Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Վիկտոր Դալլաքյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

«Ժամանակ». Ստեփան Դեմիրճյանին պատրաստ են ընդունել միայն Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունում

«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի և ՀԱԿ-ի միջև համագործակցությունը դադարի։ Բանն այն է, որ Ստեփան Դեմիրճյանը բանակցում Է միանգամից երեք դաշինքներում անցողիկ տեղի համար։ Ստեփան Դեմիրճյանը հնարավոր Է համարում նոր խորհրդարանում հայտնվել Վիկտոր Դալլաքյանի, Սեյրան Օհանյան– Վարդան Օսկանյան տանդեմի կամ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ապագա դաշինքի հետ։

«Ժամանակ». Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին

«ԱԺ ընտրություններին ընդառաջ երեկ հայտարարվեց եւս մեկ դաշինքի մասին։ Դաշինք, որում ներգրավված են Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետությունը» եւ Արամ Գ. Սարգսյանի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը։

Պարույր Հայրիկյանը միանում է Օսկանյան-Օհանյան-Սարգսյան դաշինքին

Պարույր Հայրիկյանը և նրա հիմնադրած Ազգային ինքնորոշում միավորումը՝ ԱԻՄ-ը, հայտարարել է, որ միանում է Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը: Հայրիկյանը իր Ֆեյսբուքի էջում գրել է.

Վիկտոր Դալլաքյանը՝ Սեյրան Օհանյանի եւ «Երրորդ հանրապետության» համագումարի մասին

Վիկտոր Դալլաքյանը որեւէ նոր կուսակցություն չի ստեղծել: Նա գնացել է ավելի պարզ ճանապարհով՝ անդամագրվել է դեռեւս 2003 թվականից գրանցված եւ գործող <<Երրորդ հանրապետություն>> կուսակցությանը, որի գործող նախագահ Էդուարդ Անտոնյանն այսօր հայտարարել է՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք կուսակցության 7-րդ արտահերթ համագումարում կներկայացնի իր հրաժարականը: Դրանից հետո կուսակցության համար կսկսվի նոր փուլ՝ նոր նախագահով, նոր կանոնադրությամբ, ավելի քան 50 էջանոց ծրագրով, նախընտրական բանաձեւով եւ նոր գործընկերներով: Վիկտոր Դալլաքյանն այսօր վերջնական հստակեցումներ չի մտցրել, բայց բոլոր փակագծերն արդեն բացել է:    Ընդդիմության դաշտ վերադարձող Վիկտոր Դալլաքյանի համար այս տարվա կարեւորագույն-բացասական իրադարձություններից առաջին հորիզոնականը զբաղեցնում է ապրիլյան քառօրյա պատերազմը: Հակառակ սուր եւ անողոք քննադատությանը՝ այս գործիչը, ով այդ օրերին դեռ աշխատում էր նախագահականում, պնդում է՝ ինքն ու այդ օրերի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցանկանում են փրկել սխալ ճանապարհով գնացող պետությունը՝ մտադրվել են խափանել վերարտադրվելու ցանկություն ունեցող իշխանության ծրագրերը: Եթե մինչ այսօր ամեն ինչ քողարկվում էր, այսօր արդեն Վիկտոր Դալլաքյանը բացեց որոշ փակագծեր: Ասում է՝ իր եւ Օհանյանի հրաժարականներից հետո պարբերաբար հանդիպել են, հանդիպում են եւ դեռ հանդիպելու են: <<Երրորդ հանրապետություն>> կուսակցության առաջիկա արտահերթ համագումարին հավաքվելու են միայն կուսակցականներով, հրավիրված որեւէ քաղաքական ուժ չի լինելու, իհարկե, եթե մինչ այդ դեպքերը չզարգանան սրընթաց եւ չձեւավորվի այն լայն կոնսոլիդացման, որին ձգտում են եւ ինչ նպատակով էլ հանդիպում են տարբեր կուսակցությունների հետ: Ի դեպ, արդեն ստեղծված նախընտրական դաշինքներից մեկի՝ <<Քաղաքացիական պայմանագիր>>, <<Լուսավոր Հայաստան>> եւ <<Հանրապետություն>> կուսակցությունների հետ համագործակցությունը Վիկտոր Դալլաքյանը բացառում է: Ասում է՝ <<նրանք իրենց քայլերը պատկերացնում են որոշակի աշխարհաքաղաքական կողմնորոշումների շրջանակում>>: <<Երրորդ հանրապետություն>> կուսակցությունում բացառում են որեւէ արտաքին քաղաքական կողմնորոշում՝ ասում է Դալլաքյանը՝ հստակ չպատասխանելով նաեւ ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությանը: Պարզապես նշում է, որ Լեւոն Տեր- Պետրոսյանի տեսակետները ԼՂ հակամարտության վերաբերյալ տարբեր են:  Առանց խուսանավելու եւ հստակ որոշմամբ Վիկտոր Դալլաքյանն այսօր խոստացավ՝ եթե անգամ ձախողվի 2017-ի ընտրություններում՝ կրկին իշխանության դաշտում նրան այլեւս չենք տեսնի: Իշխանություն դառնալու միակ տարբերակը՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելն է:

Վիտկոր Դալլաքյանը՝ կուսակցության նախագահ

Այսօր «Երրորդ հանրապետություն» կուսակցության 7-րդ արտահերթ համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը:

«Համախմբում», «Երրորդ հանրապետություն», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ԱԺ ընտրություններին կմասնակցեն դաշինքով

Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետությունն» ու Արամ Գասպարի Սարգսյանի Դեմկուսը ընտրություններին մասնակցելու են դաշինքով։

Վիկտոր Դալլաքյանը ջանքեր է գործադրել Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան դաշինք ձևավորելու ուղղությամբ

«Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիրի խոսքով` այդ համագործակցությունը չի կայացել «Համախմբում» կուսակցության կողմից անիրականանալի առաջարկներ ներկայացնելու պատճառով:

Վիկտոր Դալլաքյանը հայտարարում է իր ընդդիմադիր լինելու մասին

  «Երրորդ հանրապետություն» կուսակցության 7-րդ արտահերթ համագումարին կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը հիսուն էջից բաղկացած իրենց ծրագրում ներկայացրեց Հայաստանի ապագային  բարելավմանը միտված քայլերը։ Կարմիր թելի նման տարավ այն գիծը, որ եթե  այսօր Հայաստանը գտնվում  է տնտեսապես վատթար վիճակում, ապա մեղավոր են միայն իշխանությունները. Ասաց, որ պետք է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի պաշտոնյաների ունեցվածքը, պետական գույքի սեփականաշնորհման գործընթացը, սակայն առանց վհուկները որսի, հոկտեմբերի 27- ի, ապրիլի 12-ի , մարտի 1-ի իրադարձությունները, հուլիսյան դեպքերը։ «Մենք չպետք է թույլ տանք՝ ԱԺ ընտրություններին ձախողված իշխանությունների վերարտադրությունը»,- ասում է Վեկտոր  Դալլաքյանը։ նա  եղել ՀՀԿ անդամ, նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը Աժ- ում։ Լրագրողները հիշեցրեցին Դալլաքյանին իր իշխանական անցյալը՝ հարցնելով՝ ինչպե՞ս պետք  է  ժողովուրդը հավատա, որ նա ընդդիմություն ներկայացուցիչ է: Դալլաքյանը, մեղմ ասած, հրաժարվեց իր անցյալից. «Ես իշխանության մեջ որևէ պատասխանատու պաշտոն չեմ զբաղեցրել ,որևէ բարձր դիրք չեմ զբաղեցրել , 2016թ դուրս  եմ  եկել ՀՀԿ –ից և սիմվոլիկ  նշանակություն  ունեցող սիմվոլիկ պաշտոնից»։ Ի դեպ՝ այս համագումարի ինտրիգն այն էր, որ մամուլում տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անդամակցելու է  «Երրորդ հանրապետությանը», սակայն Սեյրան Օհանյանը համագումարին ներկա չէր։ Բայց ինտրիգը դրանով չավարտվեց, քանի որ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ «Երրորդ հանրապետություն» կուսակցության եւ Սեյրան Օհանյանի գնահատականները շատ հարցերում նույնն են եւ բացառեց, որ իրենց  համագործակցությունը որևէ փուլում կարող է խաթարվել։ Միևնույն ժամանակ լրագրողներին մեղադրեց ոչ կոռեկտ լինելու  մեջ, քանի որ հացերի գերակշիռ մասը վերաբերվում էր պաշտպանության նախկին նախարարին։

ԱԻՄ-ը միացել է Օհանյան-Սարգսյան-Դալլաքյան-Օսկանյան համագործակցությանը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԻՄ-ը միանում է Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան համագործակցությանը: «ԱԻՄ-ը իր ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական Խորհրդի քուեարկութեամբ (19 կողմ 2 դէմ) միանում է Սեյրան Օհանեան, Արամ Սարգսեան, Վիկտոր Դալլաքեան և  Վարդան Օսկանեան գործիչների անունով հանրութեանն յայտնի նախընտրական համագործակցութեանը։ Յունուար 22-ի ժամը 15։50-ի դրութեամբ կողմ են արտայայտուել՝ ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի հետևեալ անդամները՝ Արկադի Վարդանեան (ՆԽ նախագահ), Պարոյր Հայրիկեան, Սուսաննա Գրիգորեան, Սուսաննա Աւագեան, Աշոտ Վարդանեան, Էմմա Շաշիկյան, Գագիկ Սարուխանեան, Կարինէ Ստեփանեան, Կարէն Բարսեղեան, Գառնիկ Ներսիսեան, Աննման Խաչատրեան, Երուանդ Փահլեւանեան, Սիրանուշ Չիբուխչեան, Հայկ Բաղդասարեան, Մանեա Այուազեան, Գաբրիել Տէր-Կարապետեան, Սամսոն ՍՍարդարեան, ինչպէս նաև ՆԽ փոխարինող անդամներ՝ Միտուշ Մարգարեան, Վարդան Բաղդասարեան, Սմբատ Մուղդուսեն, Իւրայ Յակոբեան, Նազիկ Ղազինեան, Հասմիկ Խալիկեան, Վարդուշ Բոտոյեան եւ Անուշ ու Վահան Յարութիւնեաններ։ Դեմ են՝ ՆԽ անդամներ Հայկ Աւագեանն ու Վահան Լուլուկեանը։ Քուէարկութեանն առայժմ չեն մասնակցել (զուտ տեխնիկական պատճառներով) Սեւան Կալլոշեանը, Աիդա Վարդանեանը, Արսէնն Պօղոսեանը, Վրէժ Զատիկեանը և  Կարո Եղնուկեանը (բանտում է)։ Նման դէպքերում հաշուի են առնւում առաջին փոխարինողների ձայները։ Արդիւնքում ունենք՝ 19 կողմ և երկու դէմ։ ԱԻՄ-ը նշուած համագործակցութեան չորրորդ կուսակցութիւն-գործընկերն է»,- գրել է Պ.Հայրիկյանը։

Ինչ համ կունենա 2017-ի քաղաքական գլխավոր ուտեստը

Այս օրերիրն մինչ հայկական խոհանոցներում ակտիվ եռուզեռ է, «Ռադիոլուրն» առաջարկում է նույնպես մտնել խոհանոց, բայց քաղաքական գործիչների: Պարզ ասած՝ «քաղաքական խոհանոցը» մի կողմ դրած առաջարկում ենք հասկանալ՝ ում տուն գնալ եւ ինչ ուտել:   Տարվա ընթացքում, հատկապես քաղաքական դաշտում ինչ «ճաշատեսակ» ասես չեն պատրաստում մեր գործիչները: Երբեմն համով է ստացվում, երբեմն՝ ոչ այնքան: Բայց այսօր առաջարկում ենք խոսել ոչ թե «քաղաքական ճաշատեսակների», որոնց պակասը չենք ունենա 2017 թվականին, այլ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների իրական հյուրասիրության մասին: Հային բնորոշ սրտաբացությամբ նրանք պատրաստ են տոնական օրերին տան դռները բացել բոլորի առջեւ՝ բարեկամ, հարազատ, հարեւանից մինչեւ շարքային ընտրող: «Ռադիոլուրը» այսօր առաջարկում է տեսականորեն շրջել հայտնի գործիչների տներով՝ հասկանալու՝ ում մոտ ինչ ճաշատեսակ կարելի է համտեսել: Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ամանորյա թուհուբոհին չի փախչում խոհանոցից: Հարկ եղած դեպքում նույնիսկ կօգնի տիկնոջը՝ սեփական ձեռքով պատրաստած յուրատեսակ մի ուտեստ հետագայում մատուցելու համար: Պատգամավոր Թեւան Պողոսյանը խոհանոց է մտնում պարզապես օգնականի կարգավիճակով: Չորս դուստրը ոչ մի անկատար աշխատանք չեն թողնում: Պատգամավորին մնում է միայն ամենապատասխանատու աշխատանքը՝ կտրատել անհրաժեշտ սնունսը եւ համտեսել իր սիրելի ուտեստը: Տանտիկնոջ կարգավիճակից լնելով ամանորյա սեղանին պատասխանատու կերպով են մոտենում պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Կարինե Աճեմյանը: Այս գործիչներն իրենց հյուրերին միշտ փորձում են «գաստրոնոմիկ անակնկալ» պարգեւել: Եթե այս ամենից հետո ընտրողի մոտ դեռ ախորժակ մնա՝ կարող է այցելել Վիկտոր Դալլաքյանի տուն: Կրկին ընդդիմադիր դարձած գործչի տանը ձեզ կառաջարկեն ավելի թեթեւ մի ուտեստ: Սա, բնականաբար, ընդդիմություն վերադառնալու հետ որեւէ կապ չունի, պարզապես Դալլաքյանը շատ է սիրում հենց այդ ուտեստը: Հայտնի գործիչների շարքում, սակայն, կա մեկը, ով լրջորեն դեմ է «ամանորյա որկրամոլությանը»: Տոնական սեղանները ճոխ դարձնելու անզուսպ ցանկությունը միայն տնտեսապես չէ, որ ձեռնտու չէ, կարծում է տնտեսագետ, Աժ-ի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Ամանորյա նախընտրելի ուտեստ այս գործիչը չունի: Ահա այսպիսինն է մեր հայտնի գործիչների մի մասի «քիմքի ճաշակը»: Կանցնի մի քանի օր եւ նրանք՝ տոնական սեղաններից կրկին կվերադառնան քաղաքական խոհանոց: Թե ինչ ուտետ կպատրաստեն մեզ համար 2017-ին՝ բաղադրատոմսը դեռ չկա: Մնում է հուսալ, որ այս գործիչների քաղաքական ճաշը չթանձրանա, տակը չկպնի, չվառվի, անալի կամ աղի, կծու եւ թթու չստացվի: Մի խոսքով՝ լինի  համտեսելի եւ նախընտրելի բոլորիս համար:

«Հրապարակ». Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը

«Պարզվում է՝ Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում, որը նա օրեր առաջ ներկայացրել էր Վիկտոր Դալլաքյանին, և որի մասին վերջինս խոսեց իր ասուլիսի ժամանակ, եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը․ նա ցուցակի 15-րդ հորիզոնականում է եղել։

2017- ին՝ ընտրություններից առաջ, սպասվում են կուսակցությունների խոշորացում

Քաղաքականությունն այս տարի Հայաստանում շատ ավելի շատ է լինելու, քան՝ նախորդ տարիներին: Այս տարվա խորհրդարանական ընտրությունները յուրահատուկ են մի քանի նպատակով, հետեւաբար քաղաքական ուժերը առանձնակի պատասխանատվությամբ են պատրաստվելու առաջիկա ընտրություններին: Որեւէ կասկած չկա, որ այս ամենը բերելու է քաղաքական դաշտի վերաձեւակերպումների՝ նոր դաշինքներով, կուսակցություններով եւ անհատ <<խաղացողներով>>:   Այս պահի դրությամբ դեռ վերջնական հստակեցում չկա, թե ովքեր են քաղաքական դաշտում զբաղեցնելու առանցքային <<խաղացողների>> տեղերը: Քաղաքական վերաբաշխումները սկսվել էին դեռեւս 2016-ի վերջում: Գործընթացը սակայն դեռ չի ավարտվել: Հստակորեն կարելի է ասել մի բան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի կունենա կուսակցությունների խոշորացում եւ նոր դաշինքների ստեղծում: Հանրապետականը մշտապես հավատացած է, որ ընտրողների առավելագույն ձայները կրկին կհավաքի խորհրդարանական ընտրություններում: Քանի որ անցնում ենք նոր կառավարման՝ հավաստիացնում են՝ պատրաստ են նոր կոալիցիաների, երբեք չեն խուսափել քաղաքական խորհրդակցություններից: <<Միահեծան կառավարումն ամենասխալ բանն է>>,- ասում է հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ի դեպ, գործող խորհրդարանում հանրապետականների ցուցակով պատգամավոր էին դարձել մի շարք կուսակցությունների ղեկավարներ: Արդյո՞ք հնարավոր է, որ այդ կուսակցությունները միաձուլվեն հանրապետականին. այս հարցով խորհրդակցություններ դեռեւս չեն կազմակերպվել՝ վստահեցնում է Վահրամ Բաղդասարյանը: Փոխարենը ակտիվ քննարկումների մեջ է <<Ազգային վերածննդի>> վերածված «Օրինաց երկիրը»: Այստեղ որոշել են դաշինքով չգնալ ընտրությունների, նախընտրում են կուսակցությունների խոշորացումը: Այս դեպքում առանցքը համարում են կոնկրետ «Ազգային վերածնունդը»: Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի ներկայացմամբ՝ մանր-մունր եւ անհայտ ուժերը չէ, որ հետաքրքրվում են միավորմամբ: Կուսակցությունների խոշորացմանը, միավորումներին եւ միաձուլումներին սկզբունքորեն դեմ չեն նաեւ ՀԱԿ-ում: Այստեղ պարզապես խնդիր է առանցքը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ իրենց ունեցածից բացի որեւէ մեկն իրենց ավելի լավ առաջարկ չի անի: Ի դեպ, բացի կուսակցությունների խոշորացումից նախընտրական շրջանում քաղաքական դաշտը <<հարստացնելու>> են նաեւ, այսպես ասենք, <<մոռացված>> անհատները: Այս տարի ակտիվ քաղաքականության մեջ կտեսնենք Վիկտոր Դալլաքյանին, Սեյրան Օհանյանին եւ Գագիկ Ծառուկյանին: Առաջին երկուսն իրար հետ, վերջինն էլ առանձին, հավանաբար, նոր դաշինքներ ստեղծելու հավակնություններ ունեն: Ցանկը հնարավոր է նաեւ համալրվի: Համենայնդեպս՝ հստակեցումների համար արդեն շատ քիչ ժամանակ է մնացել:

Ո՞վ, ո՞ւմ հետ, ինչի՞ համար է միավորվում

Քաղաքական դաշտում նախընտրական վերադասավորումները շարունակվում են: Մեծ ու փոքր կուսակցությունները շարունակում են բանակցել, հրապարակել բանակցությունների՝ հրապարակման ենթակա հատվածները , խոսել ու հիմնավորել իրենց քայլերը: Վերջինը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարությունն էր Օհանյան- Սարգսյան-Դալլաքյան- Օսկանյան «նախընտրական համագործակցությանը միանալու» մասին: Միավորումների ցանկն այսքանով ամենայն հավանականությամբ չի ավարտվի և առաջիկայում նոր դրսևորումներ կստանա: Արդյոք այս միավորումները կհանգեցեներն միասնական բևեռների ձևավորմանը կամ արդյոք սա քաղաքական դաշտին այնքան անհրաժեշտ միավորման ճանապարհն է: Առաջիկա ընտրությունների առանձնահատկությունը խոստանում է դառնալ դաշինքների առատությունը: Երեք այդպիսի միավորում արդեն ձևավորվել է, ու սա ինչպես երևում է դեռ վերջը չէ: Առաջինն և այս պահին ամենաձևավորվածը «Ելքն» է՝ Փաշինյան-Մարուքյան-Արամ Սարգսյան առանցքով, մյուսը Ծառուկյան դաշինքն է, որն ամենայն հավանականությամբ այդպես էլ կկոչվի. պաշտոնապես դեռ չի ձևավորվել, բայց ձևավորման մեկնարկը պաշտոնապես տրվել է: Երրորդը նախկինների դաշինքն է՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան- խորհրդարանում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյան- պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան առանցքով: Ի դեպ, արդեն հայտնի է, որ այս դաշինքի հետ են իրենց առաջիկա քաղաքական ծրագրերը կապում կապում նաև Դեմկուսն ու ԱԻՄ-ը: Դաշինքների ցանկն այսքանով չի սահմանափակվի: Սպասվում է լիբերալների դաշինքի ձևավորումը, որն ամենայն հավանականությամբ կհամախմվի « Ազատ դեմոկրատներին, ՀՀՇ-ին ու Բագրատյանի «Ազատությանը»: Արդյոք սա քաղաքական դաշտին այնքան անհրաժեշտ միավորման գործընթացն է: « Հիմա մոդայիկ թրենդային է դարձել է դաշինք կազմելը, բայց այդ դաշինքները ձևավորվում են, որովհետև առանձին-առանձին այդ ուժերը շանս չունեն»: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկումը վերաբերում է հատկապես փոքր կուսակցություններին: Ինչ վերաբերում է խոշորներին, ապա համեմատաբար բարձր վարկանիշ ըստ նրա ունեն երկու գործիչներ՝ Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը: Տարանջատեք կուսակցություններն ու լիդերներին՝ ի պատասխան քաղտեխնելոգի հորդորում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա կարծիքով՝ կարևոր է հասկանալ, թե ով ինչի համար է միավորվում: «Նախ պետք է հասկանալ, թե ով ինչի համար է գնում, քանի որ մեկն իսկապես դժգոհ է, մյուսը պարզապես մանդատ է ուզում: Քաղաքական դաշինքների համար միշտ կարևոր է, թե ինչի համար են գնում` գնում են գաղափարների հետևից, թե այլ բաներ կան»: Հանրապետական գործիչը չի կարծում, թե միավորման այս գործընթացի արդյուքնում հնարավոր է հակադիր բեևեռի ձևավորումը: Հատկապես ըննդդիմադիր դաշտում Ալեքսանյանը նման միտում չի տեսնում, ռեսուրսներ նույնպես: «Եթե անգամ ձևավորվի, ապա այն շատ շուտ` ընտրություններից հետո, կփլուզվի: Ես ընդդիմադիրենրի մեջ ոչ այդ ռեսուրսն եմ տեսնում, ոչ էլ հնարավորությունը»: Երկու բևեռի ձևավորման հնարավորություն չի տեսնում նաև Կարեն Քոչարյանը: Ի տարբերություն նախագահական ընտրությունների, երբ դաշտը սև-սպիտակի է վերածվում, խորհրդարանական ընտրություններում ներկապնակը շատ ավելի բազմագույն է՝ ասում է: «Պառլամենտակլան ընտրությունները մի կարևոր առանձնահատկություն ունեն: Նախագահականի ժամանակ կարելի է հավաքել 49.9 տոկոս, բայց կորցնել ամեն ինչ, խորհրդարանականի ժամանակ՝ ստանալ 5 տոկոս և ունենալ 5 մանդատ»: Քաղտեխնոլոգը շատ ավելի հնարավոր է համարում բևեռների ձևավորումը ընդդիմաթյան և իշխանության ներսում: «Բևեռներ կարող են ձևավորվել ընդդիմության ներսում, դրա տարբեր թևեորւմ, ՀՀԿ-ի ներսում, բայց սև-սպիտակ բաժանում չի լինի»: Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը չի ասում, թե ՀՀԿ-ում հնարավոր է բեևեռների ձևավորումը, բայց ասում է, որ այս ընտրությունները ներկուսկացական մրցակցություն են բերելու: Ռեյտինգային քվեարկությունը, նրա խոսքով, ինքնամաքրման պրոցես է դառնալու. Պայքարը կուսակցության մեջ ընթանալու է ռեսուսների և գաղափարների միջև: ՀՀԿ-ն փորձում է ամեն ինչ իր տեղը դնել ՝ ասում է կուսկացության ավագ սերնդի ներկայացուցիչը և վստահեցնում ու այս հարցը Հանրապետականում շատ խիստ է դրված:

Միասնական ճակատ ստեղծել՝ հանուն ժողովրդավարության. Պարույր Հայրիկյան

«[b]Այս համագործակցությունը պետք է օգտագործել Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնելու համար, քանի որ ժողովրդավարությունը, նույնիսկ հզոր կուսակցություն ունենալու դեպքում առանձին կուսակցության հարց չէ, այլ ամբողջ հանրության հարցն է[/b]»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը միանալուն:

Օհանյան-Օսկանյան տանդեմը «խեղդվեց օրորոցում». Վիկտոր Դալլաքյանը ևս կլքի դաշինքը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Օհանյան-Օսկանյան դաշինքից դուրս կգա նաև Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությունը։ Երկուշաբթի օրը ամեն բան կհստակեցվի, և նա կհայտարարի, որ լքում է դաշինքը։ Ըստ էության, հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ նրանք առհասարակ որոշում կայացնեն չմասնակցել ընտրություններին։

Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը չի համագործակցի Օհանյան-Օսկանյան դաշինքի հետ

«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը 2017 թվականի հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Սամվել Բաբայանը լոբբինգ է անում «Համախմբման» համար. Վիկտոր Դալլաքյանը բացեց փակագծերը

Փետրվարի 6-ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակ է ներկայացել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով ներկայացրել է ձևավորվելիք դաշինքի համամասնական ցուցակ և փորձել է այն քննարկման առարկա դարձնել:

Սամվել Բաբայանը զբաղվում է «Համախմբման» լոբբինգով, ներկայացրել է ցուցակ. Վիկտոր Դալլաքյան

«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը 2017 թվականի հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին, ոչ թե դաշինքին, դաշինք չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը:

Դալլաքյանը Օսկանյան-Օհանյան դաշինքի հետ համագործակցությունը դադարեցրել է ստվերային գործընթացների պատճառով

«Երրորդ հանրապետություն» կուսակցության առաջնորդ Վիկտոր Դալլաքյանը ներկայացրել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու «Համախմբում» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների հետ համագործակցության համաձայնագիրը լքելու պատճառները:

Դաշինք՝ առանց հիմնադիրների

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն  այսօր  համաձայնագիր են  ստորագրել, որով ազդարարել են իրենց համատեղ քաղաքական գործունեության մեկնարկը:  Միավորումը հենց այդպես էլ կկոչվի՝ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք:  Այսօր հայտարարվել է, որ բացի այս ուժերից միավորմանը միացել են նաև երկու կուսակցություն և երկու հասարակական կազմակերպություն:  Հուշագրի ստորագրման արարողությանը սակայն չեն մասնակցել  այն ուժերը, որոնց հետ սկսվել էին քննարկումները: Դեմկուսն արդեն բացատրել էր, թե ինչու չստացվեց համագործակցությունը, Երրորդ հանրապետության անունից Վիկտոր Դալլաքյանն այսօր է մանրամասնել, թե ինչու է լքում այս միավորումը: Նա ի դեպ նոր դաշինքին մեղադրել է  ստվերային գործողությունների և կոլուարային պայմանավորվածությունների մեջ:

«Սև գնդապետների» ժամակաշրջանը վաղուց անցել է. Վիկտոր Դալլաքյանը՝ Սամվել Բաբայանի մասին

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը, խոսելով իր ապագա անելիքների մասին, ասաց, որ պատգամավորական մանդատն իր համար ինքնանպատակ չէ. «Ես ավելի քան 17 տարի եղել եմ ԱԺ պատգամավոր, 83 օրենքների հեղինակ եմ, որը, թող անհամեստ չհնչի՝ բացառիկ երևույթ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Ես իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնելու եմ իմ ժողովրդին և մեր երկրին»:

Վիկտոր Դալլաքյանի հիմնած կայքը ֆինանսական խնդիրներ ունի և առաջիկայում կարող է դադարեցնել գործունեությունը

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով Վիկտոր Դալլաքյանի հիմնած Politinfo.org կայքը ֆինանսական խնդիրներ ունի և առաջիկայում կարող է դադարեցնել գործունեությունը։ Ֆինանսների սղության պատճառով որոշ աշխատողներ արդեն ազատվել են աշխատանքից։

Ռուսերեն

Виктор Даллакян приостановил свое участие в предвыборном блоке с ДПА и партией "Консолидация"

Бывший замглавы администрации президента Армении, лидер партии "Третья Республика" Виктор Даллакян заявил о приостановлении своего участия в предвыборном соглашении с Демократической партией Армении и партией "Консолидация"