Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Անահիտ Բախշյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Այդ նույն Տարոն Մարգարյանը

Հոկտեմբերի 26-ին մայրաքաղաքի ավագանու նիստում վիճեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Ըստ վերջինս Դավթաշեն վարչական շրջանում մի հասցեում շինթույլտվության մասին փաստաթղթերում անհամապատասխանություն կա. գրված է հարթ, անբարեկարգ, իրականում` թեք եւ կանաչ տարած է:

Քանաքեռ-Զեյթունի ղեկավարը խոստումը չկատարեց. Անահիտ Բախշյան

Ավագանու վերջին նիստի ժամանակ հարց բարձրացրի «Հաղթանակ» զբոսայգու կանաչապատման աշխատակիցների աշխատանքային պայմանների վերաբերյալ, որին ի պատասխան Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը հայտնեց, որ, այո՛, այգում գործող հյուրանոցի տերը քանդել է նրանց տնակը, բայց 2-3 օրից այն կվերականգնվի: Այսօր առավոտ շուտ այդ մարդիկ զանգահարել են ինձ ու հայտնել, որ ոչինչ արված չէ, և իրենք շարունակում են իրենց արտահագուստներն ու աշխատանքային պիտույքները թողնել բաց երկնքի տակ:Այս մասին տեղեկացնում է A1+.am-ը:

Անահիտ Բախշյանը նամակը՝ վարչապետին

Հունվարի 13-ին կայացած Ձեր ասուլիսում ըստ ոլորտների ներկայացրիք կառավարության 100 օրվա գործունեությունը: Ես բոլորովին հակված չեմ կարծելու, թե վերջին ճշմարտություն են լինելու ստորև ասածներս, բայց, այնուամենայնիվ, որպես հատկապես հանրակրթության օղակները խորությամբ ճանաչող փորձագետ, չեմ կարող անտարբեր անցնել հանրությանը ներկայացրած՝ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետության դիտարկման կողքով:

Ուզում եմ դառնալ պատգամավոր՝ ասում է նախկին պատգամավոր Անահիտ Բախշյան

Ժառանգություն կուսակցությունից հեռացած Անահիտ Բախշյանն այս փուլում համակրում է Ազատ դեմոկրատներին եւ առաջիկա ընտրություններին կմասնակցի այդ կուսակցության ցուցակով: Ժառանգությունից հեռանալու պատճառների մասին նա այսօր չի ցանկացել խոսել՝ շեշտելով միայն, որ այդ մասին արդեն բավականին խոսել է եւ կուսակցությունում այսօր տեղի ունեցող ալեբախումներն իր համար հասկանալի չեն: Անահիտ Բախշյանը նկատել է, որ ընտրություններին ընդհառաջ այսօրվա միավորումներում որոշակի արհեստական բաներ էլ կան, որոնք, սակայն, անխուսափելի են, քանի դեռ, Բախշյանի ձեւակերպմամբ, երկրում չունենք ավելի գրագետ ու քաղաքակիրթ ընտրական մշակույթ: Քաղաքակիրթ մրցապայքարի կողմնակից է նաեւ Հայկական վերածնունդը: Կուսակցության մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանն այսօր վստահեցրել է, թե իրենք ընդդիմադիր են ու գործելու են ընդդիմադիր դաշտում: Ընտրություններին էլ, ամենայն հավանականությամբ, միայնակ կմասնակցեն:   Ինչու՞ Ազատ դեմոկրատներ: Ժառանգությունից հեռացած Անահիտ Բախշյանի խոսքով՝ այդ կուսակցության սկզբունքային գիծն իրեն հարազատ է: Հայաստանի ինքնիշխանության պահպանելը, իրավական պետության տեսլականը, ժողովրդական արժեքներ, եվրոպամետ պետությունների մոդել եւ մարդու իրավունքներ – սրանք են այդ կուսակցության դավանած արժեքները, որոնք Անահիտ Բախշյանը համարում է իր սեփականը, հետեւաբար՝ համոզված է, որ ինքն այդ առումով մնում է տեղում: Մինչդեռ՝ ինչ կատարվեց Ժառանգության հետ, մեկ օրում չեղավ. «Այսօրվա ալեբախումները, որ տեղի են ունենում Ժառանգությունում ինձ հասկանալի չեն լրիվ: Ես մնացել եմ, փաստորեն, իմ տեղում: ԱԴ-ն ինձ համախոհ կուսակցություն է, դրա համար ես ընդունել եմ հրավերը եւ, չեմ թաքցնում, ուզում եմ դառնալ պատգամավոր»: Անահիտ Բախշյանի համար հասկանալի չէ  ընտրություններին անպայման դաշինքով գնալու Ժառանգության վարչության որոշումը, առավել եւս, որ բանակցություններ տարվում են «Ելք»-ի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Մյուսներից տարբերվելն այսօր հեշտ չէ, բայց այն ոլորտը, որտեղ քաղաքական գիծ է սպասարկելու՝ կրթությունն է, որտեղ գիտե ամեն ինչ եւ գործել է մինչ օրս՝ ասաց Անահիտ Բախշյանը: Մնացածի մասին ավելին կխոսի՝ երբ գա դրա օրը՝ հավելեց նա: Թեեւ այսօրվանից մեկնարկեց ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը, այդուհանդերձ, դաշինքաստեղծման գործընթացն առայժմ ավարտված չէ: Շատ կուսակցություններ դեռ չեն հստակեցրել ընտրություններին մասնակցության ձեւաչափը, ոմանք էլ շարունակում են բանակցել: Երեկ լուր տարածվեց, որ ՌԱԿ-ը  միանալու է Ծառուկյան դաշինքին: ՌԱԿ փոխատնեպետ Արմեն Մանվելյանը մեզ հետ զրույցում փոխանցեց հետեւյալը. «Մենք գտնվում ենք քննարկումների եւ բանակցությունների փուլում: Դեռ հստակեցված չէ եւ վերջնական որոշում չկա: Կհստակեցվի, հավանաբար, առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում»: Սկզբունքների հստակեցման եւ փոխադարձ համաձայնություններից հետո՝ որոշում կկայացվի՝ ասաց ՌԱԿ փոխատենապետը: Հստակեցումները հիմնականում ավարտել է Հայկական վերածնունդ կուսակցությունը: Կուսակցության մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանի փոխանցմամբ՝ իրենք ընտրություններում ներկայանալու են իրենց թիմով: Նրա բնութագրմամբ՝ կուռ եւ կազմակերպված: Ամենայն հավանականությամբ ընտրություններին Հայկական վերածնունդը միայնակ, սեփական ցուցակով կմասնակցի, բայց՝ չի բացառում որոշակի համագործակցություն քաղաքական ուժերի հետ: Այս պահին Ծրագիրն է կազմվում: Խոստանում են ներկայացնել հետաքրքիր ծրագիր, որտեղ կլինեն նոր գաղափարներ տարբեր ոլորտների խնդիրների լուծման վերաբերյալ: «Մեր կուսակցության պլատֆորմը միշտ եղել է սոցիալական ուղղվածության հատկապես եւ այս անգամ էլ այդպես կլինի. Խնդիրներ, ծրագրեր, որոնք մենք դնելու ենք մեր առջեւ եւ, մեր հաջողության դեպքում, այդ ծրագրերը կյանքի ենք կոչելու»: Այսօրվա նախընտրական գործընթացները՝ ցուցակների ճշտում, թեկնածուների վերջնական հաստատում, բնականոն գործընթացներ են, իսկ փետրվարի 11-ի համագումարում Հայկական վերածնունդը շատ հարցերի պատասխանները կտա՝ ասաց կուսակցության մամուլի պատասխանատուն: Նա շեշտեց, թե ընդդիմություն են եւ այդ դաշտում են գործելու: Նման վստահցումներին Անահիտ Բախշյանը չի հավատում: Միայն ինձ եմ հավատում՝ ասաց: Հակադարձելով տեսակետին, թե Հայկական վերածնունդն ընտրությունների է գնում, որ հետընտրական կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ՝ կայուն մեծամասնություն չունենալու դեպքում՝ կուսակցության մամուլի պատասխանատուն Էդգար Առաքելյանը շեշտեց, թե քաղաքական ուժերի հետ կոալիցիա կկազմեն, եթե դա լինի իրական կոալիցիա, եւ Հայկական վերածնունդն էլ  իրական ազդեցություն ունենա որոշումների վրա: «Եվ առանց Հայկական վերածնունդ կուսակցության կարծիքը կամ քվեն հաշվի առնելու՝ իրենք չեն կարող որոշում կայացնել մեր երկրում կարեւոր հարցեր լուծելու համար»: Ընտրությունները մրցակցություն են եւ բանախոսների միակ ցանկությունն է, որ այդ մրցապայքարն անցնի քաղաքականապես առողջ եւ գրագետ, այլ ոչ թե՝ մեկը մյուսի վրա ցեխ շպրտելու կամ փնովելու մրցակցություն: Անահիտ Բախշյանը փնովելը բնական է համարում, սակայն, կարեւորում է, թե ինչ բառապաշարով, քանի որ հենց այդ բառապաշարն է տեղափոխվելու ապագա խորհրդարան: Նա կոչ արեց ընտրողներին՝ հատկապես այդ հարցին ուշադրություն դարձնել:

Քաղաքական ինտրիգները մոտենում են հանգուցալուծման

Երեք օրից ավարտվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի սահմանած ժամկետը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, դաշինքների փաստաթղթերն ընդունելու համար: 8-րդ օրն է՝ որեւէ քաղաքական ուժ դեռեւս չի դիմել ԿԸՀ: Ապագա խորհրդարանում հայտնվելու հավակնություններ ունեցող գործիչները, սակայն, համոզված են՝ ժամկետը կբավարարի եւ նրանք կհասցնեն գրանցվել, թեեւ որեւէ մեկը դեռ չի հայտարարում, որ լուծված են կազմակերպչական բոլոր խնդիրները:   Ոչ թե բովանդակային քննարկումներ, այլ բացառապես հավանական ցուցակներում հավանական տեղի համար պայքար: Մոտավորապես այս վիճակն է այսօր քաղաքական դաշտի այն հատվածում, ովքեր մտադրվել են մասնակցել խորհրդարանական ընտրությունների: Այսօր հենց «ցուցակային» խնդիրներն են առաջացրել հիմնական ինտրիգները, միացում-բաժանումներն ու անակնկալ այլ որոշումները, թե որ գործիչը որ դաշինքում կամ կուսակցությունում կհայտնվի: Հանրապետական կուսակցությունից գործող պատգամավոր Արտակ Դավթյանը չի թաքցնում, որ ցուցակների հետ կապված խնդիրը «կուլմինացիոն կետին են» հասել: Առանձնապես անակնկալներ այս կուսակցությունն ընտրողների համար չի պատրաստում՝ առաջադրվող թեկնածուների առումով: Համենայնդեպս հանրապետականների տարածքային կամ ինչպես ընդունված է ասել «ռեյտինգային» ցուցակում ընտրողը կրկին կհանդիպի այնպիսի գործիչների, ովքեր անցնող խորհրդարանում աչքի են ընկել ոչ թե օրինաստեղծ, այլ ավելի շատ անկանխատեսելի վարքագծային շեղումներով: Անցյալում մութ պատմություններ ունեցող գործիչներին ցուցակում ընդգրկելը հանրապետական գործիչ Արտակ Դավթյանը նորմալ է համարում շատ անսպասելի հիմնավորումով: «Եվ հանրապետականի եւ մնացած ուժերի տարածքային ցուցակները լինելու են այնպիսին, ինչպիսին այսօր մեր հանրությունն է: Կոնկրետ այդ ցուցակներում մենք կտեսնենք եւ հեղինակությունների, եւ մանկավարժների, նաեւ գործարար աշխարհի ներկայացուցիչների: մեր հանրության բոլոր շերտերն այդտեղ ներկայացված կլինեն: Տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների կոնկրետ այս պահի առաքելությունն է՝ աշխատեղ ընտրողների հետ եւ առավելագույն ձայներ ապահովեն այն քաղաքական ուժին, որը ներկայացնում են»: Այս պահի դրությամբ ցուցակային որոշակի հստակություն կա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում: Այս ուժն ընտրությունների է գնում առանձին իր ցուցակով, իսկ գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ կհանձնեն, հավանաբար փետրվարի 15-ին կամ 16-ին՝ ասում է կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը: Այս քաղաքական ուժի համամասնական ցուցակը բաղկացած է լինելու 100-ից 110 հոգուց: Ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, իսկ առաջին կին թեկնածուն՝ Անահիտ Բախշյանն է: Այստեղ ինտրիգը պահպանվում է մեկ այլ հարցում՝ արդյո՞ք այս ցուցակով կառաջադրվի այս պահին ՀԱԿ խմբակցության անդամ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նախապես որոշված էր, որ նա է գլխավորելու «Ազատ Դեմոկրատների» ցուցակը, եւ ահա արդեն այսօր հայտարարվեց առաջին տեղի համար հստակ որոշման մասին: Ինչպես կլուծվի այս խնդիրը ու վերջնական ինչ որոշում կկայացվի, հավանաբար, կորոշվի այսօր երեկոյան: «Ռեյտինգային» ցուցակի առումով «Ազատ դեմոկրատները» դեռ չեն կողմնորոշվել: Պատվիրել էին  սոցհարցում եւ արդյունքները ստացել են նախատեսվածից ավելի ուշ, ուստի դեռ պետք է կողմնորոշվեն, թե որ գործիչը որ ընտրատարածքում ունի ավելի լայն հեղինակություն ընտրողների մոտ եւ համապատասխան ներուժ՝ մրցակիցների դեմ պայքարելու համար: «Ցուցակային» հստակեցումները «Ելք» դաշինքում նախատեսվում են վաղը: Լրագրողների ներկայությամբ է որոշվելու, թե այս դաշինքի համամասնական ցուցակի առաջին տեղերն ինչպես են բաշխվելու: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը փակագծերը չի բացում, թե ինչպես է կայացվելու որոշումը, բայց հստակեցնում է՝ «վիճակահանություն չի կազմակերպվելու»: Ալեն Սիմոնյանն, ի դեպ՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Կենտրոն համայնքում եւ չի բացառում, որ մրցակցի կուսակից Նիկոլ Փաշինյանի հետ: Ի դեպ, «Ելք» դաշինքի անդամ կարող էր լինել նաեւ «Ժառանգությունը»: Բայց այս կուսակցությունն, ինչպես հայտնի է զուգահեռ բանակցությունների արդյունքում ի վերջո ընտրեց Օսկանյան-Օհանյան դաշինքը: Պատճառների մասին Ալեն Սիմոնյանը չէ, որ պետք է խոսի: Բայց նա գիտի, թե բանակցությունները հիմնականում ինչի շուրջ էին պտտվում: «Հարց է եղել, ցանկություն է եղել տեղերի հետ կապված՝ առավելություն ունենալ եւ այլն, մենք ասել ենք, որ հավասար սկզբունքով է լինելու դա: Բայց այդ տարբերակը չի բավարարել ըստ էության «Ժառանգության» կուսակցությանը եւ երեկվա որոշումից հետո ինձ համար, ներեցեք, բայց «Ժառանգություն» կուսակցությունը միայն Զարուհի Փոստանջյանն է»: Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ «Ելք» դաշինքն իր համամասնական ցուցակում տեղ առաջարկի, ըստ էության, «Ժառանգությունից» դուրս մնացած Զարուհի Փոստանջյանին: Վերջին օրերի զարգացումներին ի պատասխան Զարուհի Փոստանջյանը, ինչպես ասում են «թայմ աութ» է վերցրել եւ մինչեւ առաջիկայում հրավիրվելիք ասուլիսը հրաժարվում է բոլոր տեսակի հարցազրույցներից: Կատարվածի առնչությամբ ասելիքը կփոխանցի մի քանի օրից: «Ռադիոլուրի» հետ պարզապես զրույցում ասաց՝ որոշում է կայացրել չմասնակցել առաջիկա նախընտրական գործընթացներին:

Քաղաքական ուժերը, թե ինչո՞ւ պետք ընտրել իրենց

Եթե նախկին տարիների ծրագրերը բացեք նայեք, նկարագրվում է «արեւի քաղաքը», այսինքն ապագայում հրաշքների մեջ ենք թեւածելու, բայց իրականում տեսնում ենք, որ 25 տարի դա տեղի չի ունենում` այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտել է Ծառուկյան դաշինքի նախընտրական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով նախընտրական ծրագրերին առնչվող հարցին: Իրենց ծրագրային եւ այլ առավելություններն այսօր ներկայացրել է նաեւ ՀՎԿ անդամ Մհեր Շահգելդյանը: Նախընտրական պայքարի մասին այսօր խոսել է նաեւ Ազատ դեմոկրատներ կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը: Նա ասել է, որ որպես մրցակից տեսնում է իշխանությանը՝ հանձին կոալիցիոն կուսակցությունների: Արձագանքելով հարցին, թե ցուցակում ընդգրվածները ազատակա՞ն գաղափարների մարդիկ են, այդ թվում «Ժառանգության» նախկին անդամներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, նախկին վարչապետը շեշտել է, թե դա նշանակություն չունի այս պահին, որովհետեւ պլատֆորմն ազատական է, ծրագիրը պատրաստ է, ով ստորագրել է ծրագիրը, միացել է դրան: Դիտարկումներն ու գնահատականներն ի մի է բերել «Ռադիոլուրը»:

Բոլորն ասում են պետք է ուղղել, բայց չեն ասում թե ինչպես

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նախընտրական գործընթացներին են անդրադարձել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Կիսելով իր տպավորությունները՝ Արամ Մանուկյանը շեշտել է, թե շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ցանկանում են իշխանություն մտնել ցանկացած գնով և դրանով դաշինքները ձևավորեցին: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար  Արմեն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսում շեշտել է, թե հույս ունի, որ ինչ-որ ժամանակ հետո իրեն բախտ չի վիճակվի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ բարիկադի մի կողմում լինել: Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ, սակայն, Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ հնարավոր են ամենատարբեր, անգամ աներևակայելի դաշինքներ: Սա հայտարարելով՝ Արմեն Մարտիրոսյանը միաժամանակ մեկնաբանել է «Ժառանգություն»-ից հեռացած Զարուհի Փոստանջյանի հայտարարություն-գնահատականը, թե կուսակցությունը հեռացել է իր սկզբունքներից եւ ուղուց: Ինչպես հայտնի է՝ նախօրեին «Ժառանգությունը» լքելու հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` հայտնելով, որ կուսակցությունը շեղվել է ծրագրային դրույթներից և որ քաջություն չունեն ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին հանդես գալ սեփական անվամբ: Անդրադառնալով այս փաստին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե խորին հարգանքով է վերաբերում Զարուհի Փոստանջյանի որոշմանը և միասին անցած քաղաքական ճանապարհին: «Իր դուրս գալը «Ժառանգությունից», իհարկե, ծափողջյուններով չէ, որ կարելի է դիմավորել: Բայց համամիտ չեմ այն տեսակետի հետ, որ արտահայտեց, որ մենք մեր սկզբունքներից, գաղափարախոսությունից հեռացել ենք»: Դա հնարավոր չէ անգամ տեխնիկապես, որովհետև բոլոր այն անձինք, ովքեր հիմնել են «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, կայացրել են այն որպես կուսակցություն, շարունակում են մնալ կուսակցությունում՝ հավելեց բանախոսը: «Կյանք է, հնարավոր է՝ մեր ճանապարհները, էլի խաչաձևվեն: Որեւէ մեկը ակնհայտորեն չէր պատկերացնում սրանից մի քանի տարի առաջ, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը մի օր կարող են մեկ դաշինքում լինել։ Բայց քաղաքական պայքարը բերում է նրան, որ ինչ-որ ժամանակ անհավանական դաշինքներ են լինում»: Վերջին շրջանում «Ժառանգությունը» լքել էր նաեւ Անահիտ Բախշյանը: Նա արդեն «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակում է: Նախընտրական գործընթացներին այսօր անդրադարձավ նաեւ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա ասաց, որ սկզբում այնպիսի տպավորություն ուներ, թե շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ցանկանում էին իշխանություն մտնել ցանկացած գնով և այդ սկզբունքով դաշինքները ձևավորեցին: «Այնուհետև հասկացան, որ արհեստական վինիգրետը չի ձգում և սկսեցին թռնել՝ դուրս գալ: Հետո փորձեցին այլ դաշինքներ մտնել: Ես դա գնահատում եմ այս ընտրությունների ամենաբացասական կողմերից մեկը, երբ սկզբունք չկար, կար ընդամենը չոր նպատակ՝ հայտնվել պառլամենտում, որտեղ 60 տոկոսը ոչինչ չի անում: Պատգամավորներ կան, որ եթե ուզում են միացնեն կոճակը, որ խոսեն, չգիտեն այդ կոճակի տեղը: Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է մեյմունությամբ: Մորեխի նման թռնում են տեղից տեղ, միայն թե հայտնվեն այդ աթոռի վրա»: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նաեւ կարծիք հայտնեց, որ նախընտրական այս փուլում բացարձակապես գաղափարական հայտեր չեղան. քաղաքական ուժերը չեն ներկայացնում, թե ինչպիսի՞ զարգացում են պատկերացնում, ի՞նչ ուղղություն են քարոզելու:   Միակը, որ բժշկի կեցվածքով դառը անալգին է առաջարկում քաղաքացիներին, Հայ ազգային կոնգրեսն է՝ իր ներկայացրած քաղաքական ուժի առավելությունը պատկերավորեց Արամ Մանուկյանը: Կարեւորն այդ խնդրի լուծումն է: Մենք նույն կերպ ենք տեսնում դա եւ համագործակցում ենք, այսինքն՝ համագործակցում ենք ոչ թե անձերի հետ, այլ խնդրի շուրջ՝ պարզաբանեց Արմեն Մարտիրոսյանը: Նա այսօր նաեւ հակադարձեց լրագրողների որոշ դիտարկումների՝ շեշտելով, թե Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախկինում միմյանց չեն վիրավորել: Նրա խոսքով՝ պետք չէ շահարկել դա միայն այն պատճառով, որ ժամանակին քաղաքական գործիչները քննադատել են միմյանց: Մինչդեռ հիմա միավորվում են մարդիկ, որոնք ոչ թե քննադատել, այլ բացահայտ վիրավորել են միմյանց: Իսկ այս դեպքում նման բան չի եղել՝ եզրափակեց  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Կոռուպցիան կործանում է մայրաքաղաքի պատմական նկարագիրը. քննարկում՝ նվիրված Երեւանում քաղաքաշինությանը

«Ե՞րբ է կարգավորվելու Երեւանի կենտրոնի կառուցապատման գործընթացը» թեմայով քննարկման ժամանակ  «Անծանոթ Երեւան» հաղորդաշարի հեղինակ, լրագրող Մարկ Գրիգորյանն այսօր կարծիք է հայտնել, որ «քաղաքի կենտրոնում փոփոխություններ ունենալու հիմքում կա հսկայական կոռուպցիոն դաշտ, եւ վաղուց ժամանակն է խոսել  Երևանը կործանող հայկական կոռուպցիայի մասին: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նկատում է, որ կան գրված հրաշալի  օրենքներ, սակայն այդ գրված օրենքները ինքնուրույն կյանքով են  ապրում, այլ կերպ կիրառվում։    Պատմամշակութային հուշարձանների ցուցակը  կազմվել  է դեռևս  2004 թ- ին, որտեղ ընդգրկված են 700- ից ավելի հուշարձանները. Ցուցակը կազմվել է մասնագետների կողմից՝ ճարտարապետներ, քանդակագործներ, արվեստի գործիչներ։ Նրանք յուրաքանչյուր հուշարձանի հետ կապված կարծիք են հայտնել, որից հետո միասնական որոշում է ընդունվել ընդգրկե՞լ այն ցուցակում, թե՞ ոչ՝ <<Ե՞րբ է կարգավորվելու Երեւանի կենտրոնի կառուցապատման գործընթացը>> թեմայով քննարկման ժամանակ ասաց  ՀՀ մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը։ Վերջինս սակայն նշում է ,որ կան շենքեր, որոնք ընդգրկված չեն այդ ցուցակում, սակայն արժանի են պահպանման, քանի որ այդ շենքերը ձևավորում են մեր պատմական միջավայրը։  Քննարկմանը ներկա «Անծանոթ Երեւան» հաղորդաշարի հեղինակ, լրագրող Մարկ Գրիգորյանը սակայն  մշակույթի նախարարություն պաշտոնյայի ասելիքը  ձևակերպեց հռետորական  հարցի տեսքով՝ նախագահն իր նախընտրական խոստումը չի կատարել եւ ովքեր են մեղավորները։ Հետո արդեն անդրադարձավ բուն թեմային, թե  քաղաքի կենտրոնում փոփոխությունների հիմքում կա հսկայական կոռուպցիոն դաշտ։ «Մինչեւ հիմա մենք չգիտենք թե քաղաքի կենտրոնի շենքերը ո՞ւմ են պատկանում, ինչ գումարներով են սեփականաշնորհվել, կա՞ն այդ գումարները: Ներկայումս մենք խոսում ենք միայն ճարտարապետական, ուրբանիստական կողմերից, բայց ժամանակն է խոսելու նաեւ  հայկական կոռուպցիայի մասին, նույնիսկ ինչ-որ առումով ուշացել ենք, բայց ինչ-որ պահի  պետք է սկսենք խոսել»։ Մարկ Գրիգորյանը չի կարծում, թե հուշարձանների ցուցակը շենքերը փրկելու միակն տարբերակն է։ Վերջինս մի օրինակ  բերեց. Մեծ Բրիտանիայի  փորձից,  որտեղ գոյություն ունի հուշարձանների երկու՝ փոքր եւ մեծ ցուցակ: Առաջինը ներառում է ամենաարժեքավոր շենք-շինությունները,  կալվածքները, այգիները, երկրորդ ցուցակում էլ բարձր արժեք ունեցող շենքեր կան, որոնք նույնպես անձեռնմխելի են: «Կա մի օրինակ՝  Լուժկովը գնել էր Լոնդոնի ամենամեծ կալվածքը եւ որոշել շենքը նորոգել: Տարբեր ճարտարապետներ պլաններ առաջարկեցին, ընդ որում արտաքինը չէր փոխվում, նա ընդամենը նկուղում լողավազան էր ուզում կառուցել եւ ավտոկայանատեղի, բայց նրան արգելեցին»։ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նկատում է, որ կան գրված հրաշալի  օրենքներ, սակայն այդ գրված օրենքները ինքնուրույն կյանքով են  ապրում, այլ կերպ են կիրառվում։ Քաղաքաշինության ոլորտում աղավաղված մի ավանդույթ է ձեւավորվել։ Նախ շենքը, որն  ընդգրկված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, բայց  պակաս կարևոր նշանակությունը  ունեցող շենք չէ , ապամոնտաժվում է, պայթեցվում, հետո նոր սկսվում է հասարակական քննարկում, թե ինչ մշակութային նշանակություն ունի այն, կամ ինչու է այն ապամոնտաժվել։  Արդյո՞ք նման որոշումները քննարկվում են  Երևանի ավագանու նիստերում և ինչպես ու ով է որոշում այդ  շենքերի ճակատագիրը։ Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասում է, որ նման հարցեր ավագանին  չի  քննարկում, շատ լիազորություններ  տրված են քաղաքապետին, հետևաբար քաղաքապետն է շատ հաճախ  ինքնուրույն  որոշումներ ընդունում։

Էկոլոգիական խորը ճգնաժամի ճանապարհին. բնապահպանների կոչը քաղաքական ուժերին

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպությունը՝ «Տապան» էկո ակումբի, «Թռչնասերների կենտրոնի» և Հայկական բուսաբանական ընկերության հետ համատեղ այսօր  հանդես  են եկել  կոչով՝ ուղղված կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներին։ Կոչում մասնավորապես ասվում է, որ Հայաստանն այսօր մեծ քայլերով գնում է դեպի էկոլոգիական խորը ճգնաժամի:     Կուսակցություններն ու դաշինքները խոսում են ամեն ինչի մասին, սակայն ոչ  էկոլոգիական խնդիրների։ Հենց այս երևույթ  էլ դրդել է մի խումբ բնապահպանների կոչով դիմելու կուսակցություններին ու  դաշինքներին՝ բարձրաձայնելու էկոլոգիական խնդիրներն իրենք ծրագրերում։ Կարինե Դանիելյան.«Մեր ամենամեծ մտահոգությունը հանքարդյունաբերության արագ զարգացումն է, որի արդյունքում մենք զրկվում ենք բնական ռեսուրսներից, երկիրը ծածկում ենք պոչամբարներով, ինչը խիստ վնասում է միջավայրը և մարդկանց առողջությունը, վնասում է գյուղատնտեսության և տուրիզմի զարգացումը»: Էկոլոգիական հաջորդ ոչ պակաս  կարևոր  խնդիրը Արարատյան դաշտի արտեզյան ավազանի անխնա շահագործումն է։ Ասում է, որ  այնպիսի վնաս են տվել այդ ռեսուրսին, որ ավազանի ջրերը մինչև 15 մետր իջել են: Հայկական բուսաբանական ընկերության նախագահ Մարինա Օգանեզովան էլ, լրացնելով Կարինե  Դանիելյանի միտքը, ասում է, որ  տպավորություն է  ստեղծվում, թե մարդիկ այստեղ ինչ- որ շտապ գործ անելու ու փախնելու են եկել։ Ըստ նրա՝ գուցե այսօր տնտեսապես  շահութաբեր է, օրինակ, Ամուլսարի շահագործումը, սակայն դա միայն այս ժամանակահատվածի համար է, հետագայում վնասներն ավելի շատ են, քան՝ տնտեսական օգուտները։ Իսկ արդյո՞ք բնապահպանների բարձրացրած հարցերն ընդգրկված են կուսակցությունների նախընտրական ծրագրում։ «Ռադիլուրի» հետ զրույցում «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանն ասում է, որ իր ամբողջ գործունեության ընթացքում միշտ վեր է հանել բնապահպանական  հարցեր, այս անգամ  ևս բացառություն չի լինի: «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական ղեկավար Էդգար Առաքելյանը նշում է, որ իրենց  կուսակցություն ղեկավար Արթուր Բաղդասարյանը միշտ  էլ բարձրաձայնել է  հանքերի նման տեմպերով շահագործման անթույլատրելիության մասին:  

Ինչպե՞ս են փողոցում դիմավորում Անահիտ Բախշյանին (Լուսանկարներ)

Aravot.am-ը գրում է. Շենգավիթ համայնքի Բագրատունյաց 13 հասցեում այսօր բացվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թիվ 3 ընտրատարածքի կենտրոնական շտաբը, որտեղից էլ մեկնարկեց կուսակցության այդ ընտրատարածքի թեկնածուների՝ Անահիտ Բախշյանի, Թորոս Ալեքսանյանի, Հրանտ Առաքելյանի, Անուշ Լալայանի, Վահրամ Խեմչյանի, Տարոն Բաղդասարյանի, Դիանա Կիտյուկովայի, Իրինա Չիթչյանի եւ Լիանա Ստեփանյանի քարոզարշավը:

Կադրային ջարդ է սկսվել

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել թիվ 79 մանկապարտեզում տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի կողմից աշխատակիցների՝ աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Հայտնի դարձան ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ազատ դեմոկրատների» համամասնականի անունները

Ինչպես ասում են, հետհաշվարկը միացված է: Առաջադրումների համար տրամադրված ժամկետն ավարտվում է մեկ օրից, բայց քաղաքական ուժերն այսօր էլ չշտապեցին ԿԸՀ՝ առաջադրման անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու: Ակնկալվում է, որ կուսակցությունների հիմնական հոսքը ԿԸՀ տեղի կունենա վաղը: Այսօր դեռ կուսակցությունները մամուլի համար էին հրապարակում իրենց կազմած ընտրացուցակները:     Նախընտրական փուլից առաջ վերջին, այսպես ասենք, «կոսմետիկ»շտկումները կուսակցություններում, իսկ ավելի ճիշտ՝ նախընտրական ցուցակներում: Խորհրդարանական ընտրությունների գնացող քաղաքական ուժերն այսօր հիմնականում զբաղված էին այս գործով: Երեկ ուշ երեկոյան Հանրապետականի Գործադիր մարմնի 1 ժամ 40 րոպեանոց նիստից հետո վերջապես հստակեցվեց, թե ինչ տեսքով է ընտրությունների գնում հանրապետական կուսակցությունը:   64 հոգանոց համամասնական ցուցակի առաջին եռյակը կազմել են Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը: Առաջին տասնյակում գերակշռում են երիտասարդ հանրապետականները, արդեն երկրորդ տանյակում կարելի է հանդիպել Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Սամվել Նիկոյանի, Գագիկ Մինասյանի անունները: Ցուցակում չկա վարչապետ Կարեն Կարապետյանի անունը: Ցանկից բացակայում են նաեւ ԳՄ անդամներից տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը,  Նաիրա Կարապետյանը: Հանրապետականի համամասնական ցուցակի 8-րդ տեղը զբաղեցրած Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ցուցակի նոր տեսքը հույսեր կարթնացնի ընտրողի մոտ եւ հանրապետականը մեծ շանսեր կունենա լուրջ հաջողություններ արձանագրելու ընտրություններում: Հանրապետականն առաջիկա ընտրությունների համար ունի եւս մեկ նորամուծություն՝ նախընտրական շտաբի ղեկավար չի նշանակվել: Շտաբը կղեկավարի կուսակցության Գործադիր մարմինը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Դա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանից հետո, ով տարիներ շարունակ ղեկավարել է շտաբը, արժանի փոխարինող չի գտնվել: Ըստ Շարմազանովի՝ բացատրությունն ավելի պարզ է: Դեռեւս հանրապետականի կոալիցիոն գործընկեր դաշնակցությունում նույնպես այսօր վերջին շտկումներն էին: Ցուցակների առումով այսօր վերջապես կողմնորոշվեց Դաշնակցությունը: Կուսակցության կենտրոնական գրասենյակում հայտարարվեց, որ խորհրդարանական ընտրությունների գնում են համամասնական 170 հոգանոց ցուցակով, իսկ տարածքային կամ այլ կերպ ասած «ռեյտինգային» ցուցակում ընդգրկված է 150 գործիչ: Համամասնականի ցուցակը գլխավորելու է Արմեն Ռուստամյանը, երկրորդ տեղում է Աղվան Վարդանյանը, ով նաեւ կուսակցության նախընտրական շտաբի պետն է, երրորդ տեղում Դավիթ Լոքյանն է: Այսպես ասենք, առավելապես նոր <<դեմքերը>> դաշնակցության ցուցակում ընդգրկվել են երկրորդ տասնյակից սկսած: Դաշնակցությունն այսօր գնաց մյուսներից առաջ եւ արդեն հրապարակեց նաեւ արդեն մշակված եւ ընդունված նախընտրական կարգախոսը՝ «Նոր սկիզբ՝ արդար Հայաստան»: Դաշնակցությունում վստահեցնում են՝ իրենց ցուցակում օդիոզ` հայրեեն թարգմանությամբ խորշելի,  եւ աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված անձեր չկան: Այս կուսակցությունը թերեւս առաջիններից է, որ անդրադարձել է ազգային փոքրամասնություններին եւ տարածքային ցուցակով որոշել է առաջադրել եզդի համայնքի ներկայացուցիչներից Հասան Թամոյանին: Իսկ համամասնական ցուցակում ընդհանուր առմամբ շուրջ 45 անկուսակցական գործիչ կա: Աղվան Վարդանյանը հուսով է, որ առաջիկա ընտրություններից հետո ԱԺ-ում դաշնակցություն խմբակցությունն այլ պատկեր կունենա: Նախընտրական ցուցակները, գրեթե վերջնական տեսքի են հասցվել նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում: Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» եւ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունների միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր: Ընտրությունների են գնում երկուսով՝ ցուցակը գլխավորելու է Խաչատուր Քոքոբելյանը, բայց երկրորդ տեղում հանգրվանած Հրանտ Բագրատյանը լինելու է այս ուժի կողմից առաջարկվող վարչապետի թեկնածուն: Սա «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատել է Խաչատուր Քոքոբելյանը՝ որոշ փակագծեր բացելով նաեւ, թե ինչ տեքստ է ունենալու իրենց նախընտրական ցուցակը: «Ազատ դեմոկրատների» ցուցակում ընտրողը կարող է հանդիպել նաեւ մի շարք արդեն հայտնի անուններ: Օրինակ՝  «Ժառանգություն» կուսակցությունից  հեռացած  Ստեփան Սաֆարյանին եւ  Անահիտ Բախշյանին, ինչպես նաեւ «Էլեկտրիկ Երևան»  եւ «Դեմ եմ» նախաձեռնությունների ակտիվիստներին: Սրա մասին էլ իր «ֆեյսբուքյան» էջում տեղեկացրել է Հրանտ Բագրատյանը:

Նախընտրական ցուցակներն ուրվագծված են

ՀՅԴ-ն նախընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրոդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Դավիթ Լոքյանը: Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են նաև Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը և Միքայել Մանուկյանը: ՀՅԴ ցուցակն, ընդհանուր առմամբ, կազմված է 170 անձանցից, տարածքային թեկնածուների թիվը մոտ 150 է: Դաշնակցությունում պնդում են, որ իրենց ցուցակներում չկան օդիոզ դեմքեր: Ընտրությունների են գնում՝ սեփական ամբիցիաները մի կողմ դրած: «Նոր սկիզբ․ արդար Հայաստան» կարգախոսով: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է որպես մեկ քաղաքական կազմակերպություն: Ցուցակը բաղկացած է 300 հոգուց: Սա օրենքով սահմանված թույլատրելի շեմն է: Ցուցակում ռեյտինգային 164 թեկնածու է, 136 թեկնածու էլ  համամասնական ընտրակարգով: Առաջին երեք համարներն են՝  Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան: Ընտրություններին կուսակցությունը մասնակցելու  է  մի քանի կարգախոսներով: Դրանցից մեկն է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվերակիր հանուն վերածննդի»: Այսօր ԿԸՀ ներկայանալուց առաջ իր ցուցակները հրապարակեց նաեւ «Ծառուկյան դաշինք»-ը: Այս դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այս դաշինքի վեցերորդ հորիզոնականում «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն է, յոթերորդում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ցուցակի 9-րդ հորիզոնականում տեղ է գտել նաեւ  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: «Ծառուկյան դաշինք»-ը բաղկացած է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և «Ալյանս» կուսակցությունից՝ այս երկու ուժերի միջև է համագործակցության հուշագիր ստորագրվել, բայց այլ ուժեր նույնպես ներգրավված են  դաշինքում: Դեմկուսի նախընտրական ցուցակում ընգրկված են ոչ միայն կուսակցականները, այլև ՀԴԿ-ի գաղափարները կիսող  անկուսակցականներ: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, երկրորդ տեղում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, իսկ երրորդում ՀՀ ԳԱԱ ակադեմիա, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանը: Այսօր հրապարակվեց նաեւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը: Նախընտրական ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հորիզոնականում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդում՝  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակի երկրորդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը գլախավորում է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Ընտրացուցակում ընդգրկվածների 70 տոկոսը երիտասարդներ են: «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուն «Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանն է, երկրորդ կին թեկնածուն՝  կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Օհանյան – Րաֆֆի — Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակը, թերեւս, մինչեւ ամենավերջին պահը վերջանական որոշված չէր: Երեկ փաստաթղթային վերջնական ստուգումներ են անցկացվել եւ ամփոփվել: Այսօր էլ ցուցակների վերջնաժամկետին փաստաթղթերը ներկյացվել են ԿԸՀ: «Ելք» դաշինքը փակ քվեարկության արդյունքներով է որոշել համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը: Առաջին եռյակը կգլխավորի էդմոն Մարուքյանը, ապա` Արամ Սարգսյանը եւ  Նիկոլ Փաշինյանը։

Տարոն Մարգարյանը երդվեց (լրացված)

տեղադրված՝ 11.45-ին լրացված՝ 17.10-ին Երևանի քաղաքապետարանի շենքում այսօր տեղի է ունեցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապտյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նախարարներ, բարձրաստիճան հյուրեր, պատգամավորներ, ավագանու անդամներ: Օրը խորհրդանշական է համարվում, քանի որ այսօր պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Այս մասին հիշատակելով՝ նախագահը շեշտել է, որ նորընտիր քաղաքապետը մեզ հիասթափեցնելու իրավունքը չունի: Նախագահ Սարգսյանը պետական շատոնյանների ուղեկցությամբ այսօր այցելել է նաեւ Կոմիտասի անվան այգու պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործիչ եւ նախկի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:   Երեւանի ավագանու երդմնակալության արարողության նիստին գրանցվել էր եւ մասնակցեց 60 անդամ: Քաղաքապետի երդման արարողությանը չմասնակցեց «Երկիր ծիրանի» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե  իրենք առանձին նիստ են անցկացնում՝ քննարկելու իրենց օրակարգը: Ի տարբերություն՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ամեն օր է ինքը տոնական տրամադրությամբ, երբ գործ է անում: Հավելեց, թե չի կարծում, որ երդմնակալությանը մասնակցելով կամ չմասնակցելով է որոշվում գործելու արդյունավետությունը: «Ամեն մարդ ունի իր կարծիքը, իր գործելու ճանապարհներն ունի»: Գնահատելով քաղաքապետի նախկին շրջանի գործունեությունը՝ Անահիտ Բախշյանը շեշտեց, որ իր բարձրաձայնած խնդիրների 30 տոկոսը լուծվել է: «Հուսամ էս անգամ ավելի լավ կլինի»: Իսկ «փշերը տրորելը» լավ իմաստով եմ ասում՝ եզրափակեց Անահիտ Բախշյանը: Երդման արարողությամբ ստանձնելով լիազորությունները՝ Տարոն Մարգարյանը խոստացավ ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը եւ գործել ի բարօրություն նրա բնակիչների: Քաղաքապետի երդմնակալությունից հետո Երեւանի պատմության թանգարանից բերված քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան Տարոն Մարգարյանին փոխանցեց Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը: Տրամադրությունը տոնական է եւ սպասելիքներն իրականացվող. ամեն ինչ հանուն Երեւանի՝  մեզ հետ զրույցում ասաց նա: Երեւանում շատ բան փոխվել է, բոլոր առումներով առաջընթացն ակնհայտ է եւ այդ առաջընթացը թելադրում է նոր պահանջներ, ուստի նաեւ շատ անելիքներ էլ կան՝ ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Որպես կատարվածի մեկ օրինակ մատնանշեց 20 տարի շարունակ գոյություն ունեցող 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը, որը վերջնականապես լուծվեց Տարոն Մարգարյանի քաղաքապետության առաջին շրջանում՝ մեկ տարի առաջ: Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողները հարցեր ուղեցին նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին: Վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը դրական է գնահատում՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ թեև քաղաքում խնդիրներ կան, բայց քաղաքապետը լավ է կատարում իր աշխատանքը: Տրանսպորտի խնդիր՝ որպես չլուծված հարց լրագրողները հիշեցրէլ էին նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Երեւանի խնդիրներին այսօր անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Անիրականանալի նպատակներ չկան: Տարիներ առաջ այսօրվա մեր ունեցածն էլ կարող էր անհավանական թվալ: Բոլորս միասին ապացուցում ենք, որ կարող ենք լուծել մեր առջեւ ծագած խնդիրները: Շնորհավորելով վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ  Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին՝ նախագահը շեշտեց, որ հավատում է՝ տարաձայնություններից վեր կարող է լինել եւ նրանց բոլորին միավորել Երեւան համայնքի ընդհանուր շահը: «Տարո՛ն ջան, Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը»: Քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո նախագահ  Սերժ Սարգսյանը պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելեց Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով անվանի գործչի հիշատակին: ԱԺ խոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, որ Անդրանիկ Մարգարյանին համարում է իրեն ուսուցիչ ու երբեք չի մոռանալու նրա տված դասերը:

ԿԸՀ համամասնական ցուցակ է ներկայացրել 9 քաղաքական ուժ

Ռադիոլուրի 18.00- ի թողարկումից հատված Կենտրոնական ընտրական հանձնաժողով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժի` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Հայ ազգային կոնգրեսի», Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների», «Հայ Յեղափոխական դաշնակցության» , «Հայկական վերածննդի» և Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում են՝ 1.Սեյրան  Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան 4. Էլինար  Վարդանյան 5. Վահագն  Հովհաննիսյան 6. Անդրանիկ Թևանյան 7. Ստեփան Մարգարյան 8. Սուսաննա Մուրադյան 9. Գեղամ Նազարյան 10. Գառնիկ  Սահակյան 11. Րաֆֆի  Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8. Մարգարիտ Եսայան 9. Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան 4 ՎարդաՆ Բոստանջյան 5 Միքայել Մելքումյան 6 Արարատ Զուրաբյան 7 Տիգրան Ուրիխանյան 8 Իվետա Տոնոյան 9 Արգամ Աբրահամյան 10 Վարդևան Գրիգորյան «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան 4. Զոյա Թադևոսյան 5. Արամ Մանուկյան 6. Գագիկ Ջհանգիրյան 7. Վահագն Խաչատրյան 8. Լիդա Մելիքյան 9. Դավիթ Մաթևոսյան 10. Ստեփան Մինասյան «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Լոքյան Դավիթ 4. Կյուրեղյան Արմենուհի 5. Մկրտչյան Լևոն 6 .Արծվիկ Մինասյան 7.Բաբայան Արմեն 8. Առաքելյան Ռուզաննա 9. Սպարտակ Սեյրանյան 10.Մանուկյան Միքայել «Ելք» դաշինքի առաջին 9 հորիզոնականները զբաղեցնում են՝ 1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան 4. Մանե Թանդիլյան 5. Սասուն Միքայելյան 6.Արտակ Զեյնալյան 7.Լենա Նազարյան 8. Հայկ Կոնջոլյան 9. Արայիկ Հարությունյան «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին 7 անդամներն են՝ 1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան 4. Հովհաննես Մարգարյան 5. Էդգար Առաքելյան 6. Մարինե Քոչարյան 7. Արթուր Միսակյան Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին հնգյակը՝ 1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան 4. Մառա Շահինյան 5. Համլետ Դանիելյան «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3 Ստյոպա Սաֆարյան 4. Անահիտ Բախշյան 5. Մասիս Այվազյան 6. Անժելա Խաչատրյան 7. Արմեն Առաքելյան 8. Սոնա Մինասյան 9. Նարեկ Այվազյան 10. Գագիկ Բաղդասարյան

«Ելք» խմբակցությունը պահանջում է ներողություն խնդրել

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբագցության անդամ Արմեն Սահակյանը Անահիտ Բախշյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել՝ նրա հետ խոսելով անհարգալից տոնով, ապա դիմել «պարոն Բախշյան», «Անո» բառերով։

«Ժողովուրդ». «Սուբյեկտի» օբյեկտները. ԿԳ փոխնախարարը զբաղվել է բնակարանների գնմամբ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, որն օրերս Երեւանի ավագանու անդամներից Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» էր անվանել, անցած տարվա ընթացքում հիմնականում զբաղվել է բնակարանների գնմամբ:

Իմ հրաժարականի պահանջի տակ հիմնավորումներ չկան. Լևոն Մկրտչյան

Նախարարի հրաժարականը պահանջելու համար պետք է լուրջ հիմնավորումներ լինեն, իսկ այդ պահանջի տակ հիմնավորումներ չկան, լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ Նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի պահանջին։

ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, մյուսները լռում են

Երեկ ԿԸՀ ներկայացվեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակները եւ այսպիսով, հանգուցալուծվեց, այսպես ասած, նախընտրական ինտրիգներից մեկը: Դեռ շաբաթներ առաջ կային կանխատեսումներ, որ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունները ձգտելու են, այսպես ասած, ցուցակների ինտրիգի բացահայտումը թողնել միայն ամենավերջին պահին եւ, ըստ էության, հենց այդպես էլ տեղի ունեցավ: Այսօր արդեն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները, ինչպես եւ սպասվում էր, լծված էին իրենց նախընտրական ցուցակների առանձնահատկություններն ու մրցունակությունը ապացուցելու-համոզելու գործին: Այդ առթիվ երեւանյան մամուլի ակումբներն ու որոշ հյուրանոցային սրահներ բավականին հագեցած գրաֆիկով աշխատեցին, որին հետեւել է «Ռադիոլուրը»:   Նախկին ժառանգական Անահիտ Բախշյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով: Ասաց, որ մրցակից բոլորին են համարում, ապա հավելոց, որ «Ելք» դաշինքն ու Ազատ դեմոկրատները մոտավորապես նույն դաշտում են գործելու, հետեւաբար՝ երկուսն էլ խնդիր ունեն լրջորեն հիմնավորելու, թե որոնք են  իրենց տարբերությունները: «Դա հիմնավորելու համար, կարծում եմ, բավարար ուժեր, մտքեր ունենք: Մեր շանսերը ես չեմ գնահատի, չեմ ասի: Հասարակության գնահատականը քվեարկությունն է՝ ձայնն է, բայց հուսամ լավ կլինի»: Ռեսուրսների խնդիր էլ, ըստ Անահիտ Բախշյանի, իրենք չունեն, քանի որ ցուցակում եղածներից յուրաքանչյուրը, տարիներ շարունակ աշխատելով, ունի համակիրներ, համախոհներ, աջակիցներ, ովքեր պատրաստ են քարոզարշավի ընթացքում իրենց աջակցել: Շատ լուրջ աջակցող թիմ ունենք՝ թեման եզրափակեց Անահիտ Բախշյանը: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակի կազմման սկզբունքների մասին այսօրվա մամուլի ասուլիսում խոսեցին «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը եւ Սեյրան Օհանյանը:   Այս դաշինքն ունի մի յուրահատկություն, որը, չեմ կարծում, որեւէ մեկը կարողանա ապահովել՝ գնահատեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պարզաբանելով, թե.«Դա սփյուռքի ներգրավվածությունն է լինելու Հայաստանի տնտեսական կյանքում: Եվ պարոն Հովհաննիսյանի, եւ պարոն Օսկանյանի ներկայությունն իրենց կապերով արդեն իսկ երաշխիք են լինելու, որ Սփյուռքը այլեւս մեծ ներգրավվածություն է ունենալու եւ ներդրողներից ամենամեծը հենց Սփյուռքը կլինի Հայաստանի տնտեսության մեջ, որը սոցիալ-տնտեսական զարգացման խթաններից մեկը կլինի»:   Հանրապետական կուսակցության ցուցակների որոշ առանձնահատկություններ այսօր առանձնացրեց ԱԺ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա մասնավորապես շեշտեց, որ իրենց ներկայացրած ցուցակը լուծում է նաեւ սերնդափոխության խնդիր. «Դա երիտասարդության եւ փորձի համադրումն է: Փորձի եւ ավյունի ներդրումը մեր գործընթացներում՝ խորհրդարանական աշխատանքներում, համոզված եմ, էական դրական տեղաշարժեր կարող են ապահովել»: Հանրապետական պատգամավորը նաեւ շեշտեց, որ խորհրդարանական կառավաման անցնելու պարագայում չափազանց կարեւոր է, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ հասարակությանը ներկայացնեն, թե ով է լինելու իրենց ապագա վարչապետը, ինչը հնարավորություն կտա, որ ընտրողներն ավելի հստակ կատարեն իրենց ընտրությունները: Այդ առումով Հանրապետականի մոտ հստակություն կա՝ հաջողության դեպքում վարչապետի իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Հակադարձելով որոշ դիտարկումների, թե՝ ՀՀԿ ցուցակում ներառված են հասարակության կողմից ընդունելի եւ ընկալելի դեմքեր, սակայն, դա շղարշ է, քանի որ հետագայում նրանց տեղերը կզբաղեցնեն հեռացած, ինչպես ընդունված է ասել, օդիոզ դեմքերը՝ Գագիկ Մինասյանը շեշտեց: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, ապա ընտրողն ինքն է որոշելու ամենահամակրելի թեկնածուների վերջնական տեղը, ինչը, Գագիկ Մինասյանի բնորոշմամբ, ժողովրդավարական ավելի բարձր մակարդակ է:

«Հաց բերող»-ին կալանավորելը կարող է նոր ընդվզման պատճառ դառնալ

Արդեն 19 օր է, ինչ կալանավայրում հացադուլ է անցկացնում երկրորդ անգամ կալանավորված Արթուր Սարգսյանը՝ հայտնի Հաց բերողը: Մամուլը պարբերաբար մտահոգություններ է հայտնում այդ առթիվ: Արթուր Սարգսյանին երաշխիքով ազատ արձակելու համար շաբաթվա սկզբին ստորագրահավաք նախաձեռնեցին խորհրդարանականները: Դատախազությանն ուղղված ստորագրահավաքին միացել է 26 պատգամավոր: Իրենց մտահոգություններն են նաեւ լրագրողների հետ հանդիպումներում կիսում հայտնի մտավորականներ ու գործիչներ: Խնդրին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել են Անահիտ Բախշյանն ու երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանը: Նրանք չափազանց վտանգավոր քայլ են համարում Հաց բերողին երկրորդ անգամ կալանավորելը, քանի որ այն կարող է նոր ընդվզման պատճառ դառնալ:   «Հաց բերող»-ին՝ Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելը վտանգավոր է համարում ընդդիմադիր գործիչ Անահիտ Բախշյանը, քանի որ դա հերթական ընդվզման ալիք է տալիս: Դատախազության հիմնավորմամբ՝ վերջինս կրկին կալանավորվել է, քանի որ խախտել է ստորագրությամբ բաց թողնվելու պայմանը: Նա ծանուցագիր է ստացել, սակայն, չի ներկայացել իրավապահ մարմիններին: Անահիտ Բախշյանը, մինչդեռ, սա ընդամենը պատրվակ է համարում. «Երբ այդ խորհրդանշական ածականը կրող մարդը՝ Հաց բերողը բանտարկվում է, դա նշանակում է, որ այս իշխանությունները բոլոր այդ արժեքները, որ կապված են սրբություն հացի հետ, ցեխոտում է, կեղտոտում է ու հերթական ընդվզման առիթ է տալիս»: Արդեն երրորդ օրն է Ազատության հրապարակում Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին ազատելու պահանջով նստացույց են անում մի խումբ երիտասարդներ: Անահիտ Բախշյանի գնահատմամբ՝ նստացույց անող երիտասարդները դրանով շեշտում են, որ իրենք էլ են պատրաստ ինքնազոհության: Դա շատ գնահատելի է, բայց եւ վախենալու՝  շեշտեց Անահիտ Բախշյանը: Մենք եղանք նաեւ Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի վայրում եւ զրուցեցինք մասնակից երիտասարդների հետ: Մեզ հետ զրույցում նստացույցի մասնակիցներից Տիգրան Բարսեղյանը շեշտեց, որ մինչեւ վերջ պայքարելու են Հաց բերողին ազատելու համար, քանի որ համոզված են՝ նրան երկրորդ անգամ անօրինական կալանավորել են: «Գիտենք, որ հիմա նա հացադուլի մեջ է եւ նրա առողջականի վրա դա շատ է ազդում: Մեր կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում նույնիսկ, այն դեպքում, երբ միջնորդություն է եղել ԱԺ-ից — ոչ մի քայլ չի ձեռնարկվում, որ նրա խափանման միջոցը փոփոխվի»: Եթե Հաց բերողին ինչ-որ մի բան պատահի, դա կլինի մեր ամբողջ ազգի խայտառակությունը՝ այսօր խնդրին անդրադառնալով ասաց երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանը: Նրա համոզմամբ՝  Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելը ցույց է տալիս, որ մենք պարզապես նորից մտնում ենք տեղապտույտի մեջ: «Ծուռ հայերիների թագավորություն է մեզ մոտ: Բնականաբար, Արթուրին երկրորդ անգամ փակելն ընտրությունների հետ կապ ունի: Նա որպես ակտիվ ֆիգուր եւ շատ գնահատված ու սիրված ֆիգուր, ըստ երեւույթին վտանգ էր ներկայացնում իշխանությունների վերարտադրության պրոցեսի համար: Բնականաբար նրան նորից որոշեցին մեկուսացնել, դրա համար էլ այս աստիճան անհաղորդ են. ընդհանրապես որեւէցե մի կարեկցանքի նշույլ էլ չեն դրսեւորում»: Թե՛ Անահիտ Բախշյանը, թե՛ Եղիշե Պետրոսյանը կոչ արեցին իշխանություններին եւ Հայ եկեղեցուն՝ միջամտել եւ մարդասիրություն ցուցաբերել Հաց բերողի հանդեպ, ում մականունն արդեն արժեքային շատ բանի մասին է խոսում:

Ցանկացած մարզի դպրոցի տնօրեն պիտի մարզպետի կրնկի տակից դուրս բերվի. Անահիտ Բախշյան

Մարզպետի բիզնեսն է դպրոցի տնօրեն նշանակելը: Այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Ելք» դաշինքից ավագանու անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Արմավիր մարզի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի ընտրությանը:

«Ազատ դեմոկրատներ»-ի արշավն այսօր Շենգավիթում էր

«Մենք կարող ենք» կարգախոսի հետևորդ՝ Կրթության փորձագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր հանդիպել է Շենգավիթի ընտրողների հետ, շրջել Գարեգին Նժդեհի հրապարակում, խոսել ընտրողների հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Ռադիոլուր»-ը:

Ազատ դեմոկրատները գոհ են քարոզարշավի ընթացքից

Երեւանի Նոր Նորք, Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքն ավանդաբար հայտնի է թեժ ընտրապայքարով, «օդիոզ» դեմքերի առաջադրմամբ, ընտրակաշառքներով եւ ընտրակեղծիքներով: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից այս ընտրատարածքում ընտրողի քվեի համար ընդհանուր առմամբ պայքարելու է 90 թեկնածու: Նրանք այնքան շատ են, որ նույնիսկ փողոցում հանդիպում են միմյանց՝ փորձելով նաեւ իրար քարոզել եւ հեղափոխել: Այդպես եղավ նաեւ այսօր:   Քանաքեռ Զեյթուն համայնքի Ուլնեցի փողոցում ենք: Այստեղ իրար կողքի տեղակայված են խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ ռեյտինգային թեկնածուների նախընտրական շտաբերը: Ուղիղ ժամը 13-ին պետք է սկսվեին «Ազատ դեմոկրատներ»-ի քարոզչական աշխատանքները, բայց քալերթն ուշանում է, քանի որ շտաբում կարեւոր հանդիպում է՝ եկել են եվրոպացի դիտորդները եւ մանրակրկիտ հարցաքննում են: Դիտորդներին որեւէ հարց չուղղեցինք, քանի որ նախապես զգուշացրել էին՝ զեկույցներից դուրս միջանկյալ գնահատականներ եւ վերաբերմունք չեն արտահայտելու: Նրանց գնալուն պես, ազատդեմոկրատներն անցան քարոզչական աշխատանքի: Առաջինը մտան հարեւանների տուն, պարզվեց՝ աջից «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական շտաբն էր: Այնտեղ էլ Անահիտ Բախշյանը թողեց բուկլետների առաջին խմբաքանակը՝ թիվ 1 ընտրատարածքում «Ազատ դեմոկրատներից»առաջադրված 3 թեկնածուի քարոզչությամբ: Չանցած մի քանի րոպե, Ուլնեցի փողոցում ազատ դեմոկրատների ճանապարհը խաչվեց «Հայկական վերածննդի» հետ: Ստեփան Սաֆարյանն «Ազատ դեմոկրատներ»- ից եւ Մհեր Շահգելդյանը «Հայկական վերածնունդ»- ից զուգահեռ քարոզչությամբ հանդիպեցին մի դեղատան  մոտ: Պարզվում է՝ Քանաքեռ Զեյթունում շատ դժվար է գտնել ճիշտ ճանապարհը։ Այստեղ փողոցները դատարկ են: Երթուղին փոխելուց հետո քարոզչական աշխատանքն ընկավ հունի մեջ: Այսպես՝ փողոցից փողոց, կանգառից կանգառ, տնից տուն եւ անցորդից անցորդ բուկլետները բաժանելով թիվ 1 ընտրատարածքում  «Ազատ դեմոկրատներից» առաջադրված երեք թեկնածուներ՝ Ստեփան Սաֆարյանը, Հռիփսիմե Բոչոլյանը եւ Հովսեփ Ավետիսյանն անցան նաեւ Հանրապետական կուսակցության կողմից ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանի նախընտրական շտաբի մոտով։ Այն տեղակայված է «Քեթրին» ընկերության շենքում: Քարոզչությունն անցավ հանգիստ, իսկ ինչպես էին «Ազատ դեմոկրատներ»- ի քարոզին արձագանքում ընտրողները: Ամեն դեպքում՝ Ստեփան Սաֆարյանը գոհ է քարոզարշավի ընթացքից եւ ընտրված ռազմավարությունից: Ասաց, որ Երեւան քաղաքում իրավիճակը հուսադրող է: Քարոզարշավի 6 օրվա ընթացքում տարբեր համայնքներում քարոզչության ընթացքում տեսնում է 10 տոկոսից ավելի ճանաչելիություն, տեսել է իրենց սպասող մարդկանց:

Պատգամավորության կին թեկնածուները տղամարդկանց իրենց մրցակից չեն համարում

Պատգամավորության կին թեկնածուները տղամարդկանց իրեն մրցակից չեն համարում։ Մեր ընտրազանգվածները իրարից տարբեր են՝ ասում է ազատ դեմոկրատ Անահիտ Բախշյանը։ Իսկ «Հայկական վերածնունդից» Մարիաննա Ֆրունջյանն էլ շեշտում է՝ մարդկանց իրենց գործով են դատում։ Իսկ ինչ է մտածում կին եւ տղամարդ գործիչների մասին հոգեբանը։   Իր հետ նույն ընտրատարածքում առաջադրված տղամարդ թեկնածուներին իրեն մրցակից չհամարող «Ազատ դեմոկրատներ»- ից թիվ 3 ընտրատարածքում առաջադրված Անահիտ Բախշյանը համոզված է, որ իր և տղամարդ թեկնածուների ընտրազանգվածները շատ տարբեր են: «Լավաշ չեմ վաճառել, ընդհանրապես ոչինչ  չունեմ վաճառելու, ես գալիս եմ ձեր երեխաների կրթության իրավունքը բարձր մակարդակի հասցնելու համար»,- ասում է նա: Անահիտ Բախշյանը հիշեց ժողովրդական խոսքը՝ երկու շուն գզվռտվում են, անցորդը՝ շահում: «Ես ինձ համար ազատ, հանգիստ աշխատում եմ: Ես այդ գզվռտոցում շահում եմ»,- կեսկատակ հավելեց նա: «Հայկական վերածնունդ» կուսակցության կենտրոնի տարածքային ցուցակով առաջադրված Մարիաննա Ֆրունջյանը նույնպես տղամարդ թեկնածուներին  իրեն մրցակից չի համար, յուրաքանչյուրին ըստ իր արած գործի են գնահատում՝ ասում է։ Հոգեբան Լաուրա Պետրոսյանն էլ տարբերակում չի դնում տղամարդ կամ կին թեկնածուների միջև, ամեն ինչ կախված է ուղեղի ճկունությունից՝ նկատում է։ Նրա դիտարկմամբ՝ կանայք վերջին շրջանում ավելի շատ են ներգրավվում կառավարման օղակներում և հաջողությամբ են կատարում իրենց գործը: Կարևոր է որպեսզի աշխատանքը չդեֆորմացնի կնոջը, չկտրվի իր արմատներից՝ ավելացրեց հոգեբանը։ Նրա համոզմամբ՝  կինը ի սկզբանե ընտանիքում որպես հենարան լինելով՝ շատ լավ, գրեթե անփոխարինելի կազմակերպիչ է փոքր խմբերում: Իսկ ահա քաղաքական դաշտում չպետք է փորձի տղամարդու դերակատարում ստանձնել:

Եթե պարոն Տարոնն ընտրվի, չեմ բացառում, որ տրանսպորտի գինը դառնա 200 դրամ. Ալեն Սիմոնյան

[b]«Ես չափից շատ եմ ուզում շարունակել իմ գործունեությունը ավագանու կազմում, ուրախ եմ, որ ԵԼՔ դաշինքում ընդունվեց իմ առաջարկը, շատ կարևոր է, որ մենք մեծամասնություն կազմենք, որ մեր ժողովուրդն իր ընտրությունն արդար կերպով կատարելով տեսնի, արդյոք այս անգամ էլ կլինի նույն պատկերը, ինչ նախկինում էր, երբ նրա ձայնը գնվում էր կամ կեղծվում»,-[/b] այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը` խոսելով ԵԼՔ դաշինքի՝ Երևանի ավագանու ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին:

Քվեարկությունը մի տեսակ անիմաստ էր. Անահիտ Բախշյան

[b]«Այս քվեարկությունը մի տեսակ անիմաստ էր, քանզի Երևանի ավագանու մասին օրենքով սահմանված է, որ քանի ավագանու անդամ ունենք, ըստ դրա տեղերը պետք է բախշվեն, իսկ մենք դնում-քվեարկություն ենք անցկացնում, ի՞նչն ենք քվեարկում՝ օրե՞նքը»[/b],- խոսելով Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմակերպման և վերջիններիս նախագահների ու նրանց տեղակալների որոշման վերաբերյալ քվեարկության մասին՝ այսօր, Երևանի ավագանու առաջին նիստի ավարտից հետո Haynews.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Ով է մեղավոր «Հաց բերողի» մահվան մեջ

Հասարակության կողմից «Հաց բերող»  անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան մեջ քաղաքականն ուժերը  մեղադրում են իշխանություններին։ Դեռ երեկ, երբ հայտնի դարձավ, որ «Արմենիա»  ԲԿ-ում մահացել է «Հաց բերող»-ը, այնտեղ հավաքվեցին հարազատներ, շարքային քաղաքացիներ,  քաղաքական գործիչներ: Այնուհետ Ազատություն հրապարակում կազմակերպեցին բողոքի երթ՝ ի հիշատակ Արթուրի ու այդ ամբողջ ընթացքում մեղադրանքներ հնչեցնելով իշխանության հասցեին. քաղաքական  մի քանի ուժեր շտապեցին հայտարարել որ դադարեցնում են իրենց քարոզարշավը: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր «Սասնա ծռեր» զինված խմբի գործով. նա սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք: Նա մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։ Դեկտեմբերի վերջին դատարանը փոխել էր կալանքի որոշումն ու նրան ազատ արձակել։ Մի քանի ամիս անց՝ փետրվարի 9-ին, դատարանը կրկին փոխել էր խափանման միջոցն ու երկու ամսով կալանավորել նրան։ Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր, մասնագիտությամբ` քանդակագործ: Ի՞նչու Արթուր Սարգսյանի հետ այսպես վարվեցին՝ հարցադրում է անում « Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը, ու նույն պահին պատասխանում՝ նրանք  հետեւողականորեն  խոշտանգեցին Արթուրին՝ ՀՀ-ում հուսահատության մթնոլորտը ավելի խորացնելով: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանն էլ ասում է, որ  այս դեպքը ցանկացածիս հետ կարող էր լինել,  քանի որ սա անարդար պետության, անարդար համակարգի, ու ոչ մարդակենտրոն պետության մասին է խոսում: Նշենք, որ երեկվանից մի քանի կուսակցություններ, այդ թվում՝  «Ծառուկյան» դաշինքը դադարեցրել են իրենց քարոզարշավը: Դաշինքի  թեկնածու Մանուկ Սուքիասյանը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է պատասխանել երկու հարցի. «Ի՞նչ հրատապություն կար երկրորդ անգամ կալանավորել նրան և ինչի՞ն պետք է խանգարեր Արթուրը, եթե շարունակեր մնալ ազատության մեջ: Պահանջում եմ պարզաբանումներ քննչական կոմիտեից, դատախազությունից»: «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Էդգար Առաքելյանն էլ հավելում  է, որ Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված ամեն ինչ պարզ էր, սակայն չի մանրամասնում, ինչ էր պարզ: «Ելք» դաշինքը չի պատրաստվում քարոզարշավը դադարեցնել: Դաշինքի թեկնածու Գևորգ Գեորգիսյան: Քաղաքական  գրեթե բոլոր ուժերի սլաքները ուղղված էին իշխանությանը: Ւշխանության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ թե չլիներ նախընտրական շրջան, ապա իշխանության հասցեին այդքան մեղադրանքներ  չէին հնչի: Երբ երեկ հայտնի դարձավ, որ մահացել է  «Հաց  բերողը»,  համացանցում տարածվեց  ձեռագիր նամակ` գրված այս  տարվա փետրվարի 10-ին, որի հեղինակը, ըստ մեկնաբանությունների, Արթուր Սարգսյանն է: Նամակում  նա  հացադուլի դիմելու մեջ մեղադրում է քննիչին և դատավորին։ Այսօր արդեն  Քննչական կոմիտեն տարածեց հայտարարություն՝ հարուցվել է քրեական գործ՝ Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ.  ըստ այդմ՝  Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռնվի, ցանկության դեպքում, մասնակցել դատաբժշկական փորձաքննությանը՝ գործող օրենսդրության շրջանակներում: Բավարարվել է նաև միջազգային փորձագետներ ներգրավելու միջնորդությունը:

«Տավուշի մարզպետարանի կրթության վարչության հարգելի պետ, տեղյա՞կ եք». Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության հարգելի պետ, տեղյա՞կ եք

Ազատ Դեմոկրատներին Արմավիրում դիմավորել են աղ ու հացով

Ազատ դեմոկրատներ կուսակցության հերթական քարոզարշավը Արմավիրի մարզում էր: Սկզբում  հանդիպել են Էջմիածնի ընտրողների հետ, ապա Արմավիրի:  Կուսակցության թեկնածուներն անհանդուրժող են ներկա իշխանության վարած քաղաքականության հետ և  առաջարկում են   փոխել, քանի որ այն նպաստել է աղքատության ավելացմանն ու արտագաղթի աճին: Կուսակցության առաջնորդ թեկնածուները Արմավիրում ծաղկեպսակ են դրել արցախյան ազատամարտում զոհված ր անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նաև Արթուր Սարգսյանի հիշատակը:     Արմավիրի կայարանամերձ հրապարակում Ազատ դեմոկարտներ կուսակցության առաջնորդների հետ հանդիպմանը սակավաթիվ արմավիրցիներ կային: Տեղն այնքան էլ բնակեցված չէ և որքան էլ ուժեղացուցիչներով բարձր երաժշտությամբ  ժամանակ շահելով ցանկացան բնակչության ուշադրությունը հրավիրել, այնուամենայնիվ քիչ մարդ հավաքվեց: Մինչ ծրագիրը ներկայացնելը Անահիտ Բախշյանին էին մոտենում քաղաքացիներն ու զրույցի բռվնում: Ընտրվելուց հետո Անահիտ Բախշյանի գործը կրթական համակարգի ապաքաղաքականացումն է, քաղաքականությունը չպետք է մտնի դպրոց, թեև դա օրենքով ամրագրված է, սակայն իրականում օրենքը միշտ  խախտվում է: Հետո եկան Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանն ու Ստյոպա Սաֆարյանը: Նրանց Արմավիրում դիմավորեցին աղ ու հացով:  Նրանք Հարգանքի տուրք մատուցեցին արցախյան զոհված և անհայտ կորած ազատամարտիկների,  ինչպես նաև Սասնա ծռերին հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին:  Ազատ դեմոկրատներ կուսակցության նախընտրական ծրագիրն ուղղված է կեղեքող համակարգի դեմ: Իրենք փոխելու են երկրում տիրող իրավիճակն ու գտել լուծումները: Ստվերային տնտեսությունը հովանավորված է կառավարության կողմից, ստվերային տնտեսության գործունեության հետևանքով պետական բյուջեն չի մուտքագրվում մոտ 800 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ստվերի վերացմամբ յուրքանչյուր ընտանիքում շուրջ 1200 դոլարով  կավելանա պետբյուջեից տրվող ծախսերը: Ոտնահարված են մարդկանց իրավունքները: «Իրական, գործող իշխանության ամենամեծ հակառակորդը մենք ենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Պետք է մոնոպոլիաները վերացնել, խոշոր օլիգարխները ստեղծում են մեծ բիզնեսները, որի արդյունքում ճնշվում է մանր ու միջին բիզնեսը Հրանտ Բագրատյանն առաջարկեց չխաբնվել ընտրակաշառքներով և իրենց քվեն ճիշտ ուղղորդել, հակառակ դեպքում երկրի տնտեսության մեջ դրական փոփոխություններ չեն լինի, աղքատությունն  էլ ավելի կխորանա, արտագաղթի ծավալները կմեծանան Ազատ դեմոկրատները վերջում ներկայացրին իրենց վարկանիշային թեկնածուներին, որոնք այս կամ այն կերպ կապված են Արմավիրի մարզի հետ:  Վարկանիշային թեկնածու Սոնա Մինասյանը նշեց, որ իրենց կուսակցության նախընտրական շտաբի համար դժվարությամբ են տարածք ձեռք բերել, որը վերջերս է բացվել: Նախընտրական քարոզչությունը լսելուց հետո քաղաքացիներից ոմանք արդեն կողմնորոշվել են:

Անտերության զգացում կա մեջս, անթիվ անհայտներով հավասարում են առաջարկել, էսպես ո՞նց կլինի. Անահիտ Բախշյան

Հանրակրթության ոլորտում այս ամենից անտերության զգացում կա մեջս, անթիվ անհայտներով հավասարում են առաջարկել, որի լուծման պարամետրերն էլ են անհայտ, էսպես ո՞նց կլինի։

Ինչպես կրթության ոլորտի բարեփոխումները հասցնել դասարան

Կառավարության ծրագիրը ոչինչ չասող բայերի հավաքածու է՝ ամրապնդել, մշակել, բարելավել և այլն: Ոչ մի խոսք՝ մեխանիզմների մասին: Գնալով պակասում է կրթության բարեփոխումներին ուղղված գումարի չափը: Այս տարվա միասնական քննություններն էլ ապացուցեցին, որ նախորդ բարեփոխումները անօգուտ են եղել: Հատկապես բնագիտության ոլորտում սարսափելի վիճակ է՝ լրագրողների հետ զրույցում այսօր ասել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Անդրադառնալով կառավարության հաստատած 2018-2020թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրով՝ կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերին՝ փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ խոստովանել է, որ նման փաստաթղթերն իրեն այլևս չեն հետաքրքրում: Կոնկրետ քայլեր են պետք, այդ բարեփոխումը պետք է հասնի դասարան, երեխային:   Ցանկացած բարեփոխում ենթադրում է ֆինանսավորում: Այս առումով՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը չի հասկանում, թե կառավարությունն ինչ բարեփոխում պետք է անի, երբ կրթության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը ոչ թե աճում, այլ տարեց տարի նվազում է: Այն, որ բարեփոխումները մնում են պարզապես թղթի վրա, ապացուցում են նաև միասնական քննությունների արդյունքները: Անահիտ Բախշյանին հատկապես մտահոգում են վերջին տարիների բնագիտական առարկաների քննական արդյունքները: Թե ինչ է գրված կառավարության ծրագրում, փորձագետ Սերոբ Խաչատրյանին այլևս հետաքրքիր չէ: Այլևս ոչ ոք չի հավատում խոսքերին, հստակ քայլեր են անհրաժեշտ՝ ասում է: Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այդ բոլոր բարեփոխումները մնում են օդից կախված, կամ ճանապարհին աղճատվում են և ավելի վնասակար են դառնում: Արդյո՞ք ֆինանսավորման ավելացումն իսկապես կլուծեր ոլորտի խնդիրները, կամ արդյո՞ք ամբողջությամբ կուղղվեր նպատակին. պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ այդ գումարները նպատակին չեն ծառայել անգամ նախկինում: Այս առումով մինչև չլինեն կոնկրետ քայլեր, կրթության փորձագետները ոչ բարեփոխման ծրագրին լուրջ կվերաբերվեն, ոչ էլ վստահ կլինեն  այդ հատկացվող գումարների հասցեական ծախսմանը: Կառավարության հաստատած 2018-2020թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրով՝ կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված է հատկացնել 2018 թվականին ՀՆԱ-ի 2 տոկոսից մի փոքր ավելի (2.18%), 2019 (1.99%) և 2020 թվականներին (1.85%)՝ 2 տոկոսից պակաս։ Ավելի վաղ՝ Սերոբ Խաչատրյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սա խայտառակ ցուցանիշ է։ «Միջինում երկրները կրթությանը հատկացնում են ՀՆԱ-ի 4%-ը։ Եթե կրթության որևէ մասնագետի ասեք, որ ձեր երկիրը 2%-ից ցածր է հատկացնում կրթությանը, ապա պարզապես լուրջ չեն ընդունի ձեզ։ Օրինակ՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը 2.2% է տալիս կրթությանը, Բենինը և Բուրկինա Ֆասոն՝ 4%- ից ավելի։ Այսպիսով՝ Հայաստանի կրթության կարգախոսը հետևյալն է. գեղեցիկ խոսքեր‚ հավակնոտ ծրագրեր‚ բայց ոչ մի կոպեկ փող»,- գրել էր նա։

Կառավարությունն ինչպիսի ծրագիր էլ ներկայացնի, դա ոչինչ չասող բայերի, գեղեցիկ կարգախոսների հավաքածու է. Անահիտ Բախշյան

Կառավարությունն ինչպիսի ծրագիր էլ ներկայացնի, դա ոչինչ չասող բայերի հավաքածու է՝ ամրապնդել, մշակել, լավացնել, բարելավվել և այլն: Բայց այդ ամենի տակ ինչ մեխանիզմներ են դրվում, ինչ գաղափարներ, ասված ու նշված չէ: Այս կարծիքին է կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը:

Ինչ է իրականում կատարվում դպրոցներում. «Ռադիոլուրը» մի բողոքի հետքերով

Դպրոցում տնօրենի պաշտոնում ընտրվում են միայն այն անձինք, ովքեր վերևից հովանավորներ ունեն՝ լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է կրթության  փորձագետ Անահիտ Բախշյանը: Ըստ նրա՝ դա է նաև պատճառը, որ դպրոցներում անպատժելիության մթնոլորտ է տիրում: Իբրև փաստ՝ Անահիտ Բախշյանը նմանատիպ մի քանի օրինակի է անդրադարձել: Նման մի քանի օրինակ էլ եղել է Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 դպրոցում: Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Թադևոսյանին իր դպրոցի տնօրինությունը նկատողություն է տվել: Պատճառը` մանկխորհրդի նիստի ժամանակ հուղարկավորության մասնակցելն է եղել: Սակայն, ինչպես Լուսինե Թադեւոսյանն է պնդում, ինքը հուղարկավորության գնալու համար զգուշացրել է դպրոցի տնօրենի քարտուղարին եւ ուսմասվարին: Իսկ ուսմասվարն ու տնօրենի քարտուղարը հրաժարվում են` նշելով, որ իրենց Թադևոսյանը չի զգուշացրել: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է դպրոցի տնօրինությունը իրականում մեկ այլ պատճառ է գտել 25 տարվա մանկավարժին նախատելու համար՝ լրագրողների հետ զրույցում նշեց Լուսինե Թադևոսյանի  ներկայացուցիչ իրավաբան Հայկազ Մակարյանը: Լուսինե Թադևոսյանը Բյուրականի գյուղապետի մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում բացասական գրառում է կատարել: Ի դեպ՝ 3 տարի առաջ նմանատիպ խնդիրների մեջ էր հայտնվել  դպրոցի մեկ այլ ուսուցչուհի ևս: Դպրոցի ուսուցչուհի Հայրենուհի Գևորգյանն էլ դպրոցում կոռուպցիոն դրսևորումների կոնկրետ փաստեր ուներ, որը ներկայացրել էր մամուլին: Դպրոցում անպատժելիության մթնոլորտի մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է նաև կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:  Այնպես, ինչպես մեր պետությունում քաղաքական ընտրությունները չեն կայանում, այդպես էլ չի կայանում դպրոցի տնօրենի ընտրությունը՝ նկատում է նա: Ըստ Անահիտ Բախշյանի՝ դպրոցի տնօրենին ընտրում է ոչ թե դպրոցի խորհուրդը, այլ նրա թիկունքին կանգնած հովանավորը: Ու քանի որ տնօրեն են դառնում ոչ պատահական և հովանավորված անձինք, ուստի հարկ եղած դեպքում նույն այդ տնօրենը երբեք պատասխանատվության չի ենթարկվում: Փոխարենը նկատողություն են տալիս մի ուսուցչուհու, ով ընդամենը մանկխորհրդի նիստին չի մասնակցել, ինչը, ըստ Բախշյանի, չի կարող նկատողության հիմք հանդիսանալ: Թե որն է եղել նկատողության իրական պատճառը, դպրոցից չհաջողվեց պարզել: Մեր զանգերն անպատասխան մնացին: Կապ հաստատեցինք Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանի հետ: «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ Մամիկոն Աբգարյանը շեշտեց, որ խորհրդի նիստից անհարգելի բացակայության համար ուսուցչին կարելի է ոչ միայն նկատողություն հայտնել, այլեւ ազատել աշխատանքից։

Ավագանու աղմկահարույց նիստը, նույնքան աղմկահարույց գնահատականներով

Պարոնից, Անոյից մինչև  ձայնդ կտրի. թեժ ու լարված էր երեկ գումարված ավագանու առաջին նիստը: Մինչ Հանրապետական ավագները կրտսեր   անդամենրին կարգի կհրավիրեին՝ անցան միջանցք հաշիվ մաքրելու: Այս ամենին այսօր գնահատական են տվել քաղաքական ուժերը: Երևանի ավագանին երեկ գումարեց առաջին նիստը, որն  անցել էր  բավականին լարված մթնոլորտում: Լարվածության պատճառը ամենեւին էլ հագեցած օրակարգը չէր։ Ավագանու անդամները մեկը մյուսին վիրավորել էին փողոցային բառապաշարով։ Ավելին՝ հարաբերությունների այս պարզաբանմանը անմասն չէին նաեւ ավագանու մտավորական ներկայացուցիչները՝ ի դեմս ճարտարապետ Լեւոն Իգիթյանի: Դեռ երեկվանից համացանցը քննարկում էր ՀՀԿ- ական  ավագանու անդամների պահվածքը կիզակետում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կեցվածքը։ Նա որևէ կերպ չէր միջամտում տեղի ունեցածին, ավելին՝ պարբերաբար ժպտում էր քթի տակ։ Ինչպես են խորհրդարանականները գնահատում ավագանու իրենց գործընկերների ու կուսակիցների քաղաքական, այսպես ասած, բանավեճի նման մակարդակը։ Աժ-ի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի համաձայնվում այն դիտարկումների հետ, թե քաղաքապետը այս իրավիճակում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, նշում է, որ ՀՀԿ-ական ավագանու անդամներն իրենց ցինիկ են պահել։ Նրա խոսքով՝ գուցե այլ երկրների   խորհրդարաններում  տեղի են  ունենում նման միջադեպեր, բայց մենք  չպետք է ընդօրինակենք վատը: «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը էլ ասում է, որ  իրենց համար նորություն չէր ՀՀԿ-ականների նման պահվածքը: Դաշնակցություն խմբացության քարտուղար Աղվան Վարդանյան էլ ասում  է, որ մեր քաղաքական կյանքում  բանավեճի մշակույթ գոյություն  չունի, պարզապես պետք է սովորել: Իսկ ահա համացանցում տեղի ունեցածի մասին կային բավականին սուր մեկնաբանություններ։ Բլոգեր Տիգրան Քոչարյանը գրել էր  Անահիտ Բախշյանի ամուսինը չսպանվեր, է ՀՀԿ-ական Ծիտը ճնճղուկ էր ֆռֆռալու ու Անահիտին տեսնելուց հերթ էր կանգնելու այդ տիկնոջ բարևին արժանանալու համար։

Ես Նաիրի Հունանյանի աչքերի մեջ նայել եմ և հարցրել՝ ինչո՞ւ Յուրային, ո՞ւմ արյունն էր ծծել, ի՞նչ էր արել Յուրան. Անահիտ Բախշյան

Aravot.am-ը գրում է. Մի քանի օրից կլրանա Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձության 18 տարին: Մենք Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կնոջից՝ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք՝ այս տարիների ընթացքում Նաիրի Հունանյանի հետ հանդիպե՞լ եք, ի վիճակի՞ եք այսօր նրա աչքերի մեջ նայել, խոսել իր հետ, գուցե նա ձեզ ասելու բան ունենա:

Հավասարների մեջ ամենահավասարը. արդյո՞ք օտար լեզու է ռուսերենը Հայաստանում

Անի Մինասյան «Ռադիոլուր» Ռուսերենը Հայաստանում մյուս օտար լեզուներին համահավասար է, թե հավասարների մեջ ամենահավասարն է. այս հարցը կրկին մեր երկրում դարձել է քննարկումների առարկա։ Պատճառը՝ վարչապետի հանձնարարականն ու կրթության նախարարության նախաձեռնությունն են։ Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ռուսերենին դասավանդման հայեցակարգ մշակելու հանձնարարությունը բուռն քննարկումների առարկա է դարձել։ Խնդիրը ոչ թե հայեցակարգն է, այլ, որ ռուսերենին առանձնացվում է մյուս օտար լեզուներից, ինչը շատերը համարում են անընդունելի։ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ դրանով Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին հաճոյանալու հերթական քայլն են անում: Գրականագետ Դավիթ Գասպարյանը կողմ է, որ բոլոր օտար լեզուների դասավանդոիմը դրվի բարձր մակարդակի վրա:  Դա հստակ ընդգծված քաղաքականություն է, ասում է: Այս խնդիրը շղթայական կապի մեջ է վերջերս առաջ եկած ու լայն քննարկված այլ խնդիրների հետ, որտեղ հստակ երևում է, թե ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ: Կրթության եւ գիտությանն նախարար Լեւոն Մկրտչյանը շեշտում է՝ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը շատ կարեւոր է, նաեւ բացատրում, թե ինչու է այստեղ առանձնացվում ռուսերենը։ Իսկ թե ինչով է պայմանավորված օտար լեզուների դասավանդման հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը՝ նշված է փաստաթղթի նախագծում։ Նկատի ունենալով բոլոր բնագավառներում ժամանակակից մասնագետների պատրաստման գործում օտար լեզուների իմացության կարևորությունը` ՀՀ կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական և արևելյան լեզուներ՝ նշել են փաստաթղթի մշակողները։

«Բաց պատասխան» Անահիտ Բախշյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակին

ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը նոյեմբերի 5-ին բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ բարձրացնելով այն հարցը, թե ինչո՞ւ այն դեպքերում, երբ հանրակրթական դպրոցներում կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերով քննվող քրեական գործերով այդ դպրոցի տնօրեններին մեղադրանք է առաջադրվում, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները չեն օգտվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածից և չեն կիրառում այդ տնօրենների պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու հարկադրանիք միջոցը:

Նախակրթարան ընդունվելու բարդություններն ու կոռուպցիոն մտածելակերպը

Ուսումնական տարվա նախաշեմին շատ ծնողներ փաստի առաջ կանգնեցին: Մանկապարտեզ ընդունում էին 3 տարին լրացած երեխաներին: Քաղաքապետարանի պարզաբանումն էլ ավելի զայրացրեց առանց այն էլ վրդովված ծնողներին: Քաղաքապետարանի արձագանքն անտարբեր չթողեց նաև Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանին: Ի պատասխան՝ Բախշյանը օրենքից մեջբերումներ է կատարել: Ըստ այդմ՝ ՀՀ-ում նախադպրոցական տարիքը սահմանված է 0-6 տարեկան, այդ երեխաների հաշվառումը, այսինքն՝ ըստ տարիքի հերթագրումը, քաղաքապետարանի աշխատակազմի պարտավորությունն է ու քաղաքապետարանի աշխատակազմն իրավունք չունի օրենքով իր վրա դրված լիազորությունները կամայականորեն շրջանցել կամ չիրականացնել: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության, հերթագրման հետ կապված ծնողների կողմից վերջին օրերի բողոքները լայն տարածում ստացան նաև համացանցում: Բանն այն է, որ նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է 2005թ.-ին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով, որով սահմանված նորմերը փորձում են շրջանցել քաղաքապետարանում, անդրադառնալով վերջին շրջանի բողոքներին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Ավելի ուշ «Ռադիոլուրի» հետ զրույցում տիկին Բախշյանը մանրամասնեց: «Հերթագրման գործընթացն են կասեցնել, ինքը պարտավոր է հաշվառել երեխային, իսկ հաշվառում են ըստ մանկապարտեզի՝ երեխաներին հերթագրելով: Դա քաղաքապետարանի լավությունը չէ, ինքը պարտավոր է այդ կրթությունը ապահովել, որովհետեւ նախակրթությունը համարվում է կրթության հիմք»: Հերթագրումը հերթագրում, բայց այլ խնդիր է, երբ երեխային հերթագրում ես, բայց հերթն այդպես էլ չի հասնում: Նման խնդրի առջև է կանգնել նաև զրուցակիցս: Երեխայի հերթը հասել է միայն կոնկրետ քայլերից հետո: Ի դեպ՝ օրենքում նախադպրոցական կրթության ուսումնական գործընթացի սկիզբ ու վերջ ամրագրված չէ, այլ միայն տարիք։ Սա նշանակում է երեխայի տարիքը լրանալուն պես նա պետք է միանա իր տարիքային խմբին, եթե հերթը հասնել է, ընդգծում է Անահիտ Բախշյանը: «Մեր երկրում 0-3 տարեկան երեխաների միայն 30 տոկոսն է մանկապարտեզ հաճախում, իսկ 3-6 տարեկանների` 51 տոկոսը, ինչը բավարար արդյունք չէ: Մարդիկ իրենց երեխաներին հերթագրում են եւ տարիներ շարունակ սպասում, երբեմն՝ այնքան երկար, որ երեխան արդեն դպրոց գնալու տարիքին է հասնում: Նախակրթական տարիքը սկսվում է 0-3 տարեկանից, բայց այսօր մեր մանկապարտեզները սկսում են երեխաներին հերթագրել 3 տարեկանից»: Օրենքն ասում է, որ նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, որ ՀՀ-ում նախադպրոցական տարիքը 0-6 տարեկանն է, որ այդ կրթությունը կազմակերպելը Երևան համայնքի պարտավորությունն է, որ այդ երեխաների հաշվառումը, այսինքն՝ ըստ տարիքի հերթագրումը, նույնպես քաղաքապետարանի աշխատակազմի պարտավորությունն է ու քաղաքապետարանի աշխատակազմն իրավունք չունի օրենքով իր վրա դրված լիազորությունները կամայականորեն շրջանցել կամ չիրականացնել: Մանկապարտեզներում ընդունելության այս խնդիրը սրվեց որոշ մանկապարտեզներ փակելուց հետո: Իսկ երբ մանկապարտեզները դարձան անվճար, սկսեցին շատ ավելի թանկ նստել ծնողի վրա, քան երբ այդ ծառայությունը վճարովի էր՝ նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Հիմա մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան համալսարան: Կոռուպցիոն մտածելակերպն է մեզ ամենամեծ վնասը հասցնում»: Կոռուպցիան ցեցի պես ուտում է երկիրը, նշում է Անահիտ Բախշյանն ու ընդգծում, քանի դեռ կոռուպցիան օրենքից վեր է, անօրինականություններն ու կոռուպցիոն դրսևորումները գնալով շատանալու են:

ԿԳ նախարար. «Ռուսերենին արտոնյալ կարգավիճակ չի տրվում»

Կրթության եւ գիտությանն նախարարն այսօր կոչ արեց չքաղաքականացնել ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակման հարցը, հատկապես, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ռուսերենին, այլեւ  հայեցակարգ է մշակում լատինատառ մի քանի լեզուների դասավանդումը բարելավելու համար: Լեզվի խնդիրը կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց նախօրեին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ռուսերենին դասավանդման առանձին հայեցակարգի հանձնարարական ինքը չի տվել։  Նշեք, որ հայեցակարգը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել  սեպտեմբերի 11-ին։ Փաստաթղթում նշված է՝ վարչապետի հանձնարարականով կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում  է, թե  Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է, որպես նպատակ  նշում է ռուսաց լեզվի հանրայնացումը և ընդգծում, որ ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար: Պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ ռուսաց լեզվի ազատ տիրապետումն անհրաժեշտ է արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդի ու զարգացման, ինչպես նաև աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավման հարցում համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցության համար։ Նախարար Մկրտչյանն այսօր հորդորեց բոլորին կարդալ հայեցակարգը: Վերջինս համոզմամբ` շատերը հայեցակարգերը չեն էլ կարդացել, քանի որ դրանք ուշադիր քննելուց հետո պարզ կդառնա, որ ռուսերենին արտոնյալ կարգավիճակ չի տրվում: Երկու հայեցակարգերն էլ, Մկրտչյանի խոսքով, կառավարություն է  ներկայացվելու որպես օտար լեզվի հայեցակարգեր: Նախարարը սակայն չթաքցրեց, որ ռուսաց լեզուն ՀՀ-ի համար կարևոր ու անհրաժեշտ օտար լեզու է: Ասաց, որ  ԵԱՏՄ աշխատանքային լեզուն ռուսերենն է, բնական գիտությունների գրականագիտական հենքը ռուսաց լեզվի վրա է, գիտական հաստատությունների մեծ մասի դաշտը նույնպես ռուսերենն է: Ի դեպ, այսօր Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը  ՖԲ սոցիալականի ցանցում մտահոգություն էր հայատնել, որ օպտիմալացնում են Մոսկվայի արևելյան լեզուների խորացմամբ Լազարյան եղբայրների անվան  թ. 2042 դպրոցը, նախկին Լազարյան ճեմարանը, որտեղ սովորում է 650 աշակերտ՝ նրանցից 310-ը հայեր են։ Սա այն դպրոցն է, որի տնօրենը, ըստ Լևոն Մկրտչյանի, բողոքել էր, որ Հայաստանից գնացած երեխաները ռուսերեն լավ չգիտեն: Նախարարը խոսեց նաեւ կրթության զարգացման ծրագրից, հանրակրթության ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի օրինակելի կանոնադրության մասին: Շեշտեց, որ ըստ վերջին փաստաթղթի, ազգակցական կապերն արգելվում են հանրակրթական հաստատություններում:

Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել. ՌԴ ԿԳ նախարար

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան այսօր ասեկոսե է որակել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի ահազանգը, համաձայն որի ՌԴ-ում գործող «Լազարյան եղբայրների» անվան թիվ 2042 դպրոցն օպտիմալացվում է: Ըստ Ռուսատանի կրթության նախարարը վստահեցնում է՝ Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել: Ռուսաստանի կրթության նախարար Օլգա Վասիլեւային Խաչատուր Աբովյանի անվան պետական համալսարանում այսօր ընդունեցին հայկական ավանդույթների համաձայն՝ երգ ու պարով, ինչպես նաեւ ջերմ խոսքերով, բարձրաձայնելով ռուսաց լեզվի արդիականացված ուսուցման կարեւորության հարցը, տարածաշրջանում Ռուսաստանի դերի, դարավոր եւ մշակութային կապերի մասին: Չնայած Հայաստանի կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը հավաստիացնում էր, որ ռուս գործընկերոջ այցը առնչություն չունի ՀՀ-ում ռուսերենի դասավանդման հայեցակարգի հետ, ինչը ն օտար լեզվի կարգավիճակ շնորհելու ընթացակարգի մշակման հետ, ինչը վերջին օրերին քակտիվ քննարկումների նյութ է, նախարար Վասիլեւայից հետաքրքրվեցինք՝ որն է այցի նպատակը: «Ես որպես կրթության նախարար այստեղ եմ իրականացնելու կոնկրետ առաջդրանքներ՝ կրթության եւ գիտության բնագավառում»:   Լևոն Մկրտչյանը հավելում է՝ բացի գիտության բնագավառում համագործակցությունից՝ գործընկերների հետ քննարկվել է նաև փոքր դպրոցների կառավարման մեթոդիկան: «Ժամանակն է, որպեսզի հայ-ռուսական համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում խորանա և ուղղություն վերցնի դեպի գիտություն»,- ամփոփելով հանդիպման արդյունքները՝ շեշտեց  ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։ «Իմ առաքելություն է այցի շրջանակում ամրապնդելու գիտության և կրթության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասում է ՌԴ ԿԳ նախարարը։ Ըստ ՌԴ կրթության և գիտության նախարարի` ՀՀ-ում գործող ռուսական բուհերի մասնաճյուղերում ընդհանուր առմամբ սովորում է ավելի քան 3500 ուսանող: «Հայաստանը հետաքրքրված է  ինժեներական և ՏՏ ոլորտի կադրերի հարցով, քանի որ Ռուսաստանում առկա է վերոնշյալ  մասնագետների պատրաստման մեծ փորձ»՝ ասում է Վասիլեւան եւ տեղեկացնում, որ ռուսական բուհերում պետք է վերանայեն ՀՀ ուսանողներին տրամադրվող այն քվոտաները, որոնք առավել պահանջված են հայկական կողմի համար և մեծացնեն ՀՀ ուսանողների թիվը ՌԴ տեխնիկական բուհերում: Այժմ անդրադառնաք հանդիպման ոչ պաշտոնական հատվածին: Հանդիպմանը ներկա ռուսաց լեզվի ուսուցիչներն այսօր դժգոհում էին, որ ներկա են գտնվել միայն թիվ ապահովելու համար, եւ իրենց հնարավորություն չտրվեց ընթացակարգային հարցերից բացի նաեւ խոսել ռուսաց լեզվի դասավանդման ժամերի ավելացման մասին, քանի որ այսօր դպրոցները, ըստ ուսուցիչների, տխուր վիճակում են, եւ հայեցակարգի ընդունումը կօգնի անգլերեն լեզվի ուսուցման ամենօրյա ուսուցման տարբերակով պարտադիր դարձնել նաեւ ռուսերենը: Ռուսաց լեզվի մասնագետ Լիլիա Բալասանյաննը ի դեպ, տեղյակ է ռուսաց լեզվին դասավանդման նոր հայեցակարգի տեքստին եւ կարծում է, որ կան մտքեր, որոնք վիճելի են, եւ քննարկման նպատակը որակյալ հայեցակարգ ստեղծելն է: Իսկ արդյո՞ք անհրաժեշտություն կա ռուսերենն առանձնացնել մյուս օտար լեզուներից՝ տալով հատուկ կարգավիճակ՝ մասնագետը պատասխանում է. Սա հերթական ճնշում չդիտարկելով` Լիլիա Բալասայանը հարցին հարցով է պատասխանում՝ անդրադառնալով անգլերենի ուսուցման մասսայականությանը:   Եվ վերջում՝ մանկավարժական համալսարանում նախարար Օլգա Վասիլևային շնորհվեց համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում։

Փողոցային բառապաշարով մտավորական կրքեր՝ Երևանի ավագանիում

Կարծես , արդեն ավանդույթ  ձևավորվել, որ Երևանի ավագանու նիստերը պետք է  լինեն  սկանդալային, հայտնվեն հասարակության ուշադրություն կենտրոնում. Սակայն սկադալային են ոչ թե նիստերի ընդունած որոշումները, այլ՝ ավագանու անդամները, ովքեր մեկը մյուսին  հերթ չտալով վիրավորում են  միմյանց: Երեկ տեղի ունցած միջադեպն էլ դարձել էր համացանցի ամենաքննարկվող թեման: Այն անգամ ստվերեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի ու Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը: Ինչպես նախորոդ անգամ այս անգամ էլ կիզակետում էր  հայտնվել ՀՀԿ ավագանու անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Իգիթյանը: Այս  էլ  անգամ, սակայն, նրան միացավ փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Հիշեցնենք,որ ավագանին առաջարկում էր  Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին. «Երկիր Ծիրանի»-ի խմբակացությունից Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ այս քաղաքացիները պարգևատրվում են «անարդարությունների դեմ չպայքարելու և լռելու համար»․ ՀՀԿ -ական ավագանու անդամները սվիններով ընդունեցին  նրանց քննադատությունը: Այսօր «Ռադիոլուր»-ը փորձեց պարզաբանումներ  ստանալ ավագանու  խմբակցության անդամներից . որքանով է ճիշտ նման պահվածքը: ՀՀԿ խմբակցության  անդամ Աստղիկ Գևորգյանին չէինք հասցրել հարցն ուղղել, երբ նա շատ զայրացած նկատեց, թե ինչու ենք ֆիքսվել երեկ տեղի ունեցած դեպքի վրա  և  ի՞նչու չենք խոսում այն մասին, որ «Երկիր Ծիրանի»  կուսակցության ներկայացուցիչները  ամեն ինչ անում են ավագանու նիստերը տապալելու համար: Աստղիկ Գևորգյանը չի լսել, որ Լևոն Իգիթյանը այդպես է պատասխանել, քանի որ աղմուկ է եղել: Սակայն ասում է, որ այդ խմբակցության ներկյացուցիչները  ավագանու նիստերը միշտ  վերածում են շուկայական մակարդակի խոսակցության: Հետևաբար ՀՀԿ ավագանու անդամը որոշում է կայացրել, որ այսուհետ չի արձագանքելու նրանց որևէ խոսքին: «Պետք է լսենք, լռենք մինչև իրենց ժամանակը սպառվի, որից հետո անցենք մեր գործին»,-ասում է Գևորգյանը, միևնույն ժամանակ նկատելով, որ «Ելք»-ն էլ ընդդիմադիր խմբակցություն, բայց նրանց հետ էլ են բանավիճում, բայց երբեք անձնական վիրավորանքներ չեն հասցնում: «Ելք»  խմբակացության անդամ  Անահիտ Բախշյանն էլ, վերլուծելով երեկ տեղի ունեցածը ասում է, որ ՀՀԿ ավագանու խմբակացությունում  կան անդամներ, ովքեր տարրական  դասատիարակությունից զուրկ են և  խոսում են  փողոցային բառապաշարով: Բախշյանը ասում է, որ նման  վիրավորանքները  սկսում  սկիզբ առնել այն պահից,  երբ ընդդիմադիր խմբացության  ադամներից որևէ մեկը հակադարձում է քաղաքապետին: Նշենք,որ ՖԲ սոցիալական ցանցում կրքերը բավական թեժ էին:  Առանձնացրել են նրանցից մի քանիսը:  Օգտատեր Արտակ Ալեքսանյանը. «Ես չգիտեմ, թե որ պահից լրագրողներն այդքան նյարդայնացրին Լևոն Իգիթյանին, որ նա սկսեց լրագրողներին անուս անվանել, ես անկեղծ ասած չնկատեցի այն ռուբիկոնը, որն անցնելով, Լևոն Իգիթյանը, ռացիոնալ մտածողությամբ մտավորականից վերածվեց ագրեսիվ բյուրոկրատ չինովնիկի, և ես իսկապես չնկատեցի Լևոն Իգիթյանի ջենթըլմենության այն տրանսֆորմացիան, երբ ճարտարապետ մարդը, ով նաև հայր է, ամուսին, ստիպված կամ կամովին, հրապարակայնորեն ու լրագրողների ներկայությամբ սկսեց հայհոյել կանանց: Որովհետև այսպիսի մարդկային ու մասնագիտական դեգրադացիան իսկապես ցավացնում է: Ու եթե մինչև հիմա չենք նկատել մարդու ռադիկալացման մետամորֆոզները, հիմա իսկական ժամանակն է նրան ուղղակի չնկատելու տալ: Արհամարհել, որովհետև 78-ամյա մարդուն չի կարելի վիրավորել, բայց անհնար է նաև հետ բերել»: «Երեկվանից սրտխառնոց ունեմ ավագանու նիստի ժամանակ լսած քծնանքի, պնակալեզության և ստրկամտության քանակից»։ «Ո՞վ է Լևոն Իգիթյանը: Նա հանրապետական ցանկացած անբարոյականության ծանր հրետանին է ցանկացած ամբիոնում, որտեղ «դուզ խոսք» է պետք: Այդպես այս ճարտարապետը դիմազրկել է հին Երևանի ցանկացած կառույց: Մի առիթով պարոն Իգիթյանն ասել է, որ «զզվում է ժողովրդավարությունից»: Իսկ քաղաքացիական ակտիվությունը համարում է «սիկտիրչի բան»: Իրականում Լևոն Իգիթյանը ճարտարապետ չէ, նա պատմիչ է: Լևոն Իգիթյանը վտանգավոր է հասարակական գործունեության տեսակետից: Սակայն ո՞վ այդպիսին չէ ամբողջ Հանրապետականում: Ինքը սակայն ավելի վտանգավոր է, ասենք, արվեստի հետ ընդհանուր ոչինչ չունեցող հանրապետականից»:

Կրթության ֆինանսավորումը՝ հրատապ խնդիր

Ըստ «Կրթության մասին» օրենքի՝ կրթության ֆինանսավորման ցուցանիշները նախորդ բյուջետային տարվա ցուցանիշից չպետք է ցածր լինեն, մինչդեռ կրթության ֆինանսավորումը տարեց տարի նվազում է: Նման մտահոգություն է հայտնել «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Ավագանու անդամի հետ  համաձայնել է նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը: Ավելին՝ փորձագետը ստեղծված իրավիճակը բնորոշում երկու բառով. «համակերպվեցինք և հանձնվեցինք»: Մասնագետները նկատել են, որ որակ կարելի է ապահովել միայն ֆինանսավորման ավելացման և արդյունավետ կառավարման դեպքում:   Ցանկացած բարեփոխում ենթադրում է ֆինանսավորում: Այս առումով՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը չի հասկանում, թե կառավարությունն ինչ բարեփոխում պետք է անի, երբ կրթության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը ոչ թե աճում, այլ տարեց տարի նվազում է: Ավագանու անդամի համար անհասկանալի է նաև դպրոցների հանդեպ տարվող քաղաքականությունը: Նրա խոսքով` դպրոցներին` որպես ինքնավար կառույցների,  թույլ չեն տալիս ամբողջությամբ տնօրինել ֆինանսները: Մի ձեռքով ֆինանսը տալիս են, մյուսով դպրոցից տանում են: Միևնույն ժամանակ Անահիտ Բախշյանն ասյ ամենում առաջին հերթին հասարակությանն է մեղադրում: Հանրությունը լուռ հետեւում է այս վիճակին, մինչդեռ ամեն դպրոցում ծնողները պետք է պահանջեն կրթության ֆինանսավորման ավելացում: Մինչ Անահիտ Բախշյանը համոզված է, որ կրթության ֆինանսավորմանը զուգահեռ անկում կապրի նաև կրթական որակը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մեծ սպասելիքներ ունի մասնավոր ներդրումներից: Այն, որ կրթության ֆինանսավորման հեռանկարն, իսկապես, շատ մտահոգիչ է, համաձայն է նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը: Ավելին՝ փորձագետը ստեղծված իրավիճակը բնորոշում երկու բառով. «Համակերպվեցինք և հանձնվեցինք»: Հաշվի առնելով, որ կառավարությունը որդեգրել է խնայողության ռեժիմ, ինչից անմասն չէ նաև կրթության ոլորտը, արդյոք այս առումով արդյունավետ չէր, օրինակ, դպրոցների օպտիմալացման ծրագիրը: «Ռադիոլուր»-ի հարցին Աշոտ Խուրշուդյանը պատախանեց, որ կրթության ոլորտում ընդհանրապես օպտիմալացումը սխալ էր: Կրթությունից ոչ պակաս մտահոգիչ է նաև գիտության վիճակը, նկատում է փորձագետը: Մասնագետները պահանջում են  կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացում և արդյունավետ կառավարում:

Մահացել է «Հոկտեմբերի» 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանը

1999թ-ի  հոկտեմբերի 27-ի  արյունալի իրադարձություններից 18 տարի անց, այս գիշեր մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ևս մեկ անձ՝ Էդուարդ Գրիգորյանը, ով  խոստացել էր  հանդես գալ բացահայտումներով: Դատավարությունը տեւեց 3 տարի՝ 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, Էդիկ Գրիգորյանը նրանցից մեկն էր: Հասարակության  հիշողության, ընկալումների ու  սպասելիքների մասին է «Ռադիոլուրի» անդրադարձը: Էլեկտրահարում, ինքնասպանություն, ավտովաթար. սրանք ոչ բոլոր պատճառներն են, ինչի հետեւանքով կյանքից հեռանում են «հոկտեմբերի 27»-ի գործին առնչություն ունեցող անձինք: Այս գիշեր մահացել է գործով ցմահ 5 դատապարտվածներից մեկը: Մասնագիտությամբ բժիշկ Էդիկ Գրիգորյանը դահլիճ մտած զինված ոճրագործներից մեկն էր:  Գիշերը բողոքել է սրտի շրջանում սուր ցավերից, կանչվել է «Շտապ օգնություն», որը նրան տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ Գրիգորյանը մահացել է: Վերջերս նա հայտարարել էր, որ հանդես է գալու բացահայտումներով: Մոտ երեք տարի տեւած «27»-ի դատավարությունը այդպես էլ վստահություն չներշնչեց հասարակությանը, իրենց հուզող հարցերին շատերն այդպես էլ պատասխան չստացան: Իսկ դատավարությունն այնքան ձգձգվեց, որ «27»-ի դատավճիռը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանում` ԵԽ պահանջով, մահապատիժն արդեն վերացված էր: Քաղաքացիների մեծ մասն առ այսօր, ինչպես ցույց են տալիս հարցումները, կասկածում է, որ հինգ զինված անձինք միայնակ կարող էին իրականացնել այդպիսի ոճրագործություն: Հասարակությունը դեռեւս ցավագին է ընդունում այս գործի հետ կապված ցանկացած իրադարձություն եւ կասկածով է վերաբերվում նաեւ գործին առնչություն ունեցած ցանկացած անձի մահին: ԱԺ դահլիճ մուտք գործած եւ ոճիրն անմիջական իրականացնող զինված խմբից առաջինը մահացավ Նաիրի եւ Կարեն Հունանյանների քեռին՝ ցմահ դատապարտված Վռամ Գալստյանը: 2004-ին իր բանտախցում կախվելու միջոցով ինքնասպան եղավ: Իսկ ընդհանրապես առ այսօր «27»-ի գործով կասկածյալներից, վկաներից եւ դատապարտյալներից՝ ներառյալ նաեւ երեկվա դեպքը, մահացել է 9 անձ: Մահվան առաջին դեպքը տեղի է ունեցել հենց ողբերգության հաջորդ տարին՝ 2000 թվականին: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր բանտախցում էլեկտրահարումից մահացավ գործում որպես կասկածյալ ներգրավված՝ Նորայր Եղիազարյանը: Մասնագիտությամբ էլեկտրիկը մահացավ 220 վոլտ հոսանքից: Նույն տարվա դեկտեմբերին ավտովթարի արդյունքում մահացավ Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետ Մովսես Գեղանգուլյանը: 2002 թվականին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա Տիգրան Նաղդալյանը: Նույն տարում, Միացյալ Նահանգներում մահացավ գործով վկա ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը։ 2004 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի Հասմիկ Աբրահամյանը: «27»-ի գործով նա նույնպես վկաների ցուցակում էր: 2010-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անկողնու մեջ հայտնաբերվեց 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին։ 2014 թվականին Միացյալ Նահանգներում մահացավ քրեական գործով կարեւորագույն վկաներից մեկը` 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Այս մարդկանց աչքի առաջ էր տեղի ունեցել Հայաստանի նորագույն պատմության սեւ էջերից մեկը: Շատ ժամանակ չի անցել, ընդամենը 18 տարի: Բայց այսօրվա երիտասարդ սերունդն արդեն խեղված պատկերացում եւ գիտելիքներ ունի այս իրադարձությունից: Վերջին տարիներին այս գործի հանդեպ հասարակության ընկալումներում որոշակի փոփոխությունների մասին Հանրային ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդաշարում խոսել են հաղորդաշարի հեղինակ, քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը եւ Հանրային ռադիոյի «Անկախության պատմություն» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Միքայել Յալանուզյանը: Նույն հաղորդաշարի շրջանակներում հոկտեմբերի 27- ին զոհված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին Անահիտ Բախշյանն փոխանցեց իր հիմնավորումները, թե ինչու է այսօր ոճրագործության հանդեպ նվազել հասարակական ուշադրությունը: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ շենք մուտք գործած 5 զինված անձանցից այսօր ողջ են երեքը։

Փոքր բյուջեն բավարա՞ր է որակյալ կրթության համար

2018 թվականի բյուջեի նախագծում զգալիորեն կրճատվել են կրթության և գիտության ֆինանսավորումը: Մասնագետների մի մասը կարծում է, որ որակ կարելի է ապահովել միայն ֆինանսավորման ավելացման և արդյունավետ կառավարման դեպքում, մյուսները վստահ են, որ կրթության ոլորտի ֆինանսավորումը որքան էլ մեծանա, միևնույն է քիչ է լինելու և չի բավարարելու արդյունավետ և որակյալ կրթություն ապահովելու համար։ Կրթությունը չի տուժի, եթե միայն եղած ֆինանսները ճիշտ կառավարվեն: ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ասում է՝ կրթության ոլորտի կառավարման ու ֆինանսավորման խնդիրը մտահոգում է նաև իրեն: Միևնույն ժամանակ նա կարծում է, որ կրթության ոլորտի ֆինանսավորումը որքան էլ մեծանա, միևնույն է՝ քիչ է լինելու և չի բավարարելու արդյունավետ և որակյալ կրթություն ունենալու համար: Հաշվի առնելով, որ երկար տարիներ միջոցներն անարդյունավետ են ծախսվել, վստահ է, որ ֆինանսների ճիշտ կառավարման արդյունքում կրթությունը չի տուժի: Եթե յուրաքանչյուր բուհ իր ներսում արդյունավետ կառավարի  ֆինանսական միջոցները, բյուջեով ֆինանսավորման կրճատում այդքան ցավալի չի ընդունվի, համաձայնում է Կրթության միջազգային ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահ Անահիտ Հարությունյանը։ Նրա համար ընդհանրապես անհասկանալի է բուհերի այդքան մեծաքանակ լինելն ու առավել ևս դրանցում մասնագիտությունների կրկնությունը: Մինչ Ռուզաննա Մուրադյանն ու Անահիտ Հարությունյանը պնդում են, որ փոքր բյուջեով էլ կարելի է որակյալ կրթություն ապահովել, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը չի հասկանում, թե ինչ որակ և բարեփոխում կարող է լինել, երբ կրթության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը ոչ թե աճում, այլ տարեց տարի նվազում է: Ըստ Անահիտ Բախշյանի՝ որակ կարելի է ապահովել միայն ֆինանսավորման ավելացման և արդյունավետ կառավարման դեպքում: Ի դեպ՝ կրթությունից ոչ պակաս մտահոգիչ է նաև գիտության վիճակը, նկատում են մասնագետները: Թեև այստեղ գոնե ուրախացնող փոփոխություններ էլ կան: ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին մասնավորապես ուրախացել է, որ չնայած գիտության ֆինանսավորման կրճատմանը, ավելացել է թեմատիկ ծրագրերի ֆինանսավորումը, ինչը, ըստ նրա, կարող է նպաստել գիտական մտքի զարգացմանը:

Ուսանողների առաջարկն ընդունվել է. կլոր սեղան-քննարկումը՝ նոյեմբերի 22-ին

Թեպետ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է զինվորական տարկետման իրավունքը վերացնող օրինագիծը, դրա դեմ պայքարող ուսանողները շարունակելու են իրենց պայքարը: Այս մասին այսօր հայտարարել են ԱԺ մատույցներում բողոքի ակցիա կազմակերպած ցուցարարները: Ակցիայի ընթացքում այսօր բախում է տեղի ունեցել ցուցարար-ուսանողների եւ ոստիկանության միջեւ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ ոստիկանության հետ բախումների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած ուսանողների դեպքի հետ կապված կզեկուցվի և ծառայողական քննություն կսկսվի: Օսիպյանի խոսքով՝ բախման հետեւանքով պատռվել է որոշ ոստիկանների հագուստը: Նա շեշտել է, որ ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ փողոցի երթևեկությունը վերականգնելու համար: Այս ամենին զուգահեռ թեման այսօր քննարկվել է նաեւ երեւանի որոշ մամուլի ակումբներում:   ԱԺ-ի դիմաց ուսանողական բողոքի ակցիայի ներկայացուցիչներին այսօր ընդունել է  ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը: Վերջինիս աշխատասենյակում նրանց հետ անցկացվել է փակ խորհրդակցություն, որին միացել է նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Հանդիպումից հետո նախաձեռնող խմբի անդամները հայտարարել են, որ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել դադարեցնելու դասադուլը: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը տեղեկացրել է, որ իրենց առաջարկությունն ընդունվել է, և կլոր սեղանի ձեւաչափով քննարկումներ են լինելու, որը համարում են լավագույն տարբերակն այս պահի համար: Թեպետ տարկետման իրավունքը վերացնող օրինագիծն այսօր խորհրդարանն ընդունեց երկրորդ ընթերցմամբ, բողոքող ուսանողները շարունակելու են իրենց պայքարը: Ակցիայի մասնակիցներից Կոնստանտին Յայլյանը վստահեցրեց, թե պայքարելու են մինչեւ ետ կանչվի օրինագիծը: «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց Բաղրամյան փողոցում բողոքի ակցիան շարունակող իրենց ընկերներին օրվա երկրորդ կեսին միացան նաեւ ԵՊՀ-ում հացադուլ հայտարարած ուսանողները: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության՝ հացադուլ հայտարարած անդամներն ասացին, որ օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո որոշել էին հրաժարվել նաեւ ծխախոտից ու ջրից, բայց առայժմ չեն անի: Մինչ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունում էր օրինագիծը, իսկ ուսանողները՝ պայքարում խորհրդարանի մատույցներում՝ երեւանյան մամուլի ակումբներում այսօր նույնպես թեման քննարկման նյութ դարձավ: Անահիտ Բախշյանի փոխանցմամբ՝ ինքը կողմ է օրենքի գաղափարախոսությանը, տրամաբանությանը եւ այն քայլերին, որոնք ապահովելու են երիտասարդի՝ ծառայություն ընտրելու ճկունությունը: «Պարզ բան եմ ասում: Ասում են՝ գիտությունը կտուժի: ժողովուրդ մինչեւ այսօր տարկետումը կար ու գիտությունը չկա: Դե ասեք՝ ինչու՞ գիտությունը չի զարգանում, որովհետեւ դա կախված չէ դրանից: Որովհետեւ գիտության նկատմամբ կա չափազանց անհարգալից եւ նվաստացնող ֆինանսավորում մեր կառավարության կողմից»: Օրենքի գաղափարին կողմ է, իրականացմանը, մինչդեռ, Անահիտ Բախշյանը չի հավատում: Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ նախ բանակի խնդիրները պիտի լուծել, հետո պահանջել, որ բոլորը գնան: Նա զարմացած է, որ օրենքի կողմ են նրանք, ովքեր չեն ծառայել: «Քաղաքացիական պայմանագիր» ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ օրինագծի քննարկումների ընթացքում ամեն ինչի մասին խոսվում է, բացի բուն խնդրից»: «Պարզ չէ ում եւ ինչի համար է արվում, որովհետեւ մեծ հաշվով մենք խնդիր բանակի հետ պիտի որ չունենայինք»: Ընդդիմադիր գործչի ձեւակերպմամբ՝ «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են արվում մեկ մարդու՝ պաշտպանության նախարարի  PR-ի համար: Վատ սկիզբ ու սխալ էր եւ չեմ կարծում, թե այդ քայլը նրան որպես քաղաքական գործիչ լավ ապագա է խոստանում՝ եզրափակեց ընդդիմադիր գործիչը:

Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի առեղծվածը

Մինչ Երևան քաղաքում շատանում են երթևեկությունը կարգավորող նշաններն ու խախտումները նկարահանող տեսախցիկները, որոշ խաչմերուկներում երթևեկության կանոնները ոչ միայն ոտնահարվում են ամեն րոպե, այլև անգամ տվյալ հատվածում տեսախցիկ տեղադրելու քաղաքացիների խնդրանքն է անտեսվում: Տարիներ շարունակ Երեւանի կենտրոնում՝ Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկը, կարծես, անուշադրության է մատնված պատկան մարմինների կողմից: Անգամ ՃՈ տեսուչներն այդ հատվածով շատ արագ են անցնում, որ չնկատեն խախտումները: Եթե այդ հատվածում նշմարվում է կարգը  պահպանող ՃՈ տեսուչ, ուրեմն ընդամենը հերթական վթարն է տեղի ունեցել: Իսկ թե որն է այդ վթարների հիմնական պատճառը, ՃՈ տեսուչները կամ իսկապես չեն տեսնում, կամ էլ պարզապես չեն ցանկանում ավելորդ գլխացավանքի տակ ընկնել:  Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը քաղաքացիների ահազանգի հիման վրա հոկտեմբերի 31-ին դիմել է ՃՈ պետ Էգոր Կարապետյանին: Ավագանու անդամը  ՃՈ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հարևանությամբ գտնվող Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի վրա, որտեղ, չնայած երթևեկության բոլոր նշանների առկայությանը, դրանք կոպտորեն ոտնահարվում են: Արգելված հատվածներում կայանված մեքենաների ու դրա հետևանքով  տեսադաշտի բացակայության պատճառով վթարային իրավիճակ է ստեղծվում: Անգամ կանգառն է զբաղեցված մեքենաներով, ինչն արգելում է հասարակական տրանսպորտի մուտքը: Ի դեպ՝ երթևեկության կանոնները կոպտորեն ոտնահարվում են ոչ ավելի, ոչ պակաս հենց ոստիկանության մեքենաների կողմից:   Անահիտ Բախշյանը ՃՈ պետին խնդրել է լուծում գտնել՝ այդ իրավիճակից դուրս գալու համար։ Անհրաժեշտության դեպքում՝ կարգ ու կանոն հաստատելու նպատակով առաջարկել է տեսախցիկ տեղադրել այդ հատվածում: Կից ներկայացրել է նաև մտահոգությունը փաստող լուսանկարներ: Հենց նույն խաչմերուկի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստացել նաև «Ռադիոլուրը»: Փաստն արձանագրելու նպատակով մենք էլ ուղևորվեցինք քաղաքի այդ հատվածը: Եվ իսկապես՝ կայանումն արգելող նշաններից և ոչ մեկը չէր պահպանվում: Մեքենաները շարքով կայանած էին ինչպես  ստորգետնյա անցուղում, այնպես էլ  դրա վրա՝ մայթեզրին: Ավելին՝ խաչմերուկում մեքենաների վարորդները չէին սահմանափակվել մեկ շարքով, տեղ տեղ նկատելի էին անգամ 2 և նույնիսկ 3 շարքով կայանած մեքենաներ: Ու սա այն դեպքում, երբ անգամ կայանած մեկ մեքենան է փակում տեսադաշտն ու վթարային իրավիճակ ստեղծում: «Ռադիոլուրը» տեսածի մասին ահազանգեց ՃՈ թեժ գծին: Մեկ ժամ անց սակայն նույն իրավիճակն էր և ոչ մի ՃՈ մեքենա: Մեր հաջորդ ահազանգին ՃՈ օպերատորը պատասխանեց, որ կարգախումբն արդեն մեկնել է, և շուտով կարգ ու կանոն կհաստատվի: Իհարկե, այդպես էլ նշված հատվածում հաջորդող ևս 2 ժամերի ընթացքում ոչ ՃՈ մեքենա, ոչ էլ տեսուչ  չհայտնվեց: Ավելի ուշ «Ռադիոլուրը» հենց ՃՈ պետ Եգոր Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված նման անտարբերությունը նշված խաչմերուկի հանդեպ: Ժամկետների մասին, իհարկե, ՃՈ պետն այդպես էլ չխոսեց, հայտնեց, որ միայն տվյալ հատվածից օրական 2-3 մեքենա տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք:

Ռուսերեն

Անգլերեն