Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Լարիսա Ալավերդյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Բաքվի հայատյացության ֆոնին՝ զիջումների մասին հայտարարություններն անմիտ են

Անցնող տարվա ապրիլը  ցույց տվեց, որ  հայ ժողովուրդը հաստատակամ  է  Հայաստանի ժողովրդավարացման  ու Արցախի ազատագրման հարցերում, ինչը չի կարելի ասել խնդրով զբաղվող պատկան մամինների մասին՝ համոզված է  առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։ Ամփոփելով տարվա ընդհանուր պատկերը՝ նա որոշ մտահոգիչ շեշտադրումներ արեց՝ մինչ այդ սակայն գոհացնող խոսքեր հնչեցին։ «Նոր սերունդը ապացուցեց, որ  տերն է այս երկրի»,- ասաց։ Սակայն առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոյանի ՀԱԿ համագումարում ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ մասնավորապես փուլային տարբերակով լուծման վերջին ձևակերպումներն աշխարհաքաղաքական գործընթացներից անտեղյակության արդյունք է՝ նկատեց նա։ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝   ԼՂՀ խնդիրն ու Հայոց հարցն ընդհանուր են ու տարանջատել պետք չէ։ «Այդ ուժը (Լեւոն Տեր- Պետրոսյանի ղեկավարած. խմբ.)  չի հրաժարվել նահանջողական ու կոպիտ քաղաքական դիրքորոշումից, ինչն ավելի շատ գավառականության նշան է: Հաշվի չի առնվում աշխարհաքաղաքական իրողությունները»,- ասում է։ Ադրբեջանագետ  Տաթև Հայրապետյանը նշում է, որ այսօր, երբ Ադրբեջանում հաստատություններն  ու կոչերը միայն հայատյացության ու անհանդուրժողականության դաշտից են, նման պայմաններում անմիտ են հնչում զիջումների մասին հայտարարությունները։Բաքուն ցայտնոտի մեջ է սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով ու, ինչպես եզրակացրեց ադրբեջանագետը,  դրանով է պայմանավորված Ադրբեջանի անկանխատեսելի վարքագիծը:

Գ. Իսագուլյան. Բալասանյանը չի ստում, Սեֆիլյանի հետ նրա հանդիպումն արձանագրվել է

Եթե «Սասնա ծռեր» խմբավորման  անդամները զենքը վայր դնեն, ապա նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ այսօր  հրավիրված ասուլիս ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ նկատելով, որ որեւէ երկրի իշխանություն այսքան երկար խաղաղ բանակցությունների չի գնացել։  Իսագուլյանը պատեց, որ ինքն առաջին օրվանից ծանոթ է եղել «Սասնա ծռեր»-իշխանություն միջնորդավորված բանակցություններին՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ։ Իսագուլյանը մի քանի անգամ կրկնեց, որ  իրականությանը չեն համապատասխանում այն  լուրերը, թե Ժիրայր Սեֆիլյանը չի հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։ Ավելին՝ բացեց որոշ փակագծեր՝ ասելով,  որ Սեֆիլյան- Բալասանյան հանդիպմանը  եղել է երրորդ անձ, ով մանրամասներն արձանագրել է: «Ժիրայր Սեֆիլյանը տեսել է, որ խոսակցությունն արձանագրվել է, այսինքն՝ ինքը տեսել է այն, ինչ արձանագրվում է եւ համաձայնել է:  Վիտալի Բալասանյանը չի ստում: Ասվել են բաներ, որոնք մինչ հիմա չեն հրապարակվել: Վիտալի Բալասանյանը երբեք առիթ չի տվել որևէ մեկին, որ իրեն կասկածեն ինչ-որ բանում: Բանակցություններին ի սկզբանե մասնակցել է Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Վերջինս չի փոխարինելու Վիտալի Բալասանյանին, բայց  մինչ այժմ չի ասվել, որ բանակցությունները շարունակելու է  Աշոտ Մինասյանը»,- նշել Իսագուլյանը։ Ի դեպ՝ «Սասնա ծռեր» խմբի տղաներին զենքը վայր դնելու կոչով էր դիմել նաև Վիտալի Բալասանյանը: Վերջինս հայտարարել էր, որ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց և հանձնվելուց հետո ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին և բացատրելու իրականությունը և հեռանկարները: Գառնիկ Իսագուլյանը  սակայն չհամաձայնեց լրագրողների դիտարկմանը, թե զենքը վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանը որեւէ պահանջ չի կատարի՝ հավելելով, որ խմբի կողմից ներկայացվող նախագահի հրաժարականի պահանջը անիրատեսական է: Ավելին՝ նշեց, որ կիրականանան նրանց ողջախոհ պահանջները, այլ ոչ թե «Լուսինը Հայաստան բերելու» առաջարկը։ «Նախագահն իր խոսքում հստակ ասել  է, որ որևէ անձնական վրեժխնդրության  հարց չի առաջանա  ու ամեն ինչ կատարվելու է օրենքների շրջանակներում»: Ողջախոհության կոչ է անում նաեւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, սակայն  ոչ թե «Սասնա  ծռեր» խմբավորման անդամներին, այլ՝  ոստիկաններին: Լարիսա Ալավերդյանը  նշում է, որ  Երեւանի Խորենացի փողոցում ոստիկանությունն անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել  ցուցարարների նկատմամբ: Նա կոչ արեց ցուցարարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած ոստիկանների նկատմամբ կիրառված պատժամիջոցները հասանելի դարձնել հանրությանը` հասարակությունը պետք է  համոզված լինի, որ այդ ոստիկաններն իսկապես պատժվել են, հեռացվել  աշխատանքից: Իրավապաշտպան  Վարդան Հարությունյան  էլ ստեղծված իրավիճակի   հանգուցալուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով, բայց միևնույն  ժամանակ նկատում, որ պետք է հասնել  նրան, որ իշխանությունները կատարեն իրենց  խոստումը և   հուլիսի 17-ից սկսած այս գործի  համատեքստում  կալանավորված  բոլոր մարդիկ ազատ արձակվեն, անօրինական հրաման արձակողներն էլ  պատժվեն:  

Բաքվի կոտորածներից անցել է 27 տարի

Հունվարի 13-ը Բաքվում հայերի դեմ կազմակերպված երրորդ խոշոր վայրագությունների տարելիցն է:  27 տարի առաջ 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվի հայ ազգաբնակչությունը սոսկալի օրեր վերապրեց: Արցախյան շարժմանն ի պատասխան Ադրբեջանում սկսված հայահալած քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ, հազարավոր մեր հայրենակիցներ մազապուրծ փախան ազգերի բարեկամության խորհրդանիշ համարվող Բաքու քաղաքից: Նրանց մի մասը հաստատվեց հայրենի եզերքում: Բաքվի փախստականների հիշողություններում խուճապ, խաբված լինելու ցավ կա: Մեծամասնությունը խորհրդային երկրում նման իրողություն չէր սպասում: Մի մասն էլ քաջ պատկերացնում էր, թե ինչ է թաքնված թուրքի կեղծ ժպիտի տակ:   1990 թ. հունվարի 13-ին կայացած հանրահավաքից հետո կովկասյան թաթարների ամբոխը` տուն առ տուն սկսում է քաղաքը մաքրել հայերից: Օրվա ընտրությունը պատահական չէր, պայմանավորված էր Հին նոր տարվա հետ, որը հայերը շատ ճոխ նշում էին: Փախստականների վկայությամբ էլ՝ ջարդերին Բաքվում նախօրոք էին պատրաստվել, իսկ հեղինակն ու կազմակերպիչը ադրբեջանական ԽՍՀ վերնախավն ու մտավորականությունն էր. եղել է բռնությունների իրականացման հստակ սխեմա, նախապես հակահայկական քարոզչություն է տարվել ադրբեջանական լրատվամիջոցներով: Այս ամենը շարունակվել է մինչև հունվարի 20-ը, երբ խորհրդային զորքերը մտնում են Բաքու: Զոհերի հստակ թիվը պարզ չէ: Տեղի ունեցած վայրագությունները դատապարտվել են Եվրախորհրդարանի եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Իրադարձություններն իրավական գնահատական չեն ստացել, իսկ հայազգիների կրած վնասները մնացել են չհատուցված: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նկատում է, որ Բաքվի ջարդերը տեղի են ունեցել երեք փուլով: Նրա փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, Բաքվից փախստականների թիվը մոտավորապես 480 հազար է, իսկ Հայաստան եկել է 360 հազարը: Այսքանը գրանցվել են որպես փախստական: Հայաստանում փախստականները 27 տարի անց էլ շարունակում են կրել  նյութական-կենցաղային դժվարություններ: Շատերը հեռացել են տարբեր երկրներ, իսկ մնացածներից շատերն էլ մի կերպ համակերպվում են այն իրավիճակին, որում շատ բան չի փոխվել, հատկապես հանրակացարանային ոչ բարվոք պայմաններում ապրողների համար՝ խոնավության հոտը բնակարաններից անպակաս է կլոր տարին: Փախստականների հիմնական խնդիրներից մեկն էլ, ըստ Լարիսա Ալավերդյանի, աշխատանքի բացակայությունն է:

Արցախյան հիմնախնդրի դերը՝ նախընտրական զարգացումներում

Ի՞նչ տեղ եւ դեր կունենա Արցախյան հիմնախնդիրը նախընտրական զարգացումներում: Այս հարցերին այսօր անդրադարձել են Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ու ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նրանք համակարծություն են արտահայտել առ այն, որ Արցախի հիմնախնդիրը համահայկական հարց է եւ, այդ առումով, պետք է ունենանք կուռ ու համերաշխ հասարակություն, որպեսզի ոչ ոք հավակնություն չունենա Արցախի նկատմամբ: Առնվազն սկզբունքային հարցերում միասնական մոտեցումների համար էլ քննարկումներն անհրաժեշտ են՝ կարծիք են հայտնել բանախոսները:   Արցախյան հարց չկա առանձին եւ այն հայության հիմնահարց է, հետեւաբար՝ այն պիտի դառնա նախընտրական քննարկումների թեմա: Այս կարծիքին է Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ մոտեցումները պետք է համապատասխանեն հեռահար նպատակի: Միաժամանակ, նա նկատում է, որ հաճախ քաղաքական ուժերը հարցը քննարկում են ոչ թե խնդիրն իսկապես  լուծելու համար, այլ՝ զուտ նախընտրական քարոզչության: «Այսօր քաղաքական դաշտում Ազգային ժողովում լինելու հավակնություն ունեցող քաղաքական ուժերի մեջ այս կամ այն առումով արտահայտված բանաձեւերը, առայժմ, հեռու են Արցախի հարց լուծելու հավակնությունից»: Աժ պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով՝ նախընտրական քարոզարշավում Արցախի հիմնախնդրի քննարկում, բնականաբար, պետք է լինի: մանավանդ՝ Սահմանադրական բարեփոխումից հետո, երբ անցնում ենք խորհրդարանական կառավարման եւ ընտրելու ենք իշխանության օրենսդրական թեւ, որը եւ պետք է պատասխան տա, թե 5 տարին ինչ ծրագրով են եկել եւ ինչ քայլեր են ձեռնարկելու: «Ո՞նց են նպաստելու Արցախյան հիմնախնդրի լուծմանը: Առնվազն՝ մենք այս քայլերն ենք անելու՝ այս բաների համար: Դա բնական պրոցես պետք է լինի եւ ինչ գործողություններ են առաջարկում: Ինձ համար ծրագիրը, դա միայն սիրուն ձեւակերպված մեկ նախադասությունը չի լինելու: Պիտի կարողանանք վստահությունը ձեւավորել, որ իրենց առաջարկած ծրագրերը եւ իրենց առաջարկած թիմերը, իսկապես, վստահելի են»: Լարիսա Ալավերդյան.«Ես դեմ եմ բոլոր վերին աստիճանի հասարականացված, պրիմիտիվացված կարգախոսներին: հստակեցնենք՝ ես կողմ եմ բոլոր այն կոչերին, որոնք ասում են՝ եկեք քննարկումներ անցկացնենք: Ես կխնդրեի բոլոր քաղաքական ուժերին, սա խորհուրդ չէ, սա ամենահամեստ դիրքերից խնդրանք է՝ պետք չէ շրջանառության մեջ դնել այնպիսի գաղափարներ, որոնք դեռ արգասիքը չեն լայն քաղաքական, նախեւառաջ, քննարկումների»: Հայաստանի Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը կարծում է, որ եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի հիմնախնդրի հետ կապված տարբեր ուղղություն վերցնի, ապա նախընտրական շրջանում հիմնախնդրի քննարկումը շատ ավելի վտանգավոր կլինի: «Որովհետեւ Արցախի հիմնախնդիրը այն խնդիրը չէ, որ հայությունն ունենա բեւեռացված մոտեցումներ: մենք այսօրվա դրությամբ դեռ չենք կողմնորոշվել, անգամ, այն գլխավոր հարցերի հետ կապված, որ մի հատ ընդհանուր կոնցեպտուալ մոտեցում ունենանք: Բայց էդպես հարց չի լուծվում»: Ի դեպ, Դեմկուսն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի հետ: Արդյո՞ք դաշինքում Արցախյան հիմնախնդրի հետ կապված մոտեցումների հստակություն-միասնություն կա: Արձագանքելով մեր այս հարցին՝ Արամ Գասպարի Սարգսյանը նախ շեշտեց, թե իրենց առաջին հայտարարության մեջ այդ խնդիրը նույնպես արծարծված է, նշեց, որ Սեյրան Օհանյանը նույնպես գործընթացի վերաբերյալ առանձին հայտարարություն արեց, ապա հավելեց. «Հիմա, երբ վերջնականորեն կձեւավորենք եւ դաշինքը, եւ՛ նրա նախընտրական ծրագիրը, դուք այդ բոլոր սկզբունքները այնտեղ կտեսնեք եւ մենք դուրս կբերենք արդեն մեր ժողովրդի դատին եւ կքննարկենք հանրության հետ. Ինչքան հնարավոր է, լայն կքննարկենք այդ բոլոր սկզբունքները»: Սկզբունքները ՀՀԿ-ի մոտեցումներից տարբերվում են՝ ի պատասխան մեկ այլ հարցի՝ շեշտեց Դեմկուսի ղեկավարը: Նա հստակեցրեց, թե այսօրվա Մադրիդյան սկզբունքներն իրենց համար անընդունելի են եւ այդ հարցն առաջնային են դնելու: Կարգավիճակ՝ տարածքների դիմաց մոտեցումն էլ Արամ Սարգսյանն անհեթեթություն է համարում: Դիտարկմանը, որ նախկինում Դեմկուսի ղեկավարը քննադատել է ԼՂ հարցում վարվող արտաքին քաղաքականությունը, երբ արտգործնախարարը Վարդան Օսկանյանն էր՝ Արամ Գասպարի Սարգսյանն այսպես արձագանքեց. «Մենք քննարկում ենք ԼՂ հիմնահարցի խնդիրը: Կարող եմ ասել, որ եթե Սեյրան Օհանյանի հետ ես ունենայի մոտեցումների տարբերություն, դժվար թե, մեր այդ միասնությունը կայանար: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի դիրքորոշմանը. այո մենք քննարկել ենք որոշակիորեն, հիմա էլ կշարունակենք այդ քննարկումները, դա մանր-մունր մոտեցումներ են կփոխվեն»: Գլխավոր հարցի շուրջ համաձայնությունները կան եւ դա՝ իրենց մոտեցումը, կարտահայտվի համապատասխան փաստաթղթում՝ իր խոսքը եզրափակեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքով մասնակցող Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Փորձագետները դիվանագիտական դաշտում խիստ ու կոշտ պայքար են ակնկալում

ԵԱՀԿ ՄԽ 12 օր անց ուշացումով արձագանքեց դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանագծում՝ Տավուշում տեղի ունեցած սահմանային խախտմանը, որն  ըստ էության՝ մարդասիրական կոչ էր՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինվորի դին վերադարձնելու ուղղությամբ: Հիշեցնենք. տարեվերջին Ադրբեջանը խախտել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը։ Հայաստանը ինքնիշխան երկիր է, հանդիսանում է ՄԱԿ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ, Երքաղխորհրդի և 40-ից ավելի այլ միջազգային կազմակերպությունների անդամ է٫ երկիր٫որի սահմանները միջազգայնորեն ճանաչված են:   2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանի Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխվեց հայ զինվորների կյանքի գնով, ու նոր արձագանք ստացավ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող  միջնորդ երկրների կողմից, չնայած, որ միջադեպը չի տեղավորվում այդ համատեքստում։ Միջադեպով խախտվել է հայ-ադրբեջանական սահմանը: ԵԱՀԿ ՄԽ շաբաթվա սկզբին հայտարարություն արեց Հայաստանին հորդորելով անհապաղ վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտի աճյունը` համաձայն 2010 թվականին Աստրախանի գագաթաժողովի պայմանավորվածության՝ հաշվի առնելով խնդրի բացառապես հումանիտար բնույթը: <<Հումանիտար բնույթ>>՝ եզրույթն <<Ընդդեմ իրավական կամայականությունների>> հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանին մտորելու տեղիք է տալիս երկու հարցի շուրջ: Այն որ ԵԱՀԿ ՄԽ կարծես թե սթափվել է, եւ իր հայտարարությունում մարդասիրական կոչ է հնչեցնում՝ դիակի վերադարձի վերաբերյալ, զուգահեռ դիվերսիայի ուղղակի քողարկում է ապահովում: <<Նման դեպքերում միշտ ասում են՝ դիվանագիտական դաշտի մեջ է, բայց պարզվում է, որ բոլոր դեպքերում համանախագահներն ունեն այդ ունակությունը և իմպերատիվ ձևով, այն էլ՝  բավական կոշտ. իմ կարծիքով առաջին անգամ տեսել ենք: Վատ է այն, որ կապում են ինչ-ինչ պայմանների հետ, այնինչ չեմ հիշում, որ երբ Ադրբեջանն ապրիլին անմարդկային ձևով  գլուխները կտրել էր, եղել է նման հայտարարություն, հումանզիմի մասին խոսելով՝ հավասարազոր ասեին: Սա կարևոր է, այն ժամանակ չէի սպասում որևէ հայտարարություն։ Նշանակում է՝ Ադրբեջանից չեն ակնկալում որևէ հումանիզմի դրսևորում: Հայկական կողմի համար սա ազդակ է, որ եթե հայկական դիվանագիտական ուժը, միտքը չաշխատի ավելի ակտիվ, մնալու ենք երկակի մոտեցման  դաշտում>>,- ասում է: Լարիսա Ալավերդյանը դիվանագիտական դաշտում խիստ ու կոշտ պայքար է ակնկալում, քանի որ մեղմ արտահայտվելով փոփոխություն չի գրանցվի: <<Աշխարհաքաղաքականության մեջ կիրառելի են դառնում  կոշտ հակադրությունները>>,-շեշտում է Ալավերդյանը։ Ըստ նրա, հասարակությունը բողոք-նամակներով պետք է ողողեր միջազգային կառույցները, պահանջելով, դատապարտել Ադրբեջանի սանձարձակ ու նախահարձակ գործողությունները: Ի դեպ, երկրի առաջին դիվանագետ Էդվարդ Նալբանդյանը նախօրեին արձագանքել էր ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը՝ անդրադառնալով հրադադարի խախտումների անընդունելիությանը, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններ կատարմանը, ինչպես նաեւ կողմ արտահայտվել հնարավորինս կարճ ժամանակահատվածում ՄԽ նշած միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը: Իսկ ադրբեջանցու  աճյունի վերադարձի վերաբերյալ նախարարը ուղիղ տողով չէր արձագանքել, բայց եւ հստակեցրել էր, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել: Վերադառնալով Լարիսա Ալավերդյանի խորքային դիվանագիտության, եւ կոշտ արձագանքի պակասին, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը խնդրին նույնպես դիվանագիտական թույլ արձագանք է տեսնում, նշելով ՄԽ հայտարարության հետ կապված շատ խնդիրներ կան: Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը այսօր նույնպես հանդես է եկել հումանիտար դիրքերից՝ անդրադառնալով դեկտեմբերի 29-ին հրադադարի ռեժիմի խախտման, եւ հայկական կողմում գտնվող դիակի վերադարձի փաստին, եւ հորդորել կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` դիակը վերադարձնելու կոչին՝ ինքն էլ հիշատակելով 2010 թվականի Աստրախանի գագաթաժողովի պայմանավորվածությունը։

Ադրբեջանի թիրախավորված գործողությունների մասին զեկույցը ՄԻ պաշտպանը կներկայացնի եվրոպական կառույցներին

Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում պետական սահմանին տեղի ունեցած հակառակորդի դիվերսիոն փորձից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք առաքելությունը պարզել է, որ ՀՀ զինված ուժերի կողմից բացառվել է որևէ վտանգ հակառակորդի նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է նաեւ զեկույց՝ շեշտելով, որ իրենց փաստահավաք առաքելությունն արձանագրել է նաեւ տվյալ միջադեպին հաջորդած գնդակոծությունները դարձյալ Չինարի ուղղությամբ՝ այս անգամ արդեն քաղաքացիական բնակչության դեմ: Պատրաստված զեկույցը ՄԻՊ-ը առաջիկայում ներկայացնելու է նաև Ստրասբուրգում՝ եվրոպական կառույցներին։   Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանն այսօր մի շարք լուսանկարների միջոցով փորձեց նկարագրել, թե ինչ է արձանագրել իր գրասենյակը դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիոն հարձակման անհաջող փորձից հետո Տավուշի մարզի Չինարի գյուղում: Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչն անձամբ է մեկնել Տավուշ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու քաղաքացիական բնակչության իրավունքների, զինծառայողների կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ Չինարիի գյուղապետի և գյուղի ավագանու անդամների, բնակիչների, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ծառայողների հետ: Արդյունքում՝ արձանագրվել են փաստեր, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից երեք հայ զինծառայողները կյանքից զրկվել են այն պայմաններում, երբ չի եղել հարձակման որևէ հավանականություն կամ վտանգ: Դրանից բացի, հարձակման եղանակն ակնհայտորեն վկայում է խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու ադրբեջանական զինված ուժերի մտադրության մասին: Հարձակումները շարունակվել են նաև հունվարին, ամփոփելով  Տավուշի մարզում վերջին շրջանում արձանագրված միջադեպերի փաստահավաք աշխատանքները, նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ՄԻՊ-ի փաստահավաք խմբի աշխատանքներում անդրադարձ կա նաև հունվարի 13-ին Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ արձակված կրակահերթին: Եվ այս ամենն այն պարագայում, երբ գյուղի մոտակայքում չկա որևէ զորամաս կամ ռազմական այլ օբյեկտ, ինչը կարող էր վկայաբերվեր ադրբեջանական զինուժերի կողմից: Այստեղ բացառապես քաղաքացիական բնակչություն է, խաղաղ բնակիչներ, ուստի ակնհայտ է ադրբեջանական կողմի մտադրությունը՝ վնասել  խաղաղ  բնակչության կյանքն ու առողջությունը: Արման Թաթոյանը հայտնեց, որ զեկույցը ներկայացնելու է նաև Ստրասբուրգում՝ եվրոպական կառույցներում իր հանդիպումների ժամանակ։ Թե նման զեկույցներն ինչ արդյունք և ինչ նպատակ են հետապնդում՝ «Ռադիոլուրը» հետաքրքրվեց Մարդու իրավունքների 1-ին պաշտպան Լարիսա Ալավերդյանից: Լարիսա Ալավերդյանը շեշտում է, որ կարևորը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձագանքն է, որը պարտադիր պետք է լիներ։

Կայացել է ՀՀ ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը

Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Շահի գերակայությունը արժեքների նկատմամբ. փորձագետների մտահոգությունը

Կապիտալիզացիան գնահատելի է,  եթե հայաստանյան իրականության մեջ այն չվերաշարադրվի՝ առանցքում ունենալով անձերի կամ բիզնես նախագծերի շահույթի գերակայությունը մշակութային արժեքների, բնության պահպանության, հասարակական շահի նկատմամբ՝ խոսելով կառավարության կապիտալիզածիայի նախաձեռության մասին այսօր ասել են բնապահպան Կարինե Դանիելյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, եւ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Վրաստանը հարվածի տակ հայտնվեց Ադրբեջանի պատճառով

Ադրբեջանի հերթական քայլը վկայակոչեց, որ այդ երկիրը կրկին ձեռնոց է նետում միջազգային հանրությանը՝ հիմնարար սկզբունքներն ու իրավունքները ոտնահարելու առումով: Շատերն այսօր պնդում են, որ ադրբեջանցի լրագրողն Աֆղան Մուխթարլիի առեւանգումը տեղի ունեցավ հենց միջազգային հանրության անթույլատրելի անտարբերության պատճառով, երբ պատշաճ արձագանքի չարժանացավ բլոգեր Ալեքսանդր Լապշինի անօրինական արտահանձնումը Ադրբեջանին: Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին առեւանգել էին Թբիլիսիում մայիսի 29-ին եւ գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանում նրան ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու եւ մաքսանենգության մեղադրանքներ: Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրողին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանցի լրագրողի գործի առնչությամբ, միջազգային հանրության կոչերն ուղղված են հենց Վրաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին: Այս իրադարձությունների զարգացմանն ակտիվորեն հետեւում են սոցիալական ցանցերի «բնակիչները»:   Ադրբեջանցի իշխանություններին քննադատող լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուսթաֆաեւան կտրականապես հրաժարվում է ընդունել Վրաստանի քաղաքացիությունը: Ադրբեջանից Վրաստան փախած լրագրողի ընտանիքը վաղուց էր ակնկալում այս երկրում ստանալ կացության իրավունլ, սակայն միայն Մուխթարլիի առեւանգումից եւ Ադրբեջանում հայտնվելուց հետո Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին որոշեց գնալ նման քայլին՝ ավելին՝ անգամ քաղաքացիություն շնորհել։ Կվիրիկաշվիլին երկրի նախագահին այսօր հորդորել է բացառության կարգով այդ ընտանիքին շնորհել Վրաստանի քաղաքացիություն: Լեյլան հրաժարվելը հիմնավորում է նրանով, որ Վրաստանի իշխանություններն այսօր այդ քայլին գնում են շոու կազմակերպելու նպատակով: Առեւանգված լրագրողի կնոջ խոսքերն այսօր մեջբերում էին տարբեր միջազգային լրատվամիջոցները. «Ես չեմ համաձայնվի ընդունել Վրաստանի քաղաքացիություն: Դա նշանակում է, որ ես պետք է հրաժարվեմ իմ երկրի քաղաքացիությունից: Իսկ ես դա չեմ ցանկանում: Մեկ տարի առաջ, երբ ես խնդրում էի բնակության իրավունք, ինձ այն ժամանակ պատասխանեցին, որ մենք իբրեւ թե զբաղվում ենք վտանգավոր գործերով  եւ մերժեցին մեզ: Այսօր ինչ որ բան փոխվե՞լ է: Ես այլեւս վտանգավոր չե՞մ: Ես խնդրում եմ շոու չսարքել լրագրողի առեւանգման փաստից: Ավելի լավ է՝ իրավապահները գործը քննեն պատշաճ ձեւով»: Իրադարձություններին ակտիվորեն հետեւում է նաեւ ինտերակտիվ հասարակությունը եւ միջազգային հանրությունը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը նշել է, որ Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ իրավապաշտպանների առեւանգման եւ անօրինական կամայական ձերբակալության եւ այնուհետեւ Ադրբեջանում նրանց կալանավորման եւ հետապնդումների մասին հաղորդումները պահանջում են արագ, համապարփակ եւ թափանցիկ հետաքննություն: Twitter-ի իր էջում այս հայտարարությանը պատասխանել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հետեւյալ գրառմամբ.  «Լապշինի ձերբակալության եւ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին»: «Ռադիոլուրի» հետ զրույցում այս կարծիքը կիսում է նաեւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության ղեկավար, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ միաժամանակ նշելով, որ միջազգային հանրության համբերության բաժակը չի լցվի նաեւ այս դրվագով: Հայաստանի առաջին օմբուդսմենը կարծում է, որ միջազգային խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներին դեռ ձեռնտու չէ խոսել Ադրբեջանի հանդեպ վաղուց հասունացած պատժամիջոցներ կիրառելու մասին: Այս պայմաններում Մուխթարլիի գործի հանգուցալուծումը դեռ երկար ժամանակ կպահանջի՝ կանխատեսում է Լարիսա Ալավերդյանը, այս դեպքում հիշելով իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, որոնքառողջական լուրջ խնդիրներից հետո միայն ազատ արձակվեցին եւ հնարավորություն ունեցան լքել Ադրբեջանը: Մուխթարլիի գործին այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Ադրբեջանի կողմից Թբիլիսիից վտարանդի եւ ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հափշտակումն ու տեղափոխումը Ադրբեջան բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլեւ աշխարհում։ ԱՄՆ պետական դեպարտամենտի և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները ևս մեկ անգամ արդիականացրեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ցցուն և տեսանելի իրողությունը»։ Աշոտյանի կարծիքով՝ այս դեպքի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլեւ Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը նետված եւս մեկ ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական։ Աշոտյանը նաեւ զուգահեռներ է անցկացնում եւ հուշում, որ խնդիրն արդիական է նաեւ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների ու Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնված օտարերկրացիների հիմնարար ազատությունները եւ իրավունքները երաշխավորելու առումով:

Հետաքննության մեխանիզմների ներդրման խնդիրը՝ ԵԱՀԿ-ի ՄԽ հերթական այցի օրակարգում

Տարածաշրջանային այցով արդեն Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ռիչարդ Հոգլանդին,  Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այսօր ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ «Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր», հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ասված է հաղորդագրությունում: Մինչ այդ՝ միջնորդները Երևանում  հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  Ինչ նպատակով են միջնորդները ժամանել տարածաշրջան ու որքանով կհաջողվի հետաքննության մեխանիզմների ներդրման խնդիրը լուծել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, զինադադարի ռեժիմի խախտումների և միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի վրա՝ դրանք որակելով որպես հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման լուրջ վտանգներ: Ըստ էության՝ Արցախի նախագահն ասել է այն, ինչի մասին տեղյակ կլինեին միջնորդները, եթե հետաքննության մեխանիզմները ներդրված լինեին: Թեև նախորդ տարվա ապրիլից հետո կողմերը պայմանավորվել էին  ներդնել այդ հետաքննության մեխանիզմները, սակայն Բաքուն հրաժարվում է հանձնառությունից: Այդուհանդերձ՝ մինչ այդ՝ միջնորդները պնդում էին դեսպան Կասպրշիկի աշխատակազմը 7-ով ավելացնելու հարցի կարևորությունը: Ինչքանո՞վ են այդ նպատակին մոտեցել համանախագահները տարծաշրջանային այս այցով: Ըստ այդ՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի միջնորդների այցը փխրուն խաղաղությունը պահելն է. «Փորձում է փխրուն կայնությունը պահել»: Իրականում Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացումը ոչինչ չի տա` նախահարձակ կողմին բացահայտելու ուղղությամբ: Ոչ թե թվաքանակը պետք է ավելացնել, այլ՝ լիազորություններն ընդլայնել, ինչը հնարավորություն կտա հասցեական խոսել որևէ միջադեպից հետո՝ ասաց Լարիսա Ալավերդյանը: Սակայն մի փոքր խորը մտածելուց հետո բնականաբար հարց է առաջանում, իսկ ի՞նչ կտա միջադեպից կամ ռազմական գործողություն սկսելուց հետո նախահարձակ կողմի բացահայտումը: Այստեղ թերևս ավելի կարևոր է նախապես տեղեկանալ հակառակորդի սպասվող գործողությունների մասին ու փորձել կանխել հարձակումը մինչ այն սկսելը, հետևել զորքի ու զենքի տեղաշարժին: Այս հարցում շատ օգտակար առաջարկ է հնչեցրեց հայկական կողմը՝   ընդգծեց Հայաստանի առաջին օմբուդսմենը. «Կարելի է տիեզերքից վերահսկողություն իրականացնել, քանի որ միջազգային իրավունքը նաև տիեզերքին է վերաբերում»: Իսկ որքանո՞վ է դա իրագործելի միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուրին» պարզաբանեց, որ այսպես թե այնպես կան պետություններ, որ վերահսկողություն են իրականացնում տիեզերքից հետախուզական նպատակներով,  բայց դա որևէ ազդեցություն չի կարող  ունենալ իրավիճակի պարզաբանման վրա: Արցախյան խնդում հարցն այլ է, կարևոր է հասկանալ, թե ինչի համար է իրականացվելու այդ վերահսկողությունը. պարզապես  հսկողությա՞ն, թե՞  իրավական հետևանքի համար՝ հստակեցրեց միջազգային իրավունքի մասնագետը: Մինչ հայկական կողմն ու միջազգային հանրությունը փորձում է հետաքննության մեխանիզմներ ներդնել,  պարզելու, թե որ կողմն է նախահարձակ լինում, Բաքվից Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը նույնն է մնում: Վկայակոչելով Սանկ Պետերբուրգում  և Մոսկվայում ապրիլի 29-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ նա նշել է, որ քննարկվել են բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու մասին հարցեր: «Այդ փաստաթղթի հիման վրա մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ճանապարհները: Ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն առարկայական: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է: Եկել է ժամանակը փոխելու ստատուս քվոն: Նախագահները և համանախագահները նույնպես նշում են, որ ստատուս քվոն անընդունելի է»,- ասել է Մամեդյարովը։ Իսկ ահա ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի Դավիթ Բաբայանը հստակեցնում է, որ այս պահին բանակցությունների նպատակը հակամարտությանն գոտում խաղաղության եւ կայունության ապահովումն է.«Ընդհանրապես, մենք պետք է միշտ բանակցային գործընթացը դիտարկենք 2 հարթություններում, առաջինը՝ բուն կարգավորման, մյուսը՝ խաղաղության և կայունության պահպանումը տարածաշրջանում: Բուն կարգավորման համար դեռևս երկար ճանապարհ պետք է անցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը ունեն գրեթե իրարամերժ մոտեցումներ. հատկապես Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ հույս չի ներշնչում, որ շուտափույթ կամ մոտ ժամանակներում կլինի կարգավորում: Դրա համար հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա,- ասել է Դավիթ Բաբայանը:

Ապրիլյան խոշտանգումները՝ Բաքվի այլատյացության քարոզչության հետեւանք

«Վերջին  ժամանակներում Հարավային Կովկասում՝ մեր տարածաշրջանում, նկատվում է  ատելության, բռնության քարոզչության աճ: Մենք դա նաեւ զգացինք ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ եղան դաժանություններ, խոշտանգումների դեպքեր»,- «Այլատյացությունը եւ դրա հետեւանքները մարդու իրավունքների տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման ժամանակ այսօր ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա համոզմամբ՝ ապրիլյան խոշտանգումները Բաքվի այլատյացության քարոզչության հետեւանքն են: Ու որքան էլ Ադրբեջանն իրեն փորձում է զսպել՝ պարբերաբար պոռթկումներն արդեն ստիպում են միջազգային հանրությանը որոշակի հետեւություններ անել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին շրջանի աշխատանքը վկայում է, որ միջազգային հարթակում արդեն հասկացել են՝ Ադրբեջանում որոշակի  խնդիրներ կան, որոնց հիմքում այլատյացությունն է: Այս հարցում կան հստակ նոր դրսեւորումներ եւ մեսիջներ, որոնք վրա ուշադրություն է հրավիրում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Որքան էլ Ադրբեջանը փորձում է ընդունել եվրոպական կեցվածք ու նույնիսկ ԵԽ-ին անդամակցելիս ստորագրել էր տարբեր Խարտիաներ, բայց դրանք շատ հաճախ ոտնահարում է: Հայատյացությունը մեր հարեւան երկրներում ոչ միայն պաշտոնական մակարդակում է ու ԶԼՄ-ներում, այլեւ ամենավտանգավոր հարթությունում՝ դպրոցական դասագրքերում եւ ուսումնական հաստատություններում: Վերջին օրինակներից է հիշեցնում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Արցախի օմբուդսմենը չի բացառում, որ առաջիկայում կունենա առանձին մի զեկույց ադրբեջանցիների կողմից հայատյացության դրսեւորման վերաբերյալ, փաստահավաք գործողությունները դեռ շարունակվում են: Այդ դրսեւորումներն ակնառու դարձան հենց ապրիլյան պատերազմի ժամանակ: Ադրբեջանական հասարակության կեցվածքն այդ օրերին բացահայտում չէր Բաքվում ծնված, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի համար: Ադրբեջանում օր օրի խորացող հայատյացության դեմ չի փորձում միջոցներ ձեռնարկել նույնիսկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը: Չի բացառվում, որ ապրիլյան պատերազմում գրանցված դաժանությունները նաեւ նրա կոչերի հետեւանքն են: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ցուցադրաբար փորձեց նվազեցնել հակահայկական քարոզչությունը, բայց դա տեւեց մոտավորապես երկու ամիս: Դրանից հետո կրկին չդիմացան՝ ասում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Ի դեպ, սա այն երգչուհին էր, որը խորհրդային տարիներին համերգներ էր տալիս եւ հսկայական դատլիճներ հավաքում հենց Երեւանում: Ներքինից եկող պոռթկումները  ապրիլյան պատերազմից հետո ունեցավ նաեւ ադրբեջանական շրջաններից մեկի ղեկավարը՝ որոշեց այրել հայկական պետական դրոշը, բայց քանի որ լավատեղյակ չէր՝ դրոշը հակառակ էր պահել եւ փաստացի այրել էր մեկ այլ պետության՝ Կոլումբիայի պետական դրոշը: Սա լուրջ միջազգային աղմուկ բարձրացրեց՝ ասում է Էլիբեգովան: Այս ամենին հաջորդեց Լապշինի գործը, Արցախում աշխատած գիտնականներին Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարելու անհաջող փորձը։ Բայց այսպիսի դրսեւորումները Ադրբեջանում միայն հայերի հանդեպ չեն: ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ասում է, որ Ադրբեջանում ձուլման քաղաքականությունից չի կարողացել խուսափել մահմեդական որեւէ տեղաբնիկ ժողովուրդ։ «Այլատյացությունը եւ դրա հետեւանքները մարդու իրավունքների տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման մասնակիցներն ընդհանուր առմամբ այս պահին հույսեր չեն կապում նաեւ «Խաղաղության պլատֆորմ» կոչվածի հետ, քանի որ բազմաթիվ օրինակներ կան, թե նույն պլատֆորմին անդամագրված գործիչներն ինչպիսի ծայրահեղ հայատյաց հայտարարություններ են անում:

Դատախազների բարձրացված աշխտավարձը կաշառք էր՝ մարտիմեկյան դեպքերը չբացահայտվելու համար. Լարիսա Ալավերդյան

Դատական համակարգի նոր օրենքի համաձայն՝ եթե դատավորը կամ դատախազը մինչև ս/թ հունիսի 1-ը, ունենալով 20 կամ ավելի տարվա աշխատանքային ստաժ, անցնում է թոշակի, նա ստանալու է 400. 000 ՀՀ դրամ թոշակ, իսկ եթե հունիսի մեկից հետո՝ 200. 000 դրամ:

Միջազգային ճգնաժամային խումբը հերթական զեկույցն է հրապարակել

Ինչ՞ զարգացումներ են սպասվում արցախյան խնդրում, որքանով հնարավոր կլինի կյանքի կոչել Վիեննայի ու Սանկտ—Պետերբուրգի համաձայնությունները, սրանք հարցեր են որոնց այսօր անդրադարձել ու մի զեկույց է պատրաստել  Միջազգային ճգնաժամային խումբը, որը հայտնի է իր ոչ հայանպաստ ձևակերպումներով ու եզրակացություններով: Ինչպես են արձագանքում Հայաստանում այս զեկույցին և Կասպրշիկի  առաքելության  կազմի ընդլայնմանը: Միջազգային ճգնաժամային խումբը հերթական զեկույցն է հրապարակել «Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ամպեր են կուտակվում» վերնագրով:  Զեկույցում նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղում 2016թ. ապրիլին լարվածության աճից հետո Հայաստանը և Ադրբեջանը շատ ավելի մոտ են պատերազմին,  քան երբևէ 1994թ. հրադադարից հետո»: Զեկույցը, ընդհանուր առմամբ, Հայաստանի համար բացասական շեշտադրումներ է պարունակում. մասնավորապես ընդգծվում է, որ «2016 թվականի բանակցություններում երկու երկրների նախագահները համաձայնել են խաղաղության մոնիտորինգն ամրապնդել և հետաքննական մեխանիզմներ ներդնել: Ու թեև դրանք այդպես էլ չեն  հստակեցվել, սակայն դրանք պետք է ներառեին Հայաստանի կողմից վերահսկվող որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին և վիճելի տարածքի մնացած հայաբնակ հատվածի կարգավիճակի հստակեցում, ինչպես նաև ամբողջ հակամարտության գոտում անվտանգության շուրջ  համաձայնություն»,- նշվում է զեկույցում: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով, սակայն, Միջազգային ճգնաժամային խումբը վաղուց հայտնի է իրավիճակի ոչ օբյեկտիվ գնահատմամբ, այդ խումբը միշտ ադրբեջանամետ զեկույցներ է պատրաստում՝ ասաց. «Երկար տարիների պատմություն ունի և երբևէ օբյեկտիվությամբ աչքի չի ընկել, հակառակը՝ նրանց փաստաթղթերում եւ վերլուծություններում շատ անճշտություններ կան՝ հօգուտ ադրբեջանական կողմի»: ՄԽ-ի հասցեական հայտարարությունն է, հավանաբար, նյարդայնացրել Բաքվին ու հիմք դարձել նման զեկույցի պատրաստման համար՝ եզրակացրեց քաղաքագետը: Միջազգային ճգնաժամային խմբի այդ զեկույցում գույները խտացված են ներկայացված, սակայն միջնորդները պնդում են,  որպեսզի սահմանին մոնիտորինգ իրականացնող  դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի աշխատակազմի թվաքանակն ավելանա: Որքանո՞վ այն զսպող դեր կունենա հրադադարի պահպանման գործում՝ հարցրեցի Ալեքսանդր Մանասյանին: Հարցում հոռետես է նաև «Ընդդեմ իրավական կամայականնության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը. «Աչքները լույս նրանց, ովքեր աշխատելու են այդտեղ, դա կոսմետիկ բնույթ է կրում»: Նա հիշեցրեց, որ արդյունավետ աշխատանքի առաջարկ հայկական կողմից հնչեցրել էր գեներալ Հայկ Քոթանջյանը։ Նա խորհուրդ էր տվել, որ հսկողություն իրականացվի տիեզերքից: Քանի որ տիեզերքը ոչ ոքի չի պատկանում՝ ճիշտ կլիներ հենց այնտեղից պարզել, թե ով է խախտում զինադադարը և թե ինչ պատկեր է սահմանին: Սակայն այս առաջարկն անտեսվում է ու այսօր խոսվում է հսկողության անարդյունավետ միջոցների մասին՝ ավելացրեց Լարիսա Ալավերդյանը։ Նրա կարծիքով՝  Բաքուն այսօր ոչ ոքից չի կաշկանդվում ու չի ազդվում, քանի որ հայտարարություններին որևէ քայլ չի հետևում:

Նույնիսկ բոլոր ապացույցները ձեռքներին՝ ԵԱՀԿ դիտորդները Ադրբեջանին չեն ենթարակի պատասխանատվության. Լարիսա Ալավերդյան

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերչիկի հայտարարության համաձայն՝ ԵԱՀԿ միջնորդները կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել Երևանի և Բաքվի հետ՝ միջազգային դիտորդների թիվը 7 ավելացնելու մասին, սակայն «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Մինսկի խմբի դիտորդները 7-ը կլինեն, թե 17-ը, որակապես ոչինչ չի փոխվի.

Ինչպես կարո՞ղ ենք կրճատել աղքատության ցուցանիշը, եթե լուծված չեն կոռուպցիայի խնդիրները

Եթե մեր կառավարությունը նախատեսում է աղքատության ցուցանիշի կրճատում, առաջին հերթին խոցելի խմբերի կարգավիճակն է հարկավոր հստակեցնել, որովհետև նման ընտանիքներն են նախ և առաջ ապրում ծայրաղքատության մեջ: Նման կարծիքի է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, ում խոսքով՝ իրենց կազմակերպությունը 25 տարի է՝ կարոտ է, որ սոցիալական խոցելի խմբերի շարքում ընդգրկվեն Սումգայիթյան ջարդերի արդյունքում զոհվածների ընտանիքները:

Շփման գծի՝ տիեզերքից խորազննման առաջարկին միանում է քաղհասարակությունը

Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի պատճառով կյանքի չեն կոչվում Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի փաստաթղթերում առկա կանխարգելիչ միջոցառումները, ապա օգնության կարող է հասնել տիեզերքը: Առաջարկի հեղինակը Հայկ Քոթանջյանն է: Առաջարկն արվել է բոլորովին վերջերս, բայց բարձր մակարդակում արձագանքների դեռ չի արժանացել: Շահագրգիռ կողմերի ուշադրությունը գրավելու նպատակով այս ուղղությամբ որոշել են ակտիվ աշխատել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:   Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի պատճառով կյանքի չեն կոչվում Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի փաստաթղթերում առկա կանխարգելիչ միջոցառումները, ապա օգնության կարող է հասնել տիեզերքը: Տիեզերական խորազննման արդյունքները քաղաքական, դիվանագիտական եւ պատերազմների կանխարգելման հարցում օգտագործելու հնարավորություններն առաջին անգամ բարձրաձայնել է գեներալ Հայկ Քոթանջյանը դեռեւս երկու ամիս առաջ: Միջազգային տարբեր համաժողովների բարձր ամբիոններում առաջարկը հնչեցնելուց հետո, այն քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարաններում։ Այնուհետեւ որեւէ արձագանքի չի արժանացել: Առաջարկն իրատեսական համարելով՝ հարցն այժմ փորձում են հանրայնացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, <<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ քաղաքացիական հասարակությանն այս հարցում պետք է ակտիվացնել՝ դրանով իսկ ստիպելով միջնորդ երկրներին ականջալուր լինել այս պահին ամենաիրատեսական առաջարկին: Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի փաստաթղթերում առկա՝ շփման գծի վրա վստահության մեխանիզմների ներդրման միջոցառումները, եթե հնարավոր չի կյանքի կոչել, ապա այս տարբերակը լավագույն լուծումն է՝ ըստ Լարիսա Ալավերդյանի: Առաջարկի էությունը՝ տիեզերական խորազննման միջոցով հնարավոր է հստակեցնել ոչ թե այն պահերը, թե երբ է զինադադարը խախտվում, այլ մինչ այդ՝  տեխնիկայի շարժը, նոր զինատեսակների ձեռքբերումն ու տեղադրումը: Այս ամենը միշտ էլ ֆիքսվել է տիեզերքից, ասում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Արման Նավասարդյանի կարծիքով՝ խաղաղության համար շահագրգռված կողմի համար սրանից ավելի մեծ գյուտ դժվար է գտնել: <<Եթե այն ազդեցություն ունենա եւ սկսի գործել՝ դրանում շահագրգռված կլինեն մեծ տերությունները>>՝ ասում է: Դիվանագետը համոզված է՝ այս համակարգը որևէ ծախս չպահանջող միջոց է, որի հիմնական նպատակն է տիեզերքից արձանագրված փաստերը փոխանցել միջնորդ երկրներին: Այստեղ թերեւս ամենադժվարը հարցը այն միջազգային իրավունքի եւ դիվանագիտական ինստիտուցիոնալ աստիճանի հասցնելն է:

Ո՞վ է իրականում Ադրբեջանի «բռնած» «դիվերսանտը»

Ադրբեջանում գերեվարված  Զավեն Հովհաննեսի Կարապետյանին այցելելու և տեղեկություններ ճշտելու գործին արդեն ձեռնամուխ է եղել ԿԽՄԿ: Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ այս պահին աշխատանք է տարվում հնարավորինս արագ նրան այցելելու համար. «Մարդասիրական նորմերին համապատասխան՝ քայլեր են արվում, երկխոսության մեջ ենք, որպեսզի հնարավորինս արագ կարողանանք այցելել նրան: Ժամկետներ չենք կարող նշել»: Ո՞վ է Զավեն Հովհաննեսի Կարապետյանը, ում գերեվարման մասին տեղեկություն հաղորդելով՝ ադրբեջանական կողմը նշում էր, թե իբր հայկական կողմը փորձել է  անցնել Ադրբեջանի պաշտպանական գիծը, ինչի հետևանքով իբր հայկական կողմից զինծառայող է գերի ընկել: Այս տեղեկությունն ամբողջությամբ սուտ է՝ պարզաբանում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Այդ դեպքում ո՞վ է 1974 թվականին ծնված Զավեն Հովհաննեսի Կարապետյանը: «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ իրենք արդեն որոշակի տեղեկություն ունեն այդ անձի մասին։ Նա Վանաձորի բնակիչ է . « Եթե այսօր չէ , ապա վաղը մեր կազմակերպությունը լինելու է Վանաձորում, իր պապիկ-տատիկի մոտ, տեղեկություններ ճշտելու: Հայտնի է, որ նա դիմել էր Վանաձորի քաղաքապետարան իրեն ծերանոց տեղափոխելու խնդրանքով՝ չնայած իր երիտասարդ տարիքին: Պարզապես նրա վիճակը վիճակ չէր…»: «Ռադիոլուրն» անշուշտ հետամուտ է գործին և որևէ ճշտում ունենալու դեպքում տեղեկացնենք: Կա տեղեկություն, որ նա առողջական խնդիրներ ուներ: Մինչ տեղեկությունների ճշգրտումը՝  ԼՂՀ առաջին օմբուդսմենը բացատրում է, որ Ժնևյան կոնվենցիայով արգելվում է. «Պատանդին չի թույլատրվում ԶԼՄ-ներով ցուցադրել»: Հիշելով նախկինում գրանցված դաժան պրակտիկան, երբ սահմանը պատահական անցած անձը դաժան վերաբերմունքի ու անգամ ողբերգական ճակատագրի է արժանանում՝ Լարիսա Ալավերդյանը կոչ արեց հարցում անհապաղ ներգրավել միջազգային կազմակերպություններին: Հնարավորինս նրան պետք է զերծ պահել ադրբեջանական դաժան վերաբերմունքից: Մինչ միջազգային կառույցները գործի կանցնեն՝ Ադրբեջանում փակվում ու ջնջվում են բոլոր այն գրառումները, որտեղ կատարվածի մասին ճիշտ տեղեկություն էր տարածվել: «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանը հետևել է զարգացումներին ու հասկացել, որ որոշ բլոգերներ պարզել են, թե ինչ է իրականում կատարվել: Նաև իրավիճակը սթափ գնահատողների է նկատել փորձագետը ադրբեջանցիների գրառումների մեջ, եղել են կարծիքներ, որ գուցե մարդը խմած է եղել ու մոլորվել: Բնականաբար՝ նման գրառումները քիչ անց ջնջվել էին ու նաև, մեղմ ասած, սաստող պատասխանների արժանացել: Ինչևէ, դեպքի առիթով հայտարարություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը, կատարած ստուգումներով և ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 1974 թ․ ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։  Նա ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։ Գերեվարված անձը եղել է Գավառի մանկատանը, որտեղից դուրս է գրվել ու տեղափոխվել Սովետաշենի օժանդակ դպրոց։ Հաշվառման վայր չունենալու պատճառով՝ հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում: Նա ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել ՝ մտավոր հետամնացություն: Կարապետյանը հետագայում ապամոնտաժել և վաճառել է իր տնակը և դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։ Ըստ ստացված  տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։

Կայացավ «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի պրեմիերան

«Սովորական ցեղասպանություն» շարքից հերթական ֆիլմը՝ «Ապրիլյան երկրորդ օրը»,  վաղուց էր պատրաստ, բայց հանրությանը այն ներկայացնելու ժամկետներն արագացվեցին՝ հուլիսի 4-ին ադրբեջանական սադրանքի՝ Ադրբեջանի գյուղերից մեկում տեղի ունեցած ողբերգության՝ երեխայի մահվան պատճառով: Թե՛ անցյալ տարվա ապրիլին, թե՛ մի քանի օր առաջ՝ հուլիսի 4-ին, զոհվեցին երեխաներ, ուստի «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմը նվիրվում է Արցախի ազգային-ազատագրական պայքարում զոհված բոլոր երեխաների հիշատակին: Ֆիլմը պատրաստվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն թարգմանված ֆիլմը հերթական վավերագրական փաստաթղթերից է, որը լույս է սփռում իրականության վրա: Քաղաքականությունը միայն դիվանագետներն ու քաղաքական գործիչները չեն, քաղաքականությունն առաջին հերթին հասարակությունն է, որը պետք է լավատեղյակ լինի իրադարձություններից: Հետեւաբար, միջազգային հանրությանը պահանջներ ներկայացնելու փոխարեն անհրաժեշտ է աշխատել՝ իրականությունն աշխարհին հասանելի դարձնելու համար: Ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմը դատարկ հայտարարություններից անցնում է փաստարկված հիմնավորումների: Աժ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պնդում է՝ Հայաստանն անում է հնարավորը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների անհասցե հայտարարություններին վերջ դնելու համար:   Միջազգային հանրության դատին արդեն հանձնվել են նոր փաստեր՝ «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի տեսքով: Մի քանի լեզուներով ֆիլմը ներկայացնում է 2016-ի ապրիլին հրադադարի խախտման եւ քառօրյա պատերազմի իրողությունները:   Ճակատագիրը փոքրիկ Վարդանին ապրելու երկրորդ շանսը տվեց, նրա հետ միասին հիվանդանոցում հայտնվեց եւս մեկ երեխա, իսկ ահա 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը դարձավ քառօրյա պատերազմի խաղաղ բնակիչներից առաջին զոհը: Դա տեղի ունեցավ դպրոցի ճանապարհին: Մինչ այսօր փոքրիկ Վաղարշակի մահը երբեք չշահարկվեց՝ ի տարբերություն այս տարվա հուլիսի 4-ին կրկին ադրբեջանական սադրանքից հետո զոհված երկամյա ադրբեջանցի Զուխրայի: «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի հեղինակներից Մարինա Գրիգորյանը եւ Լարիսա Ալավերդյանը հենց այս նուրբ կետում են համեմատություններ անում՝ համապատասխան հետեւություններով: Ադրբեջանցի երեխայի մահվան փաստի առիթով հայկական կողմն անհրաժշտ է համարում միջազգային անկախ հետաքննության անցկացում՝ պարզելու, թե ինչ է իրականում կատարվել այդ գյուղում: 2016-ի ապրիլը այս առումով դասեր տվել է: Աժ-ի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հիշում է՝ երբ անցյալ տարի ապրիլյան օրերին Արցախում ուղեկցում էր միջազգային լրատվամիջոցների խմբին, հայտնի դարձավ, որ սահմանագծի նույն հատվածում, բայց Ադրբեջանի տարածքից աշխատող «Լայֆ նյուզ» լրատվամիջոցի աշխատակիցներին Ադրբեջանը վտարեց երկրից:   «Լայֆ նյուզ»-ը այն ժամանակ իր եթերում ամբողջ աշխարհին պատմեց միջազգային իրավունքի բոլոր բարոյական կանոնների եւ իրավական ակտերի բացահայտ խախտման մասին: Իսկ այսօր արդեն «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմը համալրում է ղարաբաղյան հակամարտության փաստագրական վավերագրումների շարքը, որոնք լավագույն եւ փաստարկված պատասխանն են Ադրբեջանի քարոզչությանը։

Արցախի Հանրապետությունը գործում է իրավիճակին համաչափ. Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ արցախա-ադրբեջանական շփման գծում սահմանային լարվածությանը՝ նշելով, որ Արցախի Հանրապետությունը գործում է իրավիճակին համաչափ:

Արցախի Հանրապետությունը գործում է իրավիճակին համաչափ. Լարիսա Ալավերդյան

Արցախի Հանրապետությունը գործում է իրավիճակին համաչափ` անդրադառնալով  շփման գծում սահմանային լարվածությանըն այսօր ասել է  ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նրան զարմացրել է հասարակական կազմակերպություններից մեկի հապճեպ հայտարարությունը, թե Արցախի իշխանությունները պետք է պատժեն մեղավորներին: Կասկածի տակ դնել, թե ով է սկսում սադրանքները, նշանակում է չհարգել Ադրբեջանին՝ ասել է Ալավերդյանը ու հավելել, որ այդ երկրի իշխանությունները  բացահայտ  հայտարարել են, որ մաս առ մաս վերադարձնելու են իրենց չպատկանող հողերը: Իրավիճակն, ըստ իրավապաշտպանի,  թե’ իշխանություններից,  թե’ հասարակությունից զգոնություն է պահանջում: Մոտավորապես նույն կոչն են անում ազատամարտիկները՝ զգոնություն առանց խուճապի:

Չի կարելի Արցախի անկախության իրավական գործընթացն անտեսել ու ռոմանտիզմով ապրել. Լարիսա Ալավերդյան

Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն և ազատ ինքնորոշման իրավունքն, ըստ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի, միջազգային իրավունքի տեսակետից իրավական բոլոր կարևորագույն օրենքներին համապատասխանում են:

Ռուսաստանը փորձում է օգտագործել Թուրքիա-Արեւմուտք խնդիրները

Սեպտեմբերի 28-ին Անկարայում կայացավ Պուտին-Էրդողան հանդիպումը, որին հայ հասարակությունն այս անգամ արձագանքեց շատ հանդարտ: Ամեն դեպքում՝ Հայաստանի վերլուծական շրջանակները դեռ փորձում են հասկանալ եւ կանխատեսել, թե մինչեւ ուր կարող են հասնել պարբերաբար ջերմացումների եւ ճգնաժամերի միջով անցնող հարաբերությունները: Այս պահի համար շատ հստակ է մի բան՝ Թուրքիան ունի լուրջ «գլխացավանքներ», իսկ Ռուսաստանն էլ փորձում է օգտագործել Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ԵՄ խնդիրները։   ՌԴ եւ Թուրքիայի նախագահների վերջին հանդիպումը հայ հասարակությունն այլեւս ցավագին չընդունեց: Առաջին հայացքից Հայաստանին վերաբերող լուրջ օրակարգային հարցեր հանդիպմանը չեն եղել: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ՝ այս պահին Թուրքիան այն վիճակում չէ, որ Ռուսաստանի հետ քննարկի Հայաստանին վերաբերող ադրբեջանանպաստ հարցեր, թեեւ սա պատճառ չէ, որ Հայաստանում ուշի ուշով չհետեւեն զարգացումներին: Ռուս-թուրքական հարաբերություններն ընդհանուր համատեքստում մեծացնում են պատերազմների վտանգը՝ կարծում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության ղեկավար, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Վերջին հանրաքվեներից, ազգերի ինքնորոշման հարցերից եւ անկախացումների ցանկությունների թվաքանակից արդեն համոզվել է՝  միջազգային իրավունքը մի բան է, միջազգային հարաբերությունները՝ այլ: Վերջին տարիներին միայն Կոսովոյին է հաջողվել անկախանալ եւ ստեղծել առանձին պետություն, բայց դա արվել է բարձրագույն մարմնի համաձայնությամբ, ոչ թե՝ Հանրաքվեի ճանապարհով: Ոչ թե միջազգային իրավունքի, այլ համաշխարհային կառավարման ճգնաժամի համատեքստում է նոր զարգացումները դիտարկում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ասելով, թե «համերգը նոր է սկսվում»: Խոսքն ուղղում է նաեւ այն մարդկանց, ովքեր լուրջ հույսեր են կապում Թուրքիայի փլուզման հետ. Այս ամենի գիտակցումը հայկական կողմին պետք է ստիպի անընդհատ հանդես գալ խաղաղության տեսանկյունից: Սա ասում են եւ Աշոտ Մանուչարյանը, եւ Լարիսա Ալավերդյանը: Կարծում են՝ սա է գրավականը, որը թույլ կտա Հայաստանին խուսափել առկա վտանգներից: Նաեւ հավելում են, որ Քրդստանի հարցով պայմանավորված՝ տարածաշրջանում բավականին բարձրանում է Հայաստանի քաղաքական գինը, ուստի, միայն ճիշտ հաշվարկները կկանխարգելեն, որ չդառնանք խաղաքարտ որեւէ մեկի ձեռքում:

Գործ ունենք ամենաթողության և անպատժելիության պայմաններում լկտիացած մի խմբի հետ. Լարիսա Ալավերդյանը` Նարեկ Մալյանի միջադեպի մասին

Արդեն ամիսներ շարունակ կա այդպիսի մի խավ, որը ապրիլ-մայիսի դեպքերն ընդունել է՝ որպես ամենաթողության և լկտիության դրսևորման համար կանաչ լույս:

Ինչ կարող է հակադրել Հայաստանը՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցությանը

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության ձեւաչափն ակնհայտորեն խորանում է՝ ներառելով ռազմական համագործակցությունը: Իրողության հետ կապված փորձագիտական շրջանակներում տարբեր կարծիքներ կան՝ հաշվի առնելով դրանից բխող մարտահրավերները: Ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ գործընթացների արդյունքում, առավելագույնը միջնաժամկետ հեռանկարում, Վրաստանը կհայտնվի  Թուրքիա-Ադրբեջան դաշինքի ամբողջական ազդեցության գոտում և  վերահսկողության ներքո։ Հետևությունը կարող է լինել մեկը՝ զարգացումների նման ընթացքը սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը: Տեսակետներում ընդհանուր մի մոտեցում կա: Ըստ այդմ՝ Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող երկիր է, և եթե թուրք-ադրբեջանական համագործակցության ֆոնին հայ-վրացական առանց այն էլ բարդ հարաբերությունները նահանջ ապրեն, ապա տեսանելի ապագայում մեր հարևան երկրների մատնանշած տարածաշրջանային կայունությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հենց մեզ համար: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ Հարավային Կովկասում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքի ստեղծումը Թուրքիայի նախաձեռնությունն է: Նա նկատեց, որ այդ համագործակցությունն իր առջեւ ռազմական ոլորտի խնդիրներ սկսել է դնել հատկապես 2012 թվականից: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը, սակայն, կարծում է, որ մենք պետք է հասկանանք, որ միջազգային հարաբերությունների դաշտում կա  խոշոր խաղացող, որի ռազմավարական հետաքրքրությունների ու շահերի մեջ է մտնում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցությունը: Նա նշեց, որ Արեւմուտքի եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի մշտական աշխատանքն է լինելու՝ Ռուսաստանի ազդեցությունից տարածաշրջանը մետր առ մետր պոկելը: Ռուբեն Սաֆրաստյանը, մինչդեռ, նկատում է, որ արեւմտյան տեսաբանները այլ տեսակետ են հայտնում Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ. Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ գործընթացի դեմ չեն բողոքելու Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց նպատակների համար շատ գրագետ օգտագործում են Վրաստանին, որը նրանց համար պարզապես գտածո խաղաքարտ է՝  բնորոշեց Լարիսա Ալավերդյանը: Հետեւաբար, ըստ բանախոսի, դա ուղղակի մարտահրավեր է Հայաստնին, որին հարկ է պատասխանել: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հակադարձելու մեկ ճանապարհ է տեսնում. Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության խորացող գործընթացն, ըստ էության, մեծ վնաս է հասցնում Հարավային Կովկասի ապագային ընդհանրապես. Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, նույնպես, գործընթացից որեւէ դրական բան Հայաստանը չի կարող ունենալ: Նա, սակայն, տարածաշրջանի երեք պետությունների ինտեգրված համագործակցության հեռանկար չի տեսնում, քանի որ առնվազն Ադրբեջանն ու Թուրքիան երբեւէ չեն թաքցնում, որ այս տարածաշրջանում հայերի գոյությունն ավելորդ են համարում: Մինչդեռ, այլ է Վրաստանի պարագայում, ուստի՝ Հայաստանը Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությանը պետք է պատասխանի Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների, ռազմական, մշակութային, տնտեսական գործակցության, նաեւ՝  ժողովրդական դիվանագիտության խորացման ճանապարհով: Իսկ այդ հարցում հենց Հայաստանը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի՝ համոզմունք հայտնեց Լարիսա Ալավերդյանը:

Սումգայիթի կոտորածների 30- րդ տարելիցը. Սումգայիթը մեր անցյալը չէ դեռ

Հաջորդ տարի լրանում է Սումգայիթի կոտորածների 30-րդ տարելիցը: Եվ այսքան տարվա անպատժելիությունը գումարվում են արդեն հայատյաց գործողությունները՝ այսօր նշել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հկ նախագահ Լարիսա Ալավերդյանը:  Քաղաքագետները, միջազգային իրավունքի և հարաբերությունների մասնագետները պետք է օգտագործեն այս տարիներին կուտակված գործերը և պատժելիության սկզբունքը պետք է գործի՝ կարծում է նա։ Իսկ  «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը նախատեսում է վավերագրական նոր ֆիլմ ներկայացնել կոտորածների 30-րդ տարելիցին՝ ներկայացնելով նոր բացառիկ նյութեր: լուսանկարները՝ http։ karabakhrecords.info- ից 1988 թվականի փետրվարին Սումգայիթի հայության նկատմամբ տեղի ունեցած դաժան կոտորածները ցույց տվեցին, որ 1915 թվականի քաղաքականությունը  շարունակվում է՝  ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա  Ալավերդյանն ու նորից վերհիշում դահիճների դաժանությունները, որոնք  2016 թվականի ապրիլին նույնպես ականջ ու գլուխ էին կտրում։ «Սովորական ցեղասպանություն» նախագիծը սկսվել է 2010 թվականից։ Անցած 7 տարիների ընթացքում հավաքվել է մեծ արխիվ՝  բացառիկ տեսանյութեր, դատական լսումների,   հետաքննությունների նյութեր, նոր լուսանկարներ, որոնք  ապացուցում են  հայերի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության և հատուկ ծառայությունների կողմից  ձեռնարկված  հանցագործությունը: Նախագծի հեղինակ Մարինա  Գրիգորյանը նշում է, որ  Սումգայիթի 30-րդ տարելիցին  պատրաստում են նոր ֆիլմ, որտեղ կներկայացնեն վկայություններ  մեղադրյալի կարգավիճակով հանդես եկած սումգայիթցի հայ Էդուարդ Գրիգորյանի վերաբերյալ։ Ադրբեջանցիներն այս 30 տարիների ընթացքում փորձում են նրան ներկայացնել  ջարդերի հիմնական կազմակերպիչն ու իրականացնողը՝ դրանով ամբողջ մեղքը  բարդելով հայերի վրա: Վեց մեղադրյալներից  միայն մեկն է հայ, մյուս 5-ը ադրբեջանցի են: Սումգայիթի դաժան ոճրագործության վերաբերյալ  մոտ 10 քրեական գործ է հարուցվել : 10-ից միայն մեկի գործն է քննվել Մոսկվայում՝ ԽՍՀՄ  Գերագույն դատարանում։ Մյուս գործերը քննվել են Ադրբեջանում: Սումգայիթի հանցագործությանը մասնակցել է մոտ 1000 մարդ, սակայն միայն մոտ 80 են  ենթարկվել պատասխանատվության: Մարինա Գրիգորյանը տեղեկություններ ունի, որ բոլորն էլ մոտ երեք ամիս անց  ազատ են արձակվել: Մեկ  հոգի է մահապատժի դատապարտվել, այն էլ՝ ԽՍՀՄ Գերագույն դատարանի կողմից։ Նրա ճակատագրի վերաբերյալ  տեղեկություններ չկան։   Սումգայիթը մեր անցյալը չէ, մեր ներկան է: Եվ կլինի մեր ներկան այնքան ժամանակ քանի դեռ Ադրբեջանն իրականացնում է հայատյաց քաղաքականություն՝ խոսքը եզրափակեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակը:  

ԵՄ-Հայաստան համաձայնագրն ուղղված չէ որեւէ երրորդ կողմի դեմ. Սվիտալսկի

Երեւանյան մամուլի ակումբներում շարունակում են քննարկումները ԵՄ-Հայաստան ստորագրված համաձայնագրի վերաբերյալ: Համաձայնագրի ստորագրմամբ վերլուծաբանները նոր հնարավորություններ են տեսնում Հայաստանի համար եւ կարծում են, որ օգուտներն ավելին կլինեն այն պարագայում, երբ հասարակությունն էլ իր հերթին կարեւորի այն եւ պահանջատեր լինի դրա իրականացման գործում:   «Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագիր. երկկողմանի շահ և ընդլայնված համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության  ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան  Պյոտր Սվիտալսկին այսօր հայտարարեց. «Այս պայմանագիրն ուղղված չէ որեւէ երրորդ կողմի դեմ: Ավելին՝ նրա որոշ էլեմենտներ կարող են օգուտ բերել այլ երկրների եւ ոչ միայն ԵՄ անդամ երկրների: ԵՄ-ն եսասիրական նպատակներ չի հետապնդում եւ եթե այն պատշաճ կերպով իրականացվի, մենք չենք պատրաստվում մենաշնորհել արդյունքները»: Հայ փորձագետները համոզված են, որ ԵՄ-Հայաստան ստորագրված համաձայնագիրը լրացուցիչ հնարավորություններ ու միաժամանակ պարտավորություններ են Հայաստանի համար: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ բիզնեսի համար կարեւորը կանխատեսելիությունն է եւ երբ հստակ են լինում խաղի կանոնները, դու դառնում ես ավելի հետաքրքիր: Այս առումով, ըստ նրա, եվրոպական բիզնեսն իր ավելի մեծ  հետաքրքրությունները կունենա Հայաստանում: Ըստ Սուրեն Սարգսյանի՝ համաձայնագիրը նաեւ քաղաքական այլընտրանքի լավ օրինակ է եւ շատ լավ դիվերսիֆիկացման հնարավորություն: Համոզված է, որ որոշ ժամանակ անց պտուղները դեռ քաղելու ենք: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ստեղծվել է նաեւ շատ լավ առիթ՝ հայկական արտադրանքների որակը բարձրացնելու եւ մրցունակ դարձնելու համար: Վստահ է, որ օգուտներից մեկն էլ հենց դա է լինելու: Նա ակնկալում է, որ նաեւ ժողովրդավարական ինստիտուտների առումով ավելի մեծ առաջընթաց կարձանագրվի: Պարտավորությունների իրականացումը կհանգեցնի դրան: Լարիսա Ալավերդյանը չի բացառում, որ խախտումներ կլինեն, բայց՝ կա քաղաքացիական հասարակություն, որին նույնպես համաձայնագրով բավականին տեղ է հատկացված. «Կա քաղաքացիական հասարակություն: Բոլոր դեպքերում քաղաքացիական հասարակության վրա է ընկնում բավականին մեծ պարտավորություններ եւ պատասխանատվություն, որպեսզի այս կամ այն դրական փոփոխությունը տեղի ունենա»: Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանի գնահատմամբ, թեպետ այս նոր փաստաթուղթը զիջում է ասոցացման համաձայնագրին, ինչը չստորագրվեց 2013-ին, այդուհանդերձ, այն բավականին մեծ հնարավորություններ է տալիս ԵՄ-ի հետ հետագա ինտեգրացիայի գործում: Իրականացման առումով Ազատ դեմոկրատների ներկայացուցիչը նույնպես շեշտեց քաղաքացիական հասարակության դերը: Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը համամիտ է, որ նոր համաձայնագիրն ասուցացման պայմանագրից էապաս տարբեր է, բայց, նույնքան կարեւոր է համարում, այն առումով, որ Հայաստանի կողմից մեսիջ է, որ առաջնորդվելու է եվրոպական արժեհամակարգով: Ըստ բանախոսի՝ համաձայնագրի ստորագրումը ցույց տվեց նաեւ, որ «եւ, եւ»-ի քաղաքականության հետ համակերպվում են ոչ միայն Եվրոպայում, այլեւ Ռուսաստանում: Ինչի կբերի, Վիգեն Հակոբյանի ձեւակերպմամբ, շատ բան կախված է ոչ միայն իշխանության ու  ընդդիմության քաղաքական կամքից, այլ նաեւ հասարակության ցանկությունից, թե որքանով է արեւմտյան արժեհամակարգը հարազատ: Օրինակ՝ որքանով է կարեւորում ազատ ընտրությունների գաղափարը:

Հաշմանդամություն ունեցողները՝ ե՛ւ որոշում կայացնողներ, ե’ւ իրագործողներ

Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա նախաշեմին` «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել նոր առաջարկով: Կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ մշակել են Որոշումների կայացման գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ներառման քաղաքականություն, որն առաջարկում են դարձնել կառավարության կողմից հաստատված նորմ: Որոշումների կայացման գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ներառման քաղաքականությունը մշակելու համար առիթ են նախկինում անցկացված ուսումնասիրությունները: Ասում է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող անձինք ֆիզիկական, տեղեկատվական, հոգեբանական և այլ խոչընդոտների պատճառով միշտ չէ, որ ներգրավվում են որոշումների կայացման գործընթացում, իսկ որոշ որոշումներ ընդհանրապես ընդունվում են առանց նրանց կարծիքը հաշվի առնելու։ Հենց դա էլ հաճախ հանգեցնում է դրանց անարդյունավետությանը: Որպեսզի այդ քաղաքականությունը ձեւական բնույթ չունենա, ապա մշակվել է նաեւ ձեւաթերթիկ, որով կիրականացվի հսկողություն, թե իրոք որոշումների կայացմանը հաշմանդամների մասնակցությունն ապահովվել է: Արմեն Ալավերդյանի խոսքով՝ այս ոլորտում պետական բավականին մեծ եւ լավ ծրագրեր արվել են, սակայն, անելիքներ դեռ շատ կան: Նա դժգոհեց նաեւ, որ կառավարությունը կասեցրել է հաշմանդամներին աշխատանքով ապահովելու վերաբերյալ օրենգի դրույթի կիրառումը՝ այնտեղ նկատված հակասությունների պատճառով: Դա էլ, ըստ նրա, արդյունք է այն բանի, որ շահառուների տեսակետները չեն լսել: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նույնպես համոզված է, որ խնդիրները լուծելու ճանապարհին ճիշտ մոտեցում է, երբ որոշումների կայացման առաջին պահից ներառականության խնդիրը լուծվի: Նրա կարծիքով՝ այստեղ պետք է ընդգրկել նաեւ բիզնես հատվածը: Ընդհանրապես խոսվում է միայն ծախսերի մասին, մինչդեռ, պետք է հաշվի առնել նաեւ այն օգուտները, որոնք բերվում են ներառականությամբ՝ ոչ միայն բարոյական, այլ նաեւ նյութական առումներով՝ ասաց Լարիսա Ալավերդյանը: Հայաստանի խուլերի միավորման վարչության նախագահության քարտուղար Մարիետա Խաչատրյանը, մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ առաջարկվող քաղաքականության ընդունման դեպքում հաշմանդամություն ունեցողները ոչ միայն կարող են օգտակար լինել արդյունավետ որոշումների կայացման հարցում, այլ նաեւ դրանք կյանքի կոչելու: Այդպիսի օրինակներ էլ ունեն, որոնցից շատ գոհ են: Առաջարկվող քաղաքականության՝ պետության կողմից ճանաչման և դրա իրականացման մեխանիզմների հնարավորությունները քննարկելուց հետո, հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպություններն արդեն կդիմեն կառավարությանը:

Սումգայիթի ջարդերը պետք է դառնան Ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական առանցքը. Լ. Ալավերդյան

1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերից անցել է 28 տարի, բայց այդ դեպքերն իրենց իրական բնութագրական անունը չեն ստացել: Արդյո՞ք ճիշտ կլինի 1988-1992 թվականներին տեղի ունեցած հայկականի կոտորածները դարձնել ղարաբաղյան հիմնահարցի առանցքը, բարձրացնել փախստականների հարցը։ Պատասխանը փորձել է գտնել «Ռադիոլուրը»     Բաքվում ծնված «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը քաջատեղյակ է 1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերին։ Ասում է՝ անգամ օրն էր հատուկ ընտրված, հայերն այդ օրը շատ ճոխ սեղանների շուրջ նշում էին հին Նոր տարին: Բայց պատմական փաստերը  վերապատմել չի ուզում: Ասում է՝ Բաքվի ու Սումգայիթի ջարդերը պետք է դառնան Ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական առանցքը: Մարդու իրավունքների առաջին պաշտպանն ունի իր առաջարկները: Առաջինը՝ պատշաճ ուսումնասիրել եղած փաստերը, դրանք մտցնել ակադեմիական գրքերի մեջ: Երկրորդ առաջարկն արդեն ուղղված է խորհրդարանին: «Վերջապես պետք է ընդունել մի փաստաթուղթ, որով կհստակեցվի առնվազն այն, ինչ հստակեցրել է Սովետական Հայաստանի գերագույն խորհուրդը 88 թվականին, 89 թվականին, 91 թվականին: Այդ ակտերում ջարդերը բնութագրվել են հենց որպես ցեղասպանություն»: Ղարաբաղյան խնդրի կարգավորումը գնում է ճիշտ ուղիով՝ պնդում է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Բաքվի, Սումգայիթի դեպքերը դարձնել Արցախյան հարցի հիմնական առանցք Իսագուլյանը սխալ է համարում: Առավել ևս սխալ է բանակցությունների սեղանին դնել այս դեպքերը, փախստականների հարցը՝ ասում է: Անցած տարիների ընթացքում այս կոտորածների մասին ինչո՞ւ չխոսվեց միջազգային բարձր ատյաններում։ Հարցին խորհրդական-խորհրդատուն պատասխանում է: Կդառնա՞ն այս դեպքերը ղարաբաղյան խնդրի լուծման առանցք, թե՞ ոչ, բայց թե Թուրքիայում 20- րդ դարասկզբին, թե Ադրբեջանում 20- րդ դարավերջին իրականացված ջարդերն իրենց ձեռագրերով չեն տարբերվում: Երկուսն էլ իրականացվել է անզեն ու խաղաղ բնակչության դեմ, երկուսն էլ էթնիկ հողի վրա: Այս երկու դեպքերում էլ իրականացնողը մերժում է իր համամարդկային և միջազգային նորմերին հակասող վայրագ գործողությունները:

Ռուսերեն

Порядка тысячи армян остаются в плену в Азербайджане, МГ ОБСЕ безмолвствует – экс-омбудсмен

Порядка тысячи армян по-прежнему находятся в плену в Азербайджане после карабахской войны, при этом Минская группа ОБСЕ безмолвствует, заявила экс-Омбудсмен Армении, глава фонда "Против правового произвола" Лариса Алавердян.

Армянские правозащитники говорят о неправомерности экстрадиции Александра Лапшина властям Азербайджана

Сегодня, 9-го февраля, состоится пресс-конференция исполнительного директора ОО «Против правового произвола» Ларисы Алавердян, и члена комиссии Палаты адвокатов по вопросу защиты Александра Лапшина, директора Адвокатской школы Симона Бабаяна.

Легитимность референдума в Карабахе должен определять только народ Арцаха – первый Омбудсмен

Оценивать легитимность прошедшего 20 февраля конституционного референдума в Нагорно-Карабахской Республике должен только народ Арцаха, считает первый Омбудсмен Армении, исполнительный директор ОО "Против правового произвола" Лариса Алавердян.

Армянский эксперт: Азербайджан развивается по пути "от цивилизации к варварству"

Развитие Азербайджана с первых лет его основания по сей день выглядит как путь от цивилизации к варварству, считает первый омбудсмен Армении,  исполнительный директор ОО "Против правового произвола" Лариса Алавердян

Экс-омбудсмен назвала причину бедности в Армении

Одной из главных причин бедности в стране является высокий уровень коррупции, считает исполнительный директор организации "Против правового произвола", первый Омбудсмен Армении Лариса Алавердян

Бюльбюль оглы будет некомпетентным Генеральным директором ЮНЕСКО – армянский эксперт

Полад Бюльбюль оглы будет некомпетентным Генеральным директором ЮНЕСКО в случае избрания на этот пост, считает исполнительный директор организации "Против правового произвола" Лариса Алавердян

Экс-омбудсмен: дело Роберта Кочаряна сопровождается нарушениями Европейской конвенции по правам человека

Процесс уголовного преследования второго президента Армении Роберта Кочаряна сопровождается многочисленными нарушениями Европейской конвенции по правам человека, считает экс-омбудсмен Армении, глава "Фонда против правового произвола" Лариса Алавердян.

Степанакерт озвучил давнее недовольство форматом переговорного процесса – Лариса Алавердян

Позиция представителей Арцаха по переговорному процессу не является спонтанной или неожиданной, а выражает давнее недовольство действующим форматом, сказала агентству "Новости Армения" правозащитница Лариса Алавердян.

Армянская сторона должна добиться закрепления права Арцаха на земли, которые он контролирует - Алавердян

Армянской стороне необходимо добиться того, чтобы закрепить право Арцаха на территории, которые он сегодня контролирует, заявила в интервью агентству "Новости-Армения" правозащитница Лариса Алавердян.

Անգլերեն