երկկողմ միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ու խորացմանը:

Սարգսյանն ու Ռիժկովը կարևորել են Հայաստան–Ռուսաստան ռազմավարական համագործակցության ընդլայնումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացմանը

Առաջնությանը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, մասնակցում են հանրահայտ գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Անդրեյ Կոզլովը և այլ հանրահայտ գիտակներ:

Սոնա Ղարիբյանը՝ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանգրով Սոնա Ղարիբյանը նշանակվել է վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ. Սոնա ՂԱՐԻԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»:

Նախագահը մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնության բացմանը

Հանրապետության նախագահն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 23 երկրից: Միջոցառումը կազմակերպվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Ակումբների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ և իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Առաջնությանը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, մասնակցում են հանրահայտ գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Անդրեյ Կոզլովը և այլ հանրահայտ գիտակներ: Հայաստանի Հանրապետությունը առաջնությանը ներկայացված է հինգ թիմով: Աշխարհի առաջնություններ մինչ այժմ կազմակերպվել են Ռուսաստանում, Իսրայելում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում: Նախքան միջոցառման մեկնարկը՝ հանրապետության նախագահը թեյի սեղանի շուրջ կարճատև հանդիպում է ունեցել առաջնությանը մասնակցող թիմերի ներկայացուցիչների հետ: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման առիթով նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքն է հղել մասնակիցներին: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հարգելի՛ աշխարհի առաջնության կազմակերպիչներ, մասնակիցներ, Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ հենց մեր երկրում է անցնում 14-րդ աշխարհի առաջնությունը: Այս դահլիճում բազմաթիվ ծանոթ դեմքեր կան: Մենք նախկինում անձամբ հանդիպելու առիթ չենք ունեցել, բայց ձեզնից շատերին ես ճանաչում եմ, քանի որ հանդիսանում եմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի վաղեմի երկրպագու: Իմ փոքր ծննդավայրում՝ Ղարաբաղում, ինչպես և նախկին, բայց այն ժամանակ դեռ միասնական Խորհրդային Միության բազմաթիվ այլ շրջաններում, մենք շատ ուշադիր նայում էինք այդ զարմանալի հեռուստածրագիրը: Այդպես մենք ոչ միայն հետևում էինք ձեր գերող խաղին, այլ նաև իմանում էինք նոր հրատարակվող գրքերի մասին: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղն այսօր Հայաստանում վայելում է նույն համբավը: Ես ձեզ շնորհակալ եմ նրա համար, որ դուք ձեր խաղով և ձեր օրինակով տարածում եք գիտելիք ու հետաքրքրություն մարդկության ձեռքբերումների նկատմամբ: Ես համոզված եմ, որ ցանկացած երկրի ամենամեծ ու կարևոր ռեսուրս հանդիսանում է մարդը. հենց մարդը, ով ուսումնասիրում է ու արարում, երազում է ու ստեղծագործում, պայքարում է և դարձնում այս աշխարհն ավելի լավը: Այն լարվածությունը, որով դուք բոլորի աչքի առջև որոնում եք ճիշտ պատասխանը, արժանի է խորին հարգանքի: Դա գերազանց օրինակ է երիտասարդ սերնդի համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ երիտասարդները վստահ լինեն, որ բոլոր խնդիրները լուծելի են՝ պարզապես հարկավոր է տրամադրվել հետևողական, կոլեկտիվ, լարված և ռացիոնալ աշխատանքի: Թույլ տվեք ևս մեկ անգամ ջերմորեն ողջունել ձեզ բոլորիդ մեր երկրի գեղեցկագույն անկյուններից մեկում՝ հիասքանչ Ծաղկաձորում: Ես հույս ունեմ, որ դուք ոչ միայն լարված կխաղաք, գուցե, ես ճիշտ չասացի՝ կմրցակցեք, այլ նաև կծանոթանաք մեր երկրին, Հայաստանի պատմությանն ու մշակույթին: Եթե ձեզ դուր գա, մենք հաճույքով կանցկացնենք և՛ 15-րդ, և՛ 16-րդ առաջնությունները: Մաղթում եմ ձեզ բոլորիդ լավ տրամադրություն և հաջողություն: Թող ուժեղագույնները հաղթեն արդար պայքարում: Գիտեք, մի քանի տարի առաջ, երբ մենք դպրոցական պարտադիր ծրագրի մեջ ներառեցինք շախմատը, իհարկե, մենք ունեինք շատ փաստարկներ, բայց ինձ շատ դուր եկավ մեր վաստակավոր շախմատիստներից մեկի, օլիմպիական չեմպիոն Սմբատ Լպուտյանի կողմից հնչեցված փաստարկը: Նա ասում էր, որ շախմատը սովորեցնում է արդար հաղթել և արդար պարտվել: Ես շատ կուզենայի, որ այս խաղի մասին ևս միշտ լիներ այդ կարծիքը: Շնորհակալություն:

Նախագահը մասնակցել է ՏԻՄ 20- ամյակին նվիրված նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և շնորհավորական խոսք հղել հոբելյանի առթիվ: Հանրապետության նախագահը միջոցառման ժամանակ նաև տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ներկայացուցիչների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է պետական պարգևներով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը, ՀՀ Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը, ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին համայնքի ղեկավար Շահեն Գրիգորյանը և ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով: Նախագահի ելույթը Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ   Համայնքների հարգարժա՛ն ղեկավարներ, Ավագանիների հարգարժա՛ն անդամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ։ 20 տարի առաջ՝ 1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացան համայնքների ղեկավարների և ավագանիների մեր առաջին ընտրությունները: Դրանով Հայաստանում ներդրվեց տեղական ինքնակառավարման մի նոր, ժողովրդավարական համակարգ, որը սկզբունքորեն տարբեր էր նախկինից: Այդ ընթացքում հաճախ առաջ ենք ընթացել փորձարկման մեթոդաբանությամբ, քանի որ այս ոլորտում մեր սեփական պատմական ավանդույթը վաղուց ընդհատված էր: Այդ բացը հաճախ լրացրել ենք միջազգային հանրության օգնությամբ: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում ներկա գտնվող դիվանագետներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մեզ ցուցաբերված բազմաբնույթ օժանդակության համար: Տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը և կատարելագործմանը հատկապես նպաստեց Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին: Այս բնագավառում մեր առաջընթացի կարևոր գրավականներից էին օրենսդրության համապատասխանեցումը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին և դրա արդյունավետ կիրառումը: Հարգելի՛ գործընկերներ, Այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում ոչ միայն կայացել է, այլև ապացուցել իր կենսունակությունը: Ինչպես կաթիլի մեջ արտացոլվում է ամբողջ ծովը, այդպես էլ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում արտացոլվում են մեր երկրում ընթացող հասարակական գործընթացները։ Երբ ես ասում եմ, որ տեղական ինքնակառավարման համակարգը կայացել է, չի նշանակում, որ մենք չունենք թերություններ այդ ոլորտում, չի նշանակում, որ մեր բոլոր համայնքների ղեկավարները կայացել են, չի նշանակում, որ թերացումներ չկան, այլ նշանակում է, որ, իրոք, համակարգը կայացել է, և մենք մշտապես պետք է աշխատենք կատարելագործել այդ համակարգը: Տեղական ինքնակառավարման համակարգը պետք է վայելի համայնքների բնակիչների անվերապահ վստահությունը: Այն պետք է դառնա մեր քաղաքաբնակների և գյուղաբնակների բազմաթիվ խնդիրներ ու հարցեր լուծելու առաջին ատյանը: Անհրաժեշտ է, որ մարդիկ գործնականում համոզվեն, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ապրում են իրենց հոգսերով: Անհրաժեշտ է, որ այդ մարմիններն իրենց ողջ կարողությամբ լծվեն համայնքային խնդիրները կարգավորելու գործին: Այսօր բավական չէ միայն արձանագրել եղած հարցերն ու խնդիրները, այդ մասին զեկուցել ինձ, վարչապետին կամ տարածքային կառավարման նախարարին: Այդ գործառույթի մի մասը հաջողությամբ իրականացնում են լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները: Ակնհայտ է, որ մեր քաղաքացիների սպասելիքներն ավելին են, և նրանք, ովքեր չեն կարողանա գտնել իրենց համաքաղաքացիների և համագյուղացիների առօրյա հարցերի պատասխանները, պարզապես կվատնեն համայնքի բնակիչների վստահության քվեն: Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է իրենց աշխատանքը կազմակերպեն որպես լուրջ և վստահելի գործընկերներ: Տարիներ շարունակ մենք զգալի միջոցներ ենք ներդրել երկրի համաչափ զարգացումն ապահովելու համար: Կատարվում են լուրջ ներդրումներ մարզերի կարողությունները, կրթամշակութային և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Սակայն այստեղ համայնքների ղեկավարները պետք է բացառեն սպառողի հոգեբանությունը: Նրանք, ովքեր արդյունավետ կաշխատեն, կստանան ավելի մեծ աջակցություն: Մենք, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մշտապես շփվում ենք եվրոպական կառույցների հետ, և այնտեղ կա մի շատ լավ սկզբունք ՝«Ավելին՝ ավելիի դիմաց»: Մենք էլ ենք այդ սկզբունքով աշխատելու, և ով ավելի շատ աշխատի, ով հնարավորություններ գտնի, այդ հնարավորությունները մենք կրկնապատկելու, եռապատկելու, տասնապատկելու ենք: Վերջերս շատ հաճախ է հնչում, որ մեր տունը մենք պետք է կառուցենք, մեր գյուղը մենք պետք է կառուցենք, մեր հայրենիքը մենք պետք է շենացնենք, և սրանք միայն խոսքեր չեն. օգնում են այն մարդկանց, ովքեր աշխատում են խնդիրներ լուծել: Ովքեր չեն աշխատում խնդիրներ լուծելու ուղղությամբ, ովքեր իրենց հույսը դրել են միայն ու միայն օժանդակության վրա, նրանց ուղղակի խղճում են: Ես սա ասում եմ և՛ պետության, և՛ համայնքների մակարդակով: Ընդհանրապես, կենցաղում էլ է այդպես՝  կարող մարդուն են օգնում: Հատուկ հոգատարություն ենք ցուցաբերում սահմանամերձ համայնքներին, որոնք տասնամյակներ շարունակ պատվախնդրորեն ապրում և մաքառում են գնդակոծությունների պայմաններում: Սա աշխատանքի առանձնահատուկ ուղղություն է, որն իմ ուղղակի ուշադրության և վերահսկողության տակ է: Արդեն սահմանել ենք մի շարք արտոնություններ այդ համայնքների համար, իրականություն են դարձել ներդրումային ծրագրեր, ստեղծվել են նոր արտադրություններ և աշխատատեղեր: Բնական է, որ արվածը շատ չնչին մասն է այն ամենի, ինչ մենք պետք է անենք ապագայում, որովհետև ոչ միայն արվածն է քիչ, այլև խնդիրներն են շատ: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մի մարզում մեկ, երկու, երեք նոր արտադրություն դնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը՝ խնդիրների լուծման սկիզբն է, և երբեք մենք ինքներս մեզ չպետք է հանգստացնենք ու ասենք, որ այս բաներն արել ենք: Բնական է, ինչպես ասացի՝ եղածով չենք բավարարվելու, շարունակելու ենք հետևողական աշխատանքն այս ուղղությամբ: Մեր ուշադրության կենտրոնում են նաև վարչատարածքային բարեփոխումները, որոնց մեկնարկն արդեն տրված է։ Համայնքների խոշորացումն ինքնանպատակ չէ: Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կկարողանան արդյունավետ գործընկեր դառնալ հանրային կառավարման ոլորտում մեր նախաձեռնած փոփոխություններում և կխթանեն ապակենտրոնացումը։ Շարունակելու ենք կարևորել նաև ավագանու` որպես առանցքային ինստիտուտի մրցակցային ձևավորումը և նրանց գործունեության հաշվետվողականության բարձրացումը։ Այստեղ էլ ուզում եմ անկեղծ ձեզ ասել, որ մենք նպատակ չունենք մի սանրով սանրել ողջ հանրապետությունը: Այստեղ որևէ շաբլոն գոյություն չունի: Այնպես չի, որ մենք անպայման ուզում ենք հինգ գյուղ, յոթ գյուղ, ինը գյուղ կամ կամայական թվով գյուղեր, համայնքներ միավորել: Մեր նպատակն է` կարողանալ մեր բնակիչների խնդիրների լուծումը հեշտացնել, կյանքի որակը բարելավել: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է եղած միջոցներով բարելավել գյուղացիների կամ քաղաքում ապրողների կենսամակարդակը: Ես ասում եմ հետևյալ ձևով կարելի է անել՝ ինչպես ընդունված է ողջ աշխարհում: Եթե տրամաբանական հեռավորության վրա գտնվող համայնքները միավորվեն, դա նշանակում է, որ մի համայնքում մենք կարող ենք ունենալ բավականաչափ թվով աշակերտներ և լավ դպրոց, մեկ այլ համայնքում կարող ենք ունենալ ժամանակակից բուժհաստատություն և այսպես շարունակ: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի լավ՝ յոթ գյուղում մենք ունենանք դպրոցներ՝ 30-40 աշակերտներո՞վ, թե՞ ունենանք նույն յոթ գյուղերի համար 200-300 աշակերտի համար դպրոցներ: Մենք սրանով կլուծենք նաև մանկավարժների հարցը: Գաղտնիք չէ, որ մեր համայնքներում, և հատկապես հեռավոր գյուղական համայնքներում մենք միշտ մասնագետների հետ կապված խնդիրներ ունենք՝ չունենք որակյալ իրավաբաններ, քիչ են որակյալ ուսուցիչները, քիչ են որակյալ բժիշկները: Այս խնդիրը միայն այսպես կարող ենք լուծել: Ժամանակի ընթացքում մենք շատ ավելի լավ ենք ապրելու, քան հիմա ենք ապրում: Ուղիղ այնպես, ինչպես 1996 թվականին: Երբ այս համակարգը կառուցվում էր, վստահ եմ, շատ գյուղապետեր մտածում էին, […]

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

Սերժ Սարգսյանը միջոցառման ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ներկայացուցիչների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է պետական պարգևներով:

ՀՀԿ-ն կշարունակի ղեկավարել Սերժ Սարգսյանը.Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակելու է  ղեկավարել կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետականի Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրա մասին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին կուսակցության համագումարից հետո սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ հարցին: Ի դեպ, այդ համատեքստում նա տեղեկացրել է, որ Գործադիր մարմնի նիստում չի քննարկվել Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին հնարավոր անդամակցության հարցը: Շարմազանովի խոսքով՝ համագումարի ընթացքում որևէ պատվիրակ չի կարող կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը: «Մենք երկար տարիներ աշխատելու ենք նրա ղեկավարության ներքո»,-նշել է ԱԺ փոխխոսնակը: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ համագումարից հետո կարող են կուսակցության ղեկավար երկու անձ լինել, որոնցից մեկը կլինի կուսակցության, մյուսը՝ խորհրդի նախագահը, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ Հանրապետականին երկիշխանություն չի սպառնում: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն միշտ էլ եղել է մեկ ղեկավարի քաղաքական ուժ: Խոսելով մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման նախագծի մասին, Շարմազանովն ասել է, որ բարձր են գնահատում այդ նախաձեռնությունը, որը միտված է քաղաքացիների շրջանում համերաշխություն քարոզելուն:

Շռայլությունից կուրացածը

Արդեն 3 ամիս է ինչ իշխող հանրապետական կուսակցությունն երկրում բարեփոխումներ է իրականացնում, ուղղված բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանն ու զարգացմանը: «Ազգի միասնության եւ համախմբման շնորհիվ հնարավոր կլինի դիմակայել արտաքին եւ ներքին նաեւ համաշխարհային մարտահրավերներին». այս մասին բազմիցս է նշել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ընդ որում վերջինս կարեւորում է նաեւ երկիրը մարդակենտրոն դարձնելուն, ասել կուզե՝ պետք է, որ կարեւորվի ամեն մի մարդ:

Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը

Նոյեմբերի 17-ին Երևանում կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նույն օրը կկայանա նաև ԱլԳ գիտության և տեխնոլոգիաների նախարարների՝ հետազոտության և նորարարության հարցերին նվիրված երկխոսությունը: Երևան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն ընդունեց Մոլդովայի արտգործնախարարի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ ի պաշտոնե նրա առաջին աշխատանքային այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ-մոլդովական հարաբերությունների զարգացմանը: Ընդգծելով, որ երկկողմ կապերը խորացնելու և ամենատարբեր ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու որևէ սահմանափակում չկա, նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով ամրապնդելու Մոլդովայի հետ հարաբերությունները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջպետական երկխոսության ակտիվացման ուղղությամբ հետագա աշխատանքը, տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու արտաքին գերատեսչությունների միջև խորհրդատվությունները երկկողմ օրակարգի ավելի արդիական և զգայուն հարցերի շուրջ: Հայ-մոլդովական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, կողմերի համոզմամբ, միանգամայն համապատասխանում են երկու բարեկամ ժողովուրդների շահերին:

«Փարքինգ Սիթի Սերվիս»- ի բաժնետոմսերն անցան Երեւանի քաղաքապետարանին

Կառավարության նոյեմբերի 3- ի նիստում   վարչապետ  Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, կանցնեն պետական կառույցներին»: Մինչ այդ, հարցը քննարկվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  մոտ: Այսօր  Երևանի քաղաքապետի  տեղակալ Վահե Նիկոյանը տեղեկացրել է , որ   աշխատանքային  խումբն ավարտել է  բանակցությունները, նշել, որ  «Փարքինգ Սիթի Սերվիս»- ը  ընկերության  100 տոկոս բաժնեմասը այսուհետ պատկանելու է Երևանին: Քաղաքապետարանը համաձայնել է որպես նվիրատվություն ձեռք բերել  «Փարքինգ Սիթի Սերվիս»ը    ընկերության 100  տոկոս բաժնեմասը: «Իրավական խնդիրներ չկան,- վստահեցրել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ  գործընթացը բանակցությունների արդյունք է,  որևէ դժգոհություն չի եղել»:  «Տեղական տուրքերի փոփոխություն չի նախատեսվում, տուգանքները կանխարգելիչ գործողություն են և ոչ եկամուտի աղբյուր»,- ասել է Վահե Նիկոյանը։ Երևանի քաղաքապետարանը  բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման կհանձնի Լոկատոր» ընկերությանը: Փոխադարձ համաձայնությամբ՝ Երևանի քաղաքապետարանը «Փարքինգ Սիթի Սերվիս»ի հետ վաղաժամ  կլուծարի   վճարովի  ավտոկայանատեղիների  կազմակերպման ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը:  Ապա  Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարության համաձայնությամբ, ուղղակի եղանակով երկու պայմանագիր կկնքի մինչև տասը տարի ժամանակով: Առաջինը, Երևանի ենթակայության տակ գտնվող «Փարքինգ Սիթի Սերվիս»  ընկերության հետ՝   վճարովի ավտոկայանատեղերի ծառայությունների ձեռքբերման համար: Երկրորդ պայմանագիրը կկնքվի  «Լոկատոր» ընկերության հետ՝  բաժնետոմսերի կառավարման ծառայությունների ձեռքբերման համար: Գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերից  Երևանի բյուջե  գնացող եկամուտներն առնվազն 100 մլն դրամով կավելանա մինչև պարտավորությունների ավարտը, իսկ մարման գործընթացից հետո կավելանա  տարեկան  շուրջ 400 մլն դրամով:

Սարգսյան. «Իսկանդերը» հարկադրված միջոց էր

«Իսկանդերը» հարկադրված միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ Sputnik Արմենիայի համար տված բացառիկ հարցազրույցում։

Նախագահն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Հանդիպման սկզբում հանրապետության նախագահը նախ շնորհավորել է ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների և Միացյալ Նահանգների նոր նախագահի ընտրության կապակցությամբ և ընդգծել, թե վստահ է՝ հայ-ամերիկյան քաղաքական երկխոսությունը ոչ միայն կշարունակվի Նախագահ Թրամփի վարչակազմի օրոք, այլև նոր շունչ կստանա: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ վերջին շրջանում նկատվում է փոխադարձ այցելությունների ակտիվություն, ինչն ինքնին իր դրական ներգործությունն է ունենում երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խորացման վրա: Նախագահը հույս է հայտնել, որ տիկին Բրինքի հետ հերթական այս հանդիպումը ևս արդյունավետ կլինի և կնպաստի Հայաստան-Միացյալ Նահանգներ կապերի հետագա զարգացմանը: ՀՀ նախագահը բարձր է գնահատել տարիներ ի վեր ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը Հայաստանի տնտեսության զարգացման, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ, առանց որի, հանրապետության նախագահի համոզմամբ, այդ ոլորտներում այսօր ակնհայտ առաջընթացը դժվար է պատկերացնել: Այդուհանդերձ, ըստ ՀՀ նախագահի, երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը և այն լիարժեքորեն օգտագործելու ցանկությունն ավելի մեծ է, ուստի անհրաժեշտ է առավել ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը՝ ստեղծելով երկխոսության նոր ձևաչափեր ու հարթակներ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը գոհունակությամբ է խոսել այցի շրջանակում Հայաստանում ունեցած քննարկումների մասին՝ նշելով, որ դրանք լրացնում են ընթացիկ տարվա հոկտեմբերին Վաշինգտոնում հաջողությամբ կայացած Հայաստան-ԱՄՆ միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպումների արդյունքները: Բրիջիթ Բրինքը ևս ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին կարելի է վստահորեն արձանագրել թե՛ երկկողմ, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված սերտ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունը: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը շարունակելու է հետաքրքրված լինել Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումներով, շարունակելու է նաև հանձնառու լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ ձեռքբերված վերջին պայմանավորվածությունների իրագործմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների շուրջ: Հյուրի խնդրանքով, ՀՀ Նախագահը ներկայացրել է քաղաքական և տնտեսական օրակարգի առաջնահերթությունները, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները:

Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ կբերի

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ բերի: Այդ մասին Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Հայաստանում ռուսական նոր ռազմաբազաների ստեղծման կարիք չկա. Սերժ Սարգսյան

Հայաստանում ռուսական նոր ռազմաբազաների ստեղծման կարիք չկա, բավական է «ռազմական ներուժ հաղորդել» արդեն եղածին, հայտարարել է «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

ՀՀ-ում նոր ռուսական ռազմաբազաներ հարկավոր չեն. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Армения-ի համար, որում հայտնել է, որ Հայաստանում ռուսական նոր ռազմաբազաներ ստեղծելու անհրաժեշտություն չկա։ «Կարծում եմ՝ անհրաժեշտություն չկա, որովհետև ռազմաբազան ունի բոլոր հնարավորությունները ներառելու պահանջված տարրերը։ Ուստի կարծում եմ, որ փոքր Հայաստանում մեկ ռազմաբազան բավարար է, պարզապես պետք է հզորացնել այն` ռազմական առումով»,-  ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանին ռուսական նոր ռազմակայաններ պետք չեն. Սերժ Սարգսյան

«Կարծում եմ՝ անհրաժեշտություն չկա, որովհետև ռազմակայանն ունի բոլոր հնարավորությունները ներառելու պահանջված տարրերը։ Ուստի կարծում եմ, որ փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյան.«Ազգային գաղափարն ուժեղ պետությունն է` առանց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիրների»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ և բացառիկ հարցազրույց տվել Sputnik Արմենիայի համար։ Ստերեւ ներկայացնում ենք հարցազրույցը՝ ամբողջությամբ. Շնորհակալություն` Ձեզ հետ հարցազրույց անցկացնելու հնարավորության համար, առավել ևս, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարևոր են երկրներից յուրաքանչյուրի համար։ Սկսենք թարմ նորությունից. որոշում է կայացվել ստեղծել զորքերի միավորված խմբավորում։ Մենք արդեն իսկ ՀԱՊԿ անդամ ենք և զորքերի միավորված խմբավորում։ Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ի՞նչ միջոցներով, ո՞վ է լինելու հրամանատարը։ Եթե ավելի ստույգ ասենք, ապա դա նորություն չէ, այլ արդեն վաղուց գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունների շարունակություն։ Զորքերի միավորված խմբավորումը ստեղծվել է դեռևս 1990-ականների սկզբին, գոյություն ունի հրամանատարություն, կան ուժեր և միջոցներ։ Մենք, իհարկե, մանրամասն կուսումնասիրենք այն նորությունները, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով կներառվեն համաձայնագրերում։ Վլադիմիր Պուտինը հանձնարարական է տվել կառավարությանը, պաշտոնական կայքում կա տեքստը։ Ի՞նչ է դա։ Երկկողմ հարաբերություններ միշտ եղել են, բայց միշտ չէ, որ մենք դաշնակիցներ ենք եղել, տնտեսական հարաբերություններ միշտ եղել են, բայց չի եղել ընդհանուր տնտեսական տարածք։ Մենք ունեցել ենք ընդհանուր խմբավորում, եղել է այդ խմբավորման հրամանատար։ Բայց սա զարգացում է, դրական զարգացում, որովհետև պարբերաբար համալրվում է նաև մեր ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցությունը։ Այսինքն` սա լավ նորություն է, և մենք աշխատելու ենք այնքան ժամանակ, մինչև այդ միավորված խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում։ Դուք այնպես եք խոսում այդ մասին, կարծես դա ռազմական գաղտնիք է, ոչ մի դետալ։ Ինչո՞վ չէին բավարարում ՀԱՊԿ շրջանակում դաշնակցային հարաբերությունները։ Երբ օգտագործում ենք «ռազմական» բառը, ապա միշտ առկա է գաղտնիք։ Ես չեմ ասում, որ դա մեծ գաղտնիք է, բայց կան մանրամասներ, որոնց մասին չէի ցանկանա խոսել։ Բայց սա այն իրավիճակի զարգացումն է, որը գոյություն է ունեցել։ Կարելի՞ է արդյոք սպասել նոր ռազմակայանի ստեղծում ՝ Գյումրիից բացի Կարծում եմ՝ անհրաժեշտություն չկա, որովհետև ռազմակայանն ունի բոլոր հնարավորությունները ներառելու պահանջված տարրերը։ Ուստի կարծում եմ, որ փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն։ Ի դեպ, ռազմական հզորության մասին, Հայաստանը, Ռուսաստանից բացի, միակ երկիրն է, որն ունի «Իսկանդեր» հրթիռներ, և դրանք ցուցադրվել են Հայաստանի Անկախության օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսի ժամանակ։ Մտավախություն չունե՞ք, որ դա տարածաշրջանում սպառազինության մրցավազքի մեկնարկ է։ Կարծում եմ, որ դա հարկադրված միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում կանոնավոր ձեռք է բերել նորագույն սպառազինություն։ Մենք չունենք ֆինանսական այն հնարավորությունները, որոնք ունի Ադրբեջանը, բայց մենք անընդհատ փորձում ենք հավասարակշռել իրավիճակը` ձեռք բերելով հակաթույն։ Իմ կարծիքով` այս դեպքում «Իսկանդերը» հակաթույն է։ Իհարկե, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, և մենք չենք ցանկանում գնալ այդ քայլին, իսկ ի՞նչ անել, եթե ամեն օր քեզ սպառնում են պատերազմով, կործանմամբ։ Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես։ «Իսկանդեր»` զսպման գործիք Բացի այդ` մենք Ռուսաստանի հետ ունենք տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու մասին պայմանագիր։ Կարծում եմ, որ Ռուսաստանը դրանից ելնելով է ընդառաջել մեր խնդրանքին և տրամադրել ռազմական տեսանկյունից հիանալի այդ համակարգը։ Իհարկե, մարդկության համար ավելի լավ կլիներ, եթե նման համակարգեր չլինեին, բայց երբ դու ստիպված ես լինում, ապա գնում ես նաև այդ քայլին։ Եթե խոսենք այստեղ Ռուսաստանի խաղաղապահ դերի մասին, ապա կարո՞ղ եք մանրամասնել և պատմել, թե ինչպե՞ս դա եղավ ապրիլին, ո՞րն է եղել Ռուսաստանի դերը ռազմական գործողությունների պայմաններում։ Ռուսաստանն առանցքային դեր ունի մեր տարածաշրջանում, այդ թվում` խաղաղություն և կայունություն հաստատելու գործում։ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել մարտական գործողությունները դադարեցնելու գործում։ Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, որովհետև հայ հասարակության մեջ միանշանակ չընդունվեց Ռուսաստանի հավասարակշռված քաղաքականությունը, համենայն դեպս, զանգվածային լրատվամիջոցների, ԱԳՆ մակարդակով։ Կարելի է հասկանալ հայ հասարակությանը, որովհետև Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված էր, որ վտանգի դեպքում Ռուսաստանը միշտ կլինի Հայաստանի կողքին։ Բայց, ինչպես ասում են՝ երազելը վնաս չէ… մարդկանց մի մասը հասկացավ, որ Ռուսաստանը ստիպված էր պահպանել հավասարակշռություն, հակառակ դեպքում դա կարող էր հանգեցնել ավելի լայնածավալ գործողությունների։ Այն ինչ արեց Ռուսաստանը, գուցե միակ բանն էր ապրիլին ստեղծված իրավիճակում։ Իսկ նա ի՞նչ արեց։ Համենայն դեպս, Հայաստանի գլխավոր շտաբի պետը և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը հանդիպեցին Մոսկվայում և հենց այնտեղ պայմանավորվեցին դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ 1994թ-ի հրադադարի մասին պայմանագրին։ Անկեղծ ասած` ես մանրամասները չգիտեմ, տեղյակ չեմ, թե ինչի մասին են խոսել, եղե՞լ է արդյոք զրույց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, պաշտպանության նախարարների միջև։ Բայց ես հստակ գիտեմ, որ եղել է զրույց իմ և Վլադիմիր Պուտինի միջև, և նրա խոսքերն ուղղված են եղել հարցի խաղաղ կարգավորմանը, դա շատ կարևոր է։ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը շատ ցավոտ է Հայաստանի համար, անհնար է անընդհատ պահպանել հավասարակշռությունը պատերազմի եզրագծին` երբեմն հատելով այդ գիծը և հայտնվելով պատերազմական իրավիճակում։ Ձեր կարծիքով` հնարավո՞ր է դիվանագիտական փոխզիջում և դրա հիման վրա խաղաղության վերականգնում։ Ինչպե՞ս եք պատկերացնում նման փոխզիջումը։ Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի ողջ գործունեությունը, որի մեջ մտնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ուղղված է դրան։ 2007 թ-ին, երբ ես դեռ վարչապետ էի, համանախագահները մեզ առաջարկեցին լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը երեք սկզբունքի հիման վրա։ Առաջին սկզբունքն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումն է, երկրորդը` պետության տարածքային ամբողջականությունը, երրորդը` ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։ Այդ սկզբունքները չեն հակասում միմյանց, որովհետև քաղաքակիրթ աշխարհում բոլոր հարցերը լուծվում են առանց ուժ կիրառելու, առավել ևս` պետությունների միջև։ Ես հասկանում են, որ լինում են բացառություններ, հենց այդ բացառություններն էլ հաստատում են կանոնները։ Տարածքային ամբողջականություն. մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից, չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում։ Երբ մենք ստացանք համանախագահների առաջարկը, հայկական կողմն ասաց, որ դա այն փաստաթուղթը չէ, որի մասին մենք երազել ենք, բայց մենք համաձայն ենք բանակցություններ վարել այդ սկզբունքների շրջանակում և այդ փաստաթղթի շուրջ։ Ադրբեջանը երկար ժամանակ չէր համաձայնում։ Միայն 2008թ-ի հունիսին ադրբեջանական կողմը տվեց իր համաձայնությունը, ի դեպ, դա նախագահ Ալիևի հետ իմ առաջին հանդիպումն էր, սակայն Բաքու վերադառնալուց հետո նրանք հայտարարություն տարածեցին, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։ 2008թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո մենք հավաքվեցինք Մոսկվայում և Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ բանակցություններ վարեցինք ու ստորագրեցինք փաստաթուղթ, որն այս 25 տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված միակ փաստաթուղթն է։ Մենք հանդիպեցինք Մայենդորֆում և ստորագրեցինք փաստաթուղթ, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով։ Հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի […]

Կարեն Կարապետյանի կառավարությունը մեր շարժիչ ուժն է. Սերժ Սարգսյան

Կարեն Կարապետյանի կառավարությունը մեր շարժիչ ուժն է։ Այս մասին ՀՀ նախագահը ասել է «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

Բաքվում պետք է գիտակցեն, որ իրենց չի հաջողվի հասնել ԼՂ հակամարտության ուժային լուծման. Սերժ Սարգսյան

Բաքվում պետք է գիտակցեն, որ իրենց չի հաջողվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման հասնել: Այս մասին հայտարարել Է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի հարցին: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախագահի արձագանքն ամբողջությամբ:

Հայ-թուրքական սահամանի բացումը Հայաստանից կախված չէ. Սերժ Սարգսյան

Հայ-թուրքական սահամանի բացումը Հայաստանից կախված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է «Ռոսիա սեգոդնյա»-ին «Sputnik Արմենիա»-ի համար տված հարցազրույցում` անդրադառնալով այն հարցին, թե հնարավորություն կա՞ բարելավելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները:

Նախագահն ընդունեց ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: ՀՀ Նախագահը և ԵՄ հանձնակատարը ջերմությամբ են հիշել նախորդ հանդիպումը, որից հետո, ըստ Նախագահ Սարգսյանի, նաև այդ հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ՝ ավելի է ակտիվացել բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ: Հանրապետության Նախագահը հատկանշական է համարել, որ դեռևս մեկ տարի առաջ պարոն Հանի հետ քննարկած որոշ հարցեր արդեն երկկողմ օրակարգի մաս են դարձել, այդ թվում՝ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է իր մասնակցությունը Արևելյան գործընկերության ծրագրին և անցած տարիների ընթացքում, հնարավորության սահմաններում, արել է ամեն ինչ համագործակցային այդ ձևաչափի կայացման ու զարգացման համար: ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ թե՛ արտաքին գործերի, թե՛ կրթության, գիտության ու հետազոտությունների հարցերով նախարարական քննարկումների արդյունքները, 2017թ. Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և հանձնակատար Յոհաննես Հանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի դեսպան Կաի Կաարելսոնը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի):

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

Նախագահ Սարգսյանը կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, օգնում են նոր ծրագրերի կազմմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նշում է հիմնադրման 75-ամյակը

Սերժ Սարգսյանը թատրոնի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական պարգևներով` մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:

Նախագահն ընդունել է գիտության հարցերով ԵՄ հանձնակատարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Հետազոտություն, գիտություն և նորարարություն» խորագրի ներքո Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսությանը։ Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ կրթության, գիտության ոլորտները մշտապես հատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի համար, և այսօր էլ մեր պետությունն իր զարգացման ճանապարհին շարունակում է ապավինել գիտելիքին, փորձում առավելագույնս ներգրավվել կրթության և գիտության ոլորտների զարգացմանն ուղղված այնպիսի ծրագրերում, ինչպիսին Արևելյան գործընկերության այս ձևաչափն է: ՀՀ Նախագահը կարևորել է արդեն երկրորդ անգամ այդ ոլորտներին նվիրված Երևանում անցկացվող հանդիպումը: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշելով, որ ակտիվորեն և գործընկերային մթնոլորտում շարունակվում են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները: ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման առումով Նախագահը կարևոր ձեռքբերում է համարել այս տարի Հայաստանի՝ «Հորիզոն 2020» ծրագրի ասոցացված անդամ դառնալը: Զրուցակիցները երկուստեք կարևորել են հիշյալ ծրագիրը, որը կոչված է համախմբելու մարդկության ջանքերը և խթանելու ինտեգրացիոն գործընթացները Եվրոպական հետազոտական տարածքում: ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասը գոհունակությամբ է նշել, որ երևանյան այսօրվա նախարարական երկխոսությամբ հիմքեր դրվեցին ապագայի համար: Նա ընդգծել է, թե տպավորված է այն հետազոտողներով, ում հետ այսօր հանդիպումներ է ունեցել և վստահ է, որ «Հորիզոն 2020» ծրագիրը նոր հնարավորություններ կբացի նաև Հայաստանի բուհերի համար, կօժանդակի գիտելիքը տեսական դաշտից կիրառելի դաշտ տեղափոխելու գործում, կնպաստի նաև փոքր և միջին նորարարական ձեռնարկությունների զարգացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-պորտուգալական երկկողմ հարաբերություններին: Պորտուգալացի քաղաքական գործիչ Կառլոս Մոեդասը մեծագույն ակնածանքով է խոսել պորտուգալահայ հայտնի գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին, ով, նրա խոսքով, մեծ ներդրում է ունեցել Պորտուգալիայի գիտության, կրթության, մշակույթի զարգացման գործում:

Նախագահն ընդունել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշելով, որ ակտիվորեն և գործընկերային մթնոլորտում շարունակվում են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները:

Նախագահն ընդունել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Հետազոտություն, գիտություն և նորարարություն» խորագրի ներքո Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսությանը։

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի դեսպան Կաի Կաարելսոնը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է նոր որակ հաղորդելու հայ-էստոնական համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Սերժ Սարգսյանը կարևորել է բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը՝ օգտագործելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական հարաբերություններն ու քաղաքացիական հասարակության հնարավորությունները: Դեսպան Կաի Կաարելսոնը նշելով, որ իր նախկին դիվանագիտական փորձառությունը, որը կապված է եղել միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ, որոնք երկուսն էլ Հայաստանի ու Էստոնիայի համար շատ կարևոր կազմակերպություններ են, կօգնի ավելի արդյունավետ իրականացնել իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Էստոնիան մեծ առաջընթաց ունի, իսկ Հայաստանը վերջին տարիներին զգալի հաջողություններ է արձանագրել, համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:

Պե՞տք է ՀՀ- ում ռուսական երկրորդ ռազմակայանը. քաղաքական շրջանակների արձագանքը

«Կարող ենք արդյոք ակնկալել նոր ռազմաբազայի ստեղծում՝ բացի Գյումրիում գործողից»,- «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի այս հարցին նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանն ամենաքննարկվողն է երևանյան քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում։ «Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա: Մեկ բազան փոքր Հայաստանին բավարար է, կարելի է պարզապես հարստացնել այդ բազան  ռազմական հզորությամբ»,- Կիսելյովի հարցին ի պատասխան հստակեցրեց Հայաստանի նախագահը: Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ նախագահ Սարգսյանը պարզապես հասկացրել է  ՌԴ-ին, որ ավելորդ ուժի կարիք չկա։ Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանի կարծիքով՝ բազմաշերտ հարցազրույց էր ու մեսիջներն ուղղված էին թե Արևմուտքին, թե ՌԴ- ին: Անսպասելի որևէ մեսիջ չկա նախագահի խոսքում՝ համոզված է քաղաքագետը: Նախագահը պարզապես ի ցույց է դնում որ հայ-ռուսական հարաբերությունները  նոր մակարդակի են  բարձրացվում՝ ավելացրեց: Հանրապետական պատգամավորը նախագահի խոսքը բավականին հավատ ներշնչող է համարում:  Դիվանագիտությունը հնարավորի արվեստ է և նախագահը հնարավորինս ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը՝ ասաց  հանրապետական Մկրտիչ Մինասյանը: «Պատասխանը հստակ էր, այն է՝ երկրորդ բազայի կարիք չկա, եթե ուզում են կարող են հարստացնել Գյումրիի բազան»։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի մոտ ռուսական ռազմաբազան հզորացնելու մասին հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել։ «Միակ բանը, որտեղ նորություն կար, ռուս-հայկական ուժերի համագործակցությունը սերտացնելն է: Ո՞րն է ՀՀ շահ՝ը գիտենք, իսկ ո՞րն է ՌԴ-ի շահը: ՌԴ- ն չէր կարող միայն ՀՀ-ի համար ամրապնդել ռազմական համագործակցությունը»: Ամեն դեպքում՝ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ՌԴ- ն և Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ուզում է կարևոր դեր խաղալ, և այդ առումով ՀՀ դառնում է այն երկիրը որի հետ կարելի է հզոր բռունցք ստեղծել: Դա, նրա կարծիքով, Երևանի կախվածությունն է ՌԴ-ից, և նշանակում է, որ մեր հարևանների հետ հարաբերությունները պետք է պայմանավորված լինեն ՌԴ առաջնայնություններով ու պլաններով:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը 75 տարեկան է

Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին: Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել հոբելյանի առթիվ: Թատրոնի մի շարք ներկայացուցիչների Սերժ Սարգսյանը պարգևատրել է պետական պարգևներով` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:

Նախագահն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը, որը նրա գնահատմամբ, աչքի է ընկնում աճող ակտիվությամբ և արդյունավետությամբ: «Բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսական աճին նպաստող ռազմավարական նշանակության ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսին աջակցող ծրագրեր: Այս առումով Եվրոպական ներդրումային բանկին մենք համարում ենք մեզ համար ռազմավարական գործընկեր»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահ Սարգսյանը կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, օգնում են նոր ծրագրերի կազմմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը: Բանկի փոխնախագահ Յան Վապավուորին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ շատ լավ համագործակցության համար, որը, ըստ նրա, չնայած երկար պատմություն չունի՝ առաջին համաձայնագիրը կնքվել է 2007 թ., իսկ առաջին վարկավորման ծրագիրը՝ իրականացվել 2010 թ-ին, այնուամենայնիվ, բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել: «Մենք հատկապես ուրախ ենք ու բավարարված ստորագրված ծրագրերի բարձր մակարդակի իրագործմամբ: Մենք տեսնում ենք, որ դուք ունեք շատ արդյունավետ վարչարարական մեխանիզմներ, որոնց շնորհիվ կարողանում եք արդյունավետորեն իրականացնել այդ բոլոր ծրագրերը»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Յան Վապավուորին: Նա գոհունակությամբ է խոսել նաև այսօր ՀՀ ԿԲ-ի հետ ստորագրված ՓՄՁ ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի պայմանագրի մասին, որի հիմնական շահառուները հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններն են: Նախագահը երախտագիտություն է հայտնել Եվրոպական ներդրումային բանկին՝ մեր երկրի համար կարևոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկի՝ «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրին աջակցության համար: ՀՀ Նախագահը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են բանկի հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ- ում պահպանողականների ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերին: Նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կարևոր տեղ է զբաղեցնում եվրոպական կառույցների շարքում և, ընդհանուր առմամբ, եվրոպական ճարտարապետության մեջ. մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում ԵԽ ստեղծած չափորոշիչները համընդհանուր ճանաչում ունեն նաև Եվրոպայից դուրս, հանրապետության նախագահն այդ արժեքների տարածման գործում ընդգծել է Խորհրդարանական վեհաժողովի դերը, որն արտացոլում է 800 միլիոն եվրոպացիների ձայնը: Նախագահը կարևորել է Հայաստանի երկխոսությունը ինչպես ԵԽԽՎ, այնպես էլ այնտեղ ներկայացված քաղաքական խմբերի և խմբակցությունների, մասնավորապես՝ «Եվրոպական պահպանողականների» քաղաքական ընտանիքի հետ: Այդ համատեքստում, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ «Եվրոպական պահպանողականներ» քաղաքական խմբի ղեկավարի այցելությունը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկխոսությանը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են՝ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջազգային գործընկերների աջակցությամբ: Ընդգծելով, որ «Եվրոպական պահպանողականները» «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» հետ, որի անդամ է նաև Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ԵԽԽՎ-ում բավականին ազդեցիկ ուժ են, Յան Լիդլ-Գրեյնջերը կարևորել է Վեհաժողովի շրջանակներում Հայաստանի հետ շարունակական և ակտիվ համագործակցությունը:

ԵԽԽՎ համազեկուցողները ժամանում են Հայաստան

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջուզեպպե Գալատին եւ Ալան Միլն այսօր եւ վաղը կլինեն Երեւանում՝ նշված է ԵԽԽՎ կայքում։ Նախատեսված են նրանց հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ինչպես նաեւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան հետ։ Նախատեսված են նաեւ հանդնպումներ ԵԽԽՎ- ում հայկական պատվիրակության անդամների, դատական իշխանության ներկայացուցիչների, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Քննարկումների առանցքում 2017- ին նախատեսված խորհրդարանական ընտրություններն են, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների իրականացման ընթացքը։

Հինգշաբթի օրը Կարեն Կարապետյանը կհայտարարի ՀՀԿ-ն համալրելու մասին

«Կուսակցական դառնա, թե չդառնա, Կարեն Կարապետյանը համաձայնել է ստանձնել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ծրագրերն իրականացնողի դերը։ Հիմա դա նա կանի ՀՀԿ-ի կրծքանշանով, թե առանց դրա, կարող է հետաքրքրել ՀՀԿ-ին, բայց ոչ հասարակությանը»,-HayNews.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։ Մեր տեղեկություններով, հինգշաբթի օրը կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում Կարեն Կարապետյանը կհայտարարի ՀՀԿ-ի շարքերը համալրելու մասին:

Կորեայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիմ Հյոն Ջունը (նստավայրը՝ Մոսկվա): ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախագահն այցելել է «Քվանտ» վարժարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ամստերդամում

Նոյեմբերի 13-ին Ամստերդամի համալսարանի Հատուկ ժողովածուների թանգարանի սրահում տեղի ունեցավ հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-ամյա հոբելյանին նվիրված խորհրդաժողով, որն էլ տվեց երկշաբաթյա ցուցահանդեսի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների քաղաքական, գիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ, երկրի տարբեր եկեղեցական կառույցների առաջնորդներ: Ներկաներին իրենց ողջույնի խոսքը հղեցին Վահան Ավագյանը՝ Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու վարչության անունից, Ամստերդամի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Խերտ տեն Դամը, Հատուկ հավաքածուների թանգարանի տնօրեն Ստեֆ Սխոլտենը և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Հայ տպագրության պատմության շրջադարձային էջերից մեկին նվիրված հոբելյանի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ ուղերձն ընթերցեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որում, մասնավորապես, ասված էր.«Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը խորհրդանշական է նաև նրանով, որ այն իրագործվեց հայ ժողովրդի լուսավորման գործին լծված մի խումբ նվիրյալների անշեղ ջանքերի շնորհիվ: Սուրբ թարգմանիչ վարդապետների պատգամին հավատարիմ՝ նրանք հայ ժողովրդի բարօրությունն ու առաջընթացը տեսնում էին կրթության և գիտության մեջ: Եվ այդ արժեքները երբեք չեն կորցնելու իրենց արդիականությունը մեզ համար»: Դեսպան Աղաջանյանն, իր հերթին, ընդգծեց հոբելյանի խորհրդանշական իմաստը, մասնավորապես, հայ ինքնության պահանման տեսանկյունից: Նիդերլանդներում Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական փոխանորդ պատվիրակ Հայր Արեն վարդապետ Շահինյանը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հոբելյանի առիթով հղած կոնդակը: Ելույթով հանդես եկավ նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, «Քրիստոնեական միություն» կուսակցությունը ներկայացնող Յոել Ֆորդեվինդը: Աստվածաշնչի տպագրության պատմության վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Աննա Մաթարը: Խորհրդաժողովի ավարտին հիմնական բանախոսները, Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի առաջնորդությամբ, մարեցին «Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը` Ոսկան Երևանցու տպագրությամբ» նամականիշը: Տեղեկանք. Միջոցառումը կազմակերպել էր Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Ա ռաքելական եկեղեցու վարչությունը, Սուրբ Գրիգոր Նարեկացի դպրոցի տնօրինությունը՝ Ամստերդամի համալսարանի հատուկ ժողովածուների թանգարանի հետ համատեղ՝ ՀՀ մշակույթի նախարարության և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել` նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին:

Ս Սարգսյան. Առեւտրա- արդյունաբերության ոլորտում փոխգործակցության հարցերը հայ-ռուսական օրակարգի կարևոր բաղադրիչն են

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանրապետության նախագահը կարևորել է միջոցառումը, որն անցկացվում է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը․ իրականություն և հեռանկարներ» խորագրի ներքո: Սերժ Սարգսյանն այն համարել է անհրաժեշտ և օգտակար՝ ընդգծելով, որ համաժողովը շատ լավ հարթակ է ԵԱՏՄ անդամ պետությունների իշխանությունների, հանրության, ակադեմիական շրջանակների և գործարար համայնքի ներկայացուցիչների երկխոսության համար: «Արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ պայքարը այն մեծ աշխատանքի մասն է, որ մենք իրականացնում ենք մեր երկրներում՝ բարելավելու գործարար միջավայրը: Արդյունաբերության և առևտրի ոլորտում փոխգործակցության հարցերը հայ-ռուսական միջպետական օրակարգի կարևոր բաղադրիչն են, ուստի Ձեր այցը մենք կարևորում ենք նաև այդ տեսանկյունից և ուրախ ենք քննարկելու հիշյալ ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժն ու հնարավորությունները»,- ՌԴ նախարարի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահը: Նախարար Դենիս Մանտուրովը «Անտիկոնտրաֆակտ» համաժողովի շրջանակներում քննարկվող հարցերը և դրանց տրվող լուծումները կարևորել է ցանկացած երկրի, այդ թվում՝ զարգացած երկրների տնտեսությունների համար և շնորհակալություն հայտնել Հայաստանում 4-րդ միջազգային համաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու համար: Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացմանը և փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Նախագահը Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում դեսպան է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահը Մալթայի Հանրապետությունում դեսպան է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին համատեղության կարգով Մալթայի Հանրապետությունում ՀՀ դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Քվանտ» վարժարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների, Երևանի քաղաքապետի և վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ: «Քվանտ» վարժարանը 2011թ.-ից ստացել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի իրականացման թույլտվություն: Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ, իսկ Միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները՝ նաև Միջազգային բակալավրիատի դիպլոմ, որը հիմք է հանդիսանում առանց ընդունելության քննությունների ընդունվել աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ: Կենտրոնի պատասխանատուների հավաստմամբ, կրթական այս հաստատության մի շարք մշակումներ արդեն ներդրվել են հանրակրթության ոլորտում: Վարժարանի սաներն ակտիվ մասնակցում են դպրոցականների ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային առարկայական օլիմպիադաներին՝ արձանագրելով շատ լավ արդյունքներ: Այցի ավարտին Նախագահը Կրթության և գիտության նախարարի, Երևանի քաղաքապետի և վարժարանի տնօրենի հետ քննարկում է ունեցել կրթության ոլորտի խնդիրների, այս ոլորտում պետական-մասնավոր հատված համագործակցության և կրթական համակարգի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը լսել է ոլորտի առանձին խնդիրների լուծման վերաբերյալ վարժարանի տնօրենի մոտեցումներն ու առաջարկությունները: Հանրապետության Նախագահը Կրթության և գիտության նախարարին հանձնարարել է առաջիկայում աշխատանքային հանդիպում անցկացնել հանրակրթության և բարձրագույն կրթության հարցերի քննարկման նպատակով:

Հայաստանը Բանգլադեշում նոր դեսպան ունի

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից : ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի)»:

ԵԽԽՎ համազեկուցողներն զգալի են գնահատում ՀՀ նախագահի դերը ժողովրդավարության զարգացման գործում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Հանրապետության նախագահը կարևորել է փաստահավաք առաքելության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անդրադառնալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, տվյալ ժամանակահատվածում արձանագրված արդյունքներին, ինչպես նաև լսելու եվրոպական արժեհամակարգին քաջածանոթ մարդկանց գնահատականն ու անաչառ տեսակետը: Նախագահը բարձր է գնահատել համազեկուցողների դերակատարությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների մշտադիտարկման հարցում և շնորհակալություն հայտնել իրականացվող աշխատանքի համար: Համազեկուցողները գոհունակությամբ են փաստել, որ Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ առաջընթացը բավականին արագ և հետևողականորեն է իրականցվում, թեև, ըստ նրանց, դեռևս որոշ փոքր խնդիրներ կան լուծելու: «Պարո՛ն նախագահ, այս ընթացքում Ձեր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու գործում, իսկապես, շատ զգալի է եղել: Մենք ցանկանում ենք Եվրոպայի խորհրդի անունից պաշտոնապես հրավիրել Ձեզ այցելել Եվրոպայի խորհուրդ և ԵԽԽՎ-ում խոսել Հայաստանի մասին»,-հանդիպման ժամանակ ասել են ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողները: Հանրապետության Նախագահը շնորհակալությամբ է ընդունել հրավերը, ընդգծելով, որ դա լավ հնարավորություն է բարձր ամբիոնից ներկայացնելու Հայաստանում իրականացված աշխատանքներն ու դեռևս առկա խնդիրները: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրության համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքին, ԵԽ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացմանը՝ այդ համատեքստում կարևորելով ԵԽ գործողությունների նոր ծրագրի մեկնարկը: Հանրապետության Նախագահը և համազեկուցողները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

Հայաստանը եւ Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն.Սերժ Սարգսյան

Հայաստանը եւ Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն, դա է մեր եւ Ադրբեջանի մոտեցումների էական տարբերությունը, ՀՀԿ համագումարում հայտարարել է Սերժ Սարգսյանն ու ասել, թե հարցը կարող է լուծվել միայն բանակցությամբ։

Ս. Սարգսյան. Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձևավորված հիմնարար արժեքների ու բարոյական նորմերի պահպանումը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 16-րդ համագումարին, որտեղ հանդես է եկել հաշվետու զեկույցով: ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը ՀՀԿ 16-րդ համագումարում Սիրելի՛ գործընկերներ, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ ձեզ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի շրջանակներում։ Այսօր մենք ողջ օրվա ընթացքում հնարավորություն կունենանք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, գնահատականներ տալու կուսակցական աշխատանքի բոլոր ուղղություններով ձեռնարկված քայլերին, վեր հանելու թերությունները և առաջ գնալու նոր ազդակներ փոխանցելու կուսակցական մարմիններին ու տեղական կառույցներին։ Հանրապետականն իշխող կուսակցությունն է և պատասխանատվություն է ստանձնել երկրի քաղաքական օրակարգն առաջ տանելու համար։ Ուստի այսօր մենք պետք է ամփոփենք նաև, թե երկրի Մայր օրենքը բարեփոխելուց հետո որքան ենք կարողացել հասարակական-քաղաքական դաշտը պատրաստել խաղի նոր կանոններով գործելուն, որքան է ինքը՝ իշխող կուսակցությունը պատրաստ հարմարվել նորացված Սահմանադրության պահանջներին։ Այժմ՝ ամեն ինչի մասին հերթով։ Նախ՝ մեր կուսակցական աշխատանքների կազմակերպման մասին: Հանրապետականը շարունակում է հետևողական աշխատանքով քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ ու բազմաշերտ համակարգը, բարձրացնել քաղաքական գործընթացների վրա իր ծրագրային նպատակներին համահունչ ազդեցության ավելացման արդյունավետությունը: Միայն այս տարվա ընթացքում կուսակցության սկզբնական կազմակերպությունների քանակն ավելացել է 22-ով: Եղել են նաև կուսակցական օղակներ, որոնք լուծարվել են: Հանրապետականը նոր անդամներով համալրելուն զուգահեռ՝ մեր շարքերը նաև բավականաչափ զտել ենք ՀՀԿ տանիքի ներքո թաքնված՝ սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից: Ուշագրավ է, որ Հանրապետականի կազմում 18-40 տարեկանների տարիքային խումբն են ներկայացնում մեր կուսակիցների 35 տոկոսից ավելին: Միևնույն ժամանակ, կանայք մեծամասնություն են կազմում և կուսակցականների շուրջ 54 տոկոսն են: Հանրապետականի մեխանիկական աճը, անշուշտ, մեր նպատակը չէ: Քիչ ջանքեր չենք ներդրել կուսակցական մեխանիզմի արդյունավետ աշխատանքի համար։ Ձեռքբերումներ այս մասով, անշուշտ, ունենք, բայց ինչպես բազմիցս քննարկել ենք, մեր պատկերացրած համակարգից դեռ էապես հեռու ենք։ Հասարակություն-կուսակցության առաջնային օղակներ՝ տեղական կառույցներ կապը թեև վերջին տարիներին ավելի է սերտանում, բայց դեռ էապես անբավարար է մնում խնդիրների և դրանց լուծումների՝ կուսակցության ուղղահայաց աստիճանականությամբ շրջապտույտի արագությունը։ Խնդիր-լուծման տարբերակներ-որոշում-իրականացում շղթան անթույլատրելի դանդաղ է դեռ մեր համակարգում։ Այս դեպքում, կարծում եմ, հարցն ամենևին էլ մեծ կառույցներին բնորոշ բյուրոկրատիան չէ, այլ ավելի շուտ հարցերն առաջ տանելուն կոչված օղակների անհետևողականությունը, եթե կուզեք՝ անգամ անհամարձակությունը։ Նման երևույթների առկայությունն իրոք տեսանելի է։ Գալիք տարիներին առաջին հերթին այս ուղղությամբ ենք առաջ տանելու մեր ներքին կազմակերպական աշխատանքը։ Աչք ծակող խնդիրներ ունենք նաև հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականների՝ հանրային խոսքի հանդեպ զգուշության առումով։ Անշուշտ, վերջին տարիների ընթացքում շատ է հղկվել հանրապետականների հանրային խոսքի ոճն ու բովանդակությունը։ Մենք հետևողականորեն փոխել ենք կուսակցական գործիչների կողմից նախկինում շատ տարածված խոսելաձևը՝ քամահրական կամ վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն։ Բոլոր այս տիպի երևույթներն էապես նվազել են։ Չտեսնել դա՝ առնվազն արդար չէ։ Սակայն չի կարելի չնկատել նաև, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում համակողմանիորեն չկշռադատված մտքեր, որոնք սխալ ազդակներ են տանում դեպի հասարակություն, աղավաղում են իրականացվող քաղաքականությունն ու հարվածում կուսակցության հեղինակությանը։ Բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք լուրջ նախապատրաստում և տնային աշխատանք է պահանջում. անցել են ամենագետների ժամանակները, ապագան աշխատասեր և յուրաքանչյուր մտքի մշակման վրա մանրամասն ջանք թափող գործիչներինն է։ Այս տեսանկյունից մենք շուտով հատուկ մարմին կստեղծենք կուսակցությունում, որը կդառնա մշտական բանավեճի ակումբ իր փորձագիտական բաղադրիչով, և որտեղ ծնվող նոր գաղափարները կամ առկա դիրքորոշումների մանրակրկիտ մշակված շարադրանքները պարբերաբար հասու կդառնան բոլոր կուսակցականների համար։ Մենք շարունակելու ենք բացահայտել և մեր շարքերում ընդգրկել խոստումնալից և բանիմաց երիտասարդների: Մենք նաև պետք է հետևողական ջանքեր կիրառենք, որպեսզի բարձրացնենք կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում: Այդ նպատակով դեռ նախորդ համագումարի ժամանակ ես և մեր մի շարք գործընկերներ կարևորեցինք կուսակցության քաղաքական դպրոցի հիմնումը: Այս դպրոցի միջոցով բարձրացնելու ենք քաղաքական և քաղաքացիական կրթության մակարդակը՝ ոչ միայն կուսակցության, այլև ամբողջ երկրի կտրվածքով: Այն պետք է դարձնենք մտավոր աշխատանքի և միջազգային համագործակցության մեր կարևոր հարթակներից մեկը: Ուրախ եմ, որ Հանրապետականի Գործադիր մարմնի որոշմամբ այս նախաձեռնության մեկնարկն արդեն տրվել է: Մեր լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցն արդեն բացել է իր դռները 100-ից ավելի երիտասարդների համար: Այս համագումարի օրակարգում նաև ընդգրկված է Հանրապետականի ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Մենք միշտ կարևորել ենք գաղափարների մրցակցությունն ու երկրի հետագա զարգացման հանդեպ արժեհամակարգային մոտեցումները: Առաջարկում ենք արդիականացնել կուսակցության ծրագիրը՝ ամրապնդելով ազգային պահպանողականության քաղաքական և գաղափարախոսական առանցքը: Ծրագրի նախագիծը և առաջարկվող մոտեցումներն արդեն շրջանառվել և քննարկվել են կուսակցության բոլոր մակարդակներում: Այդ գործընթացի ամփոփումը կկատարի այս համագումարը: Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձևավորված հիմնարար արժեքների ու բարոյական նորմերի պահպանումը: Մեր պահպանողականությունը ոչ թե առհասարակ հնի, այլ հավերժականի հաստատումն է: Մենք ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն ենք: Մեր նպատակը անցյալում ստեղծված և հաստատված արժեքները սերնդեսերունդ փոխանցելն է: Այս առումով՝ պահպանողականությունն անցյալի պաշտամունք չէ: Մենք ապագայատենչ ենք և հակադրվում ենք հետադիմությանը: Պատմության և ժամանակների անխզելի կապը ճանապարհ է հարթում մշտական արժեքների ու զարգացման համար: Մենք դա ենք պաշտպանում։ Հարգելի՛ գործընկերներ, Ընդարձակվել են Հանրապետականի կապերն արտաքին աշխարհում: Միջազգային շփումները թույլ են տալիս ծանոթանալ և հետևել քաղաքական գործունեության լավագույն փորձին, տեխնոլոգիաներին և առանձնահատկություններին: Շարունակել ենք մեր համագործակցությունը «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական միջկուսակցական շրջանակներում: Այս վերջին կարևոր նախաձեռնության փուլերից մեկը հյուրընկալել ենք Երևանում: Տրամադրված ենք լրջորեն զարգացնելու և խորացնելու համագործակցության այս ձևաչափը: Նաև քննարկում ենք փորձագետների և քաղաքական գործիչների պարբերական հանդիպումների, ինչպես նաև մեր քաղաքական դպրոցների լավագույն շրջանավարտների փոխանակումների ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Լինելով Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ՝ մենք լիարժեքորեն ներգրավված ենք եղել այդ ամենախոշոր և ազդեցիկ եվրոպական քաղաքական ընտանիքի գործունեության մեջ: Այս ընթացքում մեր երիտասարդական կառույցն անդամակցել է երիտասարդ ԵԺԿ-ին և Եվրոպայի ժողովրդավար ուսանողների միությանը, իսկ կանանց խորհուրդը դարձել է ԵԺԿ կանանց կազմակերպության անդամ: Հանրապետականը միշտ ներկայացված է եղել ԵԺԿ համագումարներում, գագաթնաժողովներում և քաղաքական համաժողովներում: Անցյալ տարի ԵԺԿ քաղաքական համաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը նվիրված խիստ ու հստակ բանաձև: Այս տարի ընդունված մեկ այլ քաղաքական բանաձևով մեր եվրոպացի գործընկերներն իրենց աջակցությունը հայտնեցին մեզ ապրիլյան պատերազմի օրերին: Շարունակում ենք նաև մեր աշխույժ շփումները Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ: Նման միջկուսակցական կապերը գալիս են ամրապնդելու հայ-չինական դարավոր բարեկամությունը: Գալիք երկու-երեք տարիները լինելու են խիստ կարևոր Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Այս մասին մենք բազմիցս և հանգամանալիորեն խոսել ենք։ Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները: Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաև անխուսափելի […]

Կարեն Կարապետյանը կանդամակցի ՀՀԿ-ին

Կառավարության այսօրվա նիստը սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի սպասված հայտարարությամբ: Վարչապետը հայտարարել է, որ անդամակցելու է ՀՀԿ-ին: «Կարծում եմ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու. Առաջինը՝ վարչապետի պաշտոնում ինձ հրավիրել է Հայաստանի և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ՝ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ -ի կառավարություն: Երորրդ՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմնաց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչու չենք ստեղծում կամ հիմնադրում մեկ այլ կոևւսակցություն՝ որը կլիներ ձեր քաղաքական հենարանը, ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարց՝ և մեր երկրի անվտանգության սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: Չորրորդ՝ որ կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան: Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է որ փոփոխությունները պետք է սկսել մեզանից: Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված: Խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քանի պատկերացնում են դրսից: Հինգերորդ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով ՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու գործըթնացը՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել: Վեցերորոդ՝ այս նոր իրավիճակում իմ ընկերներից համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին, նոր շունչ հաղորդելու այս շարժմանը: Պարտադի՞ ր է կառավարության կազմի անկուսակցական նախարարները ու իմ թիմակիցները անդամակցեն ՀՀկ-ին, որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական գաղափարական որոշման հարցն է: Յոթերորդ. ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ իս՝ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել անբիծ ընտրություններ. Սերժ Սարգսյան

«Մեզ անհրաժեշտ է հենց այդպիսի վստահության քվե: Եվ այդ պարագայում, առանց վարանելու ու շեղվելու, մենք առաջ կընթանանք մեր երկրի բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիով»,- ասաց ՀՀ Նախագահը:

Արմեն Ամիրյանը չի շտապում անդամագրվել իշխող կուսակցությանը

Հայաստանի հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարին ընդառաջ՝ այսօր կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել վարչապետ Կարեն Կարապետյանը:  Նա մանրամասն ներկայացրել է նաև իր որոշման  պատճառները, նշել նաև, որ կուսակցական դառնալու  որևէ պարտադրանք կառավարության անդամների վրա չկա: Նշենք, որ  մոտ երկու ամիս առաջ ձևավորված  կառավարության  անդամ  18 նախարարներից միայն հինգն են ՀՀԿ անդամ, երեքը՝  դաշնակցական են, մյուսները՝ անկուսակցական՝  դեռ: Նրանցից  տրանսպորտի ու կապի ու ՏՏ  նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն  ՀՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացրել է, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շուտով կներկայացնի։ Օրերս  հանրապետականին անդամակցելու մասին  նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սակայն չի շտապում անդամագրվել իշխող կուսակցությանը:   Ոչ թե հանձնարարականներ, այլ՝ հայտարարություն: Կառավարության այսօրվա նիստը տարբերվում էր մյուսներից:  Հենց սկզբում վարչապետը մամուլում ակտիվորեն քննարկվող խոսակցություններին վերջ դրեց.«Անդամակցելու  եմ  ՀՀԿ-ին: Կարծում եմ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական»: Կարեն  Կարապետյանը մանրամասն  պարզաբանեց, թե ինչու է որոշել կուսակցական դառնալ։ Նախ,  Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում  հրավիրել է Հայաստանի և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացի այդ, «յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա  քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ –ի կառավարությունը»: Արդարացված չէր լինի նաև այլ կուսակցություն ստեղծելը՝ պարզաբանեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը.      «Ունենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգության սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: Չորրորդ՝  կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս (ընտրել եմ. խմբ.) ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»: Վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո Կարեն Կարապետյանի առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսել  իրենցից: Հարցը  ՀՀԿ-ում շատը հստակ է դրված՝ ասաց։ « Խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից: Հինգերորդ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով ՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել»: Կարեն Կարապետյանը նաև հստակեցրեց՝  «այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են   մասնակից դառնալ այս գործընթացին, նոր շունչ հաղորդելու այս շարժմանը»: Կառավարության ղեկավարը վստահեցրեց՝  նախարարների՝  «կուսակցական դառնալու հարցում  որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական, գաղափարական որոշման հարցն է: Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»: Իսկ ահա տրանսպորտի, կապի ու ՏՏ  նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում արդեն ներկայացրել է: Որոշումն  իրենն է, պարտադրանք չկա: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը որոշել է՝ կանդամակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի ներկայացրել՝ մտածելու ժամանակ դեռ  ունի: Նշենք, որ սա կոալիցիոն կառավարություն է, որը ձեւավորել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ- ն։ Հատկանշական է, որ  18 նախարարներից  միայն հինգն են ՀՀԿ անդամ՝ փոխվարչապետը, աշխատանքի ու սոցիալական հարցերի, արդարադատության, Սփյուռքի ու ֆինանսների նախարարները: Երեքը՝ ԿԳ, տարածքային կառավարման ու զարգացման, ինչպես նաև բնապահպանության նախարարները ՀՅԴ անդամ են: Մյուսները՝ դեռ  անկուսակցական են: Հիշեցնենք՝ օրերս ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Քաղաքագետ. Բաքուն դժվար թե ընդունի Երեւանի հետ թեժ գծի առաջարկը

Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին արագ արձագանքելու համար Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ ստեղծելու նախաձեռնության մասին հայտարարություն արեց, ինչին երեկ անդրադառնալով՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, թե այսօր դժվար է պատկերացնել թեժ գծի առկայություն, որը գոյություն ուներ ժամանակին: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը տեղին համարեց, այն հնարավորություն կտա խուսափել զոհերից՝ ասաց։ «Լեւոն Տեր- Պետրոսյանն ու Աշոտ Մանուչարյանը նման թեժ գծով կապի մեջ էին Ալիևի հետ և դա դրական ազդեցություն էր գործում»,- ասում է։ Այնպես, որ եթե լինի կապ՝ թեժ գիծ տեսքով, այն կթուլացնի լարվածությունը և դրական մթնոլորտ կձևավորի խնդրի կարգավորման ճանապարհին՝ ավելացրեց քաղաքագետը: Սակայն այստեղ հարկ է հիշեցնել, որ Բաքուն չի կատարում անգամ ստանձնած հանձնառությունները. Վիեննայում  և Սանկտ- Պետերբուրգում հստակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հետաքննության մեխանիզմների ներդրման ու Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացման մասին, սակայն Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է այս քայլերի իրագործմանը: Բաքուն նույն կերպ  հավանաբար ընդունի նաև թեժ գծի գործարկման մասին առաջարկը՝ կարծում է Գագիկ Հարությունյանը։

ՀՀԿ համագումարի ժամանակ անակնկալներ չեն լինելու, բոլոր փոփոխությունները կլինեն տրամաբանության շրջանակներում (Տեսանյութ)

«Այս կազմով կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստն է տեղի ունեցել: Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը, քննարկել ենք կուսակցության ծրագրի և կանոնադրության փոփոխություններին վերաբերող հարցեր: Վաղը կլինի կուսակցության նախագահի ընտրություն, նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետբյուջեի ծրագրային ցուցանիշներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել` նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2016թ. տարեկան սպասողական և մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեի հոսքերը, այդ թվում՝ բյուջետային մուտքերի և ծախսերի սպասողական ցուցանիշները, ծրագրված ցուցանիշներից շեղումները, դրանց բացատրությունները: Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագիծն այս փուլում, ռիսկերը, դրանց կառավարման հնարավոր սցենարները, ինչպես նաև տեղեկատվություն է ներկայացրել 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագծի ԱԺ քննարկումների արդյունքում ստացված առաջարկների մասին: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հանրապետության Նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի խթանմանը, բյուջեի կատարողականի ռիսկերի նվազեցմանն ուղղված որոշակի հարցերի վրա, տվել համապատասխան հանձնարարականներ:

Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը

Գալիք ընտրություններում Հանրապետականի` վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին ՀՀԿ 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Նա կշարունակի իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սարգսյանը` հանրապետականների անունից վարչապետին ու կառավարությանը հայտնելով անվերապահ աջակցություն:

Սերժ Սարգսյանի յոթ խորհուրդը՝ ՀՀԿ նախագահ ընտրվելուց հետո

Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ  16- րդ համագումարում ՀՀԿ նախագահ վերընտրվելուց հետո հանդես է եկել ելույթով։ «Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն քաղաքական կառույցի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում ինձ վերընտրելու կապակցությամբ։ Բավական պատասխանատու ժամանակահատված ենք մտնում և անելիքներ շատ ունենք։ Բայց ունենք նաև կուռ թիմ և տարիների հարուստ փորձ։ Հիմա ես այդ փորձի հիման վրա հնչեցնեմ յոթ սկզբունք, որոնցով առաջնորդվել, որպես կուսակցության ղեկավար, շարունակելու եմ ակնկալել բոլոր կուսակցականներից՝ անկախ նրանց գրաված դիրքից հասարակության մեջ։ Իսկ մեր երիտասարդ գործընկերները, կուսակցականների նոր սերունդն այս թեզերը թող ընկալի որպես յոթ խորհուրդ, որոնց պետք է հետևել մշտապես։ Եվ այսպես. — Առաջին խորհուրդը վերահաստատված պետականության մեր օրերից այս է. ձեր առաջին հոգսը թող լինի մեր երկրի անվտանգությունը։ Մեր ժողովրդի ազատությունը, իր երկրում ազատ ու անկախ ապրելու հայաստանցու կամքը մեր ամենամեծ արժեքներն են։ Ցանկացած ոտնձգությունից դրանք պաշտպանելը մեր ամենամեծ պարտքն ու հոգսն է։ Դրանց պաշտպանությունը արժանի է ամենամեծ զոհողության։ Մեր հավաքական ինքնիշխանությունն ու ազատությունն արժանի են նույնքան անսահման լինելու, որքան անսահման են եղել դրանք վերահաստատելու ճանապարհին մեր ժողովրդի զոհաբերություններն ու տառապանքը։ — Երկրորդ խորհուրդը։ Ձեր ջանքերն ուղղեք մեր ազատ ու ինքնիշխան երկրում օրինականության և արդարության ամրապնդմանը։ Հիշե՛ք, որ ուրիշներին դեպի օրենք և օրինականություն առաջնորդելուց առաջ, անձնական պատասխանատվություն ունեք ինքներդ լինելու օրենքի հլու ծառան ու օրինականության մարմնավորումը։ Պետականակերտության մեր վերջին երկուսուկես տասնամյակները փաստում են՝ թերի օրենքները դրանք հետևողական կիրարկողների ձեռքում ավելի մեծ օգուտ կարող են բերել, քան լավագույն օրենքները՝ վատ ձեռքերում։ Ի վերջո, ի՞նչ արժե սեփական օրենքներ ընդունելու ինքնիշխանությունդ, եթե ընդունածդ օրենքներին չպետք է հետևես։ Ի՞նչ արժե ազատությունդ, եթե դրա սահմանները չես հարգում։ Աններելի է, երբ իրավունքի սահմաններն ու օրինականությունը խախտում են դրանք սահմանողները։ Անօրինական ճանապարհով օրինականություն հաստատել չի՛ լինի։ Մեր ժողովրդի ազատությունն ու իրավունքներն արժանի են նույնքան պաշտպանված լինելու, որքան անպաշտպան են եղել դրանք դարեր շարունակ։ Արժանի են նույնքան հարգանքի և հետևողականության, որքան դրանք ձեռք բերելու ճանապարհին մեր նախնիների ու ժամանակակիցների թափած արյունը։ — Երրորդ խորհուրդը՝ խաղաղությունը սահմանին անխախտ է, երբ խաղաղ է սահմանից ներս։ Եվ եթե սահմանի խաղաղության պահապանը մեր զինվորն է, ապա սահմանից ներս խաղաղությունը ձեր պատասխանատվությունն է։ Մի՛ օտարացրեք ոչ մեկին և անդառնալիորեն մի՛ խռովեք որևէ հոգի։ Թշնամի մի՛ փնտրեք ներսում, մի՛ թշնամացրեք ու մի՛ թշնամացեք ։ Անհանդուրժողականության կամ կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չե՛ք հասնի։ Ամենացավոտ որոշումն անգամ չի թշնամացնում, եթե հնչել են բոլոր փաստարկներն ու յուրաքանչյուրը խոսելու ու լսվելու հնարավորություն է ունեցել։ Միշտ ու ամենուր եղեք ժողովրդի կարիքներին հասու։ Եղե՛ք ժողովրդի ցանկություններին ու մտահոգություններին հաղորդ։ Լսե՛ք բոլորին և խոսե՛ք յուրաքանչյուրի հետ։ Օրենքը ուժի և հետևողականության միասնությունն է։ Եվ եթե ուժի անսպառ աղբյուրը ժողովուրդն է, ապա երկրորդը մեծապես կախված է առաջնորդներից և գործիչներից։ Երկրի սահմանին խաղաղության վերջին գրավականը զենքն է ու զինվորը։ Երկրի սահմանից ներս ոչ մի զենքով խաղաղություն չես հաստատի։ Երկրի սահմանից ներս խաղաղություն հաստատելու միակ միջոցը վստահությունն է։ Վստահությունը իրար հանդեպ։ Վաստակե՛ք ժողովրդի վստահությունը ձեր հետևողականությամբ։ Մեր նորանկախ պետականության կտավը հյուսված է վստահության թելերով։ Ամրացրե՛ք այդ թելերն ու բազմապատկեք դրանք։ Հենվե՛ք ձեր միակ անխախտ ու անդավաճան դաշնակցի՝ ժողովրդի վրա՝ ժողովրդի ուժի։ Ձեր հանդեպ վստահությամբ կամրջե՛ք անվստահության կղզյակները։ Մեր ժողովուրդն արժանի է նույնքան անխռով ու խաղաղ ստեղծագործելու, որքան անվստահ ու ձայնազուրկ է եղել մասնատված ու խռովված օրերում։ Արժանի է լույսի ու խաղաղության։ Արժանի է նույնքան, որքան հաճախ խռոված է եղել հայը հայից դարեր ու հազարամյակներ շարունակ։ — Չորրորդ խորհուրդը։ Միայն մարտահրավերներին հետևող հայացքը բաց է թողնում հնարավորությունը հնարավորության հետևից։ Ձեր ջանքն ուղղեք մեր ստեղծագործ ժողովրդի համար նոր հնարավորություններ փնտրելուն։ Փնտրե՛ք դրանք ամենուր։ Ձեր հայացքն ուղղե՛ք դեպի աշխարհի անծայրածիր տափաստաններն ու օվկիանոսները, դեպի հսկայածավալ շուկաներն ու նոր տեխնոլոգիաները։ Ինտեգրման գործընթացները ոչ թե հանգրվան են, այլ ուղի՝ դեպի նոր հնարավորություններ, նոր շուկաներ, նոր գործընկերներ, նոր գիտելիք ու նոր հմտություն։ Մեր ժողովրդի արարչագործ ոգին ու պրպտուն միտքն արժանի են արարման նույնքան մեծ հնարավորությունների, որքան մեծ են եղել դրան խոչընդոտող արգելքներն ու սահմանափակումներն անցյալում։ — Ձեր հինգերորդ ջանքը թող լինի հայաստանցու բարեկեցության, աշխատանքի ու ապահովության, ձեռներեցության ու նորարարության առաջընթացի ապահովումը։ Փոքրաթիվ, բայց եռանդուն մեր ժողովրդի համար առաջընթացը կարևոր խորհուրդ ունի։ Մենք պիտի կարողանանք փոխվել՝ պահպանվելով և շարունակ փոխակերպվելով։ Մենք պիտի կարողանանք խուսափել քաղաքական, տնտեսական ու սոցիալական ցնցումներից և սակայն շարժվել առաջ։ Կարողանանք բարեփոխել մեր քաղաքական, տնտեսական, սոցիալական համակարգերը, սակայն այդ փոփոխությունները պիտի լինեն հնարավորինս առանց ցավի ու մեծ կորուստների։ Հենց նման առաջընթացի է արժանի մեր համբերատար ժողովուրդը։ Փորձե՛ք տիրապետել առաջընթացի արվեստին, փորձե՛ք ապահովել ժողովրդի ու ձեռնարկությունների կյանքի բնականոն ընթացքը, օրինականությունը անհրաժեշտ բարեփոխումների պահին։ Եվ փորձե՛ք երաշխավորել օրինականությունը՝ բարեփոխումներ իրականացնելու շնորհիվ։ Շտապե՛ք դանդաղ, քանի որ յուրաքանչյուր իրական առաջընթաց, առաջընթացի յուրաքանչյուր փուլ ունի իր ընթացքի հրամայականը։ Իր զարկերակը։ Աճի իր արագությունը։ Մեր ժողովրդի առաջընթացն արժանի է նույնքան անխզելի ու անշրջելի ձեռքբերումների, որքան անդառնալի են եղել մեր կորուստները և ցավոտ՝ մեր ցնցումները։ — Ձեր վեցերորդ ջանքն ուղղեք մեր փառապանծ ժողովրդի անցյալն ու ապագան կամրջելուն։ Սա փոքրաթիվ ժողովրդի հարատևության մեկ այլ խորհուրդն է։ Այո՛, մենք քիչ ենք, սակայն մեր ժողովրդի պատմությունը հասնում է քաղաքակրթության ակունքներին, արմատներին, և եթե մեր կողքին կանգնեն հազարամյա մեր պատմության կերտողները, մեր նախնիները, նրանց ստեղծածն ու նրանց թողած անսահման ժառանգությունը, ապա մեզնից ավելի մեծաթիվ, ավելի հզոր և ավելի հարուստ ժողովուրդ երկրագնդի վրա քիչ կլինի։ Նախնյաց մշակութային ժառանգությունը ճանապարհին թողած մեծաթիվ ժողովուրդն անհիշատակ կկորչի։ Մինչդեռ իր արժեքներին խնամքով ու հոգատար վերաբերվող ժողովրդի ապագայի ճանապարհներն իր նախնիներն են և իր անցյալը։ Ամեն անգամ նորը կերտելիս հիշեք, որ արարելու հնարավորություն ստացել եք հենց այն ամենի շնորհիվ, ինչը համարում եք հին կամ հնացած։ Ներկայի ձեր քարը դրեք անցյալի քարի վրա։ Միայն այս կերպ կկարողանաք ապագային շենք ու շինություն փոխանցել։ Մշակույթ։ Պատմություն։ Երկիր։ Անհոգաբար դեն նետած ձեր ժառանգությունն ուրիշին է հասնելու։ Օտարն է հավակնելու ձեր նախնիների ժառանգորդի պատվին ու անվանը։ Խնամքով ու հոգատարությամբ վերաբերվեք մեր ժողովրդի տարբեր հատվածների հարուստ ու բազմազան ժառանգությանը։ Եվ ուրեմն, տե՛ր մնացեք թե՛ հնին, թե՛ նորին։ Տե՛ր եղեք ձեռքբերումներին ու նաև՝ կորուստներին։ Տե՛ր եղեք լավին ու վատին։ Տե՛ր եղեք ճիշտ որոշումներին ու նաև՝ սխալներին։ Ձեր ու ձեր նախորդների։ Ձեր սերունդը, մեր սերունդը միայն մեր հավաքական տարածական ու ժամանակային ժառանգության շնորհիվ կարող է այս աշխարհում լինել ուժեղ ու մրցունակ։ Աշխարհում, որտեղ թույլերն ու անմրցունակները դատապարտված են մնալու պատմության լուսանցքներում։ Քաղաքակրթության արշալույսը դիմավորած մեր ժողովուրդն արժանի է մարդկության ապագա բոլոր աստեղային ժամերի խոսուն ականատեսը լինելու, նույնքան, որքան դատապարտված է եղել լինելու մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործությունների զոհն ու լուռ վկան։ — Եվ վերջապես՝ ձեր յոթերորդ ջանքն ուղղեք վերաիմաստավորելու ձեզ բաժին հասած ժամանակն ու դրա առաջադրած խնդիրները։ Սահմանադրությունը, օրենքները […]

Նախագահը ցավակցել է Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսին՝ եղբոր՝ Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան և Կուբայի բարեկամ ժողովրդին: «Ֆիդել Կաստրոյի դերն ու նշանակությունը Կուբայի նորագույն պատմության մեջ, իրոք, դժվար է գերագնահատել: Սա ծանր կորուստ է Կուբայի ժողովրդի համար, որն անկեղծ հարգանք ու սեր է տածում նրա հանդեպ: Իր գաղափարներին և սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ մնալով և պահպանելով իրեն բնորոշ խիզախ ու վեհ կեցվածքը՝ Ֆիդել Կաստրոն շարունակելու է ոգեշնչել և առաջնորդել կուբացիների նորանոր սերունդներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը

Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 2018թ.-ի գագաթաժողովը

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում է ընդունվել 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշման կայացմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նա, դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ընթերցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը. «Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթաժողովի մեծարգո նախագահ, Մադագասկարի մեծարգո Նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք պետությունների, կառավարությունների և պատվիրակությունների ղեկավարներ, Տիկին գլխավոր քարտուղար, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու ձեր որոշման համար։ Հայաստանի և հայ ժողովրդի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի բարձրագույն հանդիպումը։ Սա վկայությունն է մեր երկրի հանդեպ դրսևորված վստահության և համերաշխության, որը կազմակերպությանն իր անդամակցությանը հաջորդած տարիների ընթացքում կարևոր ներդրում է ունեցել ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում: Այս որոշումը նաև կարևոր ուղերձ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր ֆրանկոֆոն երկրներին, որոնց համար առաջիկա գագաթաժողովն առիթ է հանդիսանալու կրկին անգամ արժևորել Ֆրանկոֆոնիան մեր տարածաշրջանում: Մենք հաստատակամ ենք ապահովելու Ֆրանկոֆոնիայի այս կարևոր իրադարձության հաջողությունը: Մեր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակով այն անցկացնելու՝ դրանով իսկ տոնելով նաև Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Այսօր մենք հանձանռություն ենք ստանձնում՝ լավագույնս կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը»: Գագաթաժողովի արդյունքներով տեղի է ունեցել Մադագասկարի Նախագահի, Կանադայի վարչապետի, Հայաստանի արտգործնախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի համատեղ ասուլիսը։

ՀՔԾ պետի տեղակալին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ. նոյեմբերի 26-ի N ՆՀ-1156-Ա Հրամանագրով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Ավետիքի Բաբայանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

ՀՀ մշակույթի նախարարը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է նախարարության նոր նախաձեռնությունները

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին նոյեմբերի 29-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ:

Սերժ Սարգսյանն ընդունել է մշակույթի նախարարին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ: Արմեն Ամիրյանը Հանրապետության Նախագահի հետ քննարկել է դրանց իրականացման, Հայաստանը մշակույթի միջոցով միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու հնարավորությունները: Նախարարը փոխանցել է նաև ՀՀ Նախագահի հետ մշակույթի գործիչների հանդիպման խնդրանքը: Նախագահը սիրով համաձայնել է հանդիպելու և զրուցելու նրանց հետ, նշելով, որ ինքն էլ այդպիսի հանդիպման անհրաժեշտություն ունի, իր մոտ էլ շատ հարցեր են կուտակվել և խնդրել է պատրաստ լինել անկեղծ զրույցի: Արմեն Ամիրյանն առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող մեր տաղանդավոր հայրենակիցները: Առաջին համերգը, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել Երևանում, 2017թ. ապրիլի 24-ին, այնուհետև նվագախումբը տարվա ընթացքում հանդես կգա համերգներով արտերկրի մի շարք հայաշատ քաղաքներում: Հանրապետության Նախագահը ողջունել է գաղափարը, ընդգծելով, որ այն գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հայաստան-սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումներին ու համոզմունքին և ինչ-որ տեղ նաև խորհրդանշական գաղափար է. այն առաջին հերթին նշանակում է ներդաշնակություն, միասին աշխատելու կարողություն և, թերևս, նվագախումբը կարող է ներդաշնակ ու միասնական աշխատանքի օրինակ հանդիսանալ մյուս ոլորտներում:

Սերժ Սարգսյանը ցավակցել է Բրազիլիայի նախագահին Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին՝ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել։

ՀՀԿ համագումարի շուրջ քննարկումները շարունակվում են

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մրցակից չուներ հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում և ընտրվեց միաձայն՝ բաց քվեարկությամբ: Արդյոք դա չի՞ խոսում ներկուսակցական ժողովրդավարության բացակայության մասին: Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը  զարմանում է լրագրողների նման հարցադրումից, ասում, որ նման բան պարզապես տեղի ունենալ  չէր կարող, քանի որ մինչ համագումարն են այդ հարցերը որոշվել, իսկ համագումարը պարզապես  արտահայտման միջոց էր։Պատգամավորը նշում է, որ համագումարում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: «Այնպիսին էր, ինչպիսին որ պիտի լիներ»,- ասում է։ Վերջինս արտառոց չի համարում, որ մեկ գիշերվա ընթացքում 7000 մարդ անդամակցեց կուսակցությանը։ Հիշեցնում է, որ   նման դեպք դարձյալ  արձանագրվել  է անկախ Հայաստանում, երբ Վազգեն Սարգսյանն  է դարձել  հանրապետական: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, հակադարձելով  իշխանության ներկայացուցչին,  ասում է, որ զանգվածային կերպով ՀՀԿ-ին անդամակցած քաղաքացիները եղել են «Գազպրոմի» աշխատակիցներ։ «Նրանց վրա ճնշումներ են եղել: Հնարավո՞ր է՝ մեկ օրում էլ այդքան մարդ լքի Հանրապետական կուսակցությունը»,-ասում է Ալեն Սիմոնյանը։ Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝  Լևոն Մարտիրոսյան էլ խորհուրդ է տալիս  չանհանգստանալ  այդ  7000 հոգու համար ու չքննարկել փաստը, քանի որ դա իրենց  կուսակցության ներքին խնդիրն է։ Հետևաբար՝ եթե  ներքին խնդիրներ են՝  ինչու նման հրապարակային հնչեղություն ստացավ՝ ասում է  « Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ու շարունակում՝ որ սա ոչ այլ ինչ էր, քան՝   նախապատրաստություն՝ նախընտրական շրջանից առաջ: Հանրապետական պատգամավոր Ռուզան Մուրադյանն  էլ նշում է, որ այս համագումարի ժամանակ  իշխանությունը պարզապես ընդդիմությանն ավելի լայն դաշտ ստեղծելու ու  ամրանալու հստակ մեսիջներ ուղարկեց, քանի որ, ըստ հանրապետական պատգամավորի, ուժեղ իշխանությանը  պետք է ուժեղ ընդդիմություն։ Այս ընտրությունները ոչ թե լինելու  են  ազատ, արդար ու թափանցիկ, այլ՝ դրանց կողքին ավելանալու է ևս մեկ ածական՝ անբիծ ընտրություններ՝ ավելացնում է պատգամավորը։ Ռուզան Մուրադյանի  նման լավատեսությունը չի կիսում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:  «Խոսել անբիծ ընտրությունների մասին,  բայց անել հակառակը: Արդյո՞ք տարածքային ցուցակներով մենք ունենալու ենք անբիծ ընտրություններ, այն դեպքում, երբ  արդեն մոբիլիզացվել են թաղային հեղինակություններն ու  վարչական ռեսուրսները»,- ասում է Անժելա Խաչատրյանը: Ի  դեպ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցչից  հարցրեցինք, արդյո՞ք  որոշվել է, թե  ինչ ձևաչափով են նրանք մասնակցելու ընտրություններին։ Վերջինս նշեց, որ դեռևս հստակեցված չէ մասնակցության  ձևաչափը, քանի որ այս պահին բանակցություններ են ընթանում տարբեր ուժերի հետ, իսկ ահա «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Էդգար Առաքելյան էլ տեղեկացրեց, որ նախընտրական կոալիցիաներն արդյունավետ չեն գործում, և իրենք չեն քննարկում դաշինքով մասնակցելու հնարավորությունը, քանի որ  «Ընտրություններից հետո ընտրողների ձայնը մշտապես փոշիացվել են»:

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն

ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ առկա փոխգործակցության ներուժն ու գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը կնպաստի հետագայում ևս շարունակաբար զարգացնելու և նոր խթան հաղորդելու հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցությանը:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Միշել Տեմերին՝ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության Նախագահը Բրազիլիայի համար այս դժվարին պահին վշտակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Տեմերին, բարեկամ Բրազիլիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն: Միաժամանակ փաստը, որ ողբերգական վթարից փրկվածներ կան, ըստ ՀՀ Նախագահի, արդեն իսկ առաջ նայելու ուժ է պարգևում:

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին՝ վերանշանակվելու կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ առկա փոխգործակցության ներուժն ու գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը կնպաստի հետագայում ևս շարունակաբար զարգացնելու և նոր խթան հաղորդելու հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցությանը:

Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն ԼՂ կարգավիճակի որոշման պարագայում. ՀՀ Նախագահի խոսնակ

Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում. Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ռուսաստանյան Россия сегодня լրատվական գործակալությանը մոտ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցի մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանի Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն ԼՂ կարգավիճակի որոշման պարագայում. ՀՀ Նախագահի խոսնակ

Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում. Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ռուսաստանյան  Россия сегодня  լրատվական գործակալությանը մոտ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցի մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանի Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: «Հանրապետության Նախագահն իր հարցազրույցում չի անդրադարձել համանախագահների կողմից հիմնահարցի փաթեթային հանգուցալուծման համար առաջարկված բոլոր դրույթներին, որոնք, ինչպես շեշտել են համանախագահները, անբաժանելի մեկ ամբողջություն են կազմում: Նախագահն ընդգծել է, որ այդ առաջարկի առաջին կետով ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Մյուս բոլոր տարրերը, ինչպես հայտարարել է նախագահը ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում` «ածանցյալ են»: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել», — շեշտել է նախագահը»,- ասված է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի՝ «Ազատության»-ը ուղղված պատասխանում: Վլադիմիր Հակոբյանը հավելել է․«Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը: Սրան բազմիցս անդրադարձել են թե՛ Հայաստանը, թե՛ համանախագահները: Որևէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»:

Սերժ Սարգսյանը և ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր Նախագահ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման հարցում:

Նախագահն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահն ընդունել է Լիտվայի Հատուկ քննչական ծառայության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին: Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Այդ համատեքստում ՀՀ նախագահը և Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրենն ընդգծել են միջգերատեսչական փոխգործակցության, ակտիվ շփումների անհրաժեշտությունը: Խոսելով արդեն շուրջ 20 տարվա պատմություն ունեցող Լիտվայի հատուկ քննչական ծառայության և Հայաստանի հատուկ քննչական ծառայության միջև ձևավորվող համագործակցության ու փորձի փոխանակման կարևորության մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ համագործակցությունն զգալիորեն կնպաստի երկու կառույցների առջև դրված խնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիայի, հովանավորչության և այլ հանցագործությունների դեմ պայքարում փոխադարձ իրավական աջակցությանն ու օրենքի գերակայության ամրապնդմանը: Սաուլիուս Ուրբանավիչիուսը գոհունակությամբ է խոսել իր այցի շրջանակներում հայ գործընկերների հետ ունեցած հանդիպումների և քննարկումների մասին՝ ընդգծելով, որ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը Լիտվայի առաջնահերթությունների շարքում է:

Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի նախագահին

Դեկտեմբերի 1-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի նախագահ Միշել Աունին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Մկրտչյանը Միշել Աունին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները՝ մեծապես կարևորելով հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունները:

Սերժ Սարգսյանը և ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր Նախագահ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան համագործակցության արդի բարձր մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում ոչ միայն կպահպանվի, այլև նոր լիցք կստանա: Անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:  

Է. Նալբանդյանը ՀՀ նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության աշխատանքների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հանրապետության Նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները, այդ թվում՝ օրերս Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովում կայացված որոշման համաձայն Հայաստանի կողմից միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության նախագահության ստանձնումը, ինչպես նաև գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցության ամրագրումը: Ինչպես այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, գագաթնաժողովն ամենաբարձր մակարդակով նախապատրաստելու և անցկացնելու ուղղությամբ ՀՀ Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր է մեր երկրի արտաքին հարաբերություններն արդյունավետ կառուցելու համար: Նախարար Նալբանդյանը զեկուցել է նաև առաջիկայում Հայաստանի մասնակցությամբ միջազգային կազմակերպություններում տեղի ունենալիք մի շարք հանդիպումներում՝ Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված արտգործնախարարների հավաքում, ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱԳ նախարարական «Հաստատակամ աջակցություն» առաքելությունում, Փարիզում կայանալիք «Բաց կառավարման գործընկերության» գագաթնաժողովում, Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպմանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին: Հանրապետության Նախագահը նախարարի ուշադրությունն է հրավիրել Փարիզում նախատեսված ՀՀ դեսպանների ավանդական հանդիպմանը դիվանագետներին տրվելիք հանձնարարականների վրա՝ ուղղված հատկապես տնտեսության բնագավառում հետևողական և ակտիվ աշխատանքին՝ նկատի առնելով կառավարության նոր ծրագիրը և մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները: Սերժ Սարգսյանը հանձնարարել է Էդվարդ Նալբանդյանին հաջորդ դեսպանահավաքն անցկացնել Հայաստանում՝ ՀՀ բոլոր դեսպանների մասնակցությամբ: Նախագահն իր մոտեցումներն է ներկայացրել տնտեսական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ աշխատանքի վերաբերյալ:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն երկու ժողովուրդների մշակութային առնչությունների և պատմական դարավոր բարեկամության շնորհիվ ձևավորված ամուր հիմք, ակտիվ զարգանում է քաղաքական ու տնտեսական երկխոսությունը: Այս ամենը, Նախագահի համոզմամբ, լավ հիմք է ստեղծում Հայաստանի և Բուլղարիայի միջև կապերն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ աշխատանքով կնպաստի այդ հարաբերությունների և տարբեր ոլորտներում փոխգործակցության ներուժի ամբողջական բացահայտմանն ու զարգացմանը: Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան, համակարծիք լինելով միջպետական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ Նախագահի գնահատականի հետ, կարևորել է մինչ այժմ երկու երկրների միջև ձևավորված իրավական հիմքի՝ ստորագրված ավելի քան հինգ տասնյակ փաստաթղթերի ընձեռած հնարավորությունը լիարժեքորեն օգտագործելն ու փոխգործակցությունն ընդլայնելը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի և տարածաշրջանի մարտահրավերների վերաբերյալ:

Նախագահը ներկա է եղել ՀԲԸՄ- ի 110- ամյակի միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի առիթով նախատեսված միջոցառումների շրջանակում անցկացված հոբելյանական պարային երաժշտական ներկայացմանը՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կատարմամբ:

Նախագահը ներկա է գտնվել ՀԲԸՄ 110-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի առիթով նախատեսված միջոցառումների շրջանակում անցկացված հոբելյանական պարային երաժշտական ներկայացմանը՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կատարմամբ: [b]HayNews.am[/b]

Ծնունդդ շնորհավոր, սիրելի Մովսես Գորգիսյան.Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մովսես Գորգիսյանի կյանքն ու քաղաքական գործունեությունը հայրենիքի ազատությանն ու անկախությանը նվիրվելու բացառիկ օրինակ են: Նրա խանդավառ նկարագիրը, սկզբունքային հարցերում անհողդողդ կեցվածքը, մարդկանց վեհ գաղափարներով համակելու և իր հետևից տանելու կարողությունը հատուկ են քչերին: Նա հաստատ գիտեր, թե ինչ չի կարելի հանդուրժել և հանուն ինչի արժե խիզախել: Նա խիզախեց, կանգ չառավ որևէ զոհողության առջև և գնաց մինչև վերջ: Այդպես՝ մինչև վերջ, այդպես անմնացորդ գնում են իսկական հերոսները: Ծնունդդ շնորհավոր, սիրելի Մովսես Գորգիսյան: Այսօր մենք կրկնում ենք քո կարգախոսը մեր երազած երկրի մասին. «Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու»»:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր

Աշխատանքային այցով  նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզում էր: Նա  Ծաղկաձորում ներկա է գտնվել «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը: Հանրապետության նախագահը շրջել է միջազգային առաջատար հյուրանոցների չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված 7 մլրդ 500 մլն դրամի ներդրումներին, ստեղծված շուրջ 120 աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:   Հյուրանոցային նոր  համալիր Ծաղկաձորում:  Նորաբաց համալիրի տնօրեն Հայկ Բեգլարյանը վստահեցնում է, որ հայաստանյան տուրիզմի ոլորտում «Արարատ Ռեզորտը» նոր խոսք է իր բազմաթիվ ծառայություններով և մատչելի գներով: Հյուրանոցը հագեցած է ընտանեկան հանգստի բոլոր հարմարություններով: «Արարատ Ռեզորտը»  համապատասխանում է միջազգային առաջատար հյուրանոցների  չափանիշներին»,-վստահեցնում է համալիրի տնօրենը: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի հաշվարկներով «Արարատ Ռեզորտը» 43-րդ հյուրանոցն է Ծաղկաձորում և լավագույն հնգյակի մեջ է մտնում: Բայց Ծաղկաձորը, ինչպես քաղաքապետն է նկատում, հանգստի համապատասխան պայմաններ է առաջարկում ոչ միայն հարուստների համար: 2007-16 թվականների ընթացքում Ծաղկաձոր այցելող զբոսաշրջիկների թիվը շուրջ 70 հազարից աճել է մինչև 350 հազարի: Զբոսաշրջիկների 50 տոկոսը արտասահմանցիներն են, հիմնական հոսքը Ռուսաստանից է գալիս: Տվյալները դարձյալ Ծաղկաձորի քաղաքապետինն են: «Երևան թրեվլ» զբոսաշրջային ընկերության ներակայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով՝ հյուրանոցային նոր համալիրը կնպաստի տարածաշրջանային տուրիզմի զարգացմանը, մասնավորապես դահուկասպորտի սիրահարների հոսքը դեպի Ծաղկաձոր  ապահովող հրաշալի խթան կհանդիսանա: Որպես ընտանեկան հանգստի վայր, նորաբաց հյուրանոցային համալիրում  սկզբունքային մոտեցում է ցուցաբերվել ծխախոտի հանդեպ: Հյուրանոցի տարածքում ծխելը խիստ արգելված է , այն արտոնված է միայն համապատասխան վայրում: Նորաբաց հյուրանոցային համալիրի պայմաններին այսօր ծանոթացավ նաև հանրապետության նախագահը: Շրջայցից հետո Ծաղկաձորի քաղաքապետը նախագահ Սարգսյանին ներկայացրեց «ՀՀ քաղաքային համայնքների զարգացման» ծրագրով Ծաղկաձորում իրականացվելիք ենթակառուցվածքային ներդրումների ուղղությունները և համայնքի զարգացման առաջնահերթությունները:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀԲԸՄ-ին հիմնադրման 110-ամյակի կապակցությամբ

Սարգսյանը խոսել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունից ակնկալիքների մասին` նշելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շատ ավելի հայաստանակենտրոն դառնա:

Երկրի ղեկավարը շրջայց է կատարել հիմնանորոգված պոլիկլինիկայում

Այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վերաբացվել է Երեւանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան: Հիմնանորոգված բուժհաստատության պաշտոնական բացմանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը շրջայց է կատարել հիմնանորոգված պոլիկլինիկայում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ այստեղ ստեղծված հարմարավետ պայմաններին:   Երկուշաբթի օրվանից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հիմնանորոգված պոլիկլինիկան կընդունի առաջին այցելուներին: Մինչ այդ, 1952 թվականին հիմնադրված բուժհաստատությունում կատարված հիմնանորոգման աշխատանքներին եւ այստեղ ստեղծված հարմարավետ պայմաններին ծանոթանում է երկրի ղեկավարը: Նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ այլ պաշտոնատար անձանց ու բուժհաստատության ղեկավարության ուղեկցությամբ, շրջայց կատարեց բուժհաստատությունում: Պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը ներկայացրեց բուժհաստատությունում կատարված աշխատանքներն ու այստեղ ստեղծված պայմանները՝ շեշտելով, որ սպասարկման որակի առումով բուժհաստատությունն այլեւս բավականին առաջ է անցել: Նախկին հին սարքավորումները փոխարինվել են նորերով, իսկ այստեղ աշխատող 76 բժիշկներն անցել են համապատասխան վերապատրաստումներ: Տնօրենը վստահեցնում է, որ անձնակազմը լիովին համապատասխանում է նոր պայմաններով ու սարքավորումներով աշխատելուն: Հին պայմաններն էլ արդեն մոռացվել են: Նշենք նաեւ, որ բուժհաստատության հիմնանորոգումն իրականացվել է Եսայանների ընտանիքի հովանավորությամբ: հիմնանորոգման եւ կահավորման համար հատկացվել է շուրջ 500 մլն դրամ: Կառլեն Եսայանը, ում անունով անվանակոչվել է պոլիկլինիկան, նույն հաստատությունում երկարամյա վաստակ ունեցող բժիշկներից մեկն է՝ շուրջ 40 տարի եղել է գլխավոր բժշկի տեղակալը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀԲԸՄ-ին հիմնադրման 110-ամյակի կապակցությամբ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիքին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել ՀԲԸՄ անդամներին և միջոցառման բոլոր մասնակիցներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հիմք չկա, որ Սերժ Սարգսյանը չգլխավորի ցուցակը

[b]«Առայժմ նման քննարկումներ չկան»,-[/b] լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է խորհրդարանական ընտրություններից առաջ իրավիճակ փոխվի, և ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ դաշինքով մասնակցի, թե՞ հստակ է, որ ՀՀԿ-ն միայնակ է մասնակցելու:

Նախագահը շնորհավորել է ՀԲԸՄ-ին՝ հիմնադրման 110-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիքին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել ՀԲԸՄ անդամներին և միջոցառման բոլոր մասնակիցներին: «Գործունեությունը սկսելով նախորդ դարի սկզբին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր 150 տեղական կազմակերպություններով 110 տարի կատարեց, և վստահ եմ՝ շարունակելու է կատարել անփոխարինելի գործունեություն: Եթե ես հիմա սկսեմ թվարկել բոլոր այն ծրագրերը, իրականացված գործունեությունը, ապա գրեթե ոչինչ ասած չեմ լինի: Անփոխարինելի բառը, կարծում եմ, շատ ճիշտ բնութագիրն է այն գործունեության, որ մի խումբ մարդիկ կարողացան իրականացնել ճիշտ ժամանակին, գտնել այն ճիշտ ճանապարհը, որով մեծ նպաստ բերեցին ինչպես հայապահպանությանը, այնպես էլ անկախ Հայաստանի, ընդհանրապես, հայ ժողովրդի լինելիությանը: Ի՞նչն է Բարեգործական ընդհանուր միության և մնացած բոլոր կառույցների տարբերությունը. իմ կարծիքով, առաջին հերթին այս մարդիկ՝ լինեն կենտրոնական վարչության ներկայացուցիչներ, թե պարզապես անդամներ՝ բարեգործներ, երբեք որևէ ակնկալիք չեն ունեցել և շարժվել են, առաջ են գնացել բարեգործության շատ պարզ կանոններով` երբեք չեն ակնկալել, որ որևէ մեկը պետք է իրենց երախտագիտություն հայտնի բարեգործության համար և երբեք միտք չեն ունեցել իրենց բարեգործությամբ հագուրդ տալու անձնական ինչ-ինչ նկրտումների: Նրանք երբեք որևէ խնդիր, որևէ առիթ չեն փնտրել սահմանափակելու մեզ համար կենսական անհրաժեշտություն ունեցող իրենց գործունեությունը: Երբեք որևէ խնդիր չեն ունեցել որևէ իշխանության հետ: Սա չափազանց կարևոր հանգամանք է»,-իր խոսքում նշել է ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անշահախնդիր բարեգործ է և հենց այդ մոտեցմամբ է իրականացնում Հայաստանի և հայության զարգացման ծրագրերը: Նախագահը մաղթել է ՀԲԸՄ-ին՝ նվիրատուների առատություն և առատաձեռնություն, անդամների ստվարություն: Հանրապետության Նախագահը ցանկություն է հայտնել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հավերժ պահանջված լինի և մշտապես կարողանա կատարել իր առաքելությունը: Նախագահ Սարգսյանը խոսել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունից ակնկալիքների մասին, նշելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շատ ավելի հայաստանակենտրոն դառնա, ինչից կշահեն և՛ Բարեգործական ընդհանուր միությունը, և՛ նրա բոլոր շահառուները: ՀՀ Նախագահը ցանկություն է հայտնել նաև, որպեսզի Միությունն իր միջոցների մի հիմնական մասը պահի կայուն ֆինանսական համակարգ ունեցող Հայաստանում` դրանով ավելի շատ շահ ստանալով և այդպիսով ավելացնելով բարեգործության ծավալները: «Ցանկանում եմ, որպեսզի բոլորիս ձգտումները լինեն համահունչ: Ցանկանում եմ, որ աշխատանքից ազատ ժամերին մենք վիճենք զարգացման ճանապարհների մասին: Ցանկանում եմ, որպեսզի բոլորս համարենք, որ անկախ նրանից՝ մենք Նախագահ ենք, թե այլ պաշտոնյա, մենք գործարար ենք, թե նվիրատու, բոլորս համարենք, որ դա մեր ծառայությունն է, մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն է մեր ժողովրդին, որ մեզ ծնել է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և մաղթել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը մեծ շուքով տոնել 200-ամյակը և հետագա հոբելյանները:

Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը չորս անգամ կավելանա

Իրանի էներգետիկայի նախարարը հատարարել է, որ առաջիկայում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը չորս անգամ կավելանա՝ 300-ից հասնելով 1200 մեգավատի: Իրանական Մեհր գործակալության փոխանցմամբ, Իրան-Հայաստան միջկառավարական խոհրդի 14-րդ նիստի բացման ժամանակ, որին մասնակցում է նաև Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը օրակարգային հիմնական հարցերն են էլեկտրահաղորդման երրորդ գծի Հյուսի-Հարավ միջանցքի, ինչպես նաև՝ Պարսից ծոցից դեպի Սև ծով խողովակաշարի կառուցումը: Իրանի էներգետիկայի նախարարը նաև նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը լավագույն հնարավորությունը կլինի՝ քննարկելու Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ և տնտեսական  երկկողմ համագործակցության զարգացման հարցերը:

Նախագահը ներկա է գտնվել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին:

Նախագահը ներկա է եղել Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին:

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ:

Օրվա կադրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարիչը իր instagram-ի էջում լուսանկար է հրապարակել

Առաջարկվում է ստեղծել միասնական հակակոռուպցիոն մարմին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ: Քննարկման սկզբում անդրադառնալով դեռևս 2001 թվականին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ մեկնարկած պետական ծառայության կազմավորման իրավական գործընթացին՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ այն հետագայում հիմք հանդիսացավ մոտ երկու տասնյակ այլ ծառայությունների մասին օրենքների ընդունման համար, որոնց կիրառումը թույլ տվեց պետական ծառայության առանձին տեսակների կայացման գործում զգալի հաջողությունների հասնել: Նախագահի համոզմամբ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, որպես անկախ մարմին, զգալի դերակատարում է ունեցել այս տարիների ընթացքում պետական կառավարման մի շարք մարմինների բնականոն և արդյունավետ գործունեության ապահովման հարցում: Ըստ Սերժ Սարգսյանի, այս համակարգի ձևավորման սկզբնական փուլում կենտրոնացված մոդելի ընտրությունն արդարացված էր, սակայն ժամանակի պահանջներին համահունչ հասարակական զարգացումները պահանջում են նոր մոտեցումներ, և ըստ այդմ՝ առաջանում է նոր լուծումներ մշակելու անհրաժեշտություն: «Պետական ծառայության համակարգի կատարելագործումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և շարունակում է մնալ պետության առաջնահերթ խնդիրներից մեկը: Կարծում եմ, այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք փորձենք այս համակարգն էլ զարգացնել՝ կիրառելով նոր մոդել»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է պետական ծառայության համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, դրանց հիման վրա մշակված մոդելների դրական և բացասական կողմերը, ինչպես նաև կառավարության պատկերացմամբ առավել արդյունավետ մոդելը: Ըստ Վաչե Գաբրիելյանի, այն ենթադրում է Քաղաքացիական ծառայության խորհրդի կարգավիճակի փոփոխություն, ինչը, բնականաբար, կհանգեցնի նաև խորհրդի լիազորությունների ծավալի վերանայման: Խորհրդակցության օրակարգի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է ներկայումս մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մասին, որով պետք է ստեղծվի միասնական հակակոռուպցիոն մարմին: Այն, ըստ նախարար Հովհաննիսյանի, ձևավորվելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, ինչը հանգեցնելու է հանձնաժողովի լիազորությունների շրջանակի ընդլայնմանը: Տեղի ունեցած քննարկման արդյունքում վերոնշյալ հարցերի վերաբերյալ հանրապետության նախագահը ներկայացրել է իր մոտեցումները և տվել հանձնարարականներ: Նշելով, որ առաջարկվող նախընտրելի մոդելն ունի որոշակի առավելություններ, նախագահը տեսակետ է հայտնել, որ այն կարող է հետագա աշխատանքների համար ընդունվել որպես հիմք, սակայն, Սերժ Սարգսյանի համոզմամբ, անհրաժեշտ է այս գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և խնդրի բոլոր մանրամասները հանգամանորեն քննարկելու համար ձևավորել աշխատանքային խումբ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կառույցներին, լսելով նաև նրանց մոտեցումներն ու նկատառումները: Նախագահը միաժամանակ կարևորել է նման լայնածավալ բարեփոխումներ քննարկելիս հաշվի առնել սահմանադրական նոր կարգավորումների առանձնահատկությունները, դրանցից բխող նպատակներն ու խնդիրները՝ անհրաժեշտ համարելով ապահովել կառավարության և անկախ մարմինների գործառույթների հստակ տարանջատումը, ինչպես նաև դրանց արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները:

Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում ՀՀ Նախագահի անունից ծաղկեպասակներ են դրվել զոհերի հիշատակին

Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում տեղի են ունեցել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի անունից ծաղկեպսակներ են դրվել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրիում տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նորընտիր Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին

««Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և ընդլայնել մեր ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական կապերը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում։

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նորընտիր նախագահին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն իր ուղերձում նշել է. ««Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և ընդլայնել մեր ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական կապերն ու վերջին տարիներին վերընթաց զարգացող արդյունավետ համագործակցությունը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:  

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է հարավարեվելյան սահմանագոտի, այնուհետեվ Արցախ

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան զորամասերից մեկը: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, որից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և զինվորական ճաշարանում ճաշել նրանց հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների: Հանրապետության Նախագահն այնուհետև աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ԼՂՀ ՊՆ-ում խորհրդակցություն են հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահն այցելել է Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Նույն օրն Արցախի եւ Հայաստանի նախագահները ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել են խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրություններում կգլխավորի ՀՀԿ ցուցակը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մաս ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Երկու հանրապետությունների ղեկավարները ծանոթացել են զինվորների ծառայությանը (Լուսանկար)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր:

Նախագահն այցելել է Արցախի մի շարք զորամասեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր: Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, հետևել մարտական ծառայության իրականացմանը, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նախագահները տեղում քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ: Հայաստանի Հանրապետության նախագահը պարգևատրել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին` բարեխիղճ և գերազանց ծառայության համար: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Հայրյանին ՀՀ նախագահը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև սպաների համար կառուցված բազմաբնակարան շենքի և երկու զորանոցի բացման արարողություններին, ծանոթացել սպաների բնակարանային պայմաններին և բնակարանամուտի առթիվ շնորհավորել նրանց: ՀՀ Նախագահը նաև խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Նախագահն այցելել է Մատաղիսի եւ Թալիշի պաշտպանական դիրքեր

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր: Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին: ԼՂՀ պաշտպանական մեկ այլ շրջանում տեղի է ունեցել հերթական զորանոցի և զորամասի օժանդակ շինությունների բացում, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախ այցելած ՀՀ արվեստի գործիչների հետ ներկա են գտնվել շարահրապարակում անձնակազմի համար կազմակերպված համերգին: Երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՀՀ և ԼՂՀ նախագահները ներկա են գտնվել «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» միջոցառմանը:

Սերժ Սարգսյանը հանդիպել է Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ (լուսանկարներ)

Աշխատանքային այցով դեկտեմբերի 08-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ:

Զբոսաշրջության հարցերով քննարկում՝ Ջերմուկում

Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «Ջերմուկ գրուպ» ընկերության նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին և «Ջերմուկ գրուպ»-ի զարգացման ծրագրերին: Գործարանի կառուցման նպատակով կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 3,4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: «Ջերմուկ գրուպ» ընկերությունը ներկայումս ունի 370 աշխատակից: Պատասխանատուների հավաստմամբ, նոր գործարանի շահագործմամբ աշխատատեղերի քանակը կավելանա շուրջ 15%-ով: Ջերմուկ քաղաքում Նախագահն այնուհետև խորհրդակցություն է հրավիրել` քննարկելու Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը: Ներկայացվել են ոլորտի զարգացման ներուժը, իրականացվելիք ծրագրերը, զբոսաշրջության զարգացման խոչընդոտներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները: «Ջերմուկ Փլեյս Հայաթ» հյուրանոցային համալիրում կայացած խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Խորհրդակցության օրակարգի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների և ընթացիկ աշխատանքների հիմնական ուղղությունները, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում 2017-2020թթ. զբոսաշրջության զարգացման հայեցակարգային մոտեցումները` վիճակագրությունը, պետական քաղաքականության խնդիրներն ու ակնկալվող արդյունքները, իրականացվելիք միջոցառումները և ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտները, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը զեկուցել է 2016-2017թթ. հիմնադրամի կողմից զբոսաշրջության ոլորտում նախատեսված միջոցառումների մասին: «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ՀԲ վարկային ծրագրի հիմնական բաղադրիչների և խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» զբոսաշրջային շրջանների զարգացում ենթաբաղադրիչի և ընթացիկ խնդիրների մասին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ենթակառուցվածքային զարգացման առաջիկա ծրագրերը, իսկ Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը զեկուցել է քաղաքի ենթակառուցվածքային և զբոսաշրջության կայուն զարգացման խնդիրների մասին: Խորհրդակցության սկզբում Նախագահն ընդգծել է, որ չնայած զբոսաշրջության բնագավառում արձանագրված որոշակի դրական արդյունքներին, այստեղ դեռևս ամբողջությամբ չբացահայտված մեծ ներուժ կա: Նշելով, որ շուրջ երկու ամիս առաջ նոր կառավարության ձևավորման հետ միաժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտե, որը մշակելու է այս ոլորտին նոր շունչ հաղորդելու քաղաքականությունը, և կառավարության ծրագրով ոլորտի համար հավակնոտ նպատակադրում արվեց` առաջիկա հինգ տարիների ընթացքում եռապատկել զբոսաշրջիկների թիվը, սակայն, Նախագահի համոզմամբ, ակնհայտ է, որ զբոսաշրջությունը չի կարող ակտիվորեն զարգանալ միայն ոլորտի պատասխանատուների ջանքերի շնորհիվ: «Սա տնտեսության զարգացման մի ամբողջ փոխկապակցված շղթա է, և այս շղթայի բոլոր օղակները պետք է լինեն ամուր, գործեն ակտիվորեն, որպեսզի կարողանանք ստանալ վերջնական արդյունք: Պատասխանատվությունն էլ պետք է լինի բոլորինը: Պետք է գիտակցենք, որ ոլորտը կարող է զարգանալ միայն ու միայն բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ: Անշուշտ, ներուժը շատ մեծ է, և կարճ ժամանակում մեծ արդյունքներ ակնկալելն իրատեսական չէ: Բայց ամեն օր մենք պետք է տեսնենք զարգացման տեմպը, ամեն օր պետք է, միգուցե, փոքրիկ, բայց հաջողություն արձանագրենք՝ նպատակ ունենալով կատարել այն, ինչը ստորագրել ենք՝ գոնե հինգ տարում եռապատկել ծավալները: Սա մեզ համար պետք է լինի լուծման առումով իրատեսական խնդիր: Պատահական չէ, որ այս խորհրդակցությունը մենք անց ենք կացնում Վայոց ձորի մարզում, որտեղ զբոսաշրջության զարգացման համար պատմականորեն ձևավորված շատ լավ նախադրյալներ կան»,-ասել է Նախագահ Սարգսյանը, հավելելով, որ այս մարզով է անցնում զբոսաշրջային տեսակետից Հայաստանի կարևորագույն հարավային երթուղին, որը տանում է դեպի այնպիսի հոգևոր-մշակութային կենտրոններ և ուղղություններ, ինչպիսիք են Նորավանքի համալիրը, Արենիի քարանձավները, առողջարանային Ջերմուկը, Տաթևի հռչակավոր կենտրոնը, Զորաց քարերը և, իհարկե, հերոսական Արցախ աշխարհը: Հարավային այս ուղղությունը, Սերժ Սարգսյանի կարծիքով, շատ մեծ հնարավորություն ունի դառնալու ավելի մեծ ծրագրերի` Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթի բաղկացուցիչ մաս: «Կարծում եմ, այս ոլորտը զարգացնելու մեծ, աշխատատար գործընթացում իրենց ուրույն տեղն ունեն տեղական ինքնակառավարման մարմինները և, հատկապես, այն համայնքների ղեկավարները, որոնք այս շղթայի բաղկացուցիչ օղակներն են: Մենք պետք է զարգացնենք Ջերմուկը և մնացած զբոսաշրջային կենտրոնները, որպեսզի այնուհետև դրանք կապելով իրար, ստանանք մի կուռ ամբողջականություն: Այստեղ մենք շատ բան ունենք անելու, և յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է իր ընդունած որոշումներում մշտապես հաշվի առնի` որքանո՞վ է այդ որոշումը նպաստում զբոսաշրջության զարգացմանը: Եվ ոչ միայն համայնքների ղեկավարները. այստեղ նստած յուրաքանչյուրը պետք է մտածի` արդյո՞ք իր գործունեությունն արդյունավետ է այդ առումով»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին` ասել է Հանրապետության Նախագահը: Սերժ Սարգսյանը զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությունների, ստեղծված նախադրյալների մասին խոսելիս բերել է որոշակի օրինակներ: Նախագահը վկայակոչել է Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, որը կայացավ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո: Ավելին` Սրբազան Քահանայապետը հրապարակավ խոսեց այն մասին, որ «ուխտագնացություն» է կատարում Հայաստան: Սրանք, ՀՀ Նախագահի համոզմամբ, դրական ազդակներ էին, որոնց վրա ոլորտի պատասխանատուները պետք է կառուցեն Հայաստանի մրցակցային առավելությունը զբոսաշրջության ոլորտում: Սերժ Սարգսյանը, որպես այլ օրինակ, ներկայացրել է Արենիում հնագետների կողմից աշխարհի հնագույն ոտնամանը և գինու արտադրության համալիրը հայտնաբերելուց հետո միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներով Հայաստանին լայնորեն անդրադառնալու փաստը: «Կարծում եմ նաև, որ մենք նվազ ուշադրություն ենք դարձնում ներհանրապետական տուրիզմի զարգացմանը: Սա ոչ միայն տնտեսական զարգացման, այլ նաև ուրիշ խնդիրներ է լուծում: Ավելի լավ հայրենասիրական քարոզ, ավելի լավ ռազմահայրենասիրական դաստիարակության միջոց, քան ճանաչելը սեփական երկիրը` չկա: Յուրաքանչյուր երիտասարդ, լինելով մեր երկրի նվիրական, սրբազան վայրերում, առանց որևէ խոսքի հասկանում է, որ պարտականություն ունի պաշտպանելու այդ սրբությունը: Թեև Տաթևի ենթակառուցվածքների զարգացմամբ կարծես ամեն տարի մեծ աճ ենք արձանագրում ներգնա զբոսաշրջության մեջ, բայց այստեղ էլ անելիքներ շատ ունենք, առավել ևս, որ և՛ երևանցիները, և՛ մարզերում ապրող մեր քաղաքացիները մեծ ցանկություն ունեն այցելելու այդ վայրերը, ուրեմն պետք է հնարավորություններ ստեղծենք»,-ասել է Հանրապետության Նախագահը: Խորհրդակցության արդյունքներով Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել, այդ թվում` ՀՀ վարչապետին հանձնարարել է`զբոսաշրջության ոլորտի և տարածքային զարգացման հետ առնչություն ունեցող պետական մարմինների աշխատանքների մեկտեղման ու զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման նպատակով ձևավորել ՀՀ փոխվարչապետի համակարգմամբ գործող զբոսաշրջության խորհուրդ՝ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներգրավելով ոլորտի մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների (համաձայնությամբ): Հանրապետության Նախագահը հանձնարարել է նաև ձևավորվելիք զբոսաշրջային խորհրդի համար սահմանել երկամսյա պարբերականությամբ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ամփոփման և ՀՀ Նախագահի ու կառավարության աշխատակազմեր հաշվետվությունների […]

ՀՀ Նախագահը Ստեփանակերտում խրախուսել է ՊԲ լավագույն մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների

Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ՊՆ նախարար Լևոն Մնացականյանի հետ է մասնակցել ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների ավտոմեքենաներով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը:

Սերժ Սարգսյանը հանդիպել է Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ (լուսանկարներ)

Աշխատանքային այցով դեկտեմբերի 08-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: Հանրապետության Նախագահը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարները: Նախագահը հանդիպման մասնակիցների խնդրանքով նախ ներկայացրել է ԼՂՀ իր աշխատանքային այցի նպատակը, այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, խորհրդակցությունների, ՊԲ պաշտպանական դիրքեր և զորամասեր այցելությունների արդյունքները, ապա պատասխանել մշակույթի գործիչներին հետաքրքրող հարցերին, լսել ոլորտի առանձին խնդիրների վերաբերյալ նրանց մտահոգություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկությունները:

Պարգևատրվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վատակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր-նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պարգևը Ստեփան Ռոստոմյանին հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը`  ս. թ. դեկտեմբերի 6-ին, կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ:

Պարգևատրվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վատակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր-նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Վերջին լուրջ խոսակցությունը եղել է օգոստոսի 10- ին՝ Ստեփանակերտում հայտնել է Սերժ Սարգսյանը

Հայաստանի բոլոր կիսատ գործերը պայմանավորված են Ղարաբաղի իրավիճակով՝ Արցախում մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Եթե մենք այստեղ ձախողենք, ապա ձախողելու ենք բոլոր գործերը Հայաստանում»,­ հանրապետության նախագահի խոսքերն է մեջբերում «Արմենպրեսը»։ Գործակալությունը հայտնում է՝ հենց սրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր տարեվերջին Սերժ Սարգսյանն այցելում է առաջնագիծ, իրականացնում իրավիճակի գնահատում: ՀՀ նախագահի` Արցախում լինելը ուրիշ ոչնչով պայմանավորված չէ, քանի որ առաջնագծում առանձնակի լարվածություն չկա, սակայն բանակցային գործընթաց էլ չկա: «Վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10­ին»,- հանդիպման ժամանակ ­ ընգծել է Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահը Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ հանդիպել է դեկտեմբերի 11- ի երեկոյան։ Նախագահի մամուլի գրասենյակից հաղորդագրության համաձայն՝ հանրապետության նախագահը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարները: Նախագահը հանդիպման մասնակիցների խնդրանքով նախ ներկայացրել է ԼՂՀ իր աշխատանքային այցի նպատակը, այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, խորհրդակցությունների, ՊԲ պաշտպանական դիրքեր և զորամասեր այցելությունների արդյունքները, ապա պատասխանել մշակույթի գործիչներին հետաքրքրող հարցերին, լսել ոլորտի առանձին խնդիրների վերաբերյալ նրանց մտահոգություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկությունները:

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Եգիպտոսի և Բուլղարիայի նախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռոսեն Պլևնելիևին՝ Բուլղարիայի Շումեն նահանգում տեղի ունեցած բեռնատար գնացքի ողբերգական պայթյունի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Կահիրեի Ղպտի Ուղղափառ Սուրբ Պետրոս եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել:  

ՄԽ համանախագահող երկրները դեղին քարտ ցույց տվեցին Ադրբեջանին՝ ասում են հայ գործիչները

Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսի հայտարարությունը ոգևորել է  հանրապետական պատգամավորներին, իսկ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն էլ նրանք որակել են աննախադեպ։ Ավելին՝  ըստ Խոսրով  Հարությունյանի՝ համանախագահների վերջին հայտարարությունը  դեղին քարտ էր Ադրբեջանին: Էվանսի հայտարարությունից ոգևորվել է նաև Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Ինչո՞ւ  են ոգևորվել  քաղաքական գործիչները ու որո՞նք էին այդ հայտարարության մեսիջները։   ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը համոզված է, որ  Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների՝ ԼՂ խնդրի վերաբերյալ Համբուրգում արած հայտարարությունն աննախադեպ դրույթներ է պարունակում: Ըստ նրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը  դեղին քարտ էր Ադրբեջանին: Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի` Համբուրգում անցկացված հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլին շփման գծի երկայնքով գրանցված կտրուկ սրացման ֆոնին մենք մտահոգություն ենք հայտնում շարունակվող զինված միջադեպերի համար, այդ թվում նաև` ծանր սպառազինության կիրառմամբ, և վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։ Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում, չկա որևէ արդարացում քաղաքացիական անձանց զոհվելու ու վիրավորվելու համար»,- ասված էր հայտարարությունում: Համբուրգում հնչած հայտարարությունները  ողջունելի է   համարում  նաև Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս դրական գնահատեց   Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի  այն հայտարարությունը, որ այս հակամարտությունն իր լուծումը պետք է գտնի  և Արցախն անպայման պետք է ներգրավված լինի որպես բանակցային կողմ: «Անկախ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ և որոշի իր ճակատագիրը»,- ասում է Գուրգեն Եղիազարյանը։ Սակայն այս գաղափարն այնքան էլ դուր  չի գալիս քաղաքական գործիչ Ազատ Արշակյանին։ Նա նշեց, որ ՀՀ-ն ժամ առաջ պետք է ճանաչի ԼՂՀ- ն եւ հայկական կողմը միասնաբար պետք է անցկացնի բանակցությունները։ Ներքաղաքական իրադարձությունների՝ մասնավորապես 2017թ. խորհրդարանական ընտրությունների ու քաղաքական դաշտի խաղացողների մասին։ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարգանքով է վերաբերվում ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձին։ Լրագրողների դիտարկմանը, թե այս պարագայում Գագիկ Ծառուկյա՞նն է որոշել վերադառնա՞լ քաղաքականություն, թե՞ իշխանությունները, Մինասյանը տարակուսանք է հայտնում։ «Վերջին հաշվով հենց Ծառուկյանն է եղել որոշում կայացնողը, հեռացել է, այժմ էլ ցանկանում է վերադառնալ։ Դա արդեն իր խնդիրն է»: Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն էլ անդրադառնալով Ծառուկյանի վերադարձին հիշեցնում է  իր նախկին հայտարությունը։ «ՀՀԿ-ն շատ է փոշմանելու այս քայլի համար, քանի որ դուրս մղելով երկրորդ քաղաքական ուժին քաղաքական դաշտից, հետագայում իրենց համար դա վերածվելու է գիլյոտինի»: Հիշեցնենք, որ  2015 թ-ի   փետրվարի 12- ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը քաղաքական չարիք  անվանեց Գագիկ Ծառուկյանին ու հենց այդ նիստից հետո  էլ  Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից։

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Եգիպտոսի և Բուլղարիայի նախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռոսեն Պլևնելիևին՝ Բուլղարիայի Շումեն նահանգում տեղի ունեցած բեռնատար գնացքի ողբերգական պայթյունի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

«Զբոսաշրջության բնագավառում դեռևս ամբողջությամբ չբացահայտված մեծ ներուժ կա». ՀՀ նախագահ

Ջերմուկ քաղաքում նախօրեին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել` քննարկելու Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը: Ներկայացվել են ոլորտի զարգացման ներուժը, իրականացվելիք ծրագրերը, զբոսաշրջության զարգացման խոչընդոտներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն

Միխայիլ Պիոտրովսկին երախտագիտություն է հայտնել հրավերի, ջերմ հյուրընկալության և իր սիրելի քաղաք Երևանում հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման համար:

Քաղաքագետ. Խորհրդարանական ընտրությւոններում չորս կենտրոն կլինեն

2017 թ.-ին ձևավորվող խորհրդարանի պատկերն արդեն իսկ մշուշից դուրս է գալիս, երևում են խորհրդարանական ընտրություններին պայքարող հիմնական բևեռները: Ակտիվ քաղաքականություն է վերադառնում ժամանակին ընդդիմությանն իր շուրջը միավորած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն, ինչպես նաև Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական դաշտից հեռացված Գագիկ Ծառուկյանը:

Սերժ Սարգսյանն ընդունել է էրմիտաժի գլխավոր տնօրենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանի քաղաքապետի հրավերով Հայաստան ժամանած Ռուսաստանի Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև նրա որդին՝ Բորիս Պիոտրովսկին: Հանրապետության Նախագահը ողջունել է Միխայիլ Պիոտրովսկուն նրա հարազատ քաղաքում՝ Երևանում, որտեղ ծնվել է Մ.Պիոտրովսկին՝ անվանի հնագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկու որդին: Նշելով, թե Հայաստանում հպարտանում են, որ համաշխարհային նշանակության այնպիսի մշակութային գանձարան, ինչպիսին Էրմիտաժն է, արդեն տևական ժամանակ ղեկավարում են այնպիսի մարդիկ, ովքեր սերտորեն կապված են Հայաստանի հետ, Նախագահը բարձր է գնահատել մշակույթի բնագավառում համագործակցությունը զարգացնելու Պետական էրմիտաժի ղեկավարության պատրաստակամությունն ու ջանքերը, որի դրսևորումներից մեկը ՀՀ մշակույթի նախարարության հետ այսօր ստորագրվելիք համագործակցության համաձայնագիրն է՝ Կարմիր բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ, ինչը ենթադրում է թանգարանային համատեղ ցուցանմուշների և հնագիտական գտածոների ուսումնասիրում, այդ թվում՝ ժամանակին Բորիս Պիոտրովսկու պեղած նյութերի, նաև մասնագիտական և գիտական գրականության փոխանակում և այլ համատեղ ձեռնարկներ: ՀՀ Նախագահը ընդգծել է, որ հայ-ռուսական ռազմավարական միջպետական հարաբերություններում երկուստեք մեծ կարևորություն է տրվում մշակութային բաղադրիչին, և ուրախ է, որ նաև նման նախաձեռնությունով այդ հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են: Միխայիլ Պիոտրովսկին երախտագիտություն է հայտնել հրավերի, ջերմ հյուրընկալության և իր սիրելի քաղաք Երևանում հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման համար: Էրմիտաժի տնօրենը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումների մասին, որոնց թվում է նաև Էրմիտաժի օրերի անցկացումը Երևանում:

Հայաստանի 5 քաղաքներում մեկնարկում են զբոսաշրջության զարգացմանը միտված խոշորածավալ ծրագրեր

Տարածքների համաչափ զարգացման սկզբունքից ելնելով՝ Հայաստանի 9 քաղաքներում մեկնարկում են խոշորածավալ ծրագրեր, որոնցից առաջին 5-ում սկիզբն արդեն տրվել է: Ջերմուկում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հեռանկարների վերաբերյալ խորհրդակցությունից հետ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Երիցյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Ջերմուկը մտադիր է ավելացնել արտահանման ծավալները

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Երկրի ղեկավարը մասնակցել է «Ջերմուկ գրուպ» ընկերության նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը, շրջել գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին եւ ընկերության զարգացման ծրագրերին: Այստեղ ամբողջովին նոր իրավիճակ է՝ սկսած սարքավորումներից: Փոխվել են նաեւ շշերի եւ ապրանքանիշի ձեւերը: Նոր բրենդավորմամբ՝ գործարանը հիմնական շեշտը դնում է արտահանման ծավալների ավելացման վրա, այդ թվում՝ ԵՏՄ տարածքում:   Ջերմուկի նոր գործարանի նորագույն սարքավորումներով աշխատելն ավելի հեշտ է: Աշխատակիցներից մեկը՝ ջերմուկցի Գագիկն ասաց, որ ընկերությունում երկար չի աշխատել: Թեպետ նախկին գործարանում Գագիկը հասցրել է կարճ ժամանակ աշխատել, սակայն, նոր գործարանի նորագույն սարքավորումներով աշխատելու դյուրինությունն արդեն հասցրել է զգալ: Նա պատմեց իր կողմից ղեկավարվող սարքերի նշանակության մասին. Գործարանում աշխատում են տեղացիները: Ջերմուկի նոր գործարանի կառուցման նպատակով կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում: 3,4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: Կատարված ներդրումների եւ նոր գործարանի հնարավորությունների մասին ներկայացվեց նախագահ Սերժ Սարգսյանին: Գործարանի արտադրության տնօրեն Դանիել Ղեւոնդյանի փոխանցմամբ՝ ինչպես նախկին գործարանը, նորակառույցն էլ երկու մասից է բաղկացած: Նա խոսքեց նաեւ նոր գործարանի առանձնահատկության մասին: Աշխատակիցների աշխատանքում առանձնապես բան չի փոխվել, պարզապես, նորագույն սարքավորումները հնարավորություն են տալիս ավելի արագ եւ ավելի ծավալուն արտադրանքի որակյալ վերահսկողություն կատարել: Մեզ հետ զրույցում ասաց Ջերմուկի նոր գործարանի լաբորատորիայի փոխվարիչ Արմանե Խաչատրյանը: Հավելենք նաեւ, որ Ջերմուկի նախկին գործարանում արտադրողականությունը ժամում 10 հազար շիշ է եղել, այսօր այս թիվը 20 հազար է: Վերահսկողությունն այս առոմով է մեծացել՝ հավելեց գործարանի լաբորատորիայի փոխվարիչը: «Ջերմուկ գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Վահագն Արսենյանն ասաց, որ երկու անգամ մեծացնելով արտադրության ծավալները՝ նպատակ ունեն ավելացնել նաեւ արտահանման ծավալները: Ընկերությունն իր արտադրանքը վաճառում է 60-ից ավելի երկրներում: Հիմնական շուկան Ռուսաստանն է, սակայն, այստեղ արտահանումն ավելացնելու հնարավորություն դեռ կա: ԵԱՏՄ մյուս երկրների պահանջները բավարարելու խնդիր նույնպես գործարանի առջեւ դրված է: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է: Ընկերության նոր շուկաներից մեկն էլ Չինաստանն է:

Նախագահը դիտել է «Պեպո»-ի պրեմիերան (Ֆոտո)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերանորոգման և վերազինման աշխատանքների ավարտից հետո ներկա է գտնվել առաջին ներկայացման՝ «Պեպո»-ի պրեմիերային: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահը ցավակցել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Երիցյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: «Արմեն Երիցյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայրենի պետականության ամրապնդմանը: Երկար տարիներ անբասիր աշխատանքով իր նպաստը բերեց Հայաստանի ոստիկանության համակարգի զարգացմանը: Գնահատելի են նրա ջանքերը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հիմնովին վերակառուցման, արդիականացման և կայացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում պետական գործչի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին

Սերժ Սարգսյանը Պաոլո Ջենտիլոնիին մաղթել է ամենայն հաջողություն և բազում ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ` հանուն բարեկամ Իտալիայի և իտալացի ժողովրդի հետագա վերելքի ու բարօրության:

Գառնիկ Իսագուլյանը խորհուրդ է տալիս ՄԽ համանախագահների հայտարարությունից չանհանգստանալ

Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը խորհուրդ է տալիս նորմալ վերաբերվել Արցախի հակամարտության խնդրի շուրջ միջազգային ցանկացած արձագանքի, քանի որ խնդրի կարգավորմամբ մտահոգ երկրներն ու կազմակերպությունները  հակամարտության կարգավորման հարցում ունեն իրենց շահերը: Խոսքը դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մասին է, որով հավասարության նշան է դրվում երկու կողմերի միջեւ՝ ապրիլյան պատերազմի ընթացքում:   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն նախօրոք ծրագրված էր եւ կապ չունի միջազգային հարթակում տեղի ունեցող խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում պարբերաբար հնչող հայտարարությունների հետ։ Այդ հայտարարությունների չպետք է վերաբերել զայրույթով, քանի որ միջազգային միջնորդները մշտապես համահարթեցնողի կեցվածք են ընդունել: Այսօր անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների Համբուրգում ընդունած հայտարարությանը, Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ Արցախ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը հերթական, ծրագրված այց է, ու այդ այցի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հայտարարությունը լոկ զուգադիպություն է։ Ըստ Իսագուլյանի, Արցախում կյանքը եռում է, արցախցին ապրում է բնականոն կյանքի ռիթմով, եւ այն թերությունները, որոնք բացահայտվել էին քառօրյա պատերազմի ժամանակ, ի չիք են արվում: ՀՀ եւ Արցախի նախագահները շրջայց կատարեցին հարավային շրջանից մինչեւ հյուսիսային հատվածում տեղակայված պաշտպանական՝ անգամ ամենավտանգավոր դիրքերը՝ եւս մեկ անգամ տեսնելու՝ թե՞ ինչ վիճակում է գտնվում առաջնագիծը: <<Իսկ ի տարբերություն ԼՂՀ-ի, որտեղ ամրացվում են դիրքերը, թարմացվում զինտեխնիկան, ՀՀ-ում իշխանության դեմ պայքարի փոխարեն, այսօր քաղաքական որոշ ուժեր պայքարում են պետականության դեմ>>,- ասեց ԼՂՀ ներկայացուցչության խորհրդականը: <<Որոշ գործիչներ իշխանության դեմ պայքարը վերածել են պետականության դեմ պայքարի: ԱԺ-ից հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք վնասում են մեր զինվորներին, նվաստացնում ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հերոսությունները>>,- ասում է Իսագուլյանը։ Քաղաքական վերադասավորումներին եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դաշինքների ստեղծումը  Գառնիկ Իսագուլյանը դրական է գնահատում՝ նշելով, որ քաղաքական դաշտը մոնոպոլացված չէ, ցանկացած առողջ ընտրապայքար ողջունելի է: Վերադառնալով ՀՀ նախագահի Արցախ այցելությանը եւ հնչող գնահատականներն՝ այսօր մշակույթի գործիչները, արվեստագետները նույնպես ներկայացրեցին իրենց կարծիքները: Հիշեցնենք, որ Արցախ այցի շրջանակում ՀՀ եւ Արցախի նախագահները հանդիպել էին նաեւ մշակույթի գործիչների հետ: Շուրջ չորսժամյա անկաշկանդ մթնոլորտ, բազմաշերտ հարցեր, դրական տպավորություն՝ առանց փողկապի ձեւաչափով հանդիպումից: Այսպես բնորոշեցին նախագահների հետ հանդիպումը Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը եւ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Վարդան Մկրտչյանը շատ կարեւորում է նմանօրինակ հանդիպումները, մասնավորապես՝ զինվորների հետ: Գրողների միության նախագահը հանդիպման ժամանակ բարձրացրել է հրատարակչությունների եւ նորօրյա գրողներին արժանվույն գնահատելու հարցը։ Բարձրացված խնդիրներին լուծումներ տրվել են, թե՝ ոչ, Միլիտոնյանը չշտապեց պատասխանել՝ նշելով՝ հարկավոր է սպասել։ Իսկ թե Արցախում շրջելով ինչ խնդիրներ են տեսել արվեստագետները, Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ Արցախը մշակույթի պակաս չունի, բայց արցախցին այսօր չի կարողանում իր մշակույթը, իր ստեղծածը տարածել: <<Պետք է մտածել՝ այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ տեղի արվեստագետները զարգանան>>:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Պաոլո Ջենտիլոնիին՝ Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն և բազում ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ` հանուն բարեկամ Իտալիայի և իտալացի ժողովրդի հետագա վերելքի ու բարօրության:

Նախագահն ընդունել է ՄԽ ֆրանսիացի համանախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Նախագահը շնորհավորել է դեսպան Վիսկոնտիին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ դիվանագիտական կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության միջնորդական ջանքերը հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ կընթանան կառուցողական հունով և ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին ջանքերն այդ նպատակով: Ֆրանսիացի համանախագահը Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահի Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և հավաստիացրել, որ նոր պաշտոնում կաշխատի ջանասիրաբար՝ բոլոր դժվարությունները և խնդրի կարևորությունը գիտակցելով, քանի որ այն վերաբերում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը:

Նախագահը շնորհավորել է Իտալիայի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Պաոլո Ջենտիլոնիին՝ Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն և բազում ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ` հանուն բարեկամ Իտալիայի և իտալացի ժողովրդի հետագա վերելքի ու բարօրության: «Մեր երկրներին միավորում են հնամյա ամուր կապերը՝ խարսխված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երևանում կայացած մեր անկեղծ քննարկումը՝ ուղղված այդ կապերի հետագա ամրապնդմանը։ Իտալիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությունը նշանակալի է Հայաստան-ԵՄ զարգացող համագործակցության առաջմղման գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահի հրամանագրով դեկտեմբերին կանցկացվի ՀՀ ԶՈՒ բժշկական կազմի զորակոչ և զորացրում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Նախագահը հրամանագիր է ստորագրել Ռոլանդ Շառոյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռոլանդ Շառոյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ստաս Նամինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ մշակութային գործիչ, հայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինին՝ Անաստաս Միկոյանին, ով Հայաստանում է գտնվում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում իր հոբելյանի՝ ծննդյան 65-ամյակի առիթով ս.թ. դեկտեմբերի 14-20 Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ստաս Նամինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ մշակութային գործիչ, հայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինին՝ Անաստաս Միկոյանին, ով Հայաստանում է գտնվում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում իր հոբելյանի՝ ծննդյան 65-ամյակի առիթով ս.թ. դեկտեմբերի 14-20 Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում իր տաղանդաշատ հայրենակցի նկատմամբ, ով մեր ժողովրդի համար բոլոր դժվարին պահերին եղել է նրա կողքին և այսօր էլ իր հոբելյանը նշում է Հայաստանում՝ բազմաթիվ մշակութային միջոցառումներով բարձրացնելով մարդկանց տրամադրությունը, նրանց հաղորդակից դարձնելով բարձրաճաշակ ստեղծագործություններին: Նախագահը բարձր է գնահատել տարիներ ի վեր տարբեր բնագավառներում Ստաս Նամինի գործունեությունը, ով արժանիորեն շարունակում է իր հրաշալի ընտանիքի լավ ավանդույթները: Ստաս Նամինն իր համար մեծ պատիվ համարելով Հայաստան այցելությունը՝ ընդգծել է, որ Հայաստանն իր ընկալումներում մշտապես եղել է հեքիաթային երկիր և անկեղծորեն ուրախ է, որ նման հնարավորություն ունի այստեղ ցուցադրելու այն ամենը, ինչով զբաղվում է. «Ես դաստիարակվել եմ հային բնորոշ ոգով և անչափ շնորհակալ եմ հրավերի ու ջերմ հյուրընկալության համար»,-Նախագահի հետ հանդիպմանը նշել է անվանի մշակութային գործիչը:

Ռոլանդ Շառոյանը նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռոլանդ Շառոյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 07-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 3 թեկնածուներից հաղթող ճանաչել Ռոլանդ Դանիելի Շառոյանին՝ հաշվի առնելով լրագրության բնագավառում, մասնավորապես՝ հեռուստատեսությունում և մամուլում, ինչպես նաև գրականության ասպարեզում նրա բեղմնավոր գործունեությունը, կառավարման բնագավառում՝ պետական կառավարման համակարգում, երկարամյա աշխատանքային փորձը և հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը: Կենսագրական համառոտ տվյալներ Ռոլանդ Դանիելի Շառոյան Ծնվել է 1952թ. օգոստոսի 11-ին, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում: 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը և ստացել ժուռնալիստի որակավորում: 1975-1976թթ. աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես ֆիլմի տնօրեն, 1976-1977թթ.՝ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրության խմբագիր, իսկ 1977-1986թթ. ՝ «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրության գրական բաժնի վարիչ: 1986-1994թթ. աշխատել է «Գարուն» ամսագրում՝ որպես արձակի բաժնի վարիչ, 1993 թվականից հիմնադրել և առ այսօր խմբագրում է «Մարզաշխարհ» թերթը: 1998-2003թթ. եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար: 2004-2009թթ. աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ: 2003 թվականից Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչն է: 1982 թվականից Հայաստանի գրողների միության և ժուռնալիստների միության անդամ է: Հայաստանի գրողների միության և «Գարուն» ամսագրի մրցանակակիր է, գրականության և արվեստի ասպարեզում «Վահագն» մրցանակի դափնեկիր: Կինոյի ասպարեզում ունեցած ներդրման համար, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, Մանթաշովի անվան շքանշանակիր է: Պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 1979թ.-ից առ այսօր հրատարակվել են Ռոլանդ Շառոյանի վիպակների, պատմվածքների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, լրագրագիտական աշխատությունները, ուսումնական ձեռնարկներն ու մենագրությունները: 21 գրքի հեղինակ է: Ռոլանդ Շառոյանի աշխատանքները թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, սլովակերեն, չեխերեն, տաջիկերեն, վրացերեն լեզուներով:

Սերժ Սարգսյանն ընդունել է Ստաս Նամինին

Նախագահը բարձր է գնահատել տարիներ ի վեր տարբեր բնագավառներում Ստաս Նամինի գործունեությունը, ով արժանիորեն շարունակում է իր հրաշալի ընտանիքի լավ ավանդույթները:

Թամար Հովհաննիսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Ինչ բախտավոր աստղի տակ եք ծնվել, որ այսօր նախագահն եք աշխարհում ամենաներողամիտ, նաիվ, մի փոքր բանից խանդավառվող, քիչ բանով գոհացող, վտանգի պահին մի բռունցք դարձող, նահատակվող, մարտիրոսացող, միմյանց հասնող, միմյանց օգնող (հատկապես վտանգի պահին) և էլի շատ ու շատ բարեմասնություններ ունեցող մի ազգի:

ՀՀԿ-ն դեռ չի քննարկել նախընտրական ռազմավարությունն ու մարտավարությունը (Տեսանյութ)

ՀՀԿ գերագույն մարմնի այսօրվա նիստում քննարկվել են ներկուսակացական, ներքաղքական հարցեր, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Արցախի հանրապետություն կատարած այցի արդյունքները, նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր:

Արմեն Երիցյանին կհիշեն անմահ գործով. ՀՀ Նախագահը մասնակցում էր հրաժեշտի արարողությանը

Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, նրա հարազատներն ու մտերիմները:

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր: «Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, և այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, և մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս, մեղմ ասած, սպասողական է, թեև չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին: Այս ընթացքում, համոզված եմ, հսկայական աշխատանք է կատարվել, և ընդամենը տասն օր հետո մենք հնարավորություն կունենանք ամփոփելու որոշակի արդյունքներ»,-ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը կարևորել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառված հայեցակարգային փաստաթղթերն ու որոշումները, այդ թվում՝ Եվրասիական միության Մաքսային օրենսգիրքը, որի ընդունումը, Նախագահի համոզմամբ, մաքսային վարչարարության միջազգային լավագույն փորձը կբերի միության մաքսային պրակտիկա՝ գործարարների ու բնակչության համար հնարավորություն ստեղծելով մաքսային կառույցների հետ աշխատելու պարզեցված և ժամանակակից միջոցներով: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև դեպի երրորդ երկրներ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքը, նշելով, որ հայկական կողմն այդ գործում օգտագործում է առանձին երկրների հետ հարաբերությունների իր փորձն ու ներուժը: «Մենք ակտիվորեն աջակցում ենք Եվրասիական հանձնաժողովի և մեր ավանդական գործընկերոջ՝ Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ և արդյունավետ հասնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը»,-նշել է Հանրապետության Նախագահը: ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպման և եվրասիական ինտեգրման օրակարգի նկատմամբ նրա մշտական ուշադրության ու աջակցության համար: «Պարո՛ն Նախագահ, Եվրասիական տնտեսական միության օրակարգային հարցերի հետ կապված կուզենայի տեղեկացնել, թե այսօրվա դրությամբ ինչպիսի խնդիրներ կան, որոնց շուրջ մեր հանձնաժողովն աշխատում է բոլոր երկրների հետ: Ձեզ հետ կքննարկենք այն առաջնայնությունները, որոնք Ձեր կարծիքով պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենալով խորացնել մեր ինտեգրացիոն միությունը, որպեսզի անդամ բոլոր երկրները ստանան այն տնտեսական օգուտները, որոնց վերաբերյալ ձևավորվել են լուրջ ակնկալիքներ ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ քաղաքական գործիչների մոտ»,-ասել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Մութ սենյակում սև կատու մի փնտրեք. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում «մութ սենյակում սև կատու չփնտրել»` արձագանքելով մամուլի հրապարակմանը, թե ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը միայն վերջին պահին է կարողացել համոզել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իրեն ներառել ՀՀԿ գործադիր մարմնի կազմում:

Վերջին հրաժեշտ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, գործընկերներ, ներկա ու նախկին պաշտոնյաներ: Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության ողջ կազմով,  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ պաշտոնյաներ:  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հովիկ Աբրահամյանը լուսանցքում չէ՞

[b]«ՀՀԿ գործադիր մարմնի որևէ ներկայացուցիչ լուսանցքում չի կարող լինել»,-[/b] խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցը վերաբերվում էր մամուլի այն հրապարակումներին, որ նախկին Հովիկ Աբրահամյանը վերջին պահին է կարողացել Սերժ Սարգսյանին համոզել, որպեսզի ՀՀԿ ԳՄ անդամ լինի:

Նախագահն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիին: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների միջև ձևավորված սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու տեսանկյունից: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև համագործակցության ամրապնդման մասին» հռչակագիրը կնշանավորվի իր արդյունավետությամբ: Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միայն բարեկամ պետություններ չեն, այլ ունեն դարավոր բարիդրացիական կապեր, նախագահ Սարգսյանը նշել է, որ բարեկամության ամրապնդման նպատակով անհրաժեշտ է շարունակաբար աշխատել: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես վերջին տարիներին ակտիվ ու դինամիկ զարգանում է հայ-վրացական քաղաքական երկխոսությունը, որին զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակի, այդ թվում իրավապահ համակարգի մարմինների ներկայացուցիչների փոխայցելություններն ու շփումները, որոնք հնարավորություն են ընձեռում կառուցողական ու ջերմ մթնոլորտում քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցեր: Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին ՀՀ նախագահին է փոխանցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ջերմ ողջույնները և գոհունակությամբ փաստել հայ գործընկերների հետ ձևավորված փոխադարձաբար օգտակար և արդյունավետ համագործակցությունը:

Վրաստանի ՆԳ նախարարի այցը Հայաստան. Մգեբիլիշվիլին եղավ նաեւ Ծիծեռնակաբերդում

Դեկտեմբերի 16-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Գեորգի Մգեբրիշվիլու գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին վարչակազմի ղեկավար Զուրաբ Զուբադալաշվիլին, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Նատրիաշվիլին, Հասարակության հետ կապերի դեպարտամենտի պետ Թեա Պերտաիան, ոստիկանության Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանային դեպարտամենտի պետ Թեյմուրազ Քալանդաձեն և այլ պաշտոնատար անձինք: Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին դիմավորեցին հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական ելույթով հանդես եկավ պատվո պահակախումբը: Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակությանն ընդունեց հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծեց, որ երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը արդեն իսկ լուրջ արդյունքներ է արձանագրել: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գեորգի Մգեբրիշվիլին վստահություն հայտնեց, որ հայ և վրաց իրավապահների ավանդական գործակցությունը հանցավորության դեմ պայքարում կշարունակվի և ավելի կխորանա՝ ընդգրկելով արդի մարտահրավերների հակազդման նոր ոլորտներ: Վլադիմիր Գասպարյանը հավաստեց վերջին շրջանում ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և նշեց, որ երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը դրա լավագույն ուղին է: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև համագործակցության ամրապնդման մասին հռչակագիր: Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլուն պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Ընդունելությունից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Վրաց իրավապահները ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ, ծանոթացան Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նյութերին, ավանդույթի համաձայն՝ եղևնի տնկեցին Հուշահամալիրի ծառուղում: Նույն օրը Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, ամենայն բարիք և մեծագույն հաջողություններ աշխարհում խաղաղության ամրապնդմանն ուղղված վճռական ջանքերում: «Դուք վայելում եք խորին հարգանք, մեծ համակրանք և բարձր հեղինակություն հայ ժողովրդի կողմից, ինչը առիթ ենք ունեցել զգալու 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած Ձեր այցի ժամանակ: Ջերմությամբ լի Ձեր այցը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական և միջեկեղեցական ավանդական բարեկամական հարաբերությունների պերճախոս վկայությունն է և համերաշխության կարևոր պատգամ այսօրվա հակամարտող աշխարհին»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, ամենայն բարիք և մեծագույն հաջողություններ աշխարհում խաղաղության ամրապնդմանն ուղղված վճռական ջանքերում:

Հայաստան կժամանի Իրանի Նախագահ Հասան Ռոհանին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով: Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

Նախագահը ծանոթացել է Երևան քաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված, որտեղ ներկա է գտնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը:

Բացվեց Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի ճանապարհը

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված, որտեղ ներկա է գտնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը: Հանրապետության նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում և Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մաս են կազմում: Իրականացվող աշխատանքի հիմնական նպատակն է, քաղաքի հյուսիսային և հարավային մուտքերի միջև սահուն կապ հաստատելով, տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնը: Ճանապարհաշինական այս խոշոր ծրագրի իրականացման արդյունքում, ըստ պատասխանատուների, նորակառույց ավտոճանապարհն ամբողջությամբ իր վրա կվերցնի հարավից դեպի մայրաքաղաք եկող և հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ամբողջ ծանրաբեռնվածությունը: Միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված վերոնշյալ ճանապարհի երկարությունը 5 կմ է, միջին լայնությունը՝ 24-28 մ: Տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկություն ապահովելու նպատակով կառուցվել է 270 մ երկարությամբ ուղեանց (էստակադա)՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրապետության նախագահին զեկուցել է քաղաքի հարավային մուտքի կառուցման աշխատանքի արդյունքները, ինչպես նաև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով» նախատեսված հետագա աշխատանքները: Ըստ այդմ՝ հիմնական ճանապարհը բաղկացած է երթևեկելի 4 գոտուց: Հարակից բնակելի տների համար կառուցվել են նաև լրացուցիչ երթևեկելի գոտի և սպասարկման ճանապարհ: Արտաշատի խճուղու վրա կառուցվել է վերգետնյա հետիոտն անցում, որն առաջին անգամ Երևան քաղաքում ապահովված է հաշմանդամների համար նախատեսված վերելակներով: Ճանապարհի շինարարությանը նախորդել են իրացման լայնածավալ աշխատանքներ, որոնք իրականացվել են Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան: Արդյունքում՝ իրացվել է թվով 217 գույքային միավոր` 6,543 հազ ԱՄՆ դոլար փոխհատուցմամբ: Հաջորդ փուլով՝ ծրագրի 2-րդ տրանշի իրականացման արդյունքում, մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը կկապվեն իրար: Քաղաքապետի հավաստմամբ, արդեն սկսվել են Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները, որոնց շրջանակում նախատեսված է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ կամրջի կառուցում: Այն կկրի «Էրեբունի-Երևան-2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: Նախատեսվում է 2019 թվականին ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, որի արդյունքում բնակիչներին կհանձնվի Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի թվով 4 վարչական շրջաններն իրար կապող շուրջ 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող ճանապարհը՝ զգալիորեն բեռնաթափելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցները:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության կապակցությամբ

ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, ցավակցություն հայտնել դեսպանի հարազատներին ու մերձավորներին, ՌԴ դիվանագիտական ծառայությանը և Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի բարբարոսական սպանության կապակցությամբ: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, ցավակցություն հայտնել դեսպանի հարազատներին ու մերձավորներին, ՌԴ դիվանագիտական ծառայությանը և Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանն ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին

Նախագահը բարձր է գնահատել հայաստանյան շուկայում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ոլորտի լավագույն ձեռնարկություններից մեկի՝ «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գլխավորած հանքարդյունաբերական ձեռնարկության գործունեությունը:

Սերժ Սարգսյանն ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Էֆ Էլ Սմիթ Ռուսաստան» ընկերության շուկայի զարգացման գծով մենեջեր Պիտեր Դեյվիսը և «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:

Սերժ Սարգսյանն ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Էֆ Էլ Սմիթ Ռուսաստան» ընկերության շուկայի զարգացման գծով մենեջեր Պիտեր Դեյվիսը և «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը: Նախագահը բարձր է գնահատել հայաստանյան շուկայում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ոլորտի լավագույն ձեռնարկություններից մեկի՝ «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գլխավորած հանքարդյունաբերական ձեռնարկության գործունեությունը, որի հետ Հայաստանի համագործակցությունը տարիների պատմություն ունի և իր նպաստն է բերում երկրի տնտեսական աճին: Եկող տարեսկզբին իր գործունեության 135-ամյակը նշող «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրենը դրվատանքով է խոսել Հայաստանում իր հիմնական գործընկերոջ՝ «Վալլեքս գրուպ» ընկերության հետ ավելի քան 10 տարվա արդյունավետ համագործակցության մասին, ընդգծելով, որ ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող իր գլխավորած ձեռնարկությունը Հայաստանում հաջողությամբ է իրականացնում գործունեությունը ի շնորհիվ նաև աշխատասեր հայ ժողովրդի և որակյալ հայ մասնագետների: Զրուցակիցները երկուստեք կարևորել են բնական պաշարների խնամքով և խնայողաբար օգտագործումը բնապահպանական բոլոր պահանջներին համապատասխան՝ ի նպաստ տնտեսության զարգացման և ներկայիս ու ապագա սերունդների բարեկեցության: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Թոմաս Շուլցին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ փոխգործակցության համար: Հանրապետության Նախագահը Երախտագիտության մեդալ է հանձնել նաև «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանին, որով գործարարը պարգևատրվել էր ավելի վաղ:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչությունը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Օրակարգի շրջանակներում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը:

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը: Հայեցակարգի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից և կոչված է ապահովելու ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշների, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման միջազգային առաջատար փորձի վրա: Այն նպատակաուղղված է Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համակարգի առավել կատարելագործմանը, ռադիոակտիվ նյութերի հետ գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանը: Նախագծի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահը, կարևորելով փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը, հանձնարարել է ՀՀ վարչապետին՝ ՀՀ փոխվարչապետի և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ քննարկել և առաջարկություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» դրույթներից բխող ՀՀ կառավարության ռազմավարության մշակման ժամկետների վերաբերյալ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ. Հայաստանում անցկացնելու մասին հարցը, որի վերաբերյալ հանձնարարական էր ստացել Հանրապետության Նախագահի հետ դեկտեմբերի 2-ին ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ: Խորհրդի նիստում որոշվել է ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով: Նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ապահովել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման գործողությունների ծրագրի մշակումը և ներկայացումը ՀՀ Նախագահի հաստատմանը: Հանձնարարվել է նաև ձևավորել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում ՀՀ Նախագահության նախապատրաստման և անցկացման հարցերով քարտուղարություն: Ազգային անվտանգության խորհրդի անդամները լսել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցը ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման արդյունքների և ոլորտի հետագա զարգացման տեսլականի վերաբերյալ:  

Նախագահի կարգադրություններով ստեղծվել են աշխատանքային խմբեր

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Նախագահն ստեղծել է բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբեր

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նախագահի մեկ այլ կարգադրությամբ ստեղծվել է հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Վերոնշյալ աշխատանքային խմբերին հանձնարարվել է նախապատրաստել Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծերը, որոնք Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելուց հետո, սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հանրապետության Նախագահը:

Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովմանն ուղղված ջանքերը:

Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով, 2016թ. դեկտեմբերի 21-ին, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, պաշտոնական այցով Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին:

Ներսես Երիցյանը վերանշանակվեց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր ստորագրած հրամանագրով Ներսես Երիցյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

Հայաստանի և Իրանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

Նախագահի նստավայրում այսօր կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ Պատմության թանգարանի և ԻԻՀ Ազգային թանգարանի միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրերը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, ընդունվել է նաև համատեղ հայտարարություն: Հայաստանի և Իրանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ և իմ շատ լավ գործընկեր դոկտոր Հասան Ռոհանիին։ Անհնարին է փոխանցել Հայաստան-Իրան հարաբերությունների ողջ խորությունն ու ընդգրկվածությունը՝ դրանք սոսկ բարեկամական բնութագրելով: Սակավաթիվ են այն ժողովուրդները, որոնց պատմության քառուղիներում վիճակված է եղել հազարամյակներով քայլել կողք կողքի և այսօր էլ շարունակել սերտ փոխգործակցությունը՝ առանձնահատուկ հարգանք տածելով միմյանց մշակույթի հանդեպ: Հայաստանը, համոզված եմ՝ նաև Իրանը շահագրգռված են անելու առավելագույնը ավանդական հարուստ կապերի վրա խարսխված բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ: Դրա վկայությունն է անկախությունից ի վեր Իրանի հետ մեր հարաբերությունների բարձր մակարդակը, համատեղ ծրագրերը, աշխույժ փոխայցերը և, անշուշտ, իմ հարգարժան գործընկերոջ՝ Նորին Գերազանցություն պարոն Հասան Ռոհանիի ներկա այցը մեր երկիր: Անտարակույս, այսօր ստորագրվելիք փաստաթղթերը և ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելուն։ Մենք այսօր համակողմանի և բովանդակային քննարկումներ ունեցանք երկկողմ օրակարգի ամենատարբեր հարցերի շուրջ. վերահաստատեցինք մշակված ծրագրերի համատեղ իրականացմանն ուղղված մեր հանձնառությունը, կարևորեցինք քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը, քննարկեցինք առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, գործարար շրջանակների միջև կապերի խթանման հետ կապված հարցեր: Հարգարժան պարոն Նախագահի հետ անդրադարձանք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին։ Խորին երախտագիտություն հայտնեցի իմ գործընկերոջը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Իրանի ընդգծված հարգանքի և հոգածության, ինչպես նաև Իրանի հայ համայնքի հանդեպ ավանդական հոգատար վերաբերմունքի համար։ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում շարունակում է իրականացվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը: Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից և Երևանում կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ անդրադարձանք Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը: Մտքեր փոխանակեցինք Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերի շուրջ, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործելու եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավելու բեռների տարանցում այլ երկրներից: Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան կհանդիսանա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար: Մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շուրջ և կարևորեցինք համագործակցության այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Շարունակվում են աշխատանքները երկու երկրների տնտեսավարողների համար բիզնես գործունեության միջավայրը և ներդրումային կանոնակարգումները բարելավելու ուղղությամբ: Այս համատեքստում ուզում եմ հատուկ ընդգծել մեր երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերացման կարևորությունը։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև փոխճանաչելիության բարձրացումը կնպաստի նաև առևտրատնտեսական կապերի խորացմանը: Այս առումով, անշուշտ, շատ ուրախ եմ, որ այսօր՝ այցին զուգահեռ, ծավալուն գործարար համաժողով է կայանում Երևանում։ Մեր հանդիպմանը, իհարկե, անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին: Մտքեր ենք փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պատմական համաձայնությունների իրագործման վերաբերյալ: Վստահ եմ, որ դրանք Իրանի աշխատասեր և ստեղծագործ ժողովուրդի առջև զարգացման նոր հորիզոններ կբացեն՝ նոր խթան հանդիսանալով ինչպես մեր երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային առավել լայն փոխգործակցության աշխուժացման համար: Քննարկեցինք իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարը և իրավիճակի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը։ Այս առումով կարևոր է երկու օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հումանիտար իրավիճակի շուրջ բանաձևի ընդունումը: Անշուշտ, Հայաստանին առաջին հերթին մտահոգում է Սիրիայում, հատկապես Հալեպում հայ համայնքի անվտանգության ապահովման խնդիրը: Իմ հարգարժան գործընկերոջը ինչպես միշտ, այս անգամ ևս ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման գործընթացում առաջընթացի ապահովմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ջանքերը, ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: Մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։ Մենք վերահաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում և շեշտեցինք տարածաշրջանում իրավիճակի լարվածության և անկայունության տարածմանն ուղղված ցանկացած քայլի անթույլատրելիությունը: Իմ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք շարունակել ամենաբարձր մակարդակով շփումների այս բարի ավանդույթը: Ես շնորհակալություն հայտնեցի Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահին՝ հաջորդ տարի Իրան այցելելու հրավերի համար և ասացի, որ ես անպայման հաճույքով կգամ, որովհետև մեր հարաբերություններն ուղղակի պարտավորեցնում են: Շատ շնորհակալ եմ:  

ՀՀ Նախագահի և ԻԻՀ Նախագահի համատեղ հայտարարությունը

այաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով, 2016թ. դեկտեմբերի 21-ին, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, պաշտոնական այցով Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում, հանդիպեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպում ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում երկու երկրների նախագահները մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, տնտեսական, մշակութային, տարածաշրջանային և միջազգային ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ: Կողմերը Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարած այցը գնահատեցին որպես երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ուղղված կարևոր քայլ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին, գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել ընդլայնելու երկկողմ հարաբերությունները: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները կարևորեցին երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-24-ին Երևանում և 2016 թ. դեկտեմբերի 4-5-ը Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստերի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները և ընդգծեցին դրանց իրագործմանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը: Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը` երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման առումով: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կարևորեցին միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես նպաստել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ նոր լիցք հաղորդելով երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին: Նախագահները գոհունակությամբ նշեցին միջմարզային համագործակցության ոլորտում նկատվող ակտիվությունը՝ ցանկություն հայտնելով խթանել նման փոխգործակցության հետագա զարգացումը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը: Նախագահները կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տնտեսական, տրանսպորտային, գիտատեխնոլոգիական, հումանիտար և այլ համատեղ նախագծերի իրականացումը և փոխադարձ աջակցությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարևորեցին գազի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը: Կողմերը կարևորեցին Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ պայմաններով առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության աջակցությունը: Նախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդումային գործունեության, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար երկու երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրերի չեղարկումը: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու հետագա ամրապնդումը` այդ նպատակին հասնելու համար կարևորելով առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը և տարածաշրջանային համակողմանի համագործակցության ընդլայնումը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկու պետությունների նախագահները ընդգծեցին, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա: Երկու պետությունների նախագահները վստահություն հայտնեցին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական ավարտի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայուն զարգացման: Երկու պետությունների նախագահները կարևորեցին համընդհանուր խաղաղությանը միտված տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: Նախագահները զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը համարեցին օրակարգային՝ կարևորելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթների իրագործումը: Երկու երկրների Նախագահները մեծապես կարևորեցին Սիրիայում շուտափույթ խաղաղության հաստատման, մարդասիրական խնդիրների ու տեղահանման հետագա ծավալումը կանխելու անհրաժեշտությունը: Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության խնդիրներին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում պայքարելու այդօրինակ սպառնալիքների դեմ: Երկու պետությունների նախագահները ընդգծեցին բռնությունների ու ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ քաղաքակրթությունների երկխոսությունը դիտարկելով որպես աշխարհում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորագույն գործոն, որի օրինակելի դրսևորումներից է երկու ժողովուրդների բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը՝ հիմնված միմյանց կրոնի ու մշակույթի նկատմամբ խորը հարգանքի ու հանդուրժողականության վրա: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին հրավիրեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Հրավերն ընդունվեց շնորհակալությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների ու բանակցությունների արդյունքում ստորագրվեցին հիշյալ փաստաթղթերը.

Հասան Ռոհանիի հետ ստորագրված փաստաթղթերը նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությանը. Սերժ Սարգսյան

«Սակավաթիվ են այն ժողովուրդները, որոնց պատմության քառուղիներում վիճարկված է եղել հազարամյաներով քայլել կողք կողքի և այսօր էլ շարունակել սերտ փոխգործակցությունը՝ հարգելով միմյանց մշակույթը: Հայաստանը, համոզված եմ նաև Իրանը, շահագրգռված են անելու առավելագույնը, որ բարեկամական հարուստ հարաբերություններն ավելի ամրապնդվեն ու զարգանան»,- այս մասին Երևանում պաշտոնական այցով գտնվող Իրանի նախագահի հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ անհնարին է փոխանցել Հայաստան-Իրան հարաբերությունների ողջ խորությունն ու ընդգրկվածությունը:

Բարձր ենք գնահատում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում պաշտոնական այցով գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովմանն ուղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչպես նաև ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից կիրառված ագրեսիայի հետևանքների վերցմանն ուղված Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Կ. Կարապետյան. Հայաստանը պատրաստակամ է աջակցել Իրան-ԵԱՏՄ բանակցային գործընթացին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է  պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ և հյուրընկալվել մեր լավ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է  Հասան Ռոհանին՝  ավելացնելով, որ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ:  Հասան Ռոհանին միաժամանակ  հույս է հայտնել,  որ ապագայում ականատես  կլինեն  այդ   ծրագրերի  կյանքի կոչմանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը, ողջունելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստանի Հանրապետություն, նշել է, որ հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը հագեցած է հարուստ  բովանդակությամբ, որը ամուր հիմք է ստեղծում հետագա հարաբերությունների զարգացման ու ընդլայնման  համար: ՀՀ վարչապետն  իր հերթին  ներկայացրել  է մի շարք առաջարկություններ, որոնց իրականացումն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական տնտեսական կապերը և նոր լիցք կհաղորդի հետագա համագործակցությանը: Մասնավորապես, առաջարկվել է իրանական կողմի հետ դիտարկել Հայաստանում սննդամթերքի  սետիֆիկացման կենտրոնի ստեղծման գաղափարը, որը կնպաստի ապրանքատեսակների  համապատասխանության գնահատման գործընթացի դյուրացմանն ու  առևտրաշրջանառության աճին: Հատկանշելով   Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը՝  վարչապետ Կարապետյանն առևտրաշրջանառության խթանման տեսանկյունից կարևորել է  նաև իրանական ընկերությունների  գործունեության ընդլայնումը  Հայաստանում՝  հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունները: Վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին վերահաստատել է  Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն աջակցելու  Իրան-ԵԱՏՄ  բանակցային գործընթացում: Անդրադարձ է եղել տարանցիկ փոխադրումների  գործընթացի պարզեցման, զբոսաշրջության ներուժի իրացման  և  փոխադարձ ուղևորահոսքերի ավելացման հետ կապված օրակարգային հարցերին: Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը  և նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ հարաբերություններիր զարգացմանն ուղղված  ցանկացած կառուցողական առաջարկություն:  

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին այսօր Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային:

Պարսից ծոցից Սեւ ծով՝ Հայաստանով (լրացված)

տեղադրվել է ժամը 16։05- ին լրացվել է ժամը 18։27- ին Նախագահի պաշտոնը ստանձնելուց երեք տարի անց պաշտոնական այցով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը: Հայաստանի նախագահի նստավայրում Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նրա առանձնազրույցը նախագահ Սարգսյանի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոուհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ Ռոուհանին հայ ժողովրդի կողմից սպասված և ցանկալի հյուր է, հայկական կողմը լիահույս է, որ նրա առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում նոր ոգի և շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը  մշտապես եղել է շիտակ և ազնիվ երկու երկրների հարաբերություններում և պատրաստ է այդպես էլ շարունակել: ՀՀ նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ երկու երկրների նախագահներն անդրադարձել են հարցերի լայն շրջանակի՝ Ղարաբաղյան հակամարտությունից  մինչև Իրան-Հայաստան- Վրաստան-Ռուսաստան էներգետիկ ու տրանսպորտային միջանցք ու ԵՏՄ:   Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ նախագահական  նստավայրում հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո: «Իրանի համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամական երկրներ են, և մենք հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ականատեսները կդառնանք։ Դա բխում է նաև տարածաշրջանի շահերից։ Այդ խնդիրը ռազմական լուծում չունի: Մենք ուզում ենք լուծումը տեսնել խաղաղ ճանապարհով»։ Սերժ Սարգսյան ևս հայտարարեց, որ հանդիպման ընթացքում Հասան Ռոհանիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի կողմից իրականացվող ջանքերը՝ միաժամանակ ասելով, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Ղարաբաղյան թեմայից անցում տնտեսությանը. Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժը շատ մեծ է, դրանց մի մասն արդեն օգտագործված է, մի մասն առաջիկա ամիսներին և տարիներին պետք է իրականացնել՝ նկատում է Իրանի նախագահը ու շեշտում, որ  էներգետիկայի բնագավառում պետք է ջանքեր գործադրեն այն ավելի զարգացնելու համար: Վերջինս տեղեկացրեց, որ փոխանակման ծրագրի շրջանակներում արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքմենստանի հետ՝  այն է՝ ունենալ  գազի փոխանակումներ և կարողանալ  մատակարարումներ իրականացնել նաև այլ երկրներ: Այստեղ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց , որ  Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում  շարունակվում է  գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը: Այս համատեքստում էլ քառակողմ բանակցությունների շրջանակներում անդրադարձ է   կատարվեց Իրան-Հայաստան- Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի  գործարկմանը։ «Պետք է ունենալ նաև երրորդ ուղղություն, որպեսզի կարողանանք  տարանցիկ ուղիներ ապահովել։ Տարանցման տեսանկյունից Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները պետք է ավարտին հասցնենք, երկաթգծի միջոցով պետք է ունենանք փոխկապակցված Պարսից ծոց- Սև ծով ուղղություն»,- ասաց նախագահ Ռոուհանին։ Այդ ծրագրի  իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, իրանական ապրանքներին նվազագույն տրանսպորտներով եվրոպական շուկա մուտքի հնարավորություն կտրվի։ Սա էլ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և  անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան կհանդիսանա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար» Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ եւ ազնիվ մեր հարաբերություններում եւ պատրաստ ենք այդպես էլ շարունակել. այս խոսքերով էլ ավարտվեց նախագահ Սարգսյանի հանդիպումը Իրանի առաջնորդի հետ։

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրականությանը

Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համոզված կողմնակիցն է և կարևորում է անդամ բոլոր երկրների կողմից այդ գործընթացները հետևողականորեն առաջ մղելու ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային

Նախագահ Սարգսյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ փոխգործակցությունը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը հայ- ռուսական օրակարգի կարևոր բաղադրիչն են:

Նախագահն ընդունել է Ռուսաստանի օմբուդսմենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ տիկին Մոսկալկովայի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների միջև փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը, որին է միտված նաև ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջև այսօր ստորագրված հուշագիրը: Ընդգծելով, որ ռազմավարական գործընկեր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանում են՝ ընդգրկելով փոխշահավետ համագործակցության տարբեր ոլորտներ, նախագահ Սարգսյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ փոխգործակցությունը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը հայ-ռուսական օրակարգի կարևոր բաղադրիչն են:  

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրականությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստի անցկացման նպատակով:

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրականությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստի անցկացման նպատակով: Հանրապետության Նախագահը կարևորել է ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունների և փոխգործակցության հետևողական խորացումը բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ այդ աշխատանքում խորհրդարանականների դերը չափազանց մեծ է: Սերժ Սարգսյանը նշել է, որ ինտեգրացիոն միավորումների շրջանակում ևս հայ-ռուսական փոխգործակցությունը ներդաշնակորեն լրացնում և առավել ամրապնդում է երկկողմ հարաբերությունները՝ բացելով փոխշահավետ գործակցության նոր հեռանկարներ: Նախագահը հույս է հայտնել, որ հայ և ռուս խորհրդարանական գործընկերների երևանյան համատեղ նիստի արդյունքներն իրենց նպաստը կբերեն միջպետական կապերի ամրապնդման գործին: Նշելով, որ չնայած միջազգային տնտեսական գործընթացները բացասաբար ազդեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսությունների վրա, այդուհանդերձ տնտեսական զարգացմանը նպաստելու Միության ներուժը բավականին մեծ է: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համոզված կողմնակիցն է և կարևորում է անդամ բոլոր երկրների կողմից այդ գործընթացները հետևողականորեն առաջ մղելու ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

Նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և 2017 թվականին մաղթել հաջողություններ:

Ս. Սարգսյան. Մեզ անհրաժեշտ է զարգացման արագընթաց աճ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանրապետության նախագահի անունից այսօր նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և 2017 թվականին մաղթել հաջողություններ: Նախագահի խոսքը ընդունելության ժամանակ Սիրելի՛ բարեկամներ, Սրտանց ողջունում եմ ձեզ և բարի գալուստ մաղթում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր: Տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն մենք հանդիպում ենք տարեվերջին, որպեսզի հրաժեշտ տանք անցնող տարուն, ամփոփենք եղածն ու արածը և նախանշենք ապագայի անելիքները: Ձեռներեցները յուրաքանչյուր հասարակության ամենաաշխույժ խավերից մեկն են: Մենք ձեռնարկատիրության հաջող աշխատանքով ենք ստեղծում նոր աշխատատեղեր, նոր ապրանքներ և նոր ծառայություններ: Գործարարության ամենաանհրաժեշտ նախապայմանն է անհատական նախաձեռնությունը: Դուք արդեն իսկ առանձնացել եք Հայաստանում ձեր ծավալած գործունեությամբ, ուստի և ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքը պետք է լինի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Հենց այս տրամաբանությամբ է սկսել իր աշխատանքներն արդեն հարյուր օրը բոլորած մեր նոր կառավարությունը: Գալիք տարվա և ապագայի համար մաղթում եմ, որ կառավարության և ձեռներեցների համագործակցությունը ամրապնդվի ավելի բարձր մակարդակի վստահությամբ: Անշուշտ, վստահությունը չափելի միավորներ չունի: Այնուամենայնիվ, բոլորս մեր առօրյայից անգամ գիտենք, որ առանց վստահության որևէ նոր գործ իրականություն դառնալ չի կարող: Այն իրագործելու համար անհրաժեշտ է բազմաթիվ անհատների և կազմակերպությունների համատեղ ջանք: Մեր կառավարությունը հնարավորություն է ընձեռում բոլորիս արդյունավետ համագործակցության նոր հիմքեր դնել՝ հանուն մեր ապագա զարգացման: Այս առումով ես ակնկալում եմ, որ կառավարությունը մատուցելու է որակյալ ծառայություն՝ լինելով ձեր վստահելի գործընկերը: Վերջին տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ էապես փոխվել է Հայաստանի արտաքին տնտեսական միջավայրը: Այդ աշխատանքի արդյունքում փոխվել են տնտեսական աճ ապահովող գործոնները: Սակայն, պետք է նշեմ, որ որոշ արտաքին մարտահրավերներ ի հայտ են եկել և զարգացել են շատ ավելի արագ, քան մենք հասցրել ենք դրանց հարմարվել: Մի բան ակնհայտ է՝ մեզ անհրաժեշտ է զարգացման արագընթաց աճ: Իսկ դա, իր հերթին, անհրաժեշտ է դարձնում տնտեսական զարգացման նոր շեշտադրումների որդեգրումը: Ռեսուրսների արտաքին ներհոսքի նվազման պայմաններում գերակա է դարձել արտահանման միջոցով տնտեսական աճի խթանումը: Առաջին քայլերն այդ ուղղությամբ արվել են արտահանմանն ուղղված քաղաքականության նախաձեռնմամբ: 2015-2016թթ-ի արդեն եղած տվյալներից կարելի է եզրակացնել, որ տնտեսությունն ունի որոշակի ներուժ՝ այդ ուղղությամբ զարգանալու համար: Արտահանման և ներմուծման հարաբերակցության 2016թ-ի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները թույլ են տալիս պնդելու, որ արտահանումը պետք է լինի այն շարժիչ ուժը, որ կապահովի հետագա արագընթաց տնտեսական աճը: Այս ուղղությամբ, սակայն, հարկ է աշխատել, և չապավինել միայն պետության ռեսուրսներին: Կարևորագույն խնդիր է մասնավոր հատվածի ներուժի ամբողջական բացահայտումը՝ կառավարության կողմից որդեգրված պետականի և մասնավորի գործակցության բոլոր հնարավոր ձևաչափերի օգտագործմամբ: Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության մուտքը Եվրասիական տնտեսական միություն դյուրացրեց ապրանքների և ծառայությունների շարժն ավելի քան 180 մլն բնակիչ ունեցող շուկայում: Սակայն, չնայած ակնհայտ առաջընթացին, մենք դեռևս շատ անելիք ունենք Հայաստանի արտահանման ներուժն ամբողջովին օգտագործելու համար: Մեր գործարարներն ու պետական մարմինները միասին՝ ձեռք ձեռքի տված՝ կարող են լուծումներ գտնել մեր առջև ծառացած խնդիրների համար: Այստեղ ոչ միայն մեր պաշտոնյաների նախանձախնդիր և հետևողական վարքն է անհրաժեշտ, այլ նաև գործարարի ստեղծագործական միտքը: Մենք միասին պետք է առաջ քաշենք նոր գաղափարներ, իրականացնենք նոր շուկաների ուսումնասիրություն, ագրեսիվորեն թիրախավորենք այդ նոր շուկաները: Այստեղ, երևի, ամենաընդունելին է «ագրեսիվ» բառի օգտագործումը՝ ուրիշ տեղ ագրեսիվությունն օգուտ չի տալիս: Օրինակ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդեն ձևավորված դեղամիջոցների միասնական շուկան լայն հնարավորություն է ստեղծում այդ ոլորտի հայկական ձեռնարկությունների՝ հատկապես Պատշաճ արտադրական պրակտիկա ունեցողների համար: Այժմ հարկավոր է, որ մեր արտադրողները խիստ առարկայական, հստակ խնդիրներ բարձրացնեն մեր կառավարության համապատասխան օղակների առջև, որպեսզի վերջիններս էլ աջակցեն հայկական արտադրանքի առաջխաղացմանն այդ ընդհանուր շուկայում: Ասածս կարևոր է ոչ միայն այս ապրանքատեսակի և այս շուկայի համար: Նմանատիպ հեռանկարները և հնարավորությունները բազմաթիվ են, ընդ որում, ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլև այլ տարածաշրջաններում: Մեր առաջնահերթ խնդիրն է ամրապնդել կառավարության և գործարար համայնքի փոխվստահությունը՝ նպաստելով մեր հայրենիքի զարգացմանը: Ես շատ լավ գիտեմ, որ ձեզնից ոչ մեկը բաց ու շիտակ խոսակցությունից խուսափողը չէ: Վստահ եղեք, որ ի դեմս կառավարության դուք կգտնեք արժանի զրուցակից: Հարկ է միասնական ջանքերի համադրմամբ նոր հեռանկարներ բացել մեր երկրի համար: Վստահ եմ, որ գալիք մի քանի տարիները մեզ համար բեկումնային են լինելու: Ես ինքս լավատես եմ և ակնկալում եմ, որ դուք էլ լավատեսությամբ տոգորված աշխատելու եք հանուն մեր ընդհանուր ապագայի: Հարգելի՛ գործընկերներ, Խոսքս ամփոփելով՝ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ: Առաջին հերթին բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն: Ձեր ընտանիքներին մաղթում եմ արևշատություն և խաղաղություն: Ձեր ձեռնարկներին մաղթում եմ հաջողություն, ձեր կազմակերպություններին՝ համերաշխություն և, որ շատ կարևոր է, կայուն շահութաբերություն: Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը մեր ընդհանուրի հաջողությունն է: Շնորհակալ եմ և սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա կապակցությամբ:

Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել գործարարների համար

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից հինգշաբթի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին

Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը:

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով 2017-ը կլինի բեկումնային. Շարմազանով

Իրանի նախագահի այցը ՀՀ և նրա պամանավորվածությունները Սերժ Սարգսյանի հետ անչափ կարևոր էին, մանավանդ, որ Իրանն, ի տարբերություն մեր մյուս հարևան Թուրքիայի, ղարաբաղյան հակամարտության հարցում ունի հավասարակշռված դիրքորոշում:

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին

Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:

Ակնկալում եմ, որ դուք պետք է հանդես գաք ինքնակարգավորման նախաձեռնություններով.նախագահը՝ ԶԼՄ ներկայացուցիչներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Ս. Սարգսյան. Այս տարի դիմագրավեցինք երկու մարտահրավերի. մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին

Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ընդունելությանը մասնակցող լրագրողներին՝ ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:   Նախագահի խոսքը ընդունելության ժամանակ Սիրելի՛ բարեկամներ, Ջերմորեն ողջունում եմ ձեզ տարեվերջի մեր այս հանդիպման առիթով: Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելու և գալիք Ամանորը շնորհավորելու հնարավորության համար: Առաջին հերթին ցանկանում եմ անդրադառնալ անցնող 2016թ.: Տարին արդեն իսկ խորհրդանշական էր, քանի որ մենք պետք է տոնեինք մեր անկախ պետականության 25-ամյակը: Անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մեր երկիրը դրական կերպով առանձնանում է շատ շատերից՝ ապահովելով խոսքի և մամուլի ազատությունը: Անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանի Հանրապետությունում ռազմական գրաքննություն չի եղել: Պատերազմական դրությունը մշտապես կարող է ոմանց համար նման գայթակղությանը տրվելու առիթ հանդիսանալ: Այնուամենայնիվ, Հայաստանում կա ազգային համաձայնություն առ այն, որ խոսքի ազատության սահմանափակումներն անընդունելի են: Սա մեր կարևորագույն ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկն է, որը մենք բոլորս միասին պետք է պաշտպանենք ու փայփայենք: Երանի թե տարին առանձնանար միայն այդ գեղեցիկ հոբելյանով: Սակայն հայտնի է, որ այս տարի մենք դիմագրավեցինք բոլորի համար տեսանելի երկու մարտահրավերի. մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին: Առաջինը, իհարկե, ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Մեզ պարտադրված կռվում հայ ժողովրդի հաղթանակը շատերին հանգիստ չի տալիս: Նրանց ատամների կրճտոցը պարբերաբար մենք լսում էինք, իսկ այս տարի այն վերածվեց ռևանշի փորձի: Հայ ժողովրդի հերոս զավակները կանխեցին հակառակորդի նենգ ծրագրերը: Այստեղ չեմ կարող դրվատանքով չանդրադառնալ հայ ժողովրդի միասնական և համախմբված ոգուն, որը նշանակալիորեն դրսևորվեց այդ օրերին ձեր աշխատանքում: Չնայած հնարավոր գաղափարական կամ այլ տարաձայնություններին՝ այդ օրերին մեր ժողովուրդը դարձավ մեկ միասնական բռունցք: Կան հարցեր, որոնք պատկանում են ազգային համաձայնության տիրույթին, և այդ շարքում առաջինը, իհարկե, մեր հերոսական Արցախի ապագան է: Այս հարցի շուրջ մեր տարաձայնությունները շատ չնչին են, նվազագույնն են: Ես չեմ կարծում, որ իրականության մեջ մեր ժողովրդի գոնե մեկ տոկոսն այլ կերպ է մտածում: Բոլորս ցանկանում ենք, որպեսզի Արցախի բնակիչներն իրենք որոշեն իրենց ապագան, իրենց վերջնական կարգավիճակը: Շնորհակալ եմ այդ օրերին ձեր աշխատանքի համար, շնորհակալ եմ ձեր համերաշխության համար: Մյուս՝ արդեն ներքին մարտահրավերը ծավալվեց այս տարվա հուլիսին՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակում գործած հանցախմբի և պատանդներ վերցրած այդ խմբի գործողությունների հետևանքով: Այս իրադարձությունների հետ կապված իմ հստակ գնահատականն արդեն հնչել է, ընդ որում, գոնե ես դրանում համոզված եմ,չեմ խուսափել որևէ սուր անկյունից: Նաև հնչել է լրագրողների աշխատանքի և լրագրողների հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ իմ հստակ գնահատականը: Թեև ոմանք փորձում են այդ գնահատականի մեջ ինչ-ինչ բաներ գտնել և ասել, թե Նախագահն ասաց՝ մոռացեք: Բայց կարծում եմ, գոնե 95 տոկոսի համար պարզ էր, թե այդ բառն ինչ իմաստով է օգտագործվել: Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու, և սա մի դրույթ է, որի շուրջ ևս մենք պետք է հասնենք ազգային համաձայնության: Հաճախ հենց խոսքն է ճանապարհ հարթում բռնության համար, ուստի և պետք է լինենք ազատ ու շիտակ, բայց նաև զուսպ՝ մեր խոսքում: Իհարկե, ինձ պարբերաբար տեղեկացնում են, որ հայկական լրատվամիջոցներն ինքնակարգավորման գործուն ձևեր են փնտրում այս հարցին անդրադառնալու համար: Վիրավորանքը, պիտակավորումը, կեղծիքն ուղղակի անթույլատրելի գործիքներ են: Այսօր մենք տեսնում ենք, որ կեղծ լուրերը մարտահրավեր են դարձել անգամ ամենազարգացած ժողովորդավարական հասարակությունների համար: Մեր ժամանակների արդեն իսկ բազմաբնույթ և ապակենտրոնացված լրատվական դաշտը վերահսկելն ուղղակի անհնարին է: Ես երբեք չեմ ակնկալում լրատվական դաշտի վերահսկողություն: Ակնկալում եմ ազատ, անկախ և պատասխանատու աշխատանք: Ակնկալում եմ, որ դուք պետք է հանդես գաք ինքնակարգավորման նախաձեռնություններով, որպեսզի կարողանաք ցորենը զատել որոմից: Ես ինքս պատրաստ եմ կանգնել ձեր կողքին՝ առանց միջամտելու ձեր օրակարգին և առանց որևէ բան պարտադրելու: Առջևում են 2017թ. խորհրդարանական ընտրությունները: Իմ վերջին ելույթներից մեկում շեշտել եմ, որ մեզ անհրաժեշտ են անբիծ ընտրություններ և հենց այդպիսի ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային ժողով: Ակնկալում եմ, որ դուք էլ նույնպիսի պատվախնդրությամբ կմոտենաք այդ ընթացքում ձեր առաքելությանը: Ակնկալում եմ, որ կլինեք ոչ միայն ազատ և անկախ, այլև, ինչպես մշտապես խոսում ենք, իսկապես անաչառ և արդար՝ խուսափելով նախընտրական պայքարի գործիք դառնալուց: Սիրելի՛ բարեկամներ, Հրաժեշտ տալով անցնող 2016 թվականին՝ շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, և երջանկություն, ձեր ընտանիքներին ու հարազատներին՝ արևշատություն և խաղաղություն: Ձեր աշխատանքային գործունեության մեջ մաղթում եմ նոր ստեղծագործական խիզախումներ, և որ ամենակարևորն է, մաղթում եմ ձեզ, որ հաշտ լինեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ: Սա ամենակարևոր պայմաններից մեկն է: Շնորհակալություն:

ՀՀ նախագահ. անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանում ռազմական գրաքննություն չի եղել

Անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանի Հանրապետությունում ռազմական գրաքննություն չի եղել, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ–ների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ։

Խաչիկ Ասրյանը Սեյրան Օհանյանին և մնացածին մոխիր կդարձնի, եթե նրանք պայքարեն Սերժ Սարգսյանի դեմ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արդեն հայտարարել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալու մասին: Օհանյանն, ըստ էության, պատրաստվում է զբաղեցնել ընդդիմադիր դաշտը:

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին

Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար: Հաշվետվությունը ներառել է կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, հրատարակչական գործունեության, հանրային կապերի և տեղեկատվական համակարգերի, ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների ու սոցիալական քաղաքականության ոլորտները, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությունը: Օրակարգի հարցերի շրջանակում ռեկտոր Արամ Սիմոնյանը խորհրդի անդամներին ներկայացրել է ԵՊՀ 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդումը, որն ընդունվել է ի գիտություն: Խորհրդի հաստատմանն են ներկայացվել նաև 2017թ. ֆինանսական տարվա ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշիվը, 2017թ. ԵՊՀ կառուցվածքը և հաստիքացուցակը և 2017թ. ԵՊՀ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրության հարցը: Սահմանվել են աուդիտ իրականացնող անձի գործառույթները՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2017թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում և անկախ աուդիտորական եզրակացության, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի եկամուտների և ծախսերի 2017թ. տարեկան նախահաշվի ու դրա փոփոխությունների կատարողական հաշվետվության աուդիտի իրականացում և անկախ աուդիտորական եզրակացության ներկայացում: Օրակարգային հարցերից բացի քննարկվել են ընթացիկ հարցեր, Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին: Նիստի ավարտին Նախագահը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, մատաղ սերնդի ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է անվանի մտավորականին պետական բարձր պարգևի արժանանալու համար, նրան և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ու բոլոր համալսարանականներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհակալություն հայտնել անցնող 2016 թվականին համատեղ աշխատանքի համար: Հանրապետության Նախագահը ամփոփել է նաև անցնող 2016 թվականը և անդրադարձել 2017 թվականի կարևորագույն անելիքներին: Մինչ խորհրդի նիստը Հանրապետության Նախագահը ՀՀ ԿԳ նախարարի, ԵՊՀ ռեկտորի, հոգաբարձուների խորհրդի անդամների և ֆակուլտետների դեկանների ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնովին վերանորոգված ԵՊՀ մարզադահլիճում, հյուրատանը, քաղաքացիական պաշտպանության և բուժօգնության, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնների մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Վիկտոր Դալլաքյանը հայտարարում է իր ընդդիմադիր լինելու մասին

  «Երրորդ հանրապետություն» կուսակցության 7-րդ արտահերթ համագումարին կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը հիսուն էջից բաղկացած իրենց ծրագրում ներկայացրեց Հայաստանի ապագային  բարելավմանը միտված քայլերը։ Կարմիր թելի նման տարավ այն գիծը, որ եթե  այսօր Հայաստանը գտնվում  է տնտեսապես վատթար վիճակում, ապա մեղավոր են միայն իշխանությունները. Ասաց, որ պետք է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի պաշտոնյաների ունեցվածքը, պետական գույքի սեփականաշնորհման գործընթացը, սակայն առանց վհուկները որսի, հոկտեմբերի 27- ի, ապրիլի 12-ի , մարտի 1-ի իրադարձությունները, հուլիսյան դեպքերը։ «Մենք չպետք է թույլ տանք՝ ԱԺ ընտրություններին ձախողված իշխանությունների վերարտադրությունը»,- ասում է Վեկտոր  Դալլաքյանը։ նա  եղել ՀՀԿ անդամ, նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը Աժ- ում։ Լրագրողները հիշեցրեցին Դալլաքյանին իր իշխանական անցյալը՝ հարցնելով՝ ինչպե՞ս պետք  է  ժողովուրդը հավատա, որ նա ընդդիմություն ներկայացուցիչ է: Դալլաքյանը, մեղմ ասած, հրաժարվեց իր անցյալից. «Ես իշխանության մեջ որևէ պատասխանատու պաշտոն չեմ զբաղեցրել ,որևէ բարձր դիրք չեմ զբաղեցրել , 2016թ դուրս  եմ  եկել ՀՀԿ –ից և սիմվոլիկ  նշանակություն  ունեցող սիմվոլիկ պաշտոնից»։ Ի դեպ՝ այս համագումարի ինտրիգն այն էր, որ մամուլում տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անդամակցելու է  «Երրորդ հանրապետությանը», սակայն Սեյրան Օհանյանը համագումարին ներկա չէր։ Բայց ինտրիգը դրանով չավարտվեց, քանի որ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ «Երրորդ հանրապետություն» կուսակցության եւ Սեյրան Օհանյանի գնահատականները շատ հարցերում նույնն են եւ բացառեց, որ իրենց  համագործակցությունը որևէ փուլում կարող է խաթարվել։ Միևնույն ժամանակ լրագրողներին մեղադրեց ոչ կոռեկտ լինելու  մեջ, քանի որ հացերի գերակշիռ մասը վերաբերվում էր պաշտպանության նախկին նախարարին։

ՀՀ նախագահ. անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանում ռազմական գրաքննություն չի եղել

Անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանի Հանրապետությունում ռազմական գրաքննություն չի եղել, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ–ների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ։

ՀՀ նախագահը ցավակցել է ռուս պաշտոնակցին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադլերից Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: «Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն և արիություն` հաղթահարելու համար այս ողբերգությունը»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Սերժ Սարգսյանն մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադլերից Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: «Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն և արիություն` հաղթահարելու համար այս ողբերգությունը»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Խաչիկ Ասրյանը` մոխրի մասին…

«Նախ, եթե լրագրողի հարցը ինձ ընտրության առաջ է կանգնեցնում՝ Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Սեյրան Օհանյան, ուրեմն նշեմ, որ ես իմ ընտրությունը 1999 թվականից եմ կատարել և այդ ընտրությունը Սերժ Սարգսյանն է և ուրիշ ոչ ոք: Սա ի գիտություն բոլորին»:

Մոլդովայում ՀՀ դեսպանն ազատվել է աշխատանքից, նշանակվել է նոր դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Քիշնև) է նշանակվել  Ջիվան Մովսիսյանը: Հրամանագրերն ստորագրելիս ՀՀ Նախագահը ղեկավարվել է 2005 թվականի փոփոխություններով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով:

Ս. Սարգսյան. Հայաստանի առջև սուր կերպով կանգնած է ԵԱՏՄ անդամ երկրների հետ անխափան կապի ապահովման հարցը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ևս մեկ անգամ ընդունեք իմ ցավակցությունները: Մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է Եվրասիական տնտեսական միության երկամյա գործունեության ամփոփման համար, բացահայտելու մեր ձեռքբերումները, որոնք, մեր կարծիքով, քիչ չեն: Կարծում եմ, որ հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել նաև խնդրահարույց հարցերի վրա, որոնք խոչընդոտում են մեր միասնական տնտեսական տարածքի լիարժեք գործունեությանը: Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի այդ արդիական խնդիրները քննարկվեին մեր բոլոր գործընկերների մասնակցությամբ: Ցանկանում եմ կիսվել ընթացիկ տարում միության գործունեության մեր գնահատականներով: Դրական կարելի է համարել այն, որ փոխադարձ առևտրի տեմպերի կրճատումը նվազում է: Դրական դինամիկա է առկա արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունում: Կարծում եմ, որ դեղորայքային և բժշկական ապրանքների շուկայի վերաբերյալ ընդունված մի շարք որոշումները, մինչև 2025 թվականը ծառայությունների 20 սեկտորների ազատականացումը, ինչպես նաև գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգներն իրենց կդրսևորեն մոտ կամ միջնաժամկետ հեռանկարում: Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ձևավորած հիմքի շնորհիվ, մեզ հաջողվել է զգալի մեղմել արտաքին տնտեսական ցնցումների ապակառուցողական հետևանքները, որոնք առավել զգայուն կլինեին անդամ պետությունների համար միության ներքին շուկայի բացակայության պարագայում: Փոքր տնտեսություն ունեցող անդամ պետությունների համար ապահովված է «մասշտաբի» էֆեկտը ինչպես ազգային արտադրողների, այնպես էլ երկրի՝ միջազգային շուկայում դիրքավորման համար: Ցանկանում եմ նաև, որպես մեր կազմակերպության էական ձեռքբերում, նշել այն փաստը, որ արդյունավետ ներդրվել և աշխատում է բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիայի մեխանիզմը: Կարծում եմ, որ կարտահայտեմ միասնական կարծիքն այն մասին, որ այդպիսի քայլի նպատակահարմարության և արդյունավետության հետ կապված մեր բոլոր մտավախությունները մնացին ետևում: Կազմակերպության բոլոր կանոնադրական մարմինները գործում են լիարժեք ռեժիմով և բավականաչափ ինտենսիվորեն, ինչի մասին վկայում է նաև այսօրվա հանդիպման օրակարգը: Այս ամենի հետ մեկտեղ, սոցիալ-տնտեսական մարտահրավերներին արձագանքման տեսանկյունից միության ներուժն իրացվում է դեռևս ոչ բավարար ծավալով: Որպես հետևանք, ոիության ստեղծման և գործունեության հետ կապված բիզնեսի և քաղաքացիների սպասումները, ինչպես նաև վերջինիս դերակատարությունը տնտեսության արդիականացման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում մնում են չիրականացված: Իրավական հիմքը մասամբ ձևավորված է, բայց պահպանվում են ինտեգրացիոն ներուժի օգտագործման սահմանափակումներ, ինչը, մեր կարծիքով, թույլ չի տալիս օպերատիվ արձագանքել համաշխարհային տնտեսության վատթարացող իրավիճակին: Մի խոսքով, չնայած լուրջ առաջխաղացումներին, դեռևս բաց են մնում շատ հարցեր: Մենք պատկերացնում ենք, որ միությունը պետք է առաջ գնա երկու առանցքային ուղղություններով: Առաջինը` «չորս ազատությունների» լիարժեք ազատականացման ճանապարհին մնացած խոչընդոտների վերացումն է և միության ներսում ինտեգրացիայի զարգացումը: Երկրորդը` անդամ պետությունների ազգային տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, միության առավել արդյունավետ ներգրավումն է գլոբալ առևտրային համակարգում: Այս երկու ուղղությունները փոխլրացնում են իրար: Ակնհայտ է, որ առանց միության ներսում արդյունավետ համագործակցության հաստատման, կբարդանա մեր ինտեգրացիոն միության միջազգային դիրքավորումը: Այս համատեքստում, Մաքսային օրենսգրքի ընդունումը ծանրակշիռ քայլ է մեր հետագա ինտեգրման ճանապարհին, քանի որ այն ուրվագծում է անցումը դեպի մեկ միասնական մաքսային կարգավորում տնտեսական միության ողջ տարածքում: Կարևոր է, որ նոր օրենսգրքով սահմանված են առաջադեմ, միջազգային չափանիշներին համապատասխանող մոտեցումներ: Նշված մոտեցումների կիրառումը կդյուրացնի ապրանքների ԵԱՏՄ սահմաններով հատման գործընթացը, կդարձնի այն թափանցիկ, այդ թվում նաև էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով, ինչն էլ հանդիսանում է մեր խնդիրը: Դրա հետ կապված, ցանկանում եմն նշել հետևյալ պահը: Այս կամ այն կառավարման համակարգին անցում կատարելիս հարկավոր է բիզնեսին ազատել ավելորդ թղթաբանությունից, ձգտել առավելագույնս համատեղել անհրաժեշտության և բավարարության սկզբունքները: Հայկական կողմի համար արդիական է նաև ծառայությունների առևտրի հատվածների ազատականացման հարցը: Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում պետական ծառայությունների ոլորտում «մեկ պատուհանի» սկզբունքը կիրառելու ուղղությամբ, լուրջ առաջխաղացում ունենք այս բնագավառում պետականի և մասնավորի կառուցողական փոխգործակցության ապահովման մասով: Պատրաստ ենք պետական ծառայությունների ոլորտում միասնական էլեկտրոնային հարթակ ներդնելու և կիրառելու մեր փորձով կիսվել գործընկերների հետ: Մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածը գրավում է առաջատար դիրքերից մեկը, կուտակված է նշանակալի փորձ, որը կարևոր է օգտագործել տնտեսության ճյուղերի թվային փոխակերպման գործընթացում՝ Միության թվային շուկան ձևավորելիս: Ժամանակակից համաշխարհային աշխատանքի բաժանման գործում մասնակցության և թվային տնտեսության զարգացման ոլորտում արդյունքների հասնելու համար պետք է ունենալ կարևոր ձայն, այդ իսկ պատճառով, մենք հետաքրքրված ենք արդեն 2017 թվականին համաձայնեցված ջանքերով համատեղ ծրագրերի իրականացման, ԵԱՏՄ թվային տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների մշակման ու իրականացման հարցերում: Մեր կարծիքով, առավել կարևոր կարող է դառնալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգում, էներգետիկայում, գյուղատնտեսությունում, միկրոէլեկտրոնիկայում նախաձեռնությունների իրականացումը, և Հայաստանը պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ դրանց իրականացման գործում: Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի առանձնակի ընդգծել համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման կարևորությունը: Հայաստանի առջև սուր կերպով կանգնած է ԵԱՏՄ անդամ երկրների հետ անխափան կապի ապահովման հարցը: ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում մեր առևտրատնտեսական կապը իրականացվում է Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի անցակետով: Բայց, ցավոք, մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ եղանակային պայմաններ, բյուրոկրատական գործընթացներ, տվյալ անցակետի աշխատանքը պարբերաբար խախտվում է, ինչը լուրջ վնաս է հասցնում մեր տնտեսավարող սուբյեկտներին: Այս առումով, կարևոր նշանակություն ենք տալիս ԵԱՏՄ անդամ պետություններին պատկանող տրանսպորտային միջոցների համար առանձին անցուղու ստեղծմանը, որը նշանակալիորեն կթեթևացնի բեռնափոխադրումների իրականացումը: Դա մեր երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներին կտա մեր միության գործառնության օգտակարության իրական զգացում: Համակարգված տրանսպորտային քաղաքականության առումով կցանկանայի նշել, որ ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նոր ստեղծվող տրանսպորտային միջանցքների և երթուղիների ընտրության ժամանակ առաջնայնությունը նախ և առաջ պետք է տրվի նրանց, որոնք անցնում են ԵԱՏՄ երկրներով, իսկ դրանց ցանկը պետք է ձևավորվի պետությունների առաջարկների հիման վրա: Երթուղիները պետք է նպաստեն ԵԱՏՄ երկրների առավել ներգրավվածությանը տարածաշրջանային և միջազգային ենթակառուցվածքային միջանցքների և համագործակցության ծրագրերին: Ցանկանում եմ անցում կատարել ԵԱՏՄ միջազգային գործունեության թեմային: Ուրախացնում է այն փաստը, որ աշխարհում մեր միության հանդեպ հետաքրքրությունն աճում է: Ամբողջ տարվա ընթացքում ինտենսիվորեն մշակվում էին Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Դա, անկասկած, ընդլայնում է միջազգային ներգրավվածության հնարավորությունները և բարձրացնում ԵԱՏՄ դերը միջազգային հարթակում: Կցանկանայի առանձին անդրադառնալ Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հարցին: Իրանի նախագահ Ռոուհանիի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Մասնավորապես, ներկայացվել են փոխշահավետ համագործակցության այն լայն հնարավորությունները, որոնք կբացվեն մեր երկրների և Իրանի տնտեսավարող սուբյեկտների համար: Իրանի նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը: Հայաստանը ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը: Միաժամանակ, մենք քննարկել ենք Պարսից Ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ծրագրերը: Հայաստանը՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամը, շեշտադրում է կատարում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում՝ ներկայումս իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շնորհիվ, որը ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների համար հարմարավետ և անվտանգ հարթակ կստեղծի դեպի Պարսից ծով, այնուհետև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար: Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, Ամփոփելով՝ կցանկանայի հույս հայտնել, որ […]

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քննարկում է Մաքսային օրենսգիրքը

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում մեկնարկած նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցում են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հյուրընկալող երկրի` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ նիստի օրակարգին անցնելը ողջունել է ներկաներին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, հակիրճ անդրադարձել միության շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքներին, կայացված կարևորագույն որոշումներին, ինչպես նաև զարգացման հեռանկարային ծրագրերին: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպման արդյունքներն էլ ավելի կխթանեն ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսական փոխգործակցությունը: Նիստի սկզբում պետությունների ղեկավարները ցավակցություն են հայտնել ՌԴ նախագահին` երեկ Սոչիում ռուսական Տու-154 ինքնաթիռի վթարի և վթարի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Կանոնակարգի համաձայն նիստը վարում է կազմակերպությունում նախագահող երկրի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Օրակարգի հարցերի շարքում անդամ պետությունների նախագահները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, Միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ հարցերը: Նիստում անդրադարձ կլինի ԵԱՏՄ ձևաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլ

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)  Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախագահների հետ միասին մասնակցել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, Կազմակերպության ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլ

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախագահների հետ միասին մասնակցել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, Կազմակերպության ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

Ա. Մինասյանի համար գոյություն ունի երեք առաջնորդող փաստաթուղթ՝ Սահմանադրությունը, Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը և ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը

Արդյո՞ք իր արդյունավետ աշխատանքը արդյուքնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է ավելի շատ քվե ակնկալել: Այս հարցն այսօր լրագրողներն ուղղեցին դաշնակացական նախարար Արծվիկ Մինասյանին:

Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալել են բազմաթիվ երեխաների

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների և թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

ՀՀ նախագահն ու առաջին տիկինը հյուրընկալել են երեխաներին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների և թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը: Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց: «Սիրելի՛ երեխաներ, Ես և տիկին Ռիտան սրտանց շնորհավորում ենք ձեզ Նոր տարվա կապակցությամբ, ցանկանում ենք, որ եկող 2017 թվականը լինի ամենալավ տարին ձեր անցկացրած բոլոր տարիներից: Ցանկանում ենք, որ նոր տարում դուք միշտ ուրախ, երջանիկ, առողջ լինեք, ուզում եմ, որ նոր տարում դուք հաջողություններ ունենաք ուսման բնագավառում: Եվ եթե դուք ամեն օր դաս սովորեք, սիրելի՛ երեխաներ, ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հետո էլ գալու են այս շենք՝ այստեղ, ոչ միայն Նոր տարվա տոնածառի կապակցությամբ, այլ նաև մրցանակներ ստանալու «Կենգուրու», «Մեղու» և այլ մրցույթներում հաղթելու համար: Սիրելի՛ երեխաներ, մի խնդրանք ունեմ ձեզ. ուզում եմ, որպեսզի հունվարի 1-ին՝ առավոտյան կանուխ, երբ արթնանաք, մոտենաք ձեր ծնողներին և իմ անունից շնորհակալություն հայտնեք նրանց՝ ձեզ լավ քաղաքացի դաստիարակելու համար, շնորհավորեք նրանց Նոր տարվա կապակցությամբ և խոստանաք, որ դուք շատ լավ եք սովորելու, որովհետև լավ սովորելը երեխաների համար ամենից կարևոր, ամենից լավ բանն է: Պիտի և՛ լավ սովորեք, և՛ լավ աշխատեք, և՛ ձեր ուսուցիչների ու ծնողների ասածները շատ լավ կատարեք»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հենրիխ Մխիթարյանի երեկվա գոլը հազարավոր երիտասարդների հպարտություն է ներշնչել (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում:

Աշխատանքային գործընթա՞ց, թե՞ կառույցի ճգնաժամ. փորձագետները ԵՏՄ գագաթաժողովի մասին

Եվրասիական տնտեսական խորհրդի սանկտպետերբուրգյան նիստում ստորագրվեց Մաքսային օրենսգրքի նախագիծը: Փաստաթուղթը ստորագրեցին ԵԱՏՄ 5 անդամներից 3-ը.  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նիստին չէր մասնակցում, իսկ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ներկա էր, բայց   հրաժարվեց միանալ  փաստաթղթին:  Միության պատասխանատուներն ու փորձագիտական շրջանակները տարբեր գնահատականներ են տալիս իրավիճակին: Առաջինների կարծիքով՝ ԵԱՏՄ-ն  աշխատանքային նորմալ  ընթացքի մեջ  է, իսկ հակասությունները տրամաբանական ու հաղթահարելի են:  Մյուս կողմի կարծիքով՝  Մաքսային օրենսգրքի շուրջ ստեղծված իրավիճակը  կառույցի ճգնաժամը փաստող ակնառու դրսևորում է:   Մաքսային օրենսգիրքը Եվրասիական տնտեսական միության  հիմնարար և առանցքային  փաստաթղթերից մեկն է, որը փորձելու է կարգավորել  մաքսային հարաբերությունները միության տարածքում և ըստ էության շոշափելու է բոլոր անդամների առևտրային շահերը: Այն, որ շահերի համադրումը հեշտ չի լինելու և փոխհամաձայնությունները դժվար են գտնվելու, ապացուցվեց ԵԱՏՄ խորհրդի վերջին նիստի ժամանակ: Փաստաթղթի տակ ստորագրեցին 5 անդամներից երեքը: Բելառուսի ու Ղրղզստանի նախագահների ստորագրությունները նախածի տակ չկան: Բելառուսի նախագահն ընդհանրապես նիստին չէր մասնակցում, Ղրղըզստանինը մասնակցում էր, բայց չստորագրեց: Միանգամայն նորմալ աշխատանքային իրադրություն է: Օրենսգիրքը կենսունակ է, այն այլընտրանք չունի և վաղ թե ուշ  անկասկած ուժի մեջ կմտնի՝ այսպես էր արձագանքել  իրավիճակին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը: «Բնականաբար, ԵԱՏՄ-ին անդամակցող  յուրաքանչյուր երկիր մտածում է իր շահերի մասին: Բոլորի շահերի ներդաշնակեցումը բարդ աշխատանք է, որը, պետությունների ղեկավարների պայմանավորվածության համաձայն, կշարունակվի կառավարությունների մակարդակով»,-ասել էր Պեսկովը, նաև հավելել՝ սա այն բաժակն է, որն ավելի շուտ լիքն է, քան դատարկ: Արդյո՞ք հայ փորձագետների հայացքով էլ բաժակն  ավելի շատ լիքն  է, քան՝ դատարկ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ այն խնդիրները, որոնք երևացին սանկտպետերբուրգյան գագաթաժողովի ժամանակ, փաստում են, որ կառույցն ավելի շատ կայացման գործընթացի մեջ է , քան՝ կայացման ճգնաժամի: «Այն խնդիրները, որոնց շուրջ համաձայնության չկարողացան գալ Բելառուսն ու Ղրղըզստանը, բացատրվում են կառույցում այդ երկրների մասնակցության փաստով և առանձնահատկություններով»: Մինսկը, ըստ Մինասյանի, խնդիր է դրել  հավելյալ  մաքսային արտոնություններ ստանալ, Ղրղըզստանը փորձում է փոխհատուցումներ կամ ճիշտ լուծումներ  գտնել իր համար ամենակարևոր ՝ Չինաստանի հետ  առևտրային հարաբերությունները կարգավորելու հարցի շուրջ: «Այսինքն, մաքսային կամ տնտեսական էգոիզմից ելնելով ՝ փորձում են, այդ թվում նաև բավական կոշտ մեթոդներով,  առաջ քաշել սեփական շահերը»: Իր շահերն առաջ քաշել գագաթաժողովի ընթացքում փորձեց նաև Հայաստանը:  Մեր երկրի նախագահն անդրադարձավ  վրաց-ռուսական Լարսի անցակետի խնդրին, նշելով, որ Հայաստանի համար  սուր է ԵԱՏՄ անդամ երկրների հետ անխափան կապի ապահովման հարցը: Սերժ Սարգսյանը խոսեց առանձին անցուղու անհրաժեշտության   և ըստ էության այն ստեղծելու առաջարկ արեց կամ առնվազն մտահոգություն բարձրացրեց: «Այո, Հայաստանը մտահոգություն բարձրացրեց, բայց մենք նաև հասկանում ենք, որ չնայած տնտեսական բաղադրիչին, Հայաստանի մասնակցությունը առավելապես պայմանավորված է աշխարհաքաղաքական առանձնահատկություններով: Սա ենթադրել է տալիս, որ մեր սպասելիքները պետք է համեստ լինեն»,- ասում է Մինասյանը։ Ավելի կատեգորիկ  են  քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գնահատականները: Իր դիտարկումները նա կառուցում է այն մոտեցման վրա, որ ԵԱՏՄ-ն  արժեքների ու սկզբունքների  վրա հիմնված կառույց չէ: Սա միավորում է, որը ստեղծվել է շահերի իրավիճակային համընկնման վրա: «Ասենք՝ երկու տարի առաջ համընկան Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի շահերը, ստեղծվեց միությունը: Հիմա ժամանակը գնում է, պարզվում է, որ տարաձայնությունները լուրջ են, պարզվում է, որ շահերը չեն համընկնում: 5-ից 2-ի կողմից փաստաթղթերի չստորագրումը   խոսում է դրա մասին»: Հայաստանի կողմից սահմանակետի հարցի շուրջ մտահոգություն բարձրացնելը  Ստեփան Գրիգորյանը տեղին  է համարում, բայց մեծ լավատեսություն չունի, թե առաջարկի իրագործումը ընթացք է ստանալու: «Փորձը ցույց է տալիս, որ առանձին դեպքերում Հայաստանը, այո, հարցեր է բարձրացնում, ինչը ճիշտ է, բայց  դրանք այդպես օդում կախված էլ մնում են: Այս դեպքում էլ ամենակարճ հարցը կարող է մեզ տրվել ՝ իսկ դուք չգիտեի՞ք, որ ընդհանուր սահման չունեք»: Մեր  զրուցակիցների ոչ միայն գնահատականները, այլ նաև ակնկալիքներն էին տարբեր ԵԱՏՄ հեռանկարի հարցում: Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ միության ներսում հաջորդ տարվա ընթացքում հակասություններն էլ ավելի կխորանան:  Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ հակասություններ կլինեն, բայց միևնույնն է՝ դրանց շուրջ ընդհանուր հայտարար գտնելու կողմերի շահագրգռությունը ավելի մեծ կլինի: ԵԱՏՄ-ի կայացման գործընթացը, ըստ փորձագետի, դժվարությամբ, բայց ընթանում է:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին գալիք տոների առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ երեկոյան մասնակցել է Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2016թ. մասին՝ Նախագահը մարզաշխարհի համար ամենակարևոր իրադարձությունը համարել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն՝ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստան բերելով օլիմպիական ոսկին: Ինչպես դա, այնպես էլ 2016 թվականի աշխարհի և Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնություններում շահած մեդալները, Հանրապետության Նախագահի համոզմամբ, տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են: Նախագահը վստահեցրել է, որ պետությունը շարունակելու է ամեն տարի ավելացնել սպորտին ուղղված միջոցները: Այս մասին հայտնում է president.am-ը։ «Ես ուրախ եմ, որ Հայաստանում ամեն տարի նոր մարզադահլիճներ, նոր մարզադպրոցներ են շահագործման հանձնվում և, իհարկե, շատ գնահատելի է, որ դա տեղի է ունենում պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում նաև: Շահագործման հանձնվեց, օրինակ, օլիմպիական կոմիտեի ողջ համալիրը, ընդամենը երկու-երեք օր առաջ մենք շահագործման հանձնեցինք Երևանի պետական համալսարանի մարզադահլիճները՝ շքեղ, մեծ, հարմարավետ, ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող: Այսպես կարող եմ շահագործման հանձնված մարզադաշտերի ու մարզադպրոցների թվարկումը շարունակել: Երբ մեր մարզիկները, մեր հրաշալի մարզիկները աշխարհի տարբեր վայրերում, տարբեր սպորտային հարթակներում վեր են խոյացնում Հայաստանի եռագույնը կամ հնչեցնում են մեր հիմնը, բնական է, որ յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հպարտությամբ է լցվում: Բայց կարևորը, կարծում եմ, նաև այն է, որ նրանք դառնում են խորհրդանիշներ, և երիտասարդ սերունդը, երեխաները սկսում են հետևել նրանց: Վստահաբար ասում եմ, որ Հայաստանը դարձել է շախմատային երկիր, որովհետև ունեցանք Տիգրան Պետրոսյան: Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, ճիշտ է՝ առաջնությունն այնքան էլ հաջող չի գնում, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ ապագա ունի, որովհետև այստեղ նստած են «Արարատ 73»-ի տղաները, որոնք ուղղակի մեզ հպարտության զգացում են ներարկել: Ես վստահ եմ, որ նույնիսկ Հենրիխ Մխիթարյանի երեկվա գոլը հազարավոր երիտասարդների, երեխաների հպարտություն է ներշնչել: Արթուր Ալեքսանյանը, երբ Ռիոյում դարձավ չեմպիոն, կարծում եմ, որ բոլոր հայ տղաները մտածում էին՝ Աստված տա, իրենք էլ դառնան օլիմպիական չեմպիոն, որպեսզի այդպիսի հարգանքի և այդպիսի ընդունելության արժանանան: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հաջողություն բոլորիս, խաղաղություն մեր երկրին»,-շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Տարին կավարտենք 0-ից ցածր գնաճով՝ ասում է ԿԲ նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին 2016 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար՝ նկատի առնելով, որ անցնող տարում մեր երկիրը դիմակայեց մարտահրավերների՝ ապրիլյան քառօրյա պատերազմ և այլ իրադարձություններ, որոնք, ընդհանուր առմամբ, նման պայմաններում բոլոր երկրներում բերում են որոշակի անկայունությունների: Նախագահը մաղթել է, որ ֆինանսական կայունությունը պահպանվի նաև 2017 թվականին, և քաղաքական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունները, որևէ ձևով չխաթարեն բանկային համակարգի գործունեությունը և չխոչընդոտեն տնտեսության զարգացմանը: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ բանկային համակարգում սկսված դրական տեղաշարժերը կշարունակվեն հաջորդ տարի՝ ծառայելով համակարգի զարգացման նպատակին: +++ Կենտրոնական բանկում 2016 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր ելույթում ամփոփել է անցնող ֆինանսական տարին։ «2016 թվականին Կենտրոնական բանկն ապահովել է գների և ֆինանսական կայունությունը: Կենտրոնական բանկի համար կարևորագույն գնահատական է վստահությունը, ինչը ձեռք է բերվում հետևողական աշխատանքի շնորհիվ: Վստահության շնորհիվ է նաև, որ հասարակության մոտ առկա գնաճային սպասումներն էապես նվազել են: Գնաճային սպասումների նվազումն արտահայտվել է ֆինանսական շուկայի՝ մասնավորապես երկարաժամկետ տոկոսադրույքների նվազմամբ՝ հիմքեր ստեղծելով ներքին պահանջարկի վերականգնման, ապագա տնտեսական աճի համար: Ցածր գնաճային միջավայրում Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանական նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ՝ 3.5 տոկոսով: Տարին կավարտենք 0-ից ցածր գնաճով, իսկ նպատակային ցուցանիշին կմոտենանք աստիճանաբար՝ տնտեսությունում անկայունություններ չառաջացնելու զգուշավորությամբ: Բացի այն, որ գների կայունությունն անհրաժեշտ է որպեսզի տնտեսական ակտիվության համար մակրոտնտեսական բարենպաստ միջավայր ձևավորի, այն նաև աջակցել է այս պահին մեր հասարակության և բիզնեսի շատ կարևոր առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ այն է. Տրանսֆերտների նվազման պարագայում նպաստել է սպառողների կենսամակարդակի պահպանմանը՝ աշխատավարձերի և այլ եկամուտների գնողունակության պահպանման միջոցով: 2. Նպաստել է ձեռնարկությունների մրցունակության վերականգնմանը, որը խաթարվել էր Ռուսաստանի Դաշնության ռուբլու արժեզրկման հետևանքով: 3. Նպաստել է արտահանելի հատվածի դրական զարգացումների ապահովմանը: Տարին նշանակալի էր նաև Կենտրոնական բանկի մյուս կարևոր խնդրի` ֆինանսական կայունության ամրապնդման տեսանկյունից: Բանկերը կարողացան սահուն կերպով բավարարել կապիտալի նոր սահմանաչափի պահանջը: Այս որոշումը նպատակաուղղված է երկարաժամկետ հատվածում բանկային համակարգի ֆինանսական կայունության ամրապնդմանը, բանկերի մրցունակության և տնտեսությունում բանկային ոլորտի դերի բարձրացմանը: Տարին նշանավորվեց նաև բանկային համակարգում կոնսոլիդացիոն գործընթացներով: Տեղի ունեցավ բանկերի միավորման 4 գործարք, որի արդյունքում. ընդլայնվել են բանկերի կողմից մեծամասշտաբ բիզնես նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները, ստեղծվել են ֆինանսական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարելավման նոր հիմքեր, ավելացել է բանկերի սեփական միջոցների հաշվին ֆինանսական ռիսկերը կլանելու ունակությունը, գործել է սիներգիայի էֆեկտը, այն է՝ համատեղվել են միավորված բանկերի մրցակցային առավելություններն ու ուժեղ կողմերը՝ նպաստելով արդյունավետության բարձրացմանը։ 2016 թվականին բանկային համակարգն ապահովել է վարկերի 15%, ավանդների 20% և կապիտալի 25% աճ: Բավականին ակտիվ գործել է նաև ապահովագրական համակարգը, որը տարվա ընթացքում ապահովել է ակտիվների 13% և կապիտալի 20% աճ: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները ևս ապահովել են հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Այսօր ֆինանսական համակարգն ունի ավելի քան բավարար իրացվելի միջոցներ և անհրաժեշտ կապիտալ, որպեսզի ֆինանսավորի տնտեսության ամենատարբեր հեռանկարային նախագծեր՝ միաժամանակ չվտանգելով ֆինանսական կայունությունը: Այսօր Կենտրոնական բանկն իր քաղաքականությամբ նպաստում է երկարաժամկետ դրամային ռեսուրսների ձևավորմանը, ինչն իր արտացոլումը կունենա վարկավորման պայմանների վրա: Բացի այդ՝ տնտեսության առանձին ոլորտներում երկարաժամկետ և շուկայականից մատչելի պայմաններով վարկավորմանը աջակցելու նպատակով բանկը մշտապես համագործակցում է կառավարության, միջազգային կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ: Հիփոթեքային, վերականգվող էներգիայի և տնտեսության կարևոր ճյուղերում փոքր և միջին ձեռնարկությունների գծով իրականացվող մատչելի վարկավորման ծրագրերի հաջող ընթացքը հիմքեր ստեղծեցին նրանց շարունակականության և նոր ծրագրեր սկսելու համար: 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը կնքեց երեք նոր պայմանագրեր Եվրոպական ներդրումային բանկի և KFW բանկի հետ, որոնցից երկուսը` փոքր և միջին ձեռնարկությունների, իսկ մեկը` բնակարանային ֆինանսավորման նպատակով: Այս տարի շարունակվել է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկային ծրագիրը: Ակտիվորեն գործել է նաև սոցիալական տարբեր խմբերին պետական սուբսիդավորմամբ վարկավորման գործընթացը: Միայն 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի դուստր ընկերությունների միջոցով վերաֆինանսավորվել է ավելի քան երկու հազար հիփոթեքային վարկեր մոտ 20 մլրդ դրամ ծավալով, ինչպես նաև՝ մոտ երեք ու կես հազար ուսանողական և հազար երկու հարյուր սպառողական վարկեր զինծառայողներին: Շուկայականից մատչելի պայմաններով արդեն երկարատև դարձած այս ծրագրերը կշարունակվեն նաև հաջորդ տարիներին: Հաշվետու տարում իրականացված օրենսդրական փոփոխություններով հիմք դրվեց նաև հաջորդ տարիներին կապիտալի շուկայում միջազգային համագործակցության ընդլայնման և ածանցյալ ֆինանսական գործիքների զարգացման ու խթանման խորացմանը: Ֆինանսական Կրթությունը Կենտրոնական բանկի առաջնահերթություններից է: 2016 թվականի ընթացքում շարունակվել են ֆինանսական կրթության ոլորտում տարվող աշխատանքները, մասնավորապես` Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության հանձնաժողովի կողմից մշակվել և Կրթության ազգային ինստիտուտի կողմից հաստատվել են ընտրված այն 4 առարկաները, որոնցում ներդրվելու է ֆինանսական կրթության բաղադրիչը»,- ասել է ԿԲ նախագահը։

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Ոuտիկանությունում ծառայության մաuին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կենտրոնական բանկում կազմակերպված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ:

Ս. Սարգսյան. 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նախարարության աշխատակիցներին, ՀՀ բոլոր դիվանագետներին և Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին, միջազգային կազմակերպություններում և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր երկրի ակտիվ ներգրավվածության արդյունքում իրականացված աշխատանքներին, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիվանագիտության ջանքերին: Նախագահի շնորհավորական խոսքը ԱԳՆ-ում Հարգելի՛ պարոն նախարար, Հայաստանում հավատարմագրված հարգարժա՛ն դեսպաններ, Հարգելի՛ դիվանագետներ, Անցնող տարին մեզ համար խորհրդանշական էր: Հայաստանը տոնեց իր անկախության 25-ամյակը: Քսանհինգ տարի առաջ, ինչպես մեր ողջ նորանկախ երկիրը, այնպես էլ մեր դիվանագիտությունն առաջին քայլերն էր անում։ Այսօր Հայաստանն աշխարհին ներկայանում է ուրույն արտաքին քաղաքականությամբ` կառուցողական, հավասարակշռված, սկզբունքային և վստահելի դիվանագիտությամբ։ Ով ծանոթ է դիվանագիտության մեր ձեռագրին՝ գիտի, որ Հայաստանն առաջնորդվում է ոչ թե «ընդդեմ», այլ «հանուն» սկզբունքով: Հայաստանը ձգտում է իր ներդրումն ունենալ անվտանգության և կայունության ամրապնդման, միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձևավորման, փոխշահավետ համագործակցության խթանման, տարբեր երկրների ու մշակույթների միջև երկխոսության կամուրջներ հաստատելու գործում։ Դրա վկայությունն են Հայաստանի ակտիվ ընդգրկվածությունը ինտեգրացիոն գործընթացներում, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, ակտիվ ներդրումը միջազգային կազմակերպությունների օրակարգում։ Այս առումով, ցանկանում եմ առանձնահատուկ նշել խոշորագույն միջազգային կազմակերպություններից մեկի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալելու պատիվը: Հայաստանն այդ պատվին արժանացավ մեր նախաձեռնողական, ակտիվ դիվանագիտության արդյունքում: Դա մեր նկատմամբ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանն անդամակցող բազմաթիվ երկրների վստահության և համերաշխության դրսևորում էր։ Հայաստանի դիրքորոշումներն ու տեսակետը ընկալելի և ըմբռնելի են միջազգային հանրության կողմից՝ շնորհիվ մեր հետևողական և սկզբունքային արտաքին քաղաքականության, շնորհիվ ձեր՝ ներկաների սկզբունքային արտաքին քաղաքականության: Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները հենց դրա մասին են վկայում: Տարեվերջին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ակնառու կերպով ի ցույց դրեց, թե որքան հեռու են իրականությունից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական ճամարտակությունները: Այդ հայտարարությունը միաժամանակ հստակ ցույց է տալիս, թե որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ: Անշուշտ, սա իրականություն է դարձել Հայաստանի դիվանագիտության հետևողական ջանքերի արդյունքում: Այստեղ տեղին է նշել, որ փորձագետների, քաղաքական գործիչների կամ իրենց այդպիսիք համարողների կողմից պարբերաբար հրապարակ են նետվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, այսպես կոչված, տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ՝ վարկածներ: Ես շատ հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք, և սա շատ հասկանալի ու ընկալելի է, բայց երբ նրանք փորձում են մտնել մանրամասների մեջ, ապա միանգամից սայթաքում են և սկսում են խոսել ցանկությունների մասին: Դիվանագիտությունը ցանկություն չէ՛: Բանակցությունները ցանկությունների կատարում չե՛ն: Բանակցությունը, ես փորձառու դիվանագետ չեմ, բայց ամենայն հավանականությամբ, փոխզիջում գտնելու ունակություն է: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ընդգծել, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել: Ինչու՞ մենք, իմանալով բոլոր մանրամասները, որովհետև մենք ենք բանակցողները, մեր հանրությանը մանրամասների մասին տեղյակ չենք պահում: Առնվազն երկու պատճառով. դուք, լինելով փորձառու բանակցողներ, շատ լավ գիտեք, որ բանակցությունների գնալիս չես կարող քո ողջ, այսպես ասած, գործիքակազմն ու հնարամտությունները կամ քո տակտիկան, կամ ստրատեգիան բացահայտել, որովհետև ժամանակակից աշխարհում այդպես է՝ եթե մենք Երևանում երկու բառ ենք խոսում, այդ երկու բառը կայծակի արագությամբ արդեն և՛ Բաքվում, և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում, և՛ Փարիզում միանգամից դառնում է հանրային սեփականություն: Սա՝ մեկ: Եվ երկրորդ` բոլորին է հայտնի, որ սկզբունքային բանակցությունների ժամանակ գործում է հետևյալ սկզբունքը՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ: Եվ եթե հիմա մենք ամեն անգամ բանակցություններից վերադառնալուց հետո մեր ժողովրդին ասենք՝ այս նախադասությունը, այս միտքը այսպես է ձևակերպված, ապա երկու շաբաթ հետո, երբ ինչ-որ բան փոփոխվի, նորից պիտի սկսենք բացատրել, թե ինչու՞ է փոխվել և այլն: Բայց դա էական չէ: Էականը հետևյալն է. մենք 2007 թվականից սկսած, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես բանակցությունների հիմք, ընդամենը մեկ նպատակ ենք հետապնդում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից և այս սկզբունքից մենք չենք հրաժարվելու: Մեր դիվանագիտությունը միջազգային հանրությանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, միջազգային պարտավորությունների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները: Հայաստանի ղեկավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին շարունակում է աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ: Հայաստանը խաղաղության ջատագովն է։ Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որքան թանկ է խաղաղությունը: Եվ պատահական չէ, որ այսօր մեր արտաքին քաղաքականության հիմնասյուներն են հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի չկիրառումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը։ Հարգելի՛ գործընկերներ, Մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը ուղղակիորեն պայմանավորված է երկրի կառավարման արդյունավետությամբ: Վստահ եմ, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու համար: Ուրախ եմ, որ անցնող տարում մենք ականատեսը եղանք քաղաքական հասունության օրինակի, երբ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը կարողացան միակարծություն, ավելի ստույգ՝ կոնսենսուս ձևավորել ընտրական գործընթացների օրինականության վերահսկման մեխանիզմների սահմանման շուրջ: Այս առումով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային դոնորների ցուցաբերած ֆինանսական և խորհրդատվական աջակցության համար: Հայաստանի իշխանությունները վճռական են անցկացնելու օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ` հույս ունենալով, որ դրանք կդառնան մեր 25-ամյա անկախության ընթացքում լավագույն ընտրությունները: Այդ գործընթացում մենք սերտորեն համագործակցելու ենք միջազգային հանրության հետ՝ ակնկալելով վերջինիս կառուցողական, պատասխանատու, անկողմնակալ ներգրավվածությունը: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով սրտանց շնորհավորում եմ արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմին՝ ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում, մեր դիվանագետներին, ովքեր լավագույնս ներկայացնում են Հայաստանի շահերը արտաքին ասպարեզում: Այս պահին պետք է հատուկ առանձնացնեմ այն դիվանագետներին, ովքեր մեր ազգային շահերը խիզախորեն պաշտպանում են Դամասկոսում, Հալեպում և Բաղդադում: Այնտեղ ծառայող մեր գործընկերները մեկ անգամ ևս ապացուցում են, որ հայ դիվանագետի ծառայությունը կարող է ընթանալ ոչ միայն բարձրաշխարհիկ ընդունելությունների, այլև սովորական պատերազմի պայմաններում: Ամանորի բարեմաղթանքներ եմ նաև հղում Հայաստանում հավատարմագրված դեսպաններին և դիվանագետներին, որոնցից շատերն այսօր ներկա են այս դահլիճում։ Վստահ եմ, որ նրանք ցանկանում են, որպեսզի մեր տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն և որ ցանկանում են գործ ունենալ պատասխանատու և վստահելի գործընկերների հետ: Հարգելի՛ դեսպաններ, Խնդրում եմ իմ ամենաջերմ ցանկությունները փոխանցել ձեր երկրների ղեկավարներին և ժողովուրդներին։ Մաղթում եմ, որ գալիք տարում առանձնահատուկ արգասաբեր լինեն մեր համատեղ ջանքերը՝ ուղղված խաղաղությանը, մեր համագործակցության առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Ես կարծում եմ, որ դուք նաև անցյալ տարի նվեր եք ստացել՝ այս հարմարավետ շենքը, որտեղ մենք ձեզ հետ միասին առաջին անգամ պետք է դիմավորենք Նոր տարին: Հուսով եմ, որ այս պայմանները ևս ձեզ կօժանդակեն, որպեսզի բարձր պահեք հայկական դիվանագիտության վարկը: Սա չափազանց կարևոր է: Շնորհակալ եմ ուշադրության համար: Մեկ անգամ ևս ցանկանում եմ […]

Սերժ Սարգսյանը մասնակցել է Կենտրոնական բանկի տոնական ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ԱԺ ընտրության օրը հայտնի. Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին

Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան 2017թ.-ին ապրիլի 2-ին: Նման հրաման է ստորագրել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասվում է հրամանի մեջ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին,

Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրեցին 1-ին աստիճանի շքանշանով

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրեցին 1-ին աստիճանի շքանշանով։ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում է կայացրել. Երկարամյա անբասիր ծառայության, իրավակարգի և օրինականության պահպանման, Հայաստանում փրկարար ծառայության կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Հենրիկի Երիցյանին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Կոչումներ Վլադիմիր Գասպարյանին եւ Գեոչգի Կուտոյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ  ե մ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում»,-ասված է Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել են մի խումբ հանրապետականներ

ՀՀ նախագահը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր. «Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ Աժ նախագահ [b]Գալուստ Գրիգորի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ[/b] պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:

Նախագահն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Վիեգեն Սարգսյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի պետական սահմանի պահպանության տեղամաս և մարտական դիրք: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին: Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ: Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ զրուցել է խրախուսանքի արժանացած զինծառայողների հետ, ապա Վեհափառ Հայրապետի և զինվորների հետ միասին մոմավառություն կատարել կից տեղադրված խաչքարի մոտ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ: Նախագահը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Նախագահը բաժակ է բարձրացրել բոլոր զինվորների, սպաների և նրանց վերադարձին անհամբեր սպասող ծնողների, ընտանիքների անդամների, սիրելիների համար, ում ամեն օր մեր զինծառայողները կարոտով հիշում են և ուժ ստանում նրանց պաշտպանելու մտքից: «Ուզում եմ, որպեսզի դուք գիտակցեք, մինչև վերջ խորը գիտակցեք, որ նաև ձեզնից է կախված մեր երկրի հետագա բարեկեցությունը: Դուք այստեղ պաշտպանելով հայրենիքը` պետք է ետ վերադառնաք, դառնաք լավագույն մասնագետներ: Դուք պետք է լինեք այն շարժիչ ուժը, որն, ի վերջո, մեզ բերելու, հասցնելու է այն երկրների մակարդակին, որոնց մասին քիչ առաջ խոսում էինք: Ուզում եմ նաև, որպեսզի դուք հստակ գիտակցեք, որ ձեր հրամանատարները շատ ավելի փորձառու են: Ուզում եմ վստահ լինեք, որ ձեր հրամանատարների ցուցումները` ուղղված ձեր անվտանգությունն ապահովելուն, ձեր կյանքը և նաև սահմանի այն հատվածը, որը ձեզ վստահված է, պաշտպանելուն, անառիկ պահելուն` պարտադիր են կատարելու համար: Հրամանատարները մեր բանակի ողնաշարն են, և այդ ողնաշարի շուրջ կենտրոնանում, ձգվում են բոլոր մկաներն ու ոսկորները, դառնում մարմին: Մեր այդ մարմինը, ընհանուր առմամբ, առողջ է` մենք ունենք փայլուն հրամանատարներ, և նաև նրանց շնորհիվ է, որ ասում ենք` մեր բանակը մարտունակ է, մեր բանակն ի վիճակի է պաշտպանելու իր սահմանները: Մեր հրամանատարների, զինվորների և նրանց ընտանիքների կենացը: Այն մարդկանց կենացը, ովքեր ծնել, դաստիարակել են ձեզ և ուղարկել պաշտպանելու իրենց և ուրիշներին: Դուք, այստեղ լինելով, պաշտպանում եք ձեր ծնողներին, մեր քաղաքացիներին, մեր հայրենիքը: Մենք միշտ ուրիշներից տարբերվել ենք նրանով, որ կարողացել ենք վերածնվել, կարողացել ենք պայքարել, նաև հերոսանալ, մեր սխրանքներով անմահանալ և, ի վերջո, եկել, հասել ենք 21-րդ դար` որպես անկախ պետություն: Մեր տարածաշրջանում բազմաթիվ երկրներ, բազմաթիվ պետություններ են եղել՝ թվով, տարածքներով մեզնից հաճախ ավելին, բայց մնացել են պատմության էջերում: Մենք, շնորհիվ, մեր զինվորների, սպաների, մեր նվիրյալների, եկեղեցու` հասել ենք այսօրվան: Հիմա հերթը մերն է` պահելու, պահպանելու, հաջորդ սերնդին փոխանցելու մեր անկախ պետությունը: Եվ ես շատ ուրախ եմ ու երջանիկ, որ մենք ունենք զինվորներ ու սպաներ, ովքեր դա անում են պատվով: Ձեր ծնողների կենացը, ձեր քույրերի և եղբայրների կենացը, ովքեր անհամբեր սպասում են ձեզ: Լավ եղեք և առողջ: Խաղաղ ծառայություն ձեզ: Թող 2017 թվականն իր հետ բերի քիչ կորուստներ և շատ ավելի ուրախ ու երջանիկ պահեր»,-շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը: Նախագահն այցելել է նաև Տավուշի մարզի Ազատամուտ համայնք, հանդիպել այդ համայնքի, ինչպես նաև Այգեհովիտի, Վազաշենի, Դիտավանի բնակիչների ու Իջևանի և Բերդի տարածաշրջանների սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, զրուցել համայնքային խնդիրների և զարգացման ծրագրերի, բնակիչներին հուզող, հետաքրքրող հարցերի շուրջ:

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. Սիրելի՛ հայրենակիցներ, Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը մեր անկախության վերականգնման քսանհինգ ամյակի տարին էր: Այն իսկապես իրադարձություններով և փորձություններով լի ժամանակաշրջան էր: Ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը՝ անսասան: Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնությունը նենգ ու դավադիր հարձակումներից չի ընկրկելու: Բոլոր փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ամրացած: Թո՛ղ մեր հիշողության մեջ 2016 թվականը մնա որպես ազգային համախմբման տարի: Անցնող տարում մենք ինքներս մեզ և ողջ աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցինք, թե ինչ ասել է ազգային ոգի, ազատության և հայրենիքի համար պայքարելու կամք: Այսպիսի ազգային համաձայնությամբ թևակոխում ենք մեր անկախ պետականության երկրորդ քսանհինգ ամյակը: Մեր անկախության առաջին շրջանը պատերազմ և դժվարություններ դիմագրավելու փուլ էր: Այդ ընթացքում կերտեցինք Արցախի ազատամարտի հաղթանակը, դրեցինք հայոց անկախ պետության հարատևության հիմքերը: Ահա այստեղ է իմ լավատեսության աղբյուրը: Նաև այստեղ է մեր վաղվա հաջողությունների ակունքը: Ավելի լավ երկիր կառուցելու հավատը և այն պաշտպանելու կարողությունը մեզ արդեն դարձրել են ավելի ուժեղ: Ամեն շաբաթ, ամեն ամիս մենք կատարելու ենք գուցե և փոքր, բայց վստահ քայլ դեպի ավելի լավ, ավելի արժանապատիվ և ավելի բարեկեցիկ ապագա: Մենք նոր տարի ենք մտնում մեր ուժերին վստահ: Գալիք 25 տարիները լինելու են վերելքի՝ ավելի ուժեղ և ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելու շրջան: Հենց այդ ոգով մենք ամեն օր առաջ ենք գնալու բոլորիս համար տեսանելի և շոշափելի փոփոխություններ իրականացնելու ճանապարհով: Նոր տարի ենք մտնում լուրջ և իրատեսական ծրագրերով: Հետևողական և լայնածավալ փոփոխությունների դրական արդյունքները թե՛ տնտեսության, թե՛ այլ ոլորտներում մոտ ապագայում զգալու ենք բոլորս: Հավատում եմ, որ նոր կառավարությանը դա հաջողվելու է, և դա լինելու է բոլորիս հաջողությունը: Եկող տարին վճռորոշ է լինելու մի քանի առումներով: 2017 թվականի գարնանը կայանալու են Ազգային ժողովի ընտրությունները: Մեր հասարակությունը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որին կվստահի նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ: Մեզ անհրաժեշտ են այնպիսի ընտրություններ, որպեսզի մեր պետության նավը խուսափի անցյալից հայտնի ստորջրյա խութերին բախվելուց: Սիրելի՛ հայրենակիցներ, Ամանորի տոնական սեղանների շուրջ բոլորս բաժակ ենք բարձրացնում հայոց բանակի համար, այն մարդկանց համար, ովքեր այս պահին ապահովում են մեր խաղաղությունը: Նաև ոգեկոչում ենք 2016 թվականին ու դրանից առաջ և հետո անմահացած զինվորների և սպաների հիշատակը: Մենք ուժ ենք մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին: Նաև առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր նոր սերնդի, մեր երեխաների համար: Նրանք անկախության սերունդն են, որն անառիկ է պահում մեր սահմանները: Նրանց շնորհիվ եռագույնը փողփողում է օլիմպիական խաղերում: Այս սերնդի ներկայացուցիչները համաշխարհային դպրոցական առարկայական օլիմպիադաներից վերադառնում են տասնյակ մեդալներով: Նրանց ստեղծագործական միտքը բացում է աշխարհի ամենաճանաչված մշակութային և գիտական օջախների դռները: Նրանց կրթության և աճի համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու: Իմ հաստատ համոզմամբ՝ հենց այս կերպ ենք ստեղծելու բազմապատիկ ավելի լավ Հայաստան, քան այժմ ունենք: Սիրելի՛ բարեկամներ, Նոր՝ 2017 թվականին մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն, խաղաղություն և սեր: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Նախագահը ցավակցել է Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ: «Հայ ժողովրդի հիշողության մեջ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին կմնա որպես հարևան երկրի նախագահ, որի պաշտոնավարման օրոք են հաստատվել առաջին միջպետական կապերը նորանկախ Հայաստանի և Իրանի միջև` նոր շունչ հաղորդելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին: Այդ տարիներին ստեղծված ամուր հիմքի վրա այսօր շարունակում ենք ընդլայնել և խորացնել մեր փոխգործակցությունը»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում: ԻԻՀ նախկին նախագահի հուղարկավորությանը Հայաստանը կներկայացնի ԱԺ փոխնախագահը։ Էդուարդ Շարմազանովը Թեհրան մեկնել է այսօր։

«Ես նման տեղեկություն չունեմ».Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ ցուցակում վարչապետի անունը չներառելու լուրերի մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը չեն լինի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում:

Շտաբը կղեկավարի Սերժ Սարգսյանը, տեղակալները հայտնի կդառնան հունվարի 13-ից հետո

ՀՀԿ գերագույն մարմնի վերջին նիստում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է` ընտրությունները արդար պետք է անցնեն. մինչ ընտրության օրն ինչ աշխատանք ուզում եք տարեք` այդ օրը պետք է «չեպե» չլինի:

Նախագահը շնորհավորել է ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Նշելով, որ Ռուբեն Մաթևոսյանը հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության մեծագույն վարպետներից է, ով արժանիորեն վայելում է մեր ժողովրդի մեծ սերն ու հարգանքը, Հանրապետության Նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ:

Ալիկ Սարգսյանը ցանկանում է դառնալ ԱԻ նախարար

Մեր տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար եւ փորձում է ստանալ վերջինիս «դաբրոն»:Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց անցած տարեվերջին Արմեն Երիցյանի մահից հետո, եւ այժմ ժամանակավոր պաշտոնակատար է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն այդ պաշտոնին նշանակելու վերաբերյալ առաջարկություն չի արվել, ինքը նման քննարկման մասին տեղյակ չէ: Սարգսյանը, սակայն, չհերքեց, որ եթե ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկություն լինի, ինքն այն կընդունի: «Ես զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն, կաշխատեմ: Եթե ասեմ՝ ցանկություն չունեմ, դա ձեւականություն կլինի, բայց ինձ նման առաջարկ չի եղել: Իսկ թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս, չեմ կարող ասել»,- հավելեց նա: Մանրամասները Հայկական ժամանակ թերթի այսօրվա հանարում: [b]HayNews.am[/b]

Շվեյցարական մրցաշարին մասնակցում է 760 շախմատիստ Հայաստանից, Արցախից, Շվեդիայից և Վրաստանից

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել հունվարի 8-ից մեկնարկած` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 7-րդ հուշամրցաշարի ընթացքին, որը կեզրափակվի հունվարի 16-ին:

Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ակադեմիայում և շախմատի տանը հետևել է խաղերի ընթացքին

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել հունվարի 8-ից մեկնարկած` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 7-րդ հուշամրցաշարի ընթացքին, որը կեզրափակվի հունվարի 16-ին: Շվեյցարական մրցաշարին մասնակցում է 760 շախմատիստ Հայաստանից, Արցախից, Շվեդիայից և Վրաստանից: Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ հունվարի 11-ից անցկացվում են Հայաստանի տղամարդկանց 77-րդ և կանանց 72-րդ առաջնությունները: Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում` 7 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ: Մասնակիցների թվում են շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, աշխարհի թիմային չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը, մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մանուէլ Պետրոսյանն ու մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստուհի, այդ թվում` 3 միջազգային վարպետ: Մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմերում:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում օդանավի վայր ընկնելու հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ

Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի և առաջիկա անելիքների վերաբերյալ: Մասնակցել են Ծրագրի խորհրդի անդամները: Խորհրդակցության սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խորհրդի առջև դրված խնդիրներին և գործունեության առաջնահերթություններին:

Սերժ Սարգսյանի հրամանագրով Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանգիր է ստորագրել, որով Մարտական ծառայության մեդալով է պարգևատրել դեկտեմբերի 30-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ ծանր վիրավորում ստացած եւ հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած Գարիկ Արտաշեսի Վարդանյանին:

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի դեմ հարձակման նոր փո՞րձ է ծրագրվել

«Սերժ Սարգսյանի դեմ հարձակման նոր փորձ է ծրագրվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ԱԱԾ-ի կողմից այդ ծրագրի բացահայտումից հետո ուժեղացվել է Բաղրամյան 26-ի եւ, առհասարակ, Ս. Սարգսյանի անվտանգության հսկողությունը:

«Ժողովուրդ». «Հայկական վերածնունդ»-ը Լոռու մարզում պատրաստվում է առաջադրել Արկադի Փելեշյանին՝ քրեական պատմություններով հայտնի Ակային

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Լոռու մարզում պատրաստվում է առաջադրել Վանաձորի ՏԻՄ ընտրություններում այդ կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին՝ քրեական պատմություններով հայտնի Ակային։ Ուշագրավը, սակայն, ոչ թե նրա առաջադրվելն է, այլ որ Ական փորձելու է ընդդիմադիր գործունեություն ծավւսլել ու ՀՀԿ-ի դեմ պայքարել այն դեպքում, երբ 2013-ին Սերժ Սարգսյանի թիմակիցն էր։

Խորհրդակցություն՝ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ

Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի և առաջիկա անելիքների վերաբերյալ: Մասնակցել են Ծրագրի խորհրդի անդամները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Խորհրդակցության սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խորհրդի առջև դրված խնդիրներին և գործունեության առաջնահերթություններին: «Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի զարգացման գործում մենք շատ ավելի ակտիվորեն ներգրավենք միջազգային ընկերություններին, տարբեր մասնագետների, շնորհաշատ մարդկանց, ինչպես նաև ավելի առարկայորեն մասնակցենք աշխատանքի միջազգային բաժանմանը: Եվ որպեսզի միջազգային բիզնեսի համար Հայաստանը դարձնենք ավելի գրավիչ, մենք նոր շունչ պետք է հաղորդենք դատական, ֆինանսական, հարկային ոլորտներում կատարվող բարեփոխումներին, ավելի եռանդուն կատարելագործենք մեր բիզնես միջավայրը, ինչը հնարավորություն կտա տեսանելի ապագայում մեր երկրի զարգացմանը, բարեփոխումներին նոր ուժ հաղորդելու: Տեղյակ եք, որ նոյեմբերի 30-ին ես վավերացրել եմ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, համաձայն որի` Հայաստանն ազատականացրել է իրավաբանական անձանց՝ դեպի երկիր և երկրից դուրս տեղափոխվելու հնարավորությունները: Հայաստանի Հանրապետության նպաստավոր իրավազորություն կառուցելու նպատակով 2016թ. նոյեմբերի 26-ին իմ հրամանագրով ստեղծվել է այս խորհուրդը, և ձեր մշակած ծրագրի հիմնադրույթները հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: «Հայաստանի իրավազորության» խորհուրդը, փաստորեն, այսօր անց է կացնում իր առաջին լիարժեք նիստը: Կարծում եմ, որ նպատակները բոլորիս հայտնի են: Ուղղակի, ես համոզմունք ունեմ, որ մենք ավելի խորապես պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը և, հիմք ընդունելով Հայաստանի գրավչությունը, առավելությունները, մեր ժողովրդի և, առաջին հերթին, մեր երիտասարդ, տաղանդավոր մասնագետների հնարավորությունները, հայության դիրքերն աշխարհում՝ կառուցենք Հայաստանի Հանրապետության իրական պատկերը և Հայաստանի Հանրապետությունում նպաստավոր իրավազորություն ստեղծենք իրավաբանական անձանց և ընկերությունների համար: Ես վստահ եմ, որ այստեղ նաև մեծ դերակատարություն ունի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Հայաստանի օրեցօր ավելացող մասնակցությունը Եվրամիության տարբեր ծրագրերին: Բայց ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մեր որդեգրած դիրքորոշումը՝ անօրինական փողերի լվացմանը հակազդելու, քրեական գործունեության ֆինանսավորումը չհանդուրժելու, ֆիսկալ ծովահենության դեմ և ֆինանսական ոլորտի թափանցիկությանն ուղղված միջազգային ճիգերին օժանդակելու, մնում է անփոփոխ: Մեզ համար ամենակարևորն այս պահին Հայաստանի զարգացմանը զուգահեռ՝ սա է: Մենք որևէ նոր բան չենք հնարելու, մենք աշխատելու ենք մեր օրենքների հիման վրա և աշխատելու ենք մեր երկրի զարգացման համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը: «Հայաստանի իրավազորություն» ծրագրի խորհրդի անդամները Հանրապետության Նախագահին զեկուցել են Նախագահի հրամանագրով ամրագրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվել է, որ սահմանված ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը ներկայացված «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներից բացի, Կառավարության որոշմամբ ստեղծվել է նաև «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը, որի գրանցման աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում: Առաջիկա անելիքների շարքում խորհրդի անդամներն առանձնացրել են վերոնշյալ հիմնադրամի կողմից ընկերության ստեղծումը, որին կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունները: Այդպիսով, կամբողջականացվի Ծրագրի գործունեության ինստիտուցիոնալ հիմքը: Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն, եռամսյա պարբերականությամբ ՀՀ Նախագահին հաշվետվություն կներկայացվի «Հայաստանի իրավազորություն» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գարիկ Վարդանյանը  հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում: Հիշեցնենք, որ հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:

Աշխատանքային փորձ, բայց ոչ ստաժ. պարզաբանում է իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը

2017թ. հունվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց  Ազգային ժողովի ընդունած «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր ՀՀ օրենքը, որով օրենսդրական կարգավորումներ են նախատեսվել կամավորների համար: Այս օրենքին երկար էին սպասում ոչ միայն ՀԿ-ները, այլև կամավորները: Առաջարկվող փոփոխություններով ստեղծվել են ՀԿ-ների կամավորների օրինական աշխատանքի, ինչպես նաև նրանց և ՀԿ-ների շահառուների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ:   Չնայած իր երիտասարդ տարիքին՝  Սևակ Հակոբյանը կամավոր լինելու արդեն բավականին մեծ փորձ ունի: Կամավորական գործունեությունը սկսել է դեռ ուսանողական տարիներից: Թեև կամավորականությունը մշտապես եղել և մնում է քաղաքացիական ակտիվության հիմնական տարրերից մեկը, կամավորների աշխատանքի ընթացքում առաջացող հարաբերությունները ՀՀ օրենսդրությամբ թերի էին կարգավորված, ինչը խոչնդոտում էր մասնավորապես ՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերում օրինական հիմունքներով կամավորների ներգրավմանը:  «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր ՀՀ օրենքով սակայն կամավորների գործունեությունն այսուհետ  կարգավորվում է նաև օրենսդրորեն, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան  Հերիքնազ Տիգրանյանը: Առաջարկվող փոփոխություններով ստեղծվել են ՀԿ-ների կամավորների օրինական աշխատանքի, ինչպես նաև նրանց և ՀԿ-ների շահառուների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ: Օրենքի ընդունմանը շատ էին սպասում հատկապես Սևակ Հակոբյանն ու բոլոր մյուս կամավորները: Աշխատանքային փորձ, բայց ոչ ստաժ՝ պարզաբանում է իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը: Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համաձայնություն է կամավորի և կազմակերպության միջև, որի հիման վրա կամավորն իր կամքով, առանց վարձատրության և որոշակի ժամկետով իրականացնում է կամավոր աշխատանք, իսկ կազմակերպությունը ապահովում է կամավոր աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ:

Հանձնարարականներ Սերժ Սարգսյանից Վլադիմիր Գասպարյանին

Հանրապետության Նախագահին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր զեկուցել է Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին՝ ներկայացնելով 2016թ. նոյեմբերի 2-ին Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: