Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Քըրք Քրքորյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Մենք մեր վրեժը կլուծենք վերապրելով. կայացավ «Խոստում» ֆիլմի փակ ցուցադրությունը

Ապրիլի 27- ից մեկ էկրան կբարձրանա երջանկահիշատակ Քըրք Քրքորյանի նախաձեռնած Հայոց ցեղասպանությանը մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը՝ հայերեն կրկնօրինակմամբ: «Խոստումը» օսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով: Հայերի մասին՝ հայերենով հենց այս սկզբունքով էլ առաջնորդվելով «Շարմ Հոլդինգ» ընկերությանը, իրականացրեց  ֆիլմի հայերեն կրկնօրինակման պրոդյուսերական աշխատանքները  հանրային հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա կատարել է ֆիլմի հայերեն կրկնօրինակումը, Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Սամվել Դանիելյան, Դավիթ Հակոբյանը և  այլոք: Հենց այս դերասնների  ձայնով հայ հանդիսատեսը կլսի ու կգնահատի 100 մլն  բյուջեով  նկարահանված ֆիլմը:   «Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Ֆիլմը պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Դեղագործ Միքայելի հետ միասին ֆիլմը  հանդիսատեսին տեղափոխում է գյուղից մեծ քաղաք, որտեղ երիտասարդը որոշել է բժիշկ դառնալ: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է  ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը: Նշենք, որ Ֆիլմի պրեմերիան տեղի ունեցավ ապրիլի 21-ին ԱՄՆ -ում: Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն, Բարբարա Սթրեյզանդը, հայ թենիսիստ Անդրե Աղասին, Ջորջ Քլունին, Ամալ Քլունին: Վերջիններս ներկա են գտնվել ֆիլմի լոնդոնյան պրեմիերային:

Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում շնորհվեց

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում պարգևատրման արարողության ժամանակ նախագահի հրամանագրով արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում շնորհվեց։ Նշենք նաև, որ Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի կողմից պարգևների արժանացան պաշտպանության, տնտեսության, մշակույթի ոլորտում աշխատող անձինք։ Հայաստանի Ազգային հերոս՝   Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության և  իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: ՀՀ ազգային հերոսներն են. 1. Վազգեն Առաջին (շնորհվել է՝ 1994 թ.) 2. Վիկտոր Համբարձումյան (շնորհվել է՝ 1994 թ.) 3. Ալեք Մանուկյան (շնորհվել է՝ 1994 թ.) 4. Մովսես Գորգիսյան (շնորհվել է՝ 1996 թ.) 5. Գեղազնիկ Միքայելյան (շնորհվել է՝ 1996 թ.) 6. Մոնթե Մելքոնյան (շնորհվել է՝ 1996 թ.) 7. Թաթուլ Կրպեյան (շնորհվել է՝ 1996 թ.) 8. Վիտյա Այվազյան (շնորհվել է՝ 1996 թ.) 9. Ջիվան Աբրահամյան (շնորհվել է՝ 1996 թ.) 10. Յուրա Պողոսյան (շնորհվել է՝ 1996 թ.) 11. Կարեն Դեմիրճյան (շնորհվել է՝ 1999 թ.) 12. Վազգեն Սարգսյան (շնորհվել է՝ 1999 թ.) 13. Քըրք Քրքորյան (շնորհվել է՝ 2004 թ.) 14. Շառլ Ազնավուր (շնորհվել է՝ 2004 թ.) 15. Նիկոլայ Ռիժկով (շնորհվել է՝ 2008 թ.)

Ռուսերեն

Անգլերեն