Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ռուբեն Հայրապետյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Մխիթարյանն էլ չգիտի, թե ինչ է մտածում Մոուրինյոն. ՀՖՖ նախագահը զրուցել է հավաքականի ավագի հետ

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում չընդգրկվելուն:

«Հրաժարական կտամ, եթե ցույց տաք այնպիսի թեկնածուի,ով կկարողանա կառավարել ՀՖՖ-ն».Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է հրաժարական ներկայացնել,քանի որ հոգնել է, բայց վերապահում ունի,ասում է պետք է իմանամ, ում եմ վստահելու ֆեդերացիան:

Ռուբեն Հայրապետյանը` սպորտի նախարարին. խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը հավաքականի ձախողված ելույթների պատճառներն ուսումնասիրելու մասին։

Ռուբեն Հայրապետյանը Հրաչյա Ռոստոմյանին խորհուրդ է տալիս զբաղվել ատամնաբուժությամբ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, օրեր առաջ անդրադառնալով ֆուտբոլի ազգային թիմին, շեշտել էր, որ հավաքականի համար բարձր որակի մասնագետներ կհրավիրվեն, ովքեր կփորձեն ելք գտնել ստեղծված իրավիճակից:

Ռուբեն Հայրապետյանը վաղը կներկայացնի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին

Վաղը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի շնորհանդեսը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ռուբեն Հայրապետյանի կոշտ պատասխանը Հրաչյա Ռոստոմյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի պաշտոնական կայքում պատասխանել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ մեդիայի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ հնչեցրած մտքերին.

Փոփոխությունները նկատելի կլինեն արդեն առաջիկա խաղում.Արթուր Պետրոսյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանին: Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպման ժամանակ Հայրապետյանը շնորհավորել է նորանշանակ մարզչին. «Եկեք շնորհավորենք Արթուր Պետրոսյանին և հաջողություն մաղթենք, բեղմնավոր աշխատանք»,-ասել է ՀՖՖ նախագահը: Իր հերթին Արթուր Պետրոսյանն ասել է, որ հավաքականում անպայման փոփոխություններ են լինելու: Ըստ մարզչի՝ դրանք արդեն նկատելի կլինեն 2018 թ-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ Չեռնոգորիայի դեմ խաղում, որը կայանալու է նոյեմբերի 11-ին Երեւանում: Պետրոսյանը նշել է, որ Ցյուրիխում այլեւս չի աշխատի, կլինի Հայաստանում եւ կհետեւի Հայաստանի առաջնության հանդիպումներին: Պետրոսյանը հավաքականի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը` Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1995, 1999), Հայաստանի երկակի սուպերգավաթակիր (1996, 1999), Շվեյցարիայի գավաթակիր (2005), Շվեյցարիայի չեմպիոն (2005-2006): Նա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թվականներին, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թվականին: Արթուր Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը 2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը: 2011 թվականին «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 2014-2015 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը: 2016 թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր:

ՀՀ սպորտի նախարար. չեմ կարծում, որ Ռուբեն Հայրապետյանն ինձ խորհուրդ տվողների ցանկում է

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, ով խորհուրդ է տվել Ռոստոմյանին չզբաղվել ֆուտբոլով, այլ վերադառնալ իր առաջին մասնագիտությանը` ատամնաբույժի գործին։

Ոչ թե ի հեճուկս ՀՖՖ նախագահի, այլ՝ հօգուտ հայկականի ֆուտբոլի. քննարկում ԱԺ- ում

2017 թ. պետբյուջեի նախագծով կրթության և գիտության  ոլորտներին նախատեսվում է  տրամադրել գրեթե այնքան գումար, որքան 2016-ին:  Փոխարենը մշակույթ ոլորտի բյուջետային հատկացումները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են: Ոլորտի պատասխանատուները նշել են, որ  լրացուցիչ գումարներ միշտ են անհրաժեշտ, բայց ծրագրված  հատկացումները բավարար են նախատեսված ծրագրերն իրագործելու համար:   2017 թվականի պետբյուջեի նախագծով կրթության ոլորտի ծախսերը կազմում են 128 մլդ  դրամ կամ 23.5 մլն  պակաս, քան 2016 թվականին: Գիտությանը հաջորդ տարվա ընթացքում կառավարությունը նախատեսում է հատկացնել  շուրջ 14,5 մլրդ դրամ: Կրթության ծախսերի հիմնական մասը կուղղվի հանրակրթության ոլորտին: Թեև ընդհանուր առմամբ բյուջետային հատկացումները նվազել են, բայց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը չի կարծում, որ այդ նվազումը կազդի ոլորտի արդյունավետության վրա: Լևոն Մկրտչյանն ասում է, որ ծրագրերի մի մասի իրականացումն էլ կապվում է ոչ միայն բյուջեի, այլ դոնոր կազմակերպությունների հետ: Օրինակ նախարարի ձևակերպմամբ բավական լուրջ ծրագիր է քննարկվում Եվրամիության հետ՝ միջին մասնագիտական կրթության ոլորտին նվիրված։ Նախարարին խնդրեցինք թվարկել այն հիմնական ծրագրերը, որոնք հնարավոր կլինի տեսնել ոլորտում առաջիկա տարվա ընթացքում: Լևոն Մկրտչյանն առաջինը նշեց ավագ դպրոցին վերաբերող փոփոխությունը, որն արդեն այս տարվանից ուժի մեջ կմտնի: Ավագ դպրոցի վերջին դասարանի աշակերտներին հնարվորություն կտրվի երկրորդ կիսամյակի ընթացքում ըստ էության միայն երեք առարկաների դասերին հաճախել: Ի դեպ, դպրոցների քաղաքականացմանը կամ կուսակցականացմանը նախարարը կտրուկ դեմ է, կարծում է, որ կրթական համակարգի ներկայացուցիչները նույնպես կարող են ունենալ կուսակցական հենք, բայց կրթական գործընթացից դուրս: Արամ Մանուկյանի հարցին. «Պատրա՞ստ եք ինձ հետ ստորագրել օրենքի նախագիծ, որ դպրոցներում ուսուցիչներն ու տնօրեններն իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ»,  Լեւոն Մկրտչյանն այսպես արձագանքեց. «Օրենքը գործում է, ուղղակի այն պետք է պահել, ստորագրելու հարց չկա»։ Սպորտի և երիտասարդության ոլորտների բյուջետային հատկացումների հարցը երկրորդային դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ՝  նախարարին երեկ ուղղված խորհրդի ֆոնին:   Ռուբեն Հայրապետյանը  Հրաչյա Ռոստոմյանին հորդորել էր զբաղվել ատամնաբուժությամբ և ոչ թե խառնվել ֆեդերացիայի հարցերին: Ատամնաբուժությունը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի առաջին մասնագիտությունն է։ Այսօր նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հպարտանում է առաջին մասնագիտությամբ։ Նախարարն ասաց, որ  լինի ֆուտբոլ, թե  այլ մարզաձև, երբ խնդիրներ է տեսնում,  չի կարող ներգրավվածություն չունենալ։ Նաեւ հավելեց, որ Հայրապետյանի երեկվա արձագանքից հետո, այն ծրագրերը, որ նախատեսել էր, ավելի կարագացնի: Հարցին՝ ի հեճուկս Ռուբեն Հյարապտյանի՞ ՝ պատասխանեց ՝հօգուտ հայկական ֆուտբոլի:

ՈՒԵՖԱ-ի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինին` ուղեկցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի:

Հայաստանի և Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր (Տեսանյութ)

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը ստորագրեցին երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջև փոխըմբռնման հուշագիր, որն իրենից ենթադրում է երկու երկրների միջև ֆուտբոլային համագործակցության մակարդակի բարձրացում և հարաբերությունների խորացում:

Ջուր չունենք, որ մի առվով էլ հոսի.Հրաչյա Ռոստոմյանը` Ռուբեն Հայրապետյանի մասին

«Իմ որևէ ասած խոսք ես չեմ կարծում, որ կփոխեմ: Ինչ ասել եմ, հետևողական եմ լինելու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն՝ անդրադառնալով ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին խառնվելու մասին իր հայտարարությունները :

Ռուբեն Հայրապետյան. մեր բոլոր մարզիկներն արժանի են բարձր գնահատականի, բայց Հենրիխ Մխիթարյանի նպաստը ֆուտբոլի ասպարեզում անուրանալի է

Հայաստանի 2016 թ.-ի տարվա լավագույն մարզիկների ցուցակը բուռն քննարկումների առարկա էր դարձել, քանի որ ցուցակում ներառված չէր Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

ՈւԵՖԱ-ի նախագահը կմասնակցի ՀՀ-ում ֆուտբոլի նոր ակադեմիայի հիմնարկեքին

Ապրիլի 12-ին կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը, որը կիրականացնեն ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ կծանոթանա ակադեմիայի ենթակառուցվածքներին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

ՈՒԵՖԱ-ի նախագահը մասնակցեց Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությանը

Այսօր մեկօրյա այցով Հայաստան է ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:  Այցի ընթացքում Չեֆերինը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, մասնակցել են Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՈՒԵՖԱ-ի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինին` ուղեկցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով ֆուտբոլի և առհասարակ սպորտի կարևոր դերակատարությանը ազգերի միջև փոխճանաչողության և համերաշխության հաստատման գործում, ցավով նշեց, որ այսօր որոշ ուժերի կողմից այն նաև քաղաքական շահարկումների թիրախ է դառնում: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետն իր ցավակցությունը հայտնեց ՈՒԵՖԱ-ի նախագահին նախորդ օրը գերմանական ֆուտբոլային ակումբներից մեկի դեմ գործված ահաբեկչության առիթով: Դատապարտելով կատարվածը` Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ պետական և հասարակական կառույցները պետք է ամեն ջանք գործադրեն` զերծ պահելու սպորտը նման բռնարարքներից: Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց ՈՒԵՖԱ-ին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` համատեղ ջանքերով Վաղարշապատում ֆուտբոլի ակադեմիա հիմնադրման և այն համապատասխան մարզադաշտով օժտելու ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Նորին Սրբությունը շեշտեց, որ Հայոց Եկեղեցին նույնպես կարևորում է սպորտը և այս առումով` Եկեղեցու հովանու ներքո Հայաստանում գործող 10 հայորդյաց տներում ստեղծվել են բոլոր հնարավորությունները, որպեսզի պատանիները հաճախեն տարբեր սպորտային խմբակներ և մարզվեն: Զրույցի ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն իր խորին շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ նշելով, որ իր վրա մեծ տպավորությունն է թողել հայ ժողովրդի պատմությունը: ՈՒԵՖԱ-ի նախագահը նույնպես ընդգծեց, որ սպորտաձևերը և մասնավորապես` ֆուտբոլը, կոչված են միավորելու ազգերին և ոչ թե պառակտելու: Պրն. Չեֆերինը շեշտեց, որ ֆուտբոլը կարևոր նշանակություն ունի երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության գործում և նրան ետ է պահում տարբեր անցանկալի, մեղսալի երևույթներից: Վերջում Վեհափառ Հայրապետը ՈՒԵՖԱ-ի նախագահին ցանկացավ արգասավոր գործունեություն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ արդյունավետ գործակցություն: ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունն այցելեց նաև Մայր Տաճար:  

Այո, ես ձեռք եմ բերել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը. Արթուր Սողոմոնյան

Ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից գնել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Թե ինչ մեծ փոփոխություններ կլինեն Հայաստանի 11-ակի չեմպիոն թիմի կազմում գործարարը պատմեց NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում:

Ռուբեն Հայրապետյան. Յուրչենկոն մեզ այս պահին է պետք, եթե չեկավ, ապա հավաքականի երեսը չի տեսնի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին հավաքական հրավիրելու մասին:

Ռուբեն Հայրապետյան. Կամ պետք է Փյունիկը հանձնեի, կամ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռանայի

Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում հանդիպել է լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Հրաչյա Ռոստոմյանն ո՞վ ա, չեմ ճանաչում. Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆերեդացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվեց խոսել Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանի մասին: Հայրապետյանը լրագրողին նույնիսկ թույլ չտվեց հնչեցնել հարցը կապված սպորտի նախարարի հետ:

Դավիթ Յուրչենկոն մեկնաբանել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը

Մախաչկալայի «Անժի»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, ըստ որի և անձամբ ինքը, և ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը բազմիցս խոսել են Յուրչենկոյի հետ:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի

Այսօր պաշտոնապես հաստատվել է, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատերը լինելու է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը: «Ես շնորհակալություն եմ հայտնում ակումբի առաջվա տերերին, ովքեր «Փյունիկում» ունեցել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանը, Վարդան Մինասյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արթուր Սողոմոնյանը: Նա նշել է, որ ամեն ինչ անելու է, որ ակումբը լինի առաջատար դիրքերում: Ակումբի նոր սեփականատիրոջը շնորհակալություն է հայտնել «Փյունիկի» արդեն նախկին սեփականատեր Ռաֆայել Հայրապետյանը` ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին: «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել պարոն Սողոմոնյանին, ով կարող է մեր գործը շարունակել, կասկած չունեմ, որ հաջողություները նույնպես շարունակելու են քայլել «Փյունիկի» հետ զուգագեռ, մաղթում եմ ակումբին նորանոր հաջողություններ, նոր ձեռքբերումներ»,- նշել է  Ռաֆայել Հայրապետյանը: Ի դեպ, «Փյունիկի» նոր սեփականատերը դիտարկում է ակումբի անունը փոխելու հարցը: «Այո, ակումբի անունը փոխելու թեման մեր ուշադրության կենտրոնում է, դիտարկում ենք այդ հարցը, բայց դեռ կոնկրետ որոշում չունենք, թե ինչ անուն կլինի կամ երբ կլինի»,-ասել է Արթուր Սողոմոնյանը: Նա, սակայն, բացելով չակերտները, ասել է, որ դիտարկում են «Արագած» անունը, սակայն դա վերջնական տարբերակը չէ: Նա նաև հավելել է, որ ակումբի հետ կապված մի շարք փոփոխություններ են իրականացնելու:

Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա՞, ինչ է. Շարմազանով

Ռուբեն Հահրապետյանը այս տարիների ընթացքում ազնիվորեն ծառայել է հայկական սպորտին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի՝ նախօրեին Լեհաստանի հավաքականից կրած 1:6 հաշվով պարտությանը:

Սկանդալ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում. ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին

Սկանդալ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում. ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ

ՀՖՖ-ն պայմանավորված խաղի սկանդալի հետ կապված հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմումի փաստով։

«ՀԺ». Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը: Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շենքի մի մասը ապամոնտաժվում է: Համալիրի տարածքում շինարարական մեծ տեխնիկա է կուտակված:

ՀՀԿ շենքից բարկացած դուրս եկավ Ռուբեն Հայրապետյանն ու արագ հեռացավ

Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում դեռ ընթանում է ՀՀԿ խորհրդի նիստը. քիչ առաջ շենքից բարկացած դուրս եկավ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, արագ նստեց մեքենան ու հեռացավ։

«Հրապարակ». Ծառուկյանն ու Ռուբեն Հայրապետյանը բարիշել են, նրանք հանդիպել են Ծառուկյանի դղյակում

«Հրապարակ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո սիրո եւ հանդուրժողականության հարաբերություններ են հաստատվել երբեմնի ախոյաններ Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ։

Խոշոր գումարի յուրացում. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով նյութեր են նախապատրաստվում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում պատրաստվում են նյութեր, որոնք վերաբերում են ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին

Ռուսերեն

Глава ФФА Айрапетян посоветовал министру спорта Армении заняться стоматологией

Глава федерации футбола Армении Рубен Айрапетян прокомментировал заявление министра спорта и по делам молодежи Армении Грачья Ростомяна о необходимости исследования причин провальных выступлений сборной.

Министр спорта Армении ответил на нападки президента ФФА

Министр спорта и по делам молодежи Армении Грачья Ростомян ответил на нападки президента Федерации футбола республики Рубена Айрапетяна, посоветовавшего главе Минспорта не вмешиваться в футбольные дела, а вернуться к своей первой профессии – стоматологии.

Глава ФФА возмущен отсутствием Генриха Мхитаряна в списке лучших спортсменов Армении

Президент Федерации футбола Армении Рубен Айрапетян выразил возмущение по поводу того, что полузащитник армянской сборной и "Манчестер Юнайтед" Генрих Мхитарян не попал в список лучших спортсменов Армении.

Глава ФФА: мы ждем Давида Юрченко в сборной Армении с распростертыми объятиями

Глава Федерации футбола Армении (ФФА) Рубен Айрапетян сделал заявление по поводу высказываний голкипера "Анжи" Давида Юрченко о том, что он не получал от ФФА официального приглашения в сборную Армении

Глава ФФА вновь призвал Юрченко присоединиться к сборной Армении

Глава Федерации футбола Армении Рубен Айрапетян опроверг утверждения голкипера "Анжи" Давида Юрченко о том, что тот не получал приглашения в сборную страны, заявив, что голкипера ждут в команде с распростертыми объятиями

Անգլերեն

Head of FFA will not resign

Contrary to wide expectations the president of the Football Federation of Armenia (FFA) Ruben Hayrapetyan will not resign.

Armenian police collecting evidence of embezzlement committed by Ruben Hayrapetyan

The Armenian Police Department's division in charge of struggle against organized crimes is collecting evidence of the embezzlement committed by Ruben Hayrapetyan, former member of the Armenian National Assembly and former head of the Armenian Football Federation, the press office of the police department told Novosti-Armenia on Thursday.