Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արամ Անանյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Ժամանակակից լիդերությունը հիմնված է արժեքների վրա. «Արմենպրես»-ի տնօրենի դասախոսությունը ԵՊՀ-ում

Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձեւաչափ» խորագրով ծրագրի շրջանակներում ԵՊՀ ուսանողները հանդիպեցին Արամ Անանյանի:

«Արմենպրես»-ը Ռիգայում բացել է միջնադարյան ճարտարապետության կոթողային հուշարձանների բացառիկ ցուցադրություն

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Լատվիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Լատվիայում անցկացվել են հայկական մշակույթին նվիրված օրեր

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն իր հերթին հանդիպում ունեցավ Լատվիայի ազգային լրատվական գործակալության՝ «Լետա»-ի տնօրենների խորհրդի անդամ Յուրիս Մենզինչի հետ, որի ընթացքում կողմերի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:

Ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման առանձնահատկությունները՝ միդիաֆորումում

Այսօր Երեւանում մեկնարկվել է մեդիաֆորում, որի քննարկման առանցքային թեման ԱՊՀ և ԵԱՏՄ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման հիմնախնդիրներն են: Միջոցառումը կազմակերպել են «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն ու ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը։ Քննարկմանը մասնակցել են զլմ ներկայացուցիչներ, մեդիա-փորձագետներ, քաղաքագետներ Հայաստանից Բելոռուսից, Ղազախստանից եւ Ռուսաստանից:   Ինտեգրացիայի հեռանկարներն ու մարտահրավերներն են «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» խորագրով մեդիաֆորումի օրակարգում։ Կազմակերպիչներից ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը մեզ հետ զրույցում այսպես պարզաբանեց նպատակը. «Փորձում ենք ոչ միայն հանրությանը ծանոթացնել, թե ինչ է տեղի ունենում, այլ նաեւ փորձում ենք ցույց տալ, թե ինչպես կարող են այդ գործընթացներն ունենալ իրենց դրական ազդեցությունը համընդհանուր առօրյայի վրա եւ, միաժամանակ նաեւ, սոցիալ-տնտեսական ընդհանուր զարգացումների վրա»: Մեզ հետարքրում են նաեւ ԱՊՀ եւ ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիայի վերաբերյալ այն ընկալումները, որոնք առկա են այդ երկրներում՝ հավելեց քաղաքագետը: ԱՊՀ երկրների զլմների միջեւ նման համագործակցությունը, Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թեմուր Ուրազաեւի ձեւակերպմամբ, անհրաժեշտ է առաջին հերթին նրա համար, որ հասարակությունների մոտ մնացել են շատ հարցեր եւ շատ մութ գոտիներ: Համընդհանուր ռազմավարության բացակայության պայմաններում տեղեկատվական ռիսկերն ու խնդիրները շարունակաբար սպառնում են հասարակություններին՝ նկատեց Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը: Նա հատկապես այդ տեսանկյունից գնահատեց մեր երկրի համար ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման վերաբերյալ նման քննարկումները. ԵԱՏՄ-ն այսօր միայն խոսքով է հայտնի, բայց ի՞նչ է այն իրականում տալիս բիզնեսին, կոնկրետ մարդկանց՝ մենք միայն կարող ենք կռահել՝ ասաց Բելառուսի Հանրապետության «ԲելՏԱ» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուկը. «Ինձ թվում է, այս նախագիծը կօգնի այդ տեղեկությունները հասցնել մարդկանց: Համապատասխանաբար ներգրավել առավել որակ եւ ցույց տալ նրա օգտակարությունը: Որովհետեւ կարելի է որքան ասես քաղաքական որոշումներ ընդունել, բայց եթե տարբեր երկրներում մարդիկ չեն զգում, չեն տեսնում, թե ինչպե՞ս են դրանք աշխատում, այդ որոշումներն, ըստ էության, անիմաստ են: Մենք հեծանիվ չենք հորինում, բայց ցանկանում ենք մարդկանց հասցնել այն, ինչն իրականում արդեն արվել է, իսկ արվել է, ամեն դեպքում, շատ բան»: Իրազեկումը միշտ էլ անհրաժեշտ է՝ անկախ հասարակության իրազեկվածության աստիճանից՝ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Երկօրյա համաժողովի ընթացքում «Արմենպրես» և Բելառուսի «ԲԵԼՏԱ» պետական լրատվական գործակալությունների միջեւ համագործակցության հուշագիր կստորագրվի: Հյուրերը հանդես կգան նաև վարպետության դասերով Հայաստանի բուհերի ուսանողների համար։

Ռուսերեն

Անգլերեն