Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արա Աբրահամյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

«Հովիկ Աբրահամյանը արեց այնքան, որքան կարող էր».Արա Աբրահամյան

Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում արեց այնքան, որքան կարող էր, երբ նայում ենք Հայաստանի ՀՆԱ-ի աճի ցուցանիշին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նկատեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

ՌՀՄ ղեկավարը հայտնել է, որ ամուսնացել է ռուս աղջկա հետ ռուսաց լեզուն ուսումնասիրելու համար, սակայն ապարդյուն

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար, հայտնի ձեռներեց Արա Աբրահամյանը նշել է, որ ամուսնացել է ռուս աղջկա հետ ռուսերեն ուսումնասիրելու համար, սակայն դա նրան չի հաջողվել։

Չմոռանալ դոկտոր Գեբելսին

Այնքան ուրախացա, երբ լսեցի, որ Ռուսաստանի քաղաքացի, ծագումով հայ Արա Աբրահամյանը չի մասնակցելու ՀՀ ԱԺ ընտրությանը: Նախ, որ օրենք չի խախտվի եւ հետո, Արա Աբրահամյանի հայերենը, մեղմ ասած, հեռու է իդեալականից: Ահա որոշ «գոհարներ» Արա Աբրահամյանի երեկվա ասուլիսից.

«Ժամանակ». Արա Աբրահամյանի ցուցադրական ժեստը. նա անթաքույց աջակցում է Սեյրան Օհանյանի շարժմանը

թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը չի մասնակցել գործարար Արա Աբրահամյանը։ Ռուսաստանի հայերի միության նախագահը գրեթե անթաքույց աջակցում է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի առաջնորդած շարժմանը։

Ռուսաստանի հայերի միությունը միավորում է Ռուսաստանի հայերի ջանքերը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ելույթ է ունեցել ՌԴ ազգային քաղաքականության մինչև 2025 թ. ռազմավարությունների իրականացման աշխատանքային խմբի և ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ազգամիջյան հարաբերությունների խորհրդի համատեղ ժողովի ժամանակ:

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի հրահանգով 3 մականունավորներ դուրս են մնացել Ծառուկյանի ցուցակից. հայտնի են անունները

«Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ ԱԺ պարգամավոր Հարություն (Կարամելի Հարութ) Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի), ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանը (Բռլյանտ)՝ Արա Աբրահամյանի եղբայրը առաջադրվել էին ռեյտինգային ընտրակարգով «Ծառուկյան» դաշինքից։

Ապրիլի 15-ին Արա Աբրահամյանը կնշի իր 60-ամյակը Մոսկվայում

«Ժամանակ»-ը գրում է. «Ապրիլի 15-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կնշի իր 60-ամյակը Մոսկվայում: Նա ԱՄՆ-ից Մոսկվա է վերադարձել կարճ ժամանակով։ Իր հոբելյանական տարեդարձը նշելուց հետո նորից կմեկնի Նահանգներ: Նրա ծննդյան տարեդարձին կմասնակցեն նաև Հայաստանցի պաշտոնյաները:

Արա Աբրահամյանը կասկած է հայտնել, որ ներդրումային ակումբում հայտնված մարդիկ ի վիճակի կլինեն խոստացված գումարը Հայաստան բերել

«Ժամանակ»_ը գրում է. «Մեր տեղեկություններով' Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նեղ շրջանպկում կասկած է հայտնել, որ Սամվել Կարապե­տյանի գլխավորած ներդրումային ակումբում հայտնված մար­դիկ ի վիճակի կլինեն խոստացված փողը Հայաստան բերել:

«Իրավունք». Արա Աբրահամյանը տնտեսական ծրագիր ունի

«Նախորդ տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումը, որի նպատակն էր կարևորել Հայաստանը որպես ներդրումային երկիր, զարգացնել կապեր՝ Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքների և ԵՏՄ անդամ երկրների իշխանության, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ երկրների ու ինտեգրացիոն ասոցիացիաների միջև»:

Եթե ամեն պետություն ներդնի իր տաղանդը, ապա ԵԱՏՄ զարգացումը կանգնեցնել հնարավոր չի լինի. Արա Աբրահամյան

Երևանում մեկնարկած Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովի նպատակը Եվրասիական տնտեսական միության անդամ-պետություններին բազմակողմանի ու երկկողմանի հարաբերությունների զարգացմանը նպաստելն ու կառավարությունների, գործարարների միջև կապեր ստեղծելն է:

«Ժամանակ». Կարեն Կարապետյանը լարված հարաբերությունների մեջ է Տիգրան Սարգսյանի հետ. պատճառը հայտնի է

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ դժկամությամբ է մասնակցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպած Եվրասիական գործընկերության միջազգային VI խորհրդաժողովին:

«Չորրորդ իշխանություն». «Ինձ էլ էին շատ բան խոստացել». Արա Աբրահամյանը՝ վարչապետին

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով Երեւանի Իսակովի պողոտայում կառուցվեց Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Երևանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայրաքաղաք Երևանում ներկա գտնվեց ռուսական Սուրբ Խաչի վերացման եկեղեցու օծման արարողությանը: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2010 թվականի մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միասնական աղոթքով: Նորակառույց եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորեցին Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսը և եկեղեցու բարերար Արա Աբրահամյանը: Աղ ու հացի արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մուտք գործեց եկեղեցի: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Լեոնիդ եպիսկոպոսը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր դասի հետ կատարելով օծումը, արարողության ավարտին իր խոսքն ուղղեց ներկաներին` շնորհավորելով տաճարի օծման առիթով: Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` արարողությանը նրա օրհնաբեր ներկայության համար, որից հետո հրավիրեց Նորին Սրբությանն իր պատգամը փոխանցելու ժողովրդին: Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց ռուս ժողովրդի հայաստանաբնակ զավակների հոգևոր կյանքում այս նշանակալի իրադարձության առիթով: «Դեպի երկինք իր գմբեթները պարզած այս տաճարը արտահայտությունն է Հայաստան աշխարհում հոգևոր կյանքի վերազարթոնքի, դրսևորումը հոգևոր-բարոյական արժեքների հանդեպ հավատարմության և վկան հոգևոր կարիքների նկատմամբ հայրենի իշխանությունների ուշադրության: Յուրաքանչյուր նորակառույց սրբազան տաճար իբրև տուն աղոթքի, իր շուրջը համախմբելով հավատացելոց և կազմակերպելով նրանց ծխական կյանքը, դառնում է նախ և առաջ ջինջ ակունք աստվածային շնորհի և ողորմության, դեպի հավիտենական կյանք և Աստծո արքայություն առաջնորդող մի տերունապարգև ճանապարհ: Եվ որքան առատանում են սրբազան տաճարները մեր կյանքում, այնքան բազմանում է Աստծո ներկայությունը մեզանում` երկնառաք օրհնությամբ, հավատի բարի գործերով և սիրո, համերաշխության ու հանդուրժողականության մշտահունչ պատգամով: Սիրելիներ, այս եկեղեցին վկայությունն է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա եղբայրության, դավանած ընդհանրական արժեքների, պատմության մեջ համատեղ արձանագրած փառավոր ու դժվարին էջերի և այսօրվա գործակցության: Այն քարակերտ արտահայտությունն է Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Քույր եկեղեցիների սերտ բարեկամության, որի պտուղն են նաև խաղաղության պայմաններում հայոց հողում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում բարձրացած այլ եկեղեցիներ և մատուռներ», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները հղեց Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին, նաև շնորհավորեց Լեոնիդ եպիսկոպոսին` գնահատելով Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված նրա ջանքերն ու ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին` երկու երկրների ու Եկեղեցիների հարաբերությունների սերտացման, ինչպես նաև եկեղեցու կառուցման գործում բերած ներդրումի համար: Հայրապետական օրհնություն փոխանցվեց նաև եկեղեցու ռուսաստանաբնակ բարերար Արա Աբրահամյանին: Վերջում վերստին շնորհավորելով Քույր Եկեղեցու բարեպաշտ զավակներին` Նորին Սրբությունն աղոթք բարձացրեց առ Աստված` հայցելով Ամենողորմ Աստծո հովանին հավատակից մեր երկու բարեկամ ժողովուրդներին, Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը: Հայոց Հովվապետը մաղթեց, որ Տիրոջ առատ շնորհներով ու օրհնությամբ միշտ պտղաբերի Ռուս Ուղղափառ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիների գործակցությունը: Օծման առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորակառույց տաճարին նվիրեց Տիրոջ խաչելության պատկեր:

Միխայիլ Վրուբելի գողացված կտավի հետքերով

«Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի՝ Հայաստանից գողացված աշխատանքը կվերադարձվի»,-դեռ մարտին,  Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի նախագահը  խոստումն իրականացրեց երեկ՝ Սերժ Սարգսյանին հանձնելով  22 տարի առաջ Երևանի Ռուսական արվեստի թանգարանից գողացված Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը  Թամարի հոգու հետ» կտավը: 1890-ականներին ստեղծված  գծանկարը Միխայիլ Լերմոնտովի  «Դևը» պոեմի նկարազարդումներից է: Նկարը եղել է բալետի ռուս պարուհի  Եկատերինա Գելցերի հավաքածուում: Հետագայում այն գնել է մասնագիտությամբ բժիշկ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանը, ում նախաձեռնությամբ և անձնական հավաքածուի հենքի վրա ստեղծվել է Երևանի Ռուսական արվեստի թանգարանը: 22 տարվա վաղեմությամբ քրեական պատմության հետքերով այսօր երևանյան Կասկադի Իսահակյան 38 հասցեում գտնվող Ռուսական արվեստի թանգարանում էինք: Գլխավոր ֆոնդահապ Վերա Սեմյոնի Կալչուրինան փոխանցում է դեպքի մանրամասները. «1995-ի հովհարաձև անջատումների ծանր շրջանն էր: Թանգարանի գիշերային հսկողությունն իրականացնում էին մասնագիտացված ծառայության աշխատակիցները՝ շների հետ միասին: Չարաբաստիկ օրը աշխատակիցը  բացակայել էր՝ հսկողությունը թողնելով միայն կապած շանը, որը հաչելուց բացի ոչինչ չէր կարող անել: Գողն այս մասին հավանաբար իմացել էր, նրան ոչինչ չէր խանգարել: Պատուհանը կոտրել, ներս էր մտել ու, կարծես թիրախավորված, գողացել Վրուբելի կտավը»: Ըստ ֆոնդապահի, հարուցված քրեական գործն էլ նման «լուռ» հանգուցալուծում ստացավ. անփութության համար դատապարտվեց ու  դատարանի դահլիճից ազատ արձակվեց ոստիկանության աշխատակիցը: Կտավից լուր չկար մինչև 2017-ի մարտը: Վրուբելի՝ գողացված ստեղծագործության  վերապտած տարբերակը տնօրեն Մարինե Մկրտչյանի աշխատասենյակում է: Կորստի մասին երբեք չեն մոռացել, այցելուներին էլ ցավով հաճախ  պատմում են այդ մասին: «Հիմա, իհարկե, ավելի հանգիստ ենք և սրտի տրոփով սպասում ենք Վրուբելի կտավի վերադարձին: Մինչև տեղ չհասնի, չտեսնենք, մեր ձեռքով չշոշափենք, հավանաբար չենք հավատա մեր երջանկությանը»: «Դևի» վերոնշյալ գրաֆիկական նկարազարդումից բացի, Միխայիլ Վրուբելից  երեք աշխատանք կա  թանգարանում: Դրանց թվում՝ 1880-ականներին ստեղծված «Սաֆո» -ն է,  «Իսպանական պարուհին» էտյուդը, ինչպես նաև «Ծովի արքայադուստրը» ջնարակապատ խեցեղեն քանդակը: Թանգարանը Կասկադի հիշյալ հասցեում գործում է  1984 թվականի նոյեմբերից: Վերա Կալչուրինան ասում է, որ պրոֆեսոր Աբրահամյանին երևանյան մի քանի հասցե են առաջարկել, բայց նա ընտրել է հենց այս տարածքը, որովհետև հավոզված էր՝  այս բացառիկ հավաքածուն պետք է ներկայացնել Երևանի սրտում, մարդաշատ  վայրում և ամենակարևորը՝ առանձին, ամբողջական թանգարանի տեսքով: «Այստեղ իսկապես ռուսական արվեստի բացառիկ նմուշներ կան: Նման արժեքավոր հավաքածու ունեցող թանգարան չունի նախկին  խորհրդային հանրապետություններից և որևէ մեկը»,-վստահեցնում է Կալչուրինան: Երևանի ռուսական արվեստի թանգարանի տնօերն Մարինե Մկրտչյանն ասում է, որ վերջին տարիներին այցելուների թիվը կտրուկ աճել է: Մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես դպրոցականներն ու ռուս զբոսաշրջիկները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այցելուների թիվն այս տարի աճել է շուրջ  30 տոկոսով: Թանգարանը վերջերս համալրվել է հայտնի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի նվիրաբերած երեք ստեղծագործություններով՝ Արա Աբրահամյանի և նրա տիկնոջ դիմանկարներով և թանգարանի հիմնադրի կիսանդրիով:

«Ժամանակ». Տարոն Մարգարյանը գործի է անցնում. առաջին զոհը կարող է լինել Արա Աբրահամյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տա­րոն Մարգարյանը որոշել է վերջ դնել տարիներ ձգվող եւ ոչ մի կերպ չավարտվող շինարարու­թյուններին, որոնք փչացնում են քաղաքի ճարտարապետական տեսքը:

Ռուսերեն

Санкции в отношении России не будут сняты в ближайший год, но ЕС может смягчить позиции – глава САР

Санкции в отношении России не будут сняты в ближайший год, но ЕС может смягчить позиции, сказал глава Союза армян России и Всемирного армянского конгресса, известный предприниматель Ара Абрамян

Глава САР признался, что женился на русской девушке с целью изучить русский язык, но безуспешно

Глава Союза армян России и Всемирного армянского конгресса, известный предприниматель Ара Абрамян признался, что женился на русской девушке с целью изучить русский язык, но ему это не удалось.

Армения может стать технологическим и финансовым центром ЕАЭС

Инновации, интеграция, нестандартное мышление и открытость сделают Армению энергичным и процветающим перекрестком ЕАЭС, сказал президент ОО "Международный форум евразийского партнерства" и Союза армян России Ара Абрамян

ЕАЭС является одним из наиболее успешных интеграционных процессов – Ара Абрамян

Инновации, интеграция, нестандартное мышление и открытость сделают Армению энергичным и процветающим перекрестком ЕАЭС, сказал президент ОО "Международный форум евразийского партнерства" и Союза армян России Ара Абрамян

Глава САР потребовал отстранить от эфира развернувших антиармянскую кампанию журналистов и горе-политиков

Президент Союза армян России, посол доброй воли ЮНЕСКО Ара Абрамян призвал отстранить от эфира продажных журналистов, горе-политиков и экспертов, развернувших антиармянскую кампанию на российском ТВ

Армянский бизнес недооценивает возможности Евразийского экономического форума – Ара Абрамян

Армянский бизнес недооценивает возможности Евразийского экономического форума, сказал во вторник президент общественной организации "Международный форум евразийского партнерства", президент Всемирного армянского конгресса и Союза армян России (САР), посол доброй воли ЮНЕСКО Ара Абрамян

Անգլերեն

Armenia can become technologic and financial center of Eurasian Economic Union

The Eurasian Economic Union is one of the most successful integration process, Ara Abrahamyan, president of the International Forum of Eurasian Partnership NGO, head of the Union of Armenians of Russia and a goodwill ambassador at UNESCO, said Friday at the Second International Forum of Eurasian Partnership.